TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ամուլսար

Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունն ուղարկվել է Քննչական կոմիտե

11:03 12.06.2019

Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Քննչական կոմիտեն արդեն ստացել է այդ եզրակացությունը, և դա քրեական գործի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու մի մաս է համարվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Եզրակացության հիման վրա, ըստ նախարարի, քննչական կոմիտեն կտա գնահատական։ Եթե եզրակացությունը լինի բացասական, […]

̰
Ի՞նչ նորություն կա Ամուլսարի գործից. հարց շրջակա միջավայրի նախարարին

16:10 05.06.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ կարող է ասել Ամուլսարի գործի մասով: «Քրեական գործը, որը հարուցվել էր ԲՆ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ բնապահպանական տեղեկատվության շրջանակներում, այդ քրեական գործի շրջանակներում վարձվել են և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպություններ, և՛ փորձագետներ, որոնք պետք է տան եզրակացություն: Մայիսի վերջին «ԷԼԱՐԴ» […]

̰
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի փորձաքննության նախնական եզրակացությունը

13:37 05.06.2019

Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում:

̰
ՀՀ բնապահպանության նախարարությունը ևս Ամուլսարի մասով հետազոտություններ է իրականացնում. Էրիկ Գրիգորյան

23:59 24.05.2019

«Հեռանկար»-ի  տաղավարում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին  հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է Ամուլսարի խնդրի մասին: Մասնավորապես, թե ինչ կլինի այն դեպքում, եթե  ELARD ընկերությունը ներկայացնի նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը:  Ի՞նչ սցենարներ են լինելու դրական կամ բացասական եզրակացության պարագայում: «Դատական քաշքշուկից պետք չէ այդքան վախենալ և դատական քաշքշուկով անընդհատ փորձել վախեցնել և չվախեցնել:  Յուրաքանչյուր կողմ իր […]

̰
Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. ՔԿ

11:08 22.05.2019

ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար` խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով […]

̰
ԿԲ-ն տարվա երկրորդ կեսից կանխատեսում է Ամուլսարի հանքի շահագործում

11:15 21.05.2019

2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։ Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, […]

̰
Եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, Ամուլսարի ծրագիրը կշարունակվի․ Ավինյան

17:25 16.05.2019

Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական վտանգների ստուգման մասին զեկույցը մայիսի վերջին կտրամադրվի Հայաստանի կառավարությանը, ու դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ է լինելու ծրագրի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել, և հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, կամ այն խնդիրները, […]

̰
Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման․ բնակիչների նամակը կառավարությանը

15:15 12.05.2019

Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են հղել ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը: Նամակում նրանք նշում են, որ Ջերմուկ համայնքի պայքարը ոչ թե բնապահպանական է, այլ հանուն բնական և սահմանադրական իրավունքների վերականգնման: Նշվում է նաև, ոև Ոստիկանությանը քրեական գործ է հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ: «Կարծում ենք՝ գիտակցում եք, որ դատարանի […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրգործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ

16:42 23.04.2019

2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Ոստիկանությունը և դատախազությունը մերժել էին դիմումը, որի հետևանքով 2018թ. սեպտեմբերի 30-ին Լիդիանը դիմել էր ՀՀ Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ ոստիկանության որոշումը վերանայելու պահանջով: 2018թ. հունվարի 18-ին […]

̰
ՔԿ պարզաբանումը Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ

13:24 23.04.2019

Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած շահարկումները՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ` հայտնում ենք, որ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը ՀՀ  քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր  փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից  այդ նպատակով հայտարարված մրցույթում […]

̰
Ամուլսարի հանքավայրի մոնիթորինգով զբաղվող ընկերության հետևում Ավինյանն է․ «Ժամանակ»

09:09 23.04.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիթորինգով զբաղվող Earth link և Advanced Resources Development (ELARD) ընկերության հետևում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այնտեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը: Մեր տեղեկություններով՝ հենց նրանց ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հազար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանն […]

̰
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ

19:03 12.04.2019

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը տարածել է «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք» հաղորդագրությունը, սակայն, կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է` «Լիդիանը» հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը: ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ […]

̰
Դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք

17:12 12.04.2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք: 2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք […]

̰
Փորձագիտական խմբի հետ ամփոփվել են Ամուլսարում կատարված աշխատանքները

16:38 30.03.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի հետ ամփոփել են նախորդ օրերին  կատարած աշխատանքները: Կոնկրետ ուղղություններով տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ […]

̰
Փորձագիտական խումբն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքում է

13:44 30.03.2019

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբը մարտի 29-ին, ՀՀ ՔԿ դեպարտամենտի պետ Արամ Նիկոյանի և ՀԿԳ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի գլխավորությամբ, այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք: Փորձագիտական խումբը ծանոթացել է հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացներին, վերամշակման միջանկյալ օղակներին: Խմբի […]

̰
ՔԿ-ում քննարկվել են Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների ժամկետները

13:12 28.03.2019

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ-ի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին: Հանդիպման ընթացքում կետ առ կետ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների ժամկետները և գործողությունների հաջորդականությունը: «ՔԿ նախագահը հատուկ շեշտել է, որ փորձաքննությունը պետք է լինի անաչառ. «Ակնկալում […]

̰
Եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի և Սևանի համար, Ամուլսարի ծրագիրը կփակվի․ Փաշինյան

10:41 28.03.2019

Հայաստանի իշխանությունները 300 հազար դոլարով վարձել են միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որը փորձաքննություն է անելու՝ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, ինչից էլ կախված կլինի դրա շահագործման հնարավորությունը։ Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ավազանների համար, ապա Ամուլսարի ծրագիրն ընդհանրապես […]

̰
«Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան․ դիմո՞ւմ է, թող դիմի․ Փաշինյան

10:35 28.03.2019

Ամուլսարի մետաղային հանքը շահագործող «Լիդիան»  ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ այս ընթացքում հնարավորություն չի ունեցել շահագործել հանքը։ Այս մասին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ԲՀԿ պատգամավորներից Արթուր Գրիգորյանն ու հարցրեց՝ ի՞նչ է անում կառավարությունն այս ուղղությամբ։ «Մեր հանրության մեջ, կամ մամուլում, գուցե, էդպիսի ընկալում կա՝ վա՜յ, «Լիդիան»-ը դիմում է միջազգային դատարան, վերջ, […]

̰
Եթե տեսնենք, որ կան անվերահսկելի ռիսկեր, համապատասխան որոշումները կկայացնենք. Ավինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

20:13 27.03.2019

Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի հարցով դիմելու են միջազգային արբիտրաժային դատարան: «Կարծում եմ, որ մայիսին մեր որոշ հարցերի պատասխանները կունենանք: Տեղյակ եք, որ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը մեզ որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որ բարձրաձայնվում էին որոշ փորձագետների […]

̰
Արմեն Սարգսյանի նախագահության 1 տարվա հիշարժան պահերն ու դրվագները

17:56 02.03.2019

Մեկ տարի առաջ այս օրը՝ մարտի 2-ին, Արմեն Սարգսյանը ընտրվեց ՀՀ նախագահ: Այս մեկ տարվա ընթացքում նախագահի գրաֆիկը չափազանց հագեցած էր: Արմեն Սարգսյանը Հայաստանում հյուրընկալեց համաշխարհային ճանաչում վայելող հյուրերի, նշանավոր քաղաքական գործիչների, աշխատանքային այցեր կատարեց մի շարք երկրներ, մասնակցեց համաժողովների, միջազգային հայտնի պարբերականների հարցազրույցներ տվեց և այլն: SHANTNEWS.am-ն առանձնացրել է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարվա […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն ու Ամուլսարի ակտիվիստներն իրար են մեղադրում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման համար

22:12 22.02.2019

Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրների առաջացման գլխավոր պատասխանատուն «Լիդիան Արմենիա» ընկերությունն է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխարհագրագետ Լևոն Գալստյանը: Նրա համոզմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի տարածքում շինաշխատանքները պետք է ավարտեր 2018-ի գարնանը, ինչը չի արվել: Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը օրերս հայտարարություն էր տարածել, թե ակտիվիստների կողմից դեպի հանք տանող ճանապարհը փակ լինելու պատաճռով ընկերությունը […]

̰
Ի՞նչ նպատակով է ծախսվելու կառավարության կողմից Քննչական կոմիտեին հատկացված գումարը

17:11 21.02.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ՀՀ քննչական կոմիտեին հատկացված 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումարը կփոխանցվի «Earth link […]

