TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Ամուլսար

Մենք չենք ուզում Ղարսեր կորցնել. ջերմուկցիներն Ամուլսարի հարցով սպասում են վարչապետի որոշմանը

18:54 16.08.2019

Ամուլսարի շահագործման դեմ հանրահավաքն ավարտվեց: Ջերմուկում ընթացող այս հանրահավաքի մասնակիցները նշում էին՝ երկիրն ընդերքի հաշվին չէ, որ պետք է հարստանա, դա նույնն է: «Մենք չենք ուզում այսօր Ղարսեր կորցնել, մի Ղարս էլ Ամուլսարն է»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը: Ջերմուկցիները հիշեցրին՝ ինչ նպատակ ուներ այս հանրահավաքը: Նրանց խոսքերով՝ խելամիտ հայությունը հավաքվել էր՝ վերահաստատելու իր դիրքորոշումը Ամուլսարի […]

̰
Հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

18:19 16.08.2019

Ջերմուկում ընթանում է հանրահավաք՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Ջերմուկցիները նշում են՝ պետք է պայքարել, կառավարությանը համոզել՝ հետ կանգնել Ամուլսարի հանքը շահագործելու մտքից: Հանրահավաքի մասնակիցներն անդրադարձան Քննչական կոմիտեի ներկայացրած փորձաքննությանը, նշեցին՝ որևէ գիտնական չի եկել, տեղում ուսումնասիրություն չի արել, փորձաքննությունը արվել է միայն թղթերով: «Ո´չ ներդրողներն են ապրելու այստեղ, ո´չ թույլտվություն տվողները, մենք ենք ապրելու, մեր […]

̰
«Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ

18:00 16.08.2019

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությանը և ներկայացրել իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Ընկերության դիրքորոշումը՝ ստորև. «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը փորձաքննության եզրակացության վերաբերյալ

̰
Հարցը պիտի լուծվի տրամաբանության վրա, ոչ՝ էմոցիաների. պատգամավորն՝ Ամուլսարի հարցի մասին

14:55 16.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. սեպտեմբերի 15-ին հնչեցրած ելույթից մի հատված, որ վերաբերում է Ամուլսարին. «Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ, ըստ էության, մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան […]

̰ ̰
Վարչապետն այսօր չի հանդիպի բնապահպանների հետ

13:56 15.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողներին հայտնել են, որ այսօր վարչապետի գրաֆիկն ծանրաբեռնված է և բնապահպաններին չի կարող ընդունել: Բայց կառավարությունից խոստացել են, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի: «Մենք հիմա սպասում ենք մոտակա օրերի այդ հանդիպմանը, քանի որ հարցն, իրոք, հրատապ է: Էսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի, բայց սպասում ենք՝ մոտակա էս […]

̰
«Լիդիանն» արձագանքել է Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ եզրակացությանը

13:21 15.08.2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը, որը ՀՔԿ-ին էր տրամադրվել սույն թվականի օգոստոսի 7-ին։ Փորձաքննական եզրակացությունը հասանելի է հայերեն […]

̰
Վարագ Սիսեռյանը հանդիպել է բնապահպանների հետ

12:56 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Բնապահպանները Սիսեռյանին տեղեկացրել են, որ ցանկանում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել: Սիսեռյանն իր հերթին նշեց, որ ինքը պատահաբար չի մոտեցել բնապահպաններին, քանի որ քիչ առաջ կարդացել է, որ իր հոր անվան հետ կապված հայտարարություն են […]

̰
Վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել բնապահպանների և վարչապետի հանդիպումը

12:30 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը: Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն: Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի […]

̰
Բնապահպանները ցանկանում են կառավարությանը ներկայացնել Ամուլսարի իսկական եզրակացությունը

12:16 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիան: Բնապահպանները պնդում են, որ հետազոտության փորձագիտական եզրակացությունը լավ չի ներկայացվել և կառավարությունում էլ դա թերի է քննարկվել: «Քանի որ կառավարության նիստում շատ սխալ ու միակողմանի ներկայացվեց այս եզրակացությունները, մենք որոշեցինք ինքներս մտնել կառավարություն և ներկայացնել նրանց էդ փորձաքննության եզրակացությունը»,- այս մասին նշել է ակցիայի մասնակիցներից […]

̰
Հաշվի չի առնվել Ջերմուկի բնակիչների կարծիքն ու բողոքը. ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

11:40 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Ուսումնասիրություններ կատարած փորձագիտական խումբը պատասխանել է, որ շրջակա միջավայի ազդեցության գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի են: Հետևաբար, հարցին, թե արդյո՞ք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել: Ցուցարարները նշում են, որ եթե փորձագիտական եզրակացությունն այսպիսին է, ապա, ինչպես Քննչական կոմիտեն […]

̰
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան. ՔԿ նախագահ

11:32 15.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա»,- ասաց Գրիգորյանը: Վարչապետ […]

̰
«Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16 միջոցներից 15-ը կիրառել. ՔԿ նախագահ

