08:53 05.03.2018
Սպիտակ տունը կոչ է արել թույլ տալ, որ Արևելյան Ղութայում գտնվող շուրջ 400 հազ խաղաղ բնակիչներին անխոչընդոտ կերպով հումանիտար օգնություն հասնի:
13:29 02.03.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել կոչով՝ դիմելով ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարներին՝ զերծ մնալ միջուկային մրցավազքից: Ժնևում տեղի ունեցած սպառազինության միջազգային խորհրդաժողովի ժամանակ Գուտերիշն ասել է, որ միջուկային զենքի առկայությունն ու կիրառումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մոլորակի համար:
14:29 27.02.2018
Միացյալ Նահանգները կոչ է արել զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն արտահայտությանը, որ Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է և պետք է վերադարձվի:
18:37 26.02.2018
Խաղերը ռեկորդային էին մասնակիցների քանակով: Այս տարի Օլիմպիադայում սառույցի և ձյան վրա մրցեցին 92 երկիր ներկայացնող 2920 մարզիկներ:
11:36 26.02.2018
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Հյուսիսային Կորեան պետք է որոշակի փոխզիջումների գնան, որպեսզի կարողանան երկխոսություն սկսել:
08:57 21.02.2018
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Փհենչանում տեղի ունեցող Օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Հյուսիսային Կորեայի պատվիրակության միջև հանդիպում է նախատեսված եղել:
08:53 19.02.2018
Պենտագոնը կհետաքննի անցած շաբաթ Սիրիայում՝ Դեր Զորի ռազմաբազայի վրա կատարված հարձակումը, ուր տեղակայված են Բաշար ալ Ասադին ընդդիմադիր ուժերն ու ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական խմբավորումները: Այդ հարձակման արդյունքում ռուս-ամերիկյան բախում էր տեղի ունեցել: Ցամաքային և օդային ուժերի միջև մարտերում զոհվել է 300-ից ավելի մարդ, որոշ աղբյուրներ հաղորդում են 644 զոհի մասին: Չնայած սրան՝ պաշտոնական Մոսկվան […]
08:35 16.02.2018
Դեպքը տեղի է ունեցել Սոլթ Լեյք Սիթիից 90 կմ դեպի արևելք: Յուտայի Վայրի բնության պահպանության դեպարտամենտի հանձնարարությամբ, երկու մասնագետ հայտնաբերել, իսկ հետո փորձել են բռնել որմզդեղնին: Նրանց խնդիրն էր`անտառային հսկային մոտենալը, ցանցով բռնելը, ապա տեղափոխելը կենսաբանների կայան, ուր կենդանուն հետազոտելու էին, հագցնելու էին GPS-tracker , հետո վերադարձելու էին վայրի բնություն:
15:12 15.02.2018
Կոնգրեսի լսումների ընթացքում ԱՄՆ-ի վեց հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ Ռուսաստանը կրկին համաձայնեցված գրոհ է իրականացնում ամերիկյան ժողովրդավարության դեմ՝ փորձելով միջամտել նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին:
12:26 15.02.2018
Օրերս մամուլը տեղեկություն էր տարածել, թե ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի էական գործարքներ կնքելու պարագայում հնարավոր է Հայաստանի նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառեն:
17:10 14.02.2018
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կենտրոնակայանի առջև առջև հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել:
16:27 14.02.2018
Հայ-ադրբեջանական հակամարտության սրման հավանականության մասին ձևակերպումները խիստ «լղոզված են» և ոչ հստակ։
11:40 13.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է 2019 թ-ի բյուջեում մոտ 690 մլրդ դոլարով ավելացնել ամերիկյան պաշտպանական ոլորտի ծախսերը: Թրամփն առաջարկում է 24 մլրդ դոլար տրամադրել միայն միջուկային զինանոցի արդիականացմանը: Ներկայացված փաստաթղթում նշված է, որ միջուկային ուժերը ԱՄՆ-ի ազգային անվտանգության պահպանման տեսանկյունից առանցքային դեր ունեն:
08:07 13.02.2018
ԱՄՆ Պետդեպարտամենտը սեռական ոտնձգության դեմ պայքարելու համար կանցկացնի պարտադիր դասընթաց: Այս մասին երկուշաբթի օրը, փետրվարի 12-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Կահիրեում ԱՄՆ դեսպանատան 150 աշխատակիցների առջև, հաղորդում է Reuters- ը:
11:10 10.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար մտադիր է կոնգրեսից խնդրել 3մլրդ դոլար՝ որպես կանխավճար:
11:31 09.02.2018
Մեղադրական կողմը պնդում է, որ մեղադրվող խումբը ՀՀ քաղաքացիներից ստացելէ 3 հազարից 15 հազար ԱՄՆ դոլար՝ անօրինական ձևով տեղափոխություն իրականացնելու համար:
11:38 08.02.2018
Պենտագոնում հայտարարել են, որ նման գործողությունները կատարվել են ի պատասխան «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» շտաբի վրա անթույլատրելի հարձակմանը»:
20:30 04.02.2018
Ամերիկյան United Airlines ավիաընկերությունն արգելել է Դեքստեր անունով հայտնի նկարչուհուն սիրամարգին իր հետ օդանավ տանել։