18:00 11.01.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինին՝ Մոսկվա գալու և մի շարք երկկողմ կարևոր հարցեր և միջազգային թեմաներ քննարկելու հնարավորության համար: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Պարո´ն նախագահ, շնորհակալություն Մոսկվա գալու հրավերի համար: Մենք ունենք մի շարք թեմաներ, որոնց շուրջ կցանկանայի խոսել ձեզ հետ: Դրանք և´ երկկողմ թեմաներ են, […]
18:46 16.07.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին խախտել է պաշտոնական ընդունելության արարողակարգը: Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուի դիմավորման արարողության ժամանակ երկու երկրների օրհներգերի ժամանակ կողմերը նստած են եղել: Այդ մասին հայտնել է Известия-ն: Սա արարողակարգի այսպիսի փոփոխություն արդեն երկրորդ դեպքն է: Նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 11-ին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեի հանդիպման ժամանակ: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մերկելը այս […]
21:59 05.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]
12:31 14.05.2019
Դորտմունդի օդանավակայանում ավտոմեքենան բախվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռին: Այս մասին հայտնել է Spiegel Online-ը: Բանն այն է, որ օդանավակայանի ծառայողական մեքենայի վարորդը չի ձգել ձեռքի արգելակը և հեռացել է մեքենայից, իսկ ավտոմեքենան քիչ անց ինքնուրույն տեղաշարժվել է: Flughafen Dortmund: Transporter rammt Flieger der Kanzlerin https://t.co/LBUB2ui0tq pic.twitter.com/q22bvnWbog — DER SPIEGEL (@derspiegel) May 13, 2019 […]
19:25 07.05.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին վայրկյանին չեղարկել է Բեռլին կատարելիք այցը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը հայտնել է, որ Գերմանիայում պետքարտուղարը պետք է հանդիպեր երկրի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նշենք նաև, որ հանդիպումը տեղափոխվել է «միջազգային անվտանգության խնդիրների» պատճառով: «Պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է […]
10:25 09.04.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջնականապես հավանություն է արժանացրել այն օրինագիծը, որը լիազորում է վարչապետ Թերեզա Մեյին Բրյուսելից խնդրել Brexit-ի ժամկետի երկարաձգում: Ըստ այդմ, Բրյուսելը երկարաձգի ապրիլի 12-ին նախատեսված Brexit-ը մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնել է BBC-ն: Օրինագծի հեղինակ, լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերը նշել է, որ խորհրդարանի երկու պալատները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել գործարքին […]
23:18 16.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]
11:55 05.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով գտնվում է Ճապոնիայում: Այդտեղ կանցլերը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերը զարգացնելու հարցերը: Նրանք նաև համաձայնության են եկել` զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես արհեստական բանականության և ինքնակառավարվող մեքենաների հարցերում: Սա կանցլերի առաջին […]
22:02 22.01.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմական Ախեն քաղաքում ստորագրել են ֆրանկո-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի նոր պայմանագիր: Այն դառնալու է 1963-ին Կոնրադ Ադենհաուերի և Շառլ դե Գոլի միջև կնքված Ելիսեյան համաձայնագրի լրացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ պայմանագիրը կկարգավորի համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա […]
19:30 08.01.2019
Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը կասկածվում էր 2018 թվականի դեկտեմբերին մի շարք քաղաքական գործիչների անձնական տվյալները հրապարակելու մեջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Գերմանական Der Spiegel շաբաթաթերթն էլ գրում է, որ երիտասարդը խոստովանել է իր հանցանքը: Նա նաև նշել է, որ չի գիտակցել իր արարքի վտանգավորության աստիճանը: Ավելի վաղ SHANTNEWS.AM– հայտնել […]
19:41 11.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հետաձգված «Բրեքսիթի» համաձայնագրի քվեարկությունից հետո մեկնել է Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրա հետ Մեյը քննարկելու է «Բրեքսիթի» շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Մեյը զրույց կունենա նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հետ, ապա կմեկնի Բրյուսել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ […]
19:58 27.10.2018
