16:52 03.11.2018
Իրանը սկսել է սերիական Kowsar կործանիչների արտադրությունը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Իրանի պաշտպանության նախարար Ամիրա Հաթամիի խոսքով՝ շուտով անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռներ կարտադրվեն և կմիանան օդուժին: Ինչևիցե, որոշ ռազմական մասնագետներ կարծում են, որ այս կործանիչը F-5-ի կարբոնային նմանակն է: Այն (F-5-ը) առաջին անգամ արտադրվել է Միացյալ Նահանգներում 1960 թվականին:
16:26 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին սպասվում է տնտեսական աղետ: Այս ամենից խուսափելու միակ միջոցը Վաշինգտոնի հետ նոր միջուկային պայմանագիր ստորագրելն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: «Մեր նպատակն է ստիպել ռեժիմին ընդունել հստակ որոշում՝ կա՛մ հրաժարվել իր կործաիչ պահվածքից, կա՛մ շարունակել տնտեսական աղետի ուղին»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի […]
12:30 03.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում 40-ամյա Սքոթ Փոլը կրակ է բացել յոգայի կենտրոնում: Այս մասին իրենց «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հայտնել է Թալահասի քաղաքի ոստիկանության բաժինը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել 5-ը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 2-ի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր: Դեպքից հետո տղամարդը գործել է ինքնասպանություն: Կատարվում է […]
11:00 03.11.2018
Թվիթերն ավելի քան 10 հազար հաշիվներ է ջնջել: Ընկերությունն այս քայլը բացատրել է նրանով, որ ավտոմատ բացված այս էջերի միջոցով անընդհատ տարածվել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին չքվեարկելու կոչեր: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ընկերության հիմնավորմամբ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այս հաշիվների գոյությունն ավելի ձեռնտու է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը, սակայն կուսակցության ներկայացուցիչները […]
20:04 01.11.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «ազատվել կապանքներից»՝ դուրս գալով «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից, որը կնքվել է ՌԴ-ի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: Զախարովան ընդգծել է, որ այս քայլով Վաշինգտոնը փորձում է ապահովել սեփական ռազմական առավելությունը և «ազատվել կապանքներից»: Նա նաև խնդրել է ուշադրություն դարձնել […]
19:27 01.11.2018
Հելոուինի ժամանակ ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչը 5-ամյա տղային հյուրասիրել է թմրանյութով մարմելադ: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը: Ըստ տեղեկությունների՝ 5-ամյա Բրեյլեն Կարլուլը նվեր ստացած քաղցրավենիքը ուտելուց հետո իրեն վատ է զգացել: Ավելի ուշ պարզվել է, որ քաղցրավենիքի բաղադրության մեջ կա նաև մետամֆետամին: Երեխային հոսպիտալացրել են, իսկ քաղցրավենիքն ուղարկվել է փորձաքննության: Նշենք, որ Հելոուինի […]
16:58 30.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի միգրանտների երեխաների համար ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը: Այս մասին նախագահը հայտարարել է HBO-ին տված հարցազրույցում: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ մարդը ժամանում է, երեխա ունենում, և այդ երեխան ինքնաբերաբար դառնում է քաղաքացի՝ բոլոր արտոնություններով»,- հայտարարել Է Թրամփը: «Դա ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի: […]
19:29 27.10.2018
«Թվիթեր» միկրոբլոգային ծառայությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո բացատրել է հայտնի մարդկանց հետևորդների թվի կրճատման պատճառը: Սոցցանցը ընդամենը ջնջել է ոչ իրական՝ կեղծ էջերը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Թրամփը մեղադրել էր «Թվիթեր» սոցցանցի ղեկավարությանը՝ իր էջի հետևորդների թվի կրճատման մեջ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ սոցցանցը հետևորդների թիվն այնքան է կրճատվել, որ բոլորի համար […]
19:27 27.10.2018
