13:45 08.06.2019
Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան ներգաղթյալների և մաքսատուրքերի հարցերում եկել են փոխհամաձայնության: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: I am pleased to inform you that The United States of America has reached a signed agreement with Mexico. The Tariffs scheduled to be implemented by the U.S. on Monday, against Mexico, are […]
21:59 05.06.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են գտնվել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի […]
11:14 04.06.2019
Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի: Այս մասին հայտնել է Russian Today-ը: Լոնդոնի կենտրոնական մի շարք թաղամասերում ցուցարարներն արդեն պաստառներ են տեղադրել` «Դիմադրել Թրամփին», «Մերժել ռասիզմը», «Մերժել դաժանությունը», «Մերժել ատելությունը» կարգախոսներով: Ակցիայի մասնակիցներին զայրացրել է այն, որ ԱՄՆ նախագահին Բուքինգեմյան պալատում ընդունել են պետական պատիվներով և բանկետով: […]
13:07 01.06.2019
ԱՄՆ նախագահ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի նախօրեին The Sun-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել այդ երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Թրամփը նշել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և Միացյալ Նահանգների հասցեին: «Նա ինձ դուր է գալիս: Ինձ միշտ դուր է եկել…Չգիտեմ՝ արդյո՞ք […]
12:40 31.05.2019
Միացյալ Նահանգներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ուղևորը հարձակվում օդանավակայանի աշխատակցի վրա: Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Տեսանյութը տեղադրվել է Twitter-ի միկրոբլոգում: Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է օդանավակայանի աշխատակիցը փորձում խոչընդոտել ուղևորի վայրէջքին: Պատճառները չեն հստակեցվում: Ի պատասխան, ուղևորը հարվածում է աշխատակցի դեմքին. «Դու խենթ ես, դուք ինձ չեք […]
13:02 29.05.2019
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրանական ականները կարող էին օգտագործվել ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար: Այս մասին հաղորդվում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի Իրանի գործողություններին տարածաշրջանում:
12:05 28.05.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]
16:32 25.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քառօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա: Նրան ուղեկցում է առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նախօրեին հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և արտահայտել են իրենց դժգոհությունը՝ կապված Թրամփի այցի հետ: Այսօր ԱՄՆ նախագահը կհանդիպի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Վաղը Թրամփը գոլֆ կխաղա Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ, իսկ երեկոյան միասին կայցելեն […]
13:20 25.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազար հինգ հարյուր զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսկ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախագահի այս հրամանը կապված է Մերձավոր Արևելքում Իրանի պատճառով ավելացող լարվածության հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել էին 5-ից 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք:
23:46 21.05.2019
Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի են սրվել: Կողմերը վերջին շրջանում կոշտ հայատարարություններ էին հնչեցրել, որին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը: Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը զգուշացրել է, որ քառակի ավելացրել է ցածր հարստացված ուրանի արդադրության ծավալը: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ ցածր հարստացման ուրանի արտադրության ծավալի մեծացումը սկսվել է մայիսի 20-ին: Ներկայացուցիչն ընդգծել է, որ […]
10:43 18.05.2019
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասան TeleSUR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վենեսուելական կողմը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ: Նախարարը նշել է, որ այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով և ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության մեխանիզմներ հաստատել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա: «Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք ցանկանում […]
11:32 17.05.2019
ԱՄՆ 9 նահանգ, որոնց թվում է նաև Կալիֆոռնիան, ճանաչել են Արցախը որպես առանձին պետություն, իսկ այդ պահի դրությամբ նրանցից ամենավերջինը Կոլորադոն է եղել։ Այս մասին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի խոսքերն է մեջբերում ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախարարը բացատրել է, որ ճանաչումն այն է, երբ նահանգի խորհրդարանը բանաձև է ընդունում, որտեղ ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը, […]
19:50 14.05.2019
Սոչիում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Սոչիում մեկնարկել են Պոմպեոյի և Լավրովի երկկողմ բանակցությունները:
16:50 14.05.2019
Սոչիում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինությունների հետ կապված հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Նշենք, որ վերջին անգամ երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպել էին անցած շաբաթ Ֆինլանդիայում՝ «Արկտիկական խորհրդի» շրջանակում: […]
