10:28 22.12.2017
ՄԱԿ-ի բանաձևն ընդունվել է գերակշիռ 128 կողմ ձայներով։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի քայլը դատապարտողների թվում են եղել Վաշինգտոնի գրեթե բոլոր եվրոպական ու արաբական դաշնակիցները, աֆրիկյան ու ասիական պետությունների մեծ մասը։
16:19 21.12.2017
Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ ու հատուկ միջավայրում՝ դեսպանի թիկունքում ցուցադրվում են եմենցի հութիների արձակած ու Սաուդյան Արաբիայում ընկած հրթիռի մնացորդները, որոնք էլ, ըստ դեսպանի, հենց իրանական հրթիռի մնացորդներ են։ ԱՄՆ-ն սրանով Իրանին պաշտոնապես մեղադրում է Եմենի ապստամբ հութիներին զինելու, նրանց հրթիռ(ներ) մատակարարելու ու Սաուդյան Արաբիան թիրախավորելու մեջ։
09:35 19.12.2017
ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմաս Բոսսերտը հայտնել է, որ Փհենիանը ուղիղ պատասխանատվություն է կրում WannaCry կոչվող համակարգչային վիրուսով հարձակում իրականացնելու մեջ: Այդ վիրուսը վարակել է ավելի քան 300 հզ համակարգիչ 150 երկրում: Վնասի չափը հասնում է միլիարդավոր դոլարների: Բոսսերտը հայտնել է, որ իր պնդումները հիմնված են համոզիչ ապացույցների վրա, և Մեծ Բրիտանիան ու «Մայքրոսոֆթ» ընկերությունը այդ տեսակետի հետ համաձայն են:
09:16 19.12.2017
ԱՄՆ-ն վետոյի իրավունքով մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որն էլ իր հերթին մերժում էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը: Այն առաջարկել էր Եգիպտոսը: Բանաձևում ասված էր, որ Անվտանգության խորհուրդը՝ «մեծ ափսոսանք» է հայտնում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթաց սկսելու Թրամփի հայտարարության կապակցությամբ։ Ավելին՝ ըստ բանաձևի «Սուրբ քաղաք Երուսաղեմի բնույթը, կարգավիճակը կամ ժողովրդագրական բաղադրությունը փոփոխության ենթարկելու որևէ որոշում կամ գործողություն չի կարող ունենալ իրավական հիմք։ Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամ պետությունները քվեարկել են Եգիպտոսի կողմից առաջարկված բանաձևի օգտին։
17:42 18.12.2017
Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ ազգային կարևորագույն հետաքրքրությունների շարքում նշված են «ամերիկյան ժողովրդի պաշտպանությունը», «երկրի կենսամակարդակի բարձրացում», «ուժի կիրառման միջոցով խաղաղության պահպանում» և «ամերիկյան ազդեցության տարածում»:
15:19 05.12.2017
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, հնարավոր է, իրենց հարաբերություններում թևակոխել են այնպիսի փուլ, որ համեմատելի է Սառը պատերազմի հետ։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում են Ռուսաստանի նկատմամբ բացասական լիցքերն ու հակառուսական տրամադրությունների տարածումը հատկապես լրատվամիջոցներով։
«Սա տառացիորեն ցունամի է, որ ծածկել է Ամերիկան։ Եվ մենք պետք է հայկանանք՝ որքան խորն են այս տրամադրությունները մտել ամերիկյան հասարակության գիտակցության մեջ։ Բոլոր հարցումներն ու հասարակական կարծիքի հետազոտությունները գրեթե նույն պատկերն են ներկայացնում սրա վերաբերյալ»։
12:15 05.12.2017
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը օտարեկրյա գործակալների (գործակալությունների) շարքն է դասել մի շարք լրատվամիջոցների։ Սրանով ռուսական կողմը փաստացի պատասխանել է ԱՄՆ-ի նմանատիպ քայլին, որով ամերիկյան կողմը օտարերկրյա գործակալների շարքն էր դասել ռուսական RT ու Sputnik լրատվամիջոցները։
17:05 01.12.2017
Սպիտակ տունը մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատել Ռեքս Թիլերսոնին և նրա փոխարեն նշանակել Մեյք Պոմպեոյին, որը ներկայում ղեկավարում է հետաքննությունների դաշնային բյուրոն։ Այս մասին հայտնել է ամերիկյան New York Times-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Թիլերսոնի հեռացումը վերջ կտա այն խոսակցություններին, որ նրա և ԱՄՆ նախագահի հարաբերությունները սրված են․ դրանք այլևս գոյություն չեն ունենա։ Թիլերսոնն իր գրեթե ողջ պաշտոնավարման ընթացքում ստիպված էր հերքել նախագահի հետ անհամաձայնությունների մասին տեղեկությունները։
Պատճառն այն է, որ Թիլերսոնը և նախագահ Թրամփը սկզբունքորեն տարբեր տեսակետներ ունեն ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ հարցերում, մասնավորապես Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերում։ Թիլերսոնն այս դեպքում ավելի փափուկ, իսկ Թրամփը՝ կոշտ քաղաքականության կողմնակից է։
12:45 28.11.2017
Սեպտեմբերի դրությամբ ամերիկյան զինծառայողների թիվը Սիրիայում հասնում է 1720-ի, թեև մինչ այս նշվում էր մինչև 500 հոգանոց զորախմբի մասին։ Նոր տվյալները հրապարակել է Պենտագոնը։
1720 զինծառայողից 1547-ը ակտիվ ծառայության մեջ են, մյուսները պահեստազորում են։ Ներգրավված են ինչպես բանակի, այնպես էլ օդուժի, նավատորմի, ծովային հետևակի ու ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։
17:46 13.11.2017
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Մանիլայում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով սիրային երգ է կատարել փոփ աստղ Պիլիտա Կոռալեսի հետ: Նա երգել է «Ikaw»՝ թարգմանաբար «Դու» վերնագրով երգը: Ֆիլիպինների նախագահը փոփ երգչուհու հետ երգել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթաժողովին մասնակցելու ժամանած 19 երկրների ղեկավարների առջև: Կատարումից հետո Դուտերտեն նշել է. «Տիկնայք […]
16:45 13.11.2017
Ռուսաստան այցից առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի հասկանում Սիրիայի խնդիրը ոչ ռազմական ուղիով լուծել ցանկացողներին։