Առնվազն 8 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնել է pittsburgh.cbslocal.com-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում: Որոշ մարդկանց հաջողվել է փրկել: Ոստիկանները աշխատում են փրկել մյուսների կյանքը: Ըստ տեղի KDKA հեռուստաալիքի՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից:
16:56 23.10.2018
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, Սիրիայի խնդիրն ու ռազմավարական անվտանգության մասին հարցերը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Պեսկովը տեղեկացրել է, որ կողմերը նաև կքննարկեն տարածաշրջանային կոնֆլիկտները: «Գլխավորը, […]
16:42 23.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Կարծում եմ` երկու նախագահների հանդիպում Հելսինկիում տվել է մեզ շատ կարևոր առաքելություն՝ փորձել և ընդարձակել մեր երկխոսությունները և խորացնել դրանք»,- ասել է Բոլթոնը` անդրադառնալով հուլիսին Հելսինկիում կայացած Թրամփի և Պուտինի հանդիպմանը: Հիշեցնենք, որ Բոլթոնը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանում, […]
12:16 23.10.2018
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Դովեր քաղաքի շինություններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջներ, սակայն ապարդյուն․ մի քանի ժամ հրդեհի դեմ պայքարելուց հետո շինությունը փլուզվել է: Տեղի ունեցածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն հրդեհի պատճառով ոչնչացվել է առնվազն 6 ձեռնարկություն: Ոստիկանների նախնական տվյալներով՝ հրդեհը […]
22:14 21.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գլենդելում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Սաուդյան Արաբիայի կողմից արված հայտարարությանը՝ ողջունելով այն փաստը, որ Սաուդյան Արաբիան արդեն ձերբակալել է 18 կասկածյալների, որոնք, ենթադրվում է, որ առնչություն ունեն լրագրողի սպանության հետ: «Նրանք ձերբակալել են մեծ թվով մարդկանց, որոնք կասկածվում են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում տեղի ունեցած դեպքերի մեջ: Սա մեծ քայլ […]
18:58 20.10.2018
Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման համար ևս մեկ հնարավորություն կարող է ստեղծել Թրամփի մեկ այլ խորհրդականի՝ Ռուդի Ջիուլիանիի այցը Հայաստան: Նա Թրամփի մտերիմներից է: Ջիուլիանին Հայաստանում կլինի ոչ պաշտոնական այցով՝ Եվրասիական տնտեսական հանձաժողովի ֆորումին մասնացելու համար: «Ջիուլիանին նույնպես կարևոր գործիչ է, Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը: Լուրջ ազդեցություն ունի Թրամփի վրա, որովհետև նրա անձնական […]
17:47 20.10.2018
Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]
17:00 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: Հայտնի է, որ նա այցելելու է Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Փորձագետի կարծիքով՝ Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը դեռևս չի հաջողվում անել […]
16:01 20.10.2018
Միջազգային աղմուկ հանած սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության լուրերի հաստատմանն անդրադարձել են Սպիտակ տունը և ՄԱԿ-ը: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը «Թվիթերի» միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ-ն ընդունում է Սաուդյան Արաբիայի կողմից արված հայտարարությունը՝ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործի հետաքննությունը զարգանում է և արդեն գործողություններ է ձեռնարկել կասկածյալների դեմ: Մենք կշարունակենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի […]
23:37 16.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթ կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին: Ուշակովը ասել է, որ Բոլթոնը նաև կհանդիպի Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
14:45 16.10.2018
«Իրականում Ջոն Բոլթոնն ուժեղ ազդեցություն է ունեցել նաև ԱՄՆ նախորդ ադմինիստրացիաների ժամանակ, ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև Ջորջ Բուշ կրտսերի քաղաքական թիմում, եղել նաև նրա դեսպանը ՄԱԿ-ում: Ի դեպ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը կաբինետի անդամի կարգավիճակ ունի, այսինքն՝ համարյա նախարարին հավասար կարգավիճակ ու ազդեցություն ունի»,- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան այցելության մասին […]
