17:18 28.07.2018
Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Անկարան ազատ չարձակի Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ հոգևորական Էնդրյու Բրանսոնին:
13:31 27.07.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մարիպոսա, Ռիվերսայդ և Շաստա շրջաններում անտառային հրդեհների պատճառով արտակագ դրություն է սահմանվել: Հրդեհները 1 մարդու կյանք են խլել: Ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Համաձայն Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի պաշտոնական կայքի տվյալների՝ այրվել է առնվազն 17 հազար հեկտար տարածք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Կալիֆոռնիայի ոստիկանները հրդեհի բռնկման կասկածանքով […]
13:02 26.07.2018
Անտառային հրդեհներ են բռնկվել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հարավային Սան Բեռնարդինո շրջանում: Հրդեհների հետևանքով ավելի քան 12 հազար մարդ տարհանվել է: Կրակն ամբողջությամբ ոչնչացրել է մի շարք տներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնել է CBS-ը: Կալիֆոռնիայի ոստիկանները հրդեհի բռնկման կասկածանքով ձերբակալել են մի վարորդի, այն բանից հետո երբ մարդիկ զանգահարել են 911՝ դեպքի […]
18:37 24.07.2018
Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է երկրի մյուս տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որում հիշատակվում են թուրքական իշխանությունների այն գործողությունները, որոնց հիման վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատժամիջոցների ենթարկվողների ցուցակներում հայտնվեին։ Այս հիմնավորմամբ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում քննարկվող փաստաթղթում (էջեր 680-683) առաջարկվում է սառեցնել նորագույն F-35 կործանիչների մատակարարումը թուրքական օդուժին։ «Նախագահ Էրդողանը, […]
16:20 24.07.2018
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը: Այս մասին նա ասել է CBN-ին տված հարցազրույցում: «Մենք չենք վստահում Ռուսաստանին, մենք չենք վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երբեք էլ չենք վստահի: Նրանք երբեք մեր բարեկամը չեն դառնա: Սա պարզապես փաստ է,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Իր հարցազրույցում Հեյլին […]
16:10 21.07.2018
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018թ. անվտանգության ուժեղացման համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Իսկ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը իր Facebook-ի էջում գրել է. «Միացյալ Նահանգներն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018 բյուջետային տարում անվտանգությունը և պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նշված միջոցներն ուղղված կլինեն մեր երկրին […]
12:37 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ: Այս մասին ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո արդեն 2 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ […]
19:15 19.07.2018
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Fort Hunter Ligget ռազմաբազայում UH-60 Blackhawk ուղղաթիռի պատճառով վրան է քանդվել, որի հետևանքով 22 զինվոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքը դեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռը սկսել են գործարկել: Այս մասին հայտնել են ռազմաբազայի թվիթերյան միկրոբլոգում: Տուժածները ռազմաբազայի տարածքում անմիջապես առաջին բուժօգնություն են ստացել: Approx. 9:30 pm, a U.S. […]
13:30 19.07.2018
Ճապոնական նավթային ընկերությունները պատրաստվում են ամբողջությամբ դադարեցնել Իրանից նավթի ներկրումը: Այս մասին հայտնել է TACC լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նավթի մատակարարումները Իրանից պետք է ամբողջովին դադարեցվեն մինչև հոկտեմբեր, իսկ ներկրման այլընտրանքային աղբյուրներ Ճապոնիան դիտարկում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: Նշվում է, որ ճապոնական նավթային մատակարար ընկերություններ JXTG Holdings-ը և Idemitsu Kosan-ը ԱՄՆ-ից […]
16:46 14.07.2018
Հայ դատի հանձնախումբը և Հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհուրդը կտրականապես մերժել են ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշումը
20:19 12.07.2018
Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Մամեդյարովն ու Հասանովն իրենց գործընկերներին հրավիրել են Ադրբեջան։ Ամերիկյան կողմն ընդունել է առաջարկը։ Մամեդյարովն ամերիկյան կողմին նաև տեղեկացրել է հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի ու […]
16:08 10.07.2018
Հյուսիսային Կորեային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի հաջողվել աշխատանքային համատեղ խումբ ստեղծել: Կողմերն ունեն տարբեր դիրքորոշումներ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Այս մասին հայտնել է Gazeta-ն: ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խոսնակ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ ամերիկյան կողմն է աշխատանքային խումբ ստեղծել: Պատճառը Վաշինգտոնի՝ ամբողջական ծավալով ու արագ ապամիջուկայնացման ցանկությունն է, մինչդեռ Հյուսիսային Կորեան կողմ է փուլային, դանդաղ գործընթացին: […]
19:07 09.07.2018
Բրյուսելում կայանալիք առաջիկա հանդիպումը Թրամփը կարող է օգտագործել, որպեսզի ՆԱՏՕ-ի իր գործընկերներից պահանջի իրենց վրա վերցնել ծախսերի ավելի մեծ մասը:
14:25 06.07.2018
Հուլիսի 6-ից ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դեմ կիրառվող պատժամիջոցային մաքսատուրքերը: 25% տոկոս մաքսատուրքը հիմա արդեն տարածվում է 818 ապրանքի վրա, որոնց ընդհանուր արժեքը 34 մլրդ դոլար է: Պատժամիջոցային մաքսատուրքերի ապրանքների ցանկում հայտնվել են ավտոմեքենաներ, ինքնաթիռների մասեր և կոշտ սկավառակներ: Այս մասին հայտնում է «Դոյչե Վելեն»: Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան […]
15:27 04.07.2018
Հուլիսի 1-ին Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտածում է եվրոպական ավտոմեքենաների համար 20% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին:
15:07 04.07.2018
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև իրենց երկրում ընտրություններին միջամտելու հարցը:
21:55 28.06.2018
Մարտական պատրաստականության վիճակում գտնվող միջուկային մարտագլխիկների քանակով աշխարհում առաջատարը Միացյալն Նահանգներն է։ Վաշինգտոնի տրամադրության տակ կա ընդհանուր` 6450 միջուկային մարտագլխիկ, որոնցից 1750 միավորը պատրաստ են արձակման։ 2018 թվականի հունվարի դրությամբ նման թվեր է ներկայացնում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ»-ը (SIPRI)։ Իսկ բոլոր, ներառյալ մարտի պատրաստ ու պահեստներում գտնվող, մարտագլխիկների հաշվարկով առաջատարը Ռուսաստանն է՝ 6850 մարտագլխիկ, […]
21:15 28.06.2018
Ռուսաստանը «ակնթարթային ու հայելային» պատասխան կտա, եթե Միացյալ Նահանգներում վերջնականապես ընտրեն «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին» համաձայնագրի կասեցման կուրս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ օրենսդիրներն ակտիվորեն պատրաստվում են օրենսդրական համապատասխան դաշտ ստեղծել՝ համաձայնագրից հրաժարվելու համար։ Ամերիկյան կողմն, ըստ նրա, վաղուց է պատրաստվում դրան՝ մշտապես մեղադրանքներ հնչեցնելով […]
19:42 25.06.2018
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն որոշել են բարձրացնել գործակցության մակարդակը, տրանսատլանտյան հարաբերությունների խնդիրները չեն ազդում այդ կազմակերպությունների համատեղ աշխատանքի վրա, այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այսօր Լյուքսեմբուրգում անցկացվել է Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ նիստը, որին մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]
10:46 21.06.2018
Գաո Ֆենգը նշել է, որ եթե ԱՄՆ-ն մաքսատուրքերի նոր ցանկ հրապարակի, ապա Չինաստանը պատրաստ է պատասխանել թե՛ որակական, թե՛ քանակական միջոցներով:
18:27