̰
Կառավարությունը Քննչական կոմիտեին հատկացրեց 396 հազար դոլարին համարժեք դրամ

13:34 21.02.2019

ՀՀ կառավարությունը Քննչական կոմիտեին հատկացրեց 396 հազար դոլարին համարժեք դրամ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Ընկերությունն իրականացնելու է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման […]

̰
Գնդեվազի որոշ բնակիչներ պատրաստ են վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները

17:17 13.02.2019

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը: Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, […]

̰
Ջերմուկի բնակիչներն՝ ընդդեմ բնապհպանության նախարարի

16:00 04.02.2019

Վարչական  դատարանում այսօր քննվում էր  Ջերմուկի  և Գնդեվազի  մի խումբ բնակիչների հայցն ընդդեմ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի: Նրանք դիմել  են, որ  դատարանն ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և Բնապահպանության նախարարի հաստատումը:  Հայցվոր կողմի փաստաբան Նազելի Վարդանյանը լրագրողներին ասել է, որ նոր երևան եկած հանգամանքներ են ներկայացրել, […]

̰
Վարչական պաշտոնում մի փոքր ավելի անկողմնակալություն ու անաչառություն է պահանջվում. ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Արթուր Գրիգորյանը

22:54 28.01.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը: Լրագրողների դիտարկմանը, թե Գրիգորյանին աշխատանքից ազատելու պատճառների մեջ շրջանառվում է նաև իր անունը, կա նաև հիմնավորում, թե դա Ամուլսարի հետ է կապված, նա արձագանքեց. «Տեսչական մարմինները ենթակա են կառավարությանը, ուղղակի անձամբ իմ ենթակայության տակ […]

̰
Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է Մխիթար Հայրապետյանը պատկերացնում գիտության ոլորտի զարգացումը թերֆինանսավորման պարագայում

13:31 16.01.2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվել է թերֆինանսավորման պարագայում զարգացման հեռանկարների մասին: «Մենք ռազմավարություն ունենք ռազմաարդյունաբերությունը զարգացնելու, գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու, բայց, ցավոք սրտի, ֆինանսավորումը թերի է: Մենք շարունակելո՞ւ ենք այսպես»,- հարցրել է Բագրատյանը՝ հիշեցնելով գիտնականներից մեկի այն հայտարարությունը, թե մտադիր են […]

̰
Էրիկ Գրիգորյանը` Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու որոշման մասին

15:34 27.12.2018

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջերմուկի ավագանու` մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին որոշմանը: Նա նշեց, որ իրավաբանորեն չի կարող մեկնաբանել այդ որոշումը, սակայն տեղյակ է, որ մինչ այդ նման որոշում է ընդունել նաև Նոյեմբերյանի ավագանին, և այդ ժամանակ մեկնաբանություն չկար` իրավաչա՞փ է այդ որոշումը, թե՞ ոչ: Գրիգորյանն ասաց, որ […]

̰
Ջերմուկի 20 բնակիչներ Էրիկ Գրիգորյանի դեմ հայցադիմում են ներկայացրել

12:05 27.12.2018

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում «Հերթական դատական գործն Ամուլսարի հարցով» վերտառությամբ գրառում է կատարել, որով տեղեկացնում է. «Ջերմուկ համայնքի 20 բնակիչներն ընդդեմ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, որով պահանջում են պարտավորեցնել նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ […]

̰
Առանց Ամուլսարի, ավելի քան 10%-ով նախորդ տարվա ցուցանիշն արդեն գերակատարել ենք. Փաշինյանի խորհրդականը՝ տնտեսական ակտիվության մասին

14:45 21.12.2018

Առանց Ամուլսարի, ավելի քան 10%-ով նախորդ տարվա ցուցանիշն արդեն գերակատարել ենք: Այս մասին այսօր կազմակերպված տնտեսական թեմայով ասուլիսի ընթացքում հատարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տնտեսական գծով խորհրդակական Արտակ Մանուկյանը: Նա ասել է՝ այդ տվյալները ցույց են տալիս, որ արդեն ներդրողներ ու բիզնես նախագծեր կան: «Դրանք մեծապես տեքստիլ բնագավառի են, այսինքն՝ այդ տրանսֆորմացիան կա: Բայց ինչքանով […]

̰
BACK_TO_TOP