15:20 08.10.2018
Հնդկաստանն իրականացնում է անկախ քաղաքականություն, այդ պատճառով գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային ուժերի ղեկավար Բիփին Ռավաթը: «Այո՛, մենք հասկանում ենք, որ մեր դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Դուք (խմբ.- Ռուսաստան) հնարավոր է՝ վստահ եք, որ, չնայած մենք պահպանում ենք կապը Ամերիկայի հետ նոր տեխնոլոգիաներ ստանալու […]
12:05 08.10.2018
Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝ Հայաստան կժամանի ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: «ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ»,- […]
15:24 06.10.2018
ԱՄՆ-ը 63,7 մլրդ դոլար արժողությամբ սպառազինության կմատակարարի օտարերկյա պետություններին: Պետդեպարտամենտն արդեն տվել է համապատասխան թույլտվությունը: Արդեն հաստատվել է ավելի քան 70 պայմանագիր: Դրանց մեծ մասը եվրոպական երկրների հետ է կնքվել: Եվրոպական երկրների հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 37,34 մլրդ դոլար: Մերձավոր Արևելքի պետությունների հետ 22,12 մլրդ դոլարի, ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ […]
11:40 04.10.2018
Ֆլորենս քաղաքում կասկածյալը երեխաների հետ փակվել է տներից մեկում և կրակ է բացել իրավապահների ուղղությամբ:
15:54 02.10.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հավանականությունը, նա ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սցենարը: «Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին The New Yorker-ին տված հարցազրույցում: «Առաջին հերթին՝ մենք բարկացած չենք: Հիմա, […]
13:39 28.09.2018
Մեկնարկել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի պետական մանկավարժական և ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանները համագործակցել են՝ ներառական կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Ծրագրին աջակցել է UNICEF-ը: Համագործակցության արդյունքում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը բարելավվել են: Երկու համալսարանների դասախոս-մասնագետների համատեղ ուժերով մշակվել է մանկավարժական ԲՈՒՀ-երի համար նախատեսված […]
20:08 27.09.2018
ԱՄՆ-ի կենդանաբանական այգում ցույց են տվել կարմիր պանդայի ձագին: Այս մասին ասվում է ТСН գործակալության տեսանյութում: Ձագուկին անվանել են Բժիշկ Լիլի՝ ի պատիվ անասնաբույժի, որն առաջին անգամ տեսել է նրան ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կենդանին լույս աշխարհ է եկել հունիսին: Նա իրեն լավ է զգում և աստիճանաբար քաշ է հավաքում:
18:25 25.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Չնայած առաջարկներին, ես մտադիր չեմ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Գուցե, ապագայում: Ես համոզված եմ, որ նա հիանալի մարդ է»: Despite […]
18:01 24.09.2018
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Fox News հեռուստաընկերության եթերում պատմել է, թե որն է համարում Դոնալդ Թրամփի ամենակարևոր ձեռքբերումը՝ որպես երկրի ղեկավար: Բոլթոնի խոսքերով՝ Թրամփի ամենամեծ ձեռքբերումը Իրանի հետ ունեցած միջուկային համաձայնագրից դուրս գալն է: Նա հավելել է, որ Թրամփը պայքարել է այդ գործարքի համար դեռևս 2016 թվականից: Բոլթոնի կարծիքով՝ համաձայնագիրը երկրի պատմության վատագույն […]
12:31 24.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող ամերիկացի ռեժիսոր Մայք Մուրի նկարահանած փաստագրական նոր ֆիլմի մեկնարկը կինովարձույթում հաջողութուն չի գրանցել, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմը, որը Ջորջ Բուշ Կրտսերի մասին է: Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ «Fahrenheit 11/9» մեծ էկրան է բարձրացել նախորդ շաբաթ, երկրի 1719 կինոթատրոնում: Կինովարձույթի պրեմիերայի շահույթը հասել է 3,1 մլն. դոլարի: […]