11:26 15.08.2019

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը խոսել է Ամուլսարի շահագործման մասով փորձաքննության մասին ու ներկայացրել եզրակացությունը: «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը […]

̰
Ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի

11:06 15.08.2019

ՀՀ կառավարության շենքի առջև ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ակցիայի մասնակիցները բերել են պաստառներ՝ «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ», «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում» և այլ գրություններով: Նրանք նշում են, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվելու է, ապա ընդգծել են՝ կառավարության այսօրվա նիստը կարևոր է: Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության վերջնական […]

̰ ̰
Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա. Յուրա Իվանյան

18:58 14.08.2019

Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները, նշեց Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Նա ընդգծեց՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք: Իվանյանը հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացրած փորձագետներին տրամադրվել են բոլոր ելակետային տվյալները՝ օբյեկտիվ եզրահանգումների հասնելու համար, ապա […]

̰
Քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար. ՔԿ-ն՝ Ամուլսարի գործի մասին

18:51 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն այսօր մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի համալիր փորձաքննության վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախ` ներկայացրեց գործընթացի սկիզբն ու ընթացքը, տեղեկացրեց՝ փորձաքննության վերջնական տարբերակն այսօր արդեն հրապարակվել է: Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրգործով վարույթի հետագա շարունակության համար, ապա մասնավորեցրեց՝ խոսքը […]

̰
Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը

17:15 14.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տարածել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ […]

̰
Ամուլսարի հանքի շահագործման համալիր փորձաքննության եզրակացությունը կառավարությունը դեռ չի ստացել. այն սղագրման փուլում է

15:00 13.08.2019

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է. այս մասին օգոստոսի 8-ին կառավարության նիստում հայտարարեց Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրման՝ նա ներկայացրեց ամբողջ գործընթացը, ասաց, որ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունը ստացել է փորձաքննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Իսկ վերջում խոստացավ, որ առնվազն 4 օրվա […]

̰
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ

16:24 08.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա […]

̰
Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը պատրաստ է

12:14 08.08.2019

Միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով հետաքրքրվել է մինչ օրակարգին անցնելը: «Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում […]

̰
Ջերմուկում «Լիդիան Արմենիա»-ի աշխատակցին և նրա որդուն ծեծի են ենթարկել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

11:02 07.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա […]

̰
Կապ չունի՝ Սորո՞սն է, ընդդիմադի՞ր է, թե՞ ով․ ահազանգին պարտավոր ենք արձագանքել․ Օսիպյան

14:53 24.07.2019

Կապ չունի՝ ահազանգողն ընդդիմադի՞ր է, Սորո՞սն է, թե՞ այլ հայացքների տեր, ոստիկանությունը պարտավոր է արձագանքել ահազանգերին։ Այսօր այս մասին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Խոսքը, մասնավորապես, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ կապվող «Բաց հասարակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ապաշրջափակման մասին էր։ Օսիպյանն այդ համատեքստում խոսեց նաև Ամուլսարի հանքի մասին, որտեղ իրենք չեն բացում ակտիվիստների փակած […]

̰
Քննչական կոմիտեն Ամուլսարի հետ կապված պարզաբանում է ներկայացրել

17:40 16.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը օրեր առաջ Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում է արել. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ […]

̰
Հրաժարական չեմ պատրաստվում տալ. Էրիկ Գրիգորյան

21:28 15.07.2019

«Ամուլսարի հետ կապված հորդորում եմ քաղաքացիներին ոչ թե Facebook-ում հրապարակումներ անել, այլ դիմել իրավապահ մարմիններին»,- ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին: Էրիկ Գրիգորյանի խոսքերով՝ կարծիքները կարող են տարբեր լինել և ոմանք կարող են ընդունվել իր գիտություն: Շրջակա միջավայրի նախարարը նշել է, որ կան կառույցներ, որոնց […]

̰
Ամուլսարում քաղաքացիները արգելել են քննիչների մուտքը տարածք. ՔԿ

14:56 13.07.2019

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ամուլսարում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին. «ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի […]

̰
Ամուլսարի համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիսի վերջին

13:29 09.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող հարցերից մեկին: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Քննչական կոմիտեն փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում […]

̰
Ինչո՞ւ է ուշանում Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունը․ Թունյանը՝ Գրիգորյանին

11:51 09.07.2019

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացությունն ուշանում է։ Պարզվում է՝ օտարերկրյա կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքը թարգմանվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Նախարարն, ըստ էության, ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում, և եզրակացությունը նույնպես նրանց ուսումնասիրությանն է […]

̰
Ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար․ Լենա Նազարյան

09:42 09.07.2019

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրահամավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ: Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա […]

̰
«Լիդիանի» անարգել մուտքը Ամուլսարի տարածք չի վերականգնվել. Lydian Armenia

12:15 18.06.2019

«Լիդիան Ինթերնեշնլը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի […]

̰
BACK_TO_TOP