TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

ԱՄՆ

ԱՄՆ սպորտային մարմնամարզության հավաքականի բժիշկը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

20:41 02.02.2018

ԱՄՆ սպորտային մարմնամարզության հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարը մեղադրվում է հավաքականի աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:

̰
Ամերիկացի  զույգը «պատահաբար» շահել է 1 միլիոն դոլար

19:09 02.02.2018

Սինդի Ուլին մի քանի տարի շարունակ մասնակցել է Powerball վիճակախաղին: Հին տոմսերի մի մասը սեղանի վրա թափված է եղել, երբ կինը որոշել է ստուգել, չկա արդյո՞ք դրանց մեջ շահած տոմս և դրանցից մեկի 6 թվերից 5-ը համընկել է: Ուրախացած Սինդին ամուսնուն տեղեկացրել է, որ գնում են Ինդիանա (Индианаполис) 1000$ շահումի հետևից:

̰
«Ռուսաստանն իր այս քաղաքականությամբ չի կարող ԱՄՆ բարեկամ երկիր համարվել». Նիկի Հեյլի

13:45 02.02.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող համարվել ԱՄՆ բարեկան երկիր, քանի դեռ այդ երկրի իշխանությունները չեն փոխել իրենց գործելաոճը միջազգային հարթակներում, հայտնում է CNN-ը:

̰
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

21:17 01.02.2018

ԱՄՆ-ում պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու օրենքի լուրջ խնդիր կարող է դառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար, որոնք առանց այդ էլ լարված են,- գրում է Hürriyet Daily News-ը:

̰
Իսրայելի ԱԳՆ-ն ողջունել է ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ ԱՄՆ որոշումը

17:19 01.02.2018

Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յուվալ Ռոտեմը ողջունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավար Իսմայիլ Հանիային ԱՄՆ պատժամիջոցային ցանկում ներառելը:

̰
Թրամփը Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու

08:14 01.02.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը երրորդ անգամ անընդմեջ ներկայացվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու:

̰
«Ռուսաստանն ու Չինաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ շահերին». Թրամփ

09:02 31.01.2018

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին նաև կոչ է արել չկրճատել երկրի ռազմական բյուջեն և լիովին ֆինանսավորել ԱՄՆ զինված ուժերը:

̰
ԱՄՆ-ի  «Կրեմլյան ցուցակի» մեջ է նաև Թրամփի ադրբեջանցի մտերիմը

12:30 30.01.2018

Հայտնի ռուսաստանցի օլիգարխ, ադրբեջանցի միլիարդատեր Արաս Աղալարովը նույնպես ընդգրկվել է ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների «Կրեմլյան ցուցակում»։ Ադրբեջանցի օլիգարխը Ռուսաստանի Դաշնությունում տնօրինում է VEGAS առևտրաժամանցային ցանցերը, Твой Дом և Крокус Сити Молл հիպերմարկետների և առևտրի ցանցերը և այլ ընկերություններ։

̰
Մելանյա Թրամփը  թռիչքների վրա Միշել Օբամայից շատ է ծախսում

11:47 30.01.2018

The Wall Street Journal-ի հաղորդմամբ` ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղևորությունները, մինչ Սպիտակ տուն տեղափոխվելը, հարկատուներին արժեցել են ավելի քան 675 հազար դոլար։ Բանն այն է, որ Մելանյա Թրամփն օգտագործել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Նա օդուժի ռեակտիվ ինքնաթիռներով 3 ամսում 21 թռիչք է կատարել:

̰
ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է արգելափակել ռուսական բանկերի ակտիվները

13:17 29.01.2018

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոր օրինագիծ է ներկայացրել քննարկման: Այն կոչվում է «Ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու ակտ՝ 2018թ. պատրաստվածությունը բարձրացնելու միջոցով»:

̰
Բջջային սարքավորումները սպառնում են ԱՄՆ ռազմաբազաներին

12:43 29.01.2018

Պենտագոնը ուսումնասիրում է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ որոշ Fitness Tracker-ներ և բջջային սարքավորումների միջոցով հնարավոր է հայտնաբերել ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը:

̰
ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարի քրդական PYD / YPG զինյալներին

20:01 27.01.2018

ԱՄՆ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են փոխանակվել տեղեկատվությամբ

̰
«Ամերիկան առաջնահերթ է, սակայն մենակ չէ». Թրամփ

09:15 27.01.2018

«Որպես ԱՄՆ նախագահ՝ ես միշտ Ամերիկան պետք է բոլորից վեր դասեմ, ինչպես և պետք է անեն մյուս երկրների ղեկավարները: Սակայն «Ամերիկան առաջնահերթ է» արտահայտությունը չի նշանակում, որ Ամերիկան մենակ է»:

̰
Արդյո՞ք Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. WSJ

17:39 26.01.2018

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ԱՄՆ-ն կարող է ճանաչել նաև Հայոց ցեղասպանությունը: Այս մասին The Wall Street Journal-ում գրել է ամերիկացի պետական գործիչ, նախկին փաստաբան Ռոբերտ Մորգենթաուն:

̰
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կա 2 զոհ, 17 վիրավոր

10:06 24.01.2018

Նախքան դասերի սկսվելը 15-ամյա տղան ատրճանակով կրակ է բացել աշակերտների ուղղությամբ:

̰
Թուրքիան չի անցնի կարմիր գիծը. արաբագետ

12:53 23.01.2018

Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժումը Թուրքիան նախօրոք համաձայնեցրել է ոչ միայն տարածաշրջանի այլ երկրների, այլև գերտերությունների հետ՝ լռության տեսքով ստանալով համաձայնություն: Այլ հարց է ԱՄՆ-ն, որը զինում էր քրդերին, և երկար ժամանակ թուրքերը փորձում էին ԱՄՆ-ին հետ պահել այդ քայլից:

̰
ԱՄՆ կառավարության աշխատանքը պարալիզացված է. օր երրորդ

08:58 22.01.2018

Կիրակի օրը ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը չի կարողացել Սենատում համաձայնության գալ դեմոկրատների հետ՝ ԱՄՆ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման հարցում:

̰
ՌԴ իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ են մշակել՝ ԱՄՆ պատժամիջոցների դեմ

19:24 21.01.2018

ՌԴ իշխանությունների կողմից մշակվել են կանխարգելիչ միջոցառումներ՝ ԱՄՆ կողմից ՌԴ չինովնիկների և գործարարների նկատմամբ նախատեսվող նոր սանկցիաների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Россия 1» ալիքի` «Գործող դեմքերը Նեյլյա Ասկերզադեի հետ» հաղորդման ժամանակ տված հարցազրույցում:

̰
ԱՄՆ Սպիտակ տունն այլևս չի պատասխանում հեռախոսազանգերին

10:28 21.01.2018

ԱՄՆ Սպիտակ տան համապատասխան ծառայությունները հունվարի 20-ից դադարել են պատասխանել քաղաքացիների հեռախոսազանգերին՝ ինքնապատասխանիչի միջոցով ծանոթացնելով, որ դադարեցվել է բյուջեից ֆինանսավորումը, ուստի պետական աշխատողներին անժամկետ տուն են ուղարկել:

̰
Հեռախոսի պատճառով կարող են մերժել մուտքը ԱՄՆ

08:51 20.01.2018

ԱՄՆ սահմանային ծառայության աշխատակիցներին թույլատրել են ստուգել այցելուների հեռախոսները

̰
ԱՄՆ-ը պատրաստ է հարվածել Հյուսիսային Կորեային

08:09 19.01.2018

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են կիրառել բոլոր ռազմական միջոցները՝ Փհենյանի ագրեսիան զսպելու համար:

̰
Թուրքիան այսօր պետք է Ամերիկային․ թուրքագետ

14:00 18.01.2018

ԱՄՆ-ն հիմա չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որովհետև նման պարագայում իր ձեռքից բաց կթողնի Թուրքիայի դեմ մշտապես օգտագործվող խաղաթուղթը։ Այս կարծիքին է թուրքագետ Տիգրան Լոքմագյոզյանը, որի խոսքով՝ Անկարան առայժմ պետք է Վաշինգտոնին։

̰
Թրամփն արձագանքել է Հավայիում հնչեցված կեղծ ահազանգին

12:06 15.01.2018

«Դա նահանգի գործն է, սակայն մենք մտադիր ենք զբաղվել այդ հարցով: Ինձ դուր է գալիս, որ նրանք պատասխանատվություն են ստանձնել տեղի ունեցածի համար: Նրանք լիակատար պատասխանատվություն են ստանձնել: Նրանք սխալ են գործել», – նշել է Թրամփը:

̰
Հավայիում միջուկային կեղծ ահազանգ է տրվել

10:48 15.01.2018

ԱՄՆ Հավայի նահանգում հրթիռային հարվածի կեղծ ահազանգ է հնչեցվել, ինչը մեծ խուճապ է առաջացրել կղզու բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում: Մարդիկ հաղորդագրություն են ստացել, որ նահանգի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել: Հաղորդագրության տեքստում նաև բոլորին հորդորել են հնարավորինս շուտ թաքնվել ապաստարաններում և հավաստիացրել, որ դա ուսումնական ահազանգ չէ:

̰
Կալիֆորնիայում զսպվել է նահանգի պատմության ամենախոշոր հրդեհը

12:24 13.01.2018

ԱՄՆ Կալիֆորնիայի պատմության մեջ գրանցված ամենախոշոր՝ «Թոմաս» հրդեհը վերջապես զսպվել է: Այս մասին հայտնել է NBC լրատվամիջոցը: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան մեկ ամիս կրակի դեմ պայքարելուց հետո հրդեհը լիովին տեղայնացվել է:

̰
ԱՄՆ-ն մեղադրել է «Вконтакте»-ին հեղինակային իրավունքների խախտման մեջ

12:12 13.01.2018

Հրապարակվել է զեկույց, որտեղ ԱՄՆ իշխանությունները կրկին ներառել են ռուսական «Вконтакте» սոցիալական ցանցը խոշորագույն ցանցահենական կայքերի ցուցակում։ Սակայն նշվում է նաև, որ կայքը դեռևս 2016-ին ստորագրել է լիցենզիոն պայմանագիր, որով պարտավորվում է պայքարել տեսահենության և երաժշտական կոնտենտի հեղինակային իրավունքների խախտման դեմ։

̰
Թրամփն առաջինն է մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակում

16:34 11.01.2018

Մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցուցակը գլխավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտարարել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը: Ըստ կազմակերպության՝ Թրամփն ամենաակտիվն է եղել քննադատությունը լռեցնելու և գրաքննելու հարցում:

Նշվում է նաև, որ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակրեպությունը ԱՄՆ նախագահին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»: Ինչպես հայտարարել է «Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա» ծրագրի ղեկավար Շերիֆ Մանսուրը, Թրամփը պարգևատրվել է «ընդհանուր ձեռքբերումների համար», որով նա ազդել է «տեղական և միջազգային մակարդակով մամուլի ազատության վրա»: «Չինաստանի, Սիրիայի և Ռուսաստանի իշխանությունները որպես թևավոր խոսք այժմ օգտագործում են Թրամփի «ֆեյք նորությունները»:

Երգիծական մրցանակներ ստացած համաշխարհային առաջնորդների ցուցակում ընդգրկվել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլք:

̰
Թրամփը կհարցաքննվի

08:44 09.01.2018

ԱՄՆ հատուկ գործերով դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմը, որը հետաքննում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը, պատրաստվում է հարցաքննել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները: Ըստ հրապարակումների`Թրամփը դեմ չէ հարցաքննությանը և կարծում է, որ այն վերջ կդնի իր թիմի և Կրեմլի համագործակցության մասին կեղծ լուրերին: ԱՄՆ նախագահի փաստաբանները, սակայն առայժմ չեն հաստատել հարցաքննության մասին լուրը:

̰
Սիրիացի փախստականներին փորձում են խաբել. ԱՄՆ դեսպանատուն

11:53 05.01.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին. փորձեր են արվում նրանց ներքաշելու ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ: Ըստ հաղորադագրության՝ ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ: ԱՄՆ-ում բնակվող մեկը խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:

Նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Խաբեության հեղինակները տրամադրում են պաշտոնական փաստաթղթերին արտաքուստ շատ նման թղթեր, որոնք կեղծ են:

Խաբեության հնարավոր զոհերը խաբեության հետ կապված կասկածների մասին կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին կամ հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպատանը ՝ գրելով էլ. փոստի [email protected] հասցեով: Հայերենով լրացուցիչ տեղեկությունների և փախստականների պաշտպանության կամ փաստաթղթերի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակ. ընդունելության ժամերը՝ 15:00-17:00 երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Կարող են զանգել նաև 37410 56 47 71 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստի [email protected] հասցեով:

̰
ԱՄՆ – ը  հրաժարվել է Սիրիայում ՌԴ – ի հետ համագործակցությունից

11:33 27.12.2017

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը կազմակերպել համատեղ, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է այս համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Պլանավորման, հետախուզության անցկացման, ահաբեկիչների ոչնչացման համատեղ կազմակերպման մեր առաջարկները չեն ընկալվել, դրանք մերժվել են … Մենք նրանց կողմից չենք տեսել համագործակցության ցանկություն», — նշել է Գերասիմովը հարցազրույցի ժամանակ։

Երկու երկրներն էլ ներկայում զորքեր ունեն Սիրիայում։ Ամերիկյան ստորաբաժանումները հիմնականում կենտրոնացած են երկրի հյուսիսային՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, հենց նրանց էլ օժանդակում են ամերիկացիները։ ԱՄՆ զորքերի՝ Սիրիայում ներկայությունը չի համաձայնեցվել Սիրիայի իշխանությունների հետ։

Ռուսական զորքերը՝ և՛ օդուժը, և՛ նավատորմը, և՛ ցամաքային ուժերը, Սիրիայում տեղակայվել են նախագահ Բաշար Ասադի համաձայնությամբ (նույնիսկ՝ խնդրանքով)։ Հենց Ասադի իշխանությանն էլ սատարում է պաշտոնական Մոսկվան։

Երկու գերտերություններից բացի Սիրիայում զորք ունեն նաև Իրանը (թեև հերքում է) և Թուրքիան (զբաղեցրել է երկրի հյուսիսային շրջանների մի մասը)։ Տարբեր գործողություններով Սիրիայում հակաահաբեկչական պայքարին մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ու արաբական երկրների որոշ ուժեր։

Այս բոլոր կողմերը Սիրիայում առաջ են մղում սեփական շահերը, ինչի հետևանքով բևեռները բազմաթիվ են։

̰
BACK_TO_TOP