14:40 14.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստվում է պետբյուջեից լրացուցիչ 1.6 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՍԱ-ին՝ Լուսնի և Մարսի ուսումնասիրության նպատակով: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Իմ կառավարման օրոք մենք վերականգնում ենք ՆԱՍԱ-ի գերակայությունը և վերադառնում ենք Լուսին, հետո Մարս: Ես ճշգրտումներ եմ կատարում բյուջեում, որպեսզի լրացուցիչ 1.6 միլիարդ […]
13:33 14.05.2019
Այսօր Սոչիում կայանալու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկելու են ռուս-ամերիկյան հարաբերությունները, սպառազինություններին առնչվող հարցեր: Քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային, Ուկրաինային վերաբերող հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Ի դեպ, սա Պոմպեոյի առաջին այցն է Ռուսաստան՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելուց հետո:
15:09 11.05.2019
Գնալով ավելի են լարվում ԱՄՆ-Իրան հարաբերությունները: BBC-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում Patriot զենիթահրթիռային համակարգեր: Աղբյուրը նշում է, որ այդ համակարգերը ուղարկվում են «Առլինգտոն» ռազմանավով, որը Պարսից ծոցում կմիանա այնտեղ հասած ռազմանավերի հարվածային խմբին: Ի դեպ, Պենտագոնը հայտնել է, որ ամերիկյան B-52 ռմբակածիչներն արդեն հասել են Պարսից ծոց՝ Կատար: ԱՄՆ-ն հայտնել է, որ այս […]
12:38 11.05.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում: Հյուսթոնի նավահանգիստներից մեկում 2 բեռնատար նավեր հարվածել են նավթատար նավին: Այս մասին հայտնել է CBS News-ը: Բախման հետևանքով մի քանի տոննա նավթամթերք է թափվել Մեքսիկական ծոց: ԱՄՆ-ի ափային անվտանգության հսկիչների փոխանցմամբ՝ նավերը տեղափոխում էին ավելի քան 25 տոննա նավթամթերք: Բախման հետևանքով տուժածներ չկան: Barges and oil tanker […]
00:30 08.05.2019
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Զեկույցի նոր տարբերակում տեքստի մեծ մասը փակված է սև ֆոնով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է գաղտնի տվյալներ: «Երկուշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին […]
22:29 07.05.2019
«Միացյալ Նահանգները և Չինաստանը պետք է խուսափեն առևտրային լարվածության աճից»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարարը նշել է, որ Ֆրանսիան հետևում է Վաշինգտոնի և Պեկինի միջև ընթացող առևտրային բանակցություններին և կոչ է անում բանակցող կողմերին զերծ մնալ միակողմանի որոշումներից: Նախարարն ընդգծել է, որ այդ քայլերը […]
19:25 07.05.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջին վայրկյանին չեղարկել է Բեռլին կատարելիք այցը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Աղբյուրը հայտնել է, որ Գերմանիայում պետքարտուղարը պետք է հանդիպեր երկրի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նշենք նաև, որ հանդիպումը տեղափոխվել է «միջազգային անվտանգության խնդիրների» պատճառով: «Պետքարտուղարը անհամբերությամբ սպասում է […]
11:02 07.05.2019
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող «Արկտիկական խորհրդի» շրջանակներում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնել է Russia Today -ը: Գրեթե մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների լարված վիճակը, սպառազինություններին առնչվող հարցերը, Հյուսիսային Կորեային վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Վենեսուելայում տիրող ճգնաժամը: Երկու […]
21:38 03.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայում և Վենեսուելայում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր […]
18:12 03.05.2019
ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ է կողմերին օգնել խնդրին խաղաղ լուծում տալու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS-ը: «Մենք ուրախ ենք, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում է […]
13:16 03.05.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Քրաֆթի թեկնածությունն առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: ԱՄՆ առաջնորդի այս որոշումը ներկայացվել է Սենատի քննարկմանը: Նշենք, որ Սենատում հաստատման որոշումը կլինի 2 փուլով` սկզբում արտաքին գործերի հանձնաժողովում, ապա ընդհանուր քվեարկությամբ: Համապատասխան լսումների օրը դեռ նշանակված չէ: Հավելենք, որ Քրաֆթը Կանադայում ԱՄՆ գործող […]
13:33 01.05.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ամերիկյան ռազմակայան կառուցելու գաղափարն անվանել է ոչ նպատակային, հաղորդում է TASS-ը: Նրա խոսքերով` այդ քայլը կարող է ընկալվել որպես սադրանք: Միևնույն ժամանակ, Վրաստանում ամերիկյան ռազմակայանը կարող է գրավել Ռուսաստանի և ահաբեկչական որոշ շարժումների ուշադրությունը, ընդգծել է Զուրաբիշվիլին: Նա ավելացրել է, որ Վրաստանը դեմ չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն չի […]
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
12:22 30.04.2019
The Washington Post հեղինակավոր պարբերականը հաշվել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քանի անգամ է սուտ խոսել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Ըստ պարբերականի վերլուծության՝ նախագահության 830 օրերի ընթացքում Թրամփն արել է ավելի քան 10 հազար սուտ հայտարարություն: Նշվում է, որ Թրամփն ավելի շատ սուտ է խոսել 2018 թվականի միջանկյալ ընտրությունների ժամանակ և հատուկ […]
22:54 27.04.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն «երիտասարդ» և «կենսուրախ» է զգում: Նշենք, որ Թրամփը 72 տարեկան է և կարծում է, որ «հեշտությամբ» կարող է հաղթել 76-ամյա Ջո Բայդենին (2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին): Այս մասին հայտնել է Associated Press-ը: Իսկ լրագրողի այն հարցին, թե որ տարիքում է մարդը չափազանց ծեր նախագահ դառնալու համար, […]