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարները մասնակցությամբ սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ քառակողմ գագաթնաժողովը: Երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում «Վաhդեթին» պալատի գլխավոր դահլիճում, որը համարվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակներից մեկը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման և սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի […]
16:44 27.10.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու Սիրիայի հարցի լուծման շուրջ քառակողմ գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Russia Today–ը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն սիրիական հակամարտության խաղաղ լուծման, ինչպես նաև սիրիացի փախստականներին վերաբերող հարցեր: Երկրների ղեկավարները կքննարկեն նաև Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը: Գագաթնաժողովի շրջանակում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ: […]
23:38 27.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Բեռլինում նրան ու կնոջը դիմավորել են ոչ միայն պատվո պահակախմբով, այլև բողոքի ցույցերով: Բեռլինի և Անկարայի կապերն էապես վատթարացել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջման ձախողված փորձ, ինչը հանգեցրել է աննախադեպ հալածանքների և զանգվածային ձերբակալությունների: Ի […]
19:25 25.08.2018
Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:
18:37 25.08.2018
Բացի երկկողմ հարաբերություններից, տնտեսական և առևտրային կապերից, կողմերը նաև մի շարք զգայուն հարցեր են քննարկել:
14:10 25.08.2018
Անգելա Մերկելի այցի հետ կապված Հայաստանում տիրող տրամադրությունը հասկանալու համար պարբերականը հարցազրույց է վարել հայ վերլուծաբանների հետ:
17:55 24.08.2018
Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Instagram-ի էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակվել Հայաստանից: «Հաջորդ կանգառը՝ Հայաստան: Ընդունելություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում: Այսօր Մերկելը ժամանել է Հայաստան և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի շրջանակում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ: Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը կմեկնի […]
15:08 24.08.2018
Գերմանական Վերակառուցման և զարգացման բանկը 150 մլն եվրո կհատկացնի Վրաստանին այդ երկրի գազի առաջին պահուստարանի կառուցման համար: Այս մասին ասվում է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում: Համաձայն տեղեկության՝ ներդրումների ընդհանուր թիվը կազմելու է 220-250 մլն եվրո, […]
15:27 04.07.2018
Հուլիսի 1-ին Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտածում է եվրոպական ավտոմեքենաների համար 20% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին:
18:35 22.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղևորության ընթացքում այցելել է նաև սիրիացի փախստականներին, նրանց Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի տարբերանշաններով շապիկներ է նվիրել և գնդակ խաղացել, փոխանցում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ նա շփվել է այն դպրոցների աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները պարապմունքներ են անցկացնում Սիրիայից փախստական երեխաների հետ: Մերկելը անգլերենով երեխաներին ասել է, որ Գերմանիան ջանքեր […]
13:09 13.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նրա ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցը Բեռլինում մասնակցել են Քրիստոնեադեմոկրատական միության ամենամյա ֆորումին: Կուրցը նշել է, որ վերջին տարիներին ԵՄ-ի ներսում լարվածությունն ավելացել է: Նա շեշտել է, որ եթե ԵՄ-ն միավորված լինի, ապա կարող է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման գերտերությունների հետ փոխհարաբերություններում իր ազդեցիկ խոսքն ունենալ: «Այս համատեքստում ես իսկապես հույս […]
18:24 06.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանին Մեծ ութնյանկի, այժմ` Մեծ յոթնյակի երկրների կազմ վերադարձնելն անհնար է:
16:46 04.06.2018
Եռօրյա այցի ընթացքում Նեթանյահուն հանդիպում կունենա Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
19:03 16.03.2018
Գերմանիան և ԵՄ անդամ մյուս երկրները նպատակ չունեն բոյկոտելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնության 2018 թվականի խաղերը՝ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պայմանավորված: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Interfax-ը: