TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

ԱՄՆ

Օդանավակայանի աշխատակցին հարվածած ուղևորի տեսանյութը հայտնվել է համացանցում

12:40 31.05.2019

Միացյալ Նահանգներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ուղևորը հարձակվում օդանավակայանի աշխատակցի վրա: Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Տեսանյութը տեղադրվել է Twitter-ի միկրոբլոգում: Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է օդանավակայանի աշխատակիցը փորձում խոչընդոտել ուղևորի վայրէջքին:  Պատճառները չեն հստակեցվում: Ի պատասխան, ուղևորը հարվածում է աշխատակցի դեմքին. «Դու խենթ ես, դուք ինձ չեք […]

̰
Բոլթոնը ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակումը կապում է Իրանի հետ

13:02 29.05.2019

ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրանական ականները կարող էին օգտագործվել ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար: Այս մասին հաղորդվում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի Իրանի գործողություններին տարածաշրջանում:

̰
Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ. Զարիֆ

12:05 28.05.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]

̰
Մեկնարկել է Թրամփի պետական այցը Ճապոնիա

16:32 25.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քառօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա: Նրան ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նախօրեին հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և արտահայտել են իրենց դժգոհությունը՝ կապված Թրամփի այցի հետ: Այսօր ԱՄՆ նախագահը կհանդիպի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Վաղը Թրամփը գոլֆ կխաղա Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ, իսկ երեկոյան միասին կայցելեն […]

̰
ԱՄՆ նախագահը 1500 զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք

13:20 25.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազար հինգ հարյուր զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսկ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախագահի այս հրամանը կապված է Մերձավոր Արևելքում Իրանի պատճառով ավելացող լարվածության հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել էին 5-ից 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք:

̰
Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի են սրվել

23:46 21.05.2019

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի են սրվել: Կողմերը վերջին շրջանում կոշտ հայատարարություններ էին հնչեցրել, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը: Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը զգուշացրել է, որ քառակի ավելացրել է ցածր հարստացված ուրանի արդադրության ծավալը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալի մեծացումը սկսվել է մայիսի 20-ին: Ներկայացուցիչն ընդգծել է, որ […]

̰
Վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ․ նախարար

10:43 18.05.2019

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան TeleSUR  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ: Նախարարը նշել է, որ այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով և ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության մեխանիզմներ հաստատել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա: «Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք ցանկանում […]

̰
ԱՄՆ 9 նահանգ ճանաչել է Արցախի անկախությունը․ Մայիլյան

11:32 17.05.2019

ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը, […]

̰
Սոչիում մեկնարկել է Պոմպեո-Լավրով համատեղ ասուլիսը

19:50 14.05.2019

Սոչիում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սոչիում մեկնարկել են Պոմպեոյի և Լավրովի երկկողմ բանակցությունները:

̰
Սոչիում մեկնարկել է Պոմպեո-Լավրով հանդիպումը

16:50 14.05.2019

Սոչիում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինությունների հետ կապված հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Նշենք, որ վերջին անգամ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին անցած շաբաթ Ֆինլանդիայում՝ «Արկտիկական խորհրդի» շրջանակում: […]

̰
Թրամփը որոշել է լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար տրամադրել ՆԱՍԱ-ին

14:40 14.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստվում է պետբյուջեից լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին՝ Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Իմ կառավարման օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք Լուսին, հետո Մարս: Ես ճշգրտումներ եմ կատարում բյուջեում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ […]

̰
Սոչիում այսօր կկայանա Պոմպեո-Պուտին-Լավրով հանդիպումը

13:33 14.05.2019

Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

̰
«Հոգեբանական ճնշում». ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր

15:09 11.05.2019

Գնալով ավելի են լարվում ԱՄՆ-Իրան հարաբերությունները: BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր: Աղբյուրը նշում է, որ այդ համակարգերը ուղարկվում են «Առլինգտոն» ռազմանավով, որը Պարսից ծոցում կմիանա այնտեղ հասած ռազմանավերի հարվածային խմբին: Ի դեպ, Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան B-52 ռմբակածիչներն արդեն հասել են Պարսից ծոց՝ Կատար: ԱՄՆ-ն հայտնել է, որ այս […]

̰
ԱՄՆ Վիրջինիա նահանգում գազալցակայան է պայթել, կան զոհեր

13:11 11.05.2019

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Բուենա Վիստա քաղաքի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է  Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 2, անհետ կորել՝ 4 մարդ: Պայթյունի պատճառները առայժմ հայտնի չեն:

̰
Հյուսթոնի նավահանգստում բեռնատար նավերը հարվածել են նավթատար նավին

12:38 11.05.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Հյուսթոնի նավահանգիստներից մեկում 2 բեռնատար նավեր հարվածել են նավթատար նավին: Այս մասին հայտնել է CBS News-ը: Բախման հետևանքով մի քանի տոննա նավթամթերք է թափվել Մեքսիկական ծոց: ԱՄՆ-ի ափային անվտանգության հսկիչների փոխանցմամբ՝ նավերը տեղափոխում էին ավելի քան 25 տոննա նավթամթերք: Բախման հետևանքով տուժածներ չկան: Barges and oil tanker […]

̰
Հրապարակվել է Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը

00:30 08.05.2019

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Զեկույցի նոր տարբերակում տեքստի մեծ մասը փակված է սև ֆոնով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է գաղտնի տվյալներ: «Երկուշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին […]

̰
Ֆրանսիան հետևում է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող առևտրային բանակցություններին

22:29 07.05.2019

«Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է խուսափեն առևտրային լարվածության աճից»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարարը նշել է, որ Ֆրանսիան հետևում է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող առևտրային բանակցություններին և կոչ է անում բանակցող կողմերին զերծ մնալ միակողմանի որոշումներից: Նախարարն ընդգծել է, որ այդ քայլերը […]

̰
Մայք Պոմպեոն վերջին վայրկյանին չեղարկել է Անգելա Մերկելի հետ հանդիպումը

19:25 07.05.2019

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին վայրկյանին չեղարկել է Բեռլին կատարելիք այցը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը հայտնել է, որ Գերմանիայում պետքարտուղարը պետք է հանդիպեր երկրի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նշենք նաև, որ հանդիպումը տեղափոխվել է «միջազգային անվտանգության խնդիրների» պատճառով: «Պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է […]

̰
Ֆինլանդիայում կայացել է Մայք Պոմպեոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

11:02 07.05.2019

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Երկու […]

̰
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

21:38 03.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր […]

̰
ԱՄՆ-ն ցանկանում է օգնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը. Պետդեպարտամենտ

18:12 03.05.2019

ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ է կողմերին օգնել խնդրին խաղաղ լուծում տալու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS-ը: «Մենք ուրախ ենք, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում է […]

̰
Թրամփը թեկնածու է ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում

13:16 03.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Քրաֆթի թեկնածությունն առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: ԱՄՆ առաջնորդի այս որոշումը ներկայացվել է Սենատի քննարկմանը: Նշենք, որ Սենատում հաստատման որոշումը կլինի 2 փուլով` սկզբում արտաքին գործերի հանձնաժողովում, ապա ընդհանուր քվեարկությամբ: Համապատասխան լսումների օրը դեռ նշանակված չէ: Հավելենք, որ Քրաֆթը Կանադայում ԱՄՆ գործող […]

̰
Վրաստանի նախագահը դատապարտել է երկրում ԱՄՆ ռազմակայան կառուցելու գաղափարը

13:33 01.05.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ամերիկյան ռազմակայան կառուցելու գաղափարն անվանել է ոչ նպատակային, հաղորդում է TASS-ը: Նրա խոսքերով` այդ քայլը կարող է ընկալվել որպես սադրանք: Միևնույն ժամանակ, Վրաստանում ամերիկյան ռազմակայանը կարող է գրավել Ռուսաստանի և ահաբեկչական որոշ շարժումների ուշադրությունը, ընդգծել է Զուրաբիշվիլին: Նա ավելացրել է, որ Վրաստանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն չի […]

̰
Իրանը կշարունակի նավթի արտահանումը՝ անտեսելով ամերիկյան պատժամիջոցները. Ռոհանի

13:00 30.04.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]

̰
Թրամփը ղեկավարման 2 տարիների ընթացքում ավելի քան 10 հազար սուտ հայտարարություն է արել. The Washington Post

12:22 30.04.2019

The Washington Post հեղինակավոր պարբերականը հաշվել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քանի անգամ է սուտ խոսել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ըստ պարբերականի վերլուծության՝ նախագահության 830 օրերի ընթացքում Թրամփն արել է ավելի քան 10 հազար սուտ հայտարարություն: Նշվում է, որ Թրամփն ավելի շատ սուտ է խոսել 2018 թվականի միջանկյալ ընտրությունների ժամանակ և հատուկ […]

̰
Թրամփը հայտարարել է, որ իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում և «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին

22:54 27.04.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում: Նշենք, որ Թրամփը 72 տարեկան է և կարծում է, որ «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին (2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին): Այս մասին հայտնել է Associated Press-ը: Իսկ լրագրողի այն հարցին, թե որ տարիքում է մարդը չափազանց ծեր նախագահ դառնալու համար, […]

̰
Սպիտակ տանը կայացել է Թրամփի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հանդիպումը

12:06 27.04.2019

Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Երկկողմ բանակցությունների գլխավոր թեման երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն են եղել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Թրամփը հայտարարել է, որ Brexit-ի և միջազգային առևտրային պայմանագրերի պատճառով երկու երկրների բարդացած տնտեսական հարաբերությունները հիմա բանակցային լավ ընթացքի մեջ են: ԱՄՆ նախագահը չի բացառել […]

̰
ԱՄՆ-ում ամուսինները ցմահ ազատազրկման են դատապարտվել՝ իրենց 12 երեխաներին սովի մատնելու համար

21:42 20.04.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող ամուսիններին դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել: Զույգը մեղադրվում է տարիներ շարունակ իրենց 12 երեխաներին տանջելու և սովի մատնելու մեջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեյվիդ և Լուիզ Տուրպինները ձերբակալվել էին դեռ անցած տարվա հունվարին, երբ նրանց 17-ամյա դուստրը կարողացել էր փախչել ու դիմել իրավապահ մարմիններին: Նա պատմել էր, որ իր քույրերն […]

̰
Հատուկ դատախազ Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը կներկայացվի հինգշաբթի

17:10 16.04.2019

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 18-ին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը պատրաստվում է ներկայացնել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ զեկույցը կներկայացվի և´ Կոնգրեսին, և´ հասարակությանը: Հիշեցնենք, որ Բարրը զեկույցի ամփոփ` 4 էջանոց տարբերակը Կոնգրեսին ներկայացրել էր մարտի 24-ին: […]

̰
ԱՄՆ-ում Մանաֆորտի դաշնակիցը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

19:12 13.04.2019

Միացյալ Նահանգների Դաշնային դատարանը դատապարտել է Փոլ Մանաֆորտի նախկին դաշնակից Սեմ Փեթենին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ընթացքում ուկրաինական կառավարության օգտին առանց գրանցման լոբբիստ աշխատելու և ոչ լեգիտիմ աշխատանք կատարելու համար, հայտնում է The Hill-ը:  Դատարանի որոշման համաձայն՝ նա նաև ստիպված է վճարել 5 հազար դոլար տուգանք և կատարել 500 ժամ հասարակական աշխատանք: Սեմ Փեթենը դատապարտվել […]

̰
BACK_TO_TOP