TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Աննա Հակոբյան

Ի՞նչ նվեր է ստացել Աննա Հակոբյանը

15:42 13.07.2018

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր տեսքով տիկնիկը և գրել. «Այսպիսի տիկնիկ եմ նվեր ստացել, շնորհակալ եմ»: https://www.facebook.com/photo.php?fbid=1916616228381977&set=a.276240722419544.66505.100001008556524&type=3&theater

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Աննա Հակոբյանն էլ պետք է ամուսնու հետ մեկներ Բրյուսել

14:13 13.07.2018

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը համոզված է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկներ նաև նրա կինը: Հովհաննիսյանը կարծում է՝ կնոջ դերը քաղաքականությունում շատ կարևոր է: Ասուլիսին Հովհաննիսյանը անդրադարձել է նաև Արցախի խնդրին, մասնավորապես Արցախի հարցով նոր իշխանությունների մոտեցումներին: Բանախոսը դրանք գնահատել է դրական և գտնում է, որ անպայման, ուշ թե շուտ Արցախը […]

̰
Աննա Հակոբյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի չարաշահումների մասին

23:08 12.07.2018

Կարծում եմ՝ դա նորություն չէր, մենք բոլորս գիտեինք, մենք ապրում ենք Հայաստանում, կոնկրետ մեր լրատվամիջոցը բազմիցս անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տիրող իրավիճակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի կինը՝ անդրադառնալով  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի կողմից կատարված չարաշահումներին: «Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին […]

̰
Ինձ զգացի կին, որից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ. Աննա Հակոբյան

22:56 12.07.2018

Ես ունակ չեմ թաքուն, ընդհատակյա մութ գործունեություն ծավալելու: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Իմ քայլը» հիմնադրամը ներկայացնելուց հետո Աննա Հակոբյանն ասել է, որ արդեն 2 ամիս է՝ վարչապետի տիկնոջ կարգավիճակում է,  և ցանկանում է մի քանի դիտարկում անել այդ մասով: «Այս երկու ամսում մարդիկ ինձ ընկալեցին կնոջ, որը […]

̰
«Իմ քայլը» դառնալու է հարթակ այն խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը կառավարության ուժերից վեր է. Աննա Հակոբյան

20:42 12.07.2018

Այսօր ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը: Աննա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է երկու ամիս առաջ, երբ ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և զգացել, որ հասարակությունն իրենից այլ պահանջ ունի` որպես վարչապետի տիկնոջ: «Ես հասկացա, որ մի կողմում կան մարդիկ, […]

̰
Հպարտ եմ, որ տղաս զինվորական համազգեստ է կրելու. Աննա Հակոբյան

16:44 09.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է զինվորական ծառայության: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է՝ շատ հպարտ է, որ իր որդին կրում է զինվորական համազգեստ: «Ես առաջին հերթին այստեղ եմ միայն որպես մայր, ես մեծ իմաստով բոլոր զինվորների մասին եմ մտածում: Զգում եմ […]

̰
Մեր որդին զինվոր է արդեն. վարչապետի գրառումը

15:16 09.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ի էջում իր, կնոջ և արդեն զինվորական որդու լուսանկարն է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Մեր որդին զինվոր է արդեն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2087599661560418/?type=3&theater&ifg=1   SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, ով այսօր մեկնում է ծառայության:

̰
Խաղաղ ծառայություն մեր զինվորներին. Աննա Հակոբյանի գրառումը

11:17 09.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խաղաղ ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին: «Իմ տղայի՜ն, իմ հպարտությա՛նը և մեր բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն՝ հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, այսօր մեկնում է զինվորական ծառայության: https://www.facebook.com/photo.php?fbid=1910384492338484&set=a.276240722419544.66505.100001008556524&type=3&theater

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին

20:56 28.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցած սոպրանո Լիաննա Հարությունյանի մենահամերգին, որը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնն անցկացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

̰
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների և դիվանագետների կանանց հետ

17:38 19.06.2018

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նշել, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։ «Անչափ կարևոր է, որ այդ ամենի թիկունքում […]

̰
Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահ

22:46 13.06.2018

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում այցելել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկնոջ՝ Մերի Տողանյանի նախաձեռնությամբ, ցուցասրահում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանում բնակվող հայ մտավորականության ներկայացուցիչների հետ։ Ցուցասրահում կայացել է նաև հանդիպում Նիկոլայ Նիկողոսյանի հետ։ https://www.facebook.com/armembrus/posts/591206374597837

̰
«Մեզ մնում է հուսալ, որ հեղափոխությունից մնացած էյֆորիան շուտով կանցնի». Աննա Հակոբյան

18:46 04.06.2018

Այսօր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր վարչապետի տիկին` Աննա Հակոբյանը, որը պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում նաև խոսել է այն մասին, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրողությունների փոփոխություներից հետո, հասարակությունը սվիններով է սկսել ընդունել ներկայիս կառավարության հասցեին հնչող քննադատությունները. «Մեզ մնում է սպասել և հուսալ, որ որոշ ժամանակ անց հանրության մոտ հեղափոխությունից […]

̰
«Մեծ դժվարությամբ կբաժանվեմ «Հայկական ժամանակ»-ի խմբագրի պաշտոնից». Աննա Հակոբյան

18:39 04.06.2018

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝  Աննա Հակոբյանը, ով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է, այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Նա  պատասխանել է գործող և ապագա լրագրողների հարցերին: Հարցերը, հիմնականում, վերաբերել են մամուլի ազատությանը, լրագրողական գործունեությանը, լրագրողական էթիկային, համացանցում ստեղծված ֆեյք էջերին ու կայքերին, Հայաստանում փոփոխված իրողություններին և այլն: Աննա Հակոբյանը ավելի վաղ ասել էր, որ […]

̰
Մշակույթի նախարարը մեր սանիկը չէ. Աննա Հակոբյան

19:42 15.05.2018

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է նորանշանակ նախարարների մասին հնչող հարցերին: Աննա Հակոբյանը խոսել է նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ Փաշինյանի ընտանիքի սանիկը լինելու մասին շրջանառվող լուրերի մասին.

̰
«Հայկական ժամանակ»-ը կշարունակի քննադատել, եթե հիմքեր տեսնի՝ նաև վարչապետին. Աննա Հակոբյան

18:11 15.05.2018

Շարունակելու եմ լինել խմբագիր, «Հայկական ժամանակ»-ը կշարունակի քննադատել, եթե հիմքեր տեսնի՝ նաև վարչապետին, որովհետև ընդհանրապես մամուլը ամենակարևոր օղակն է։

̰
BACK_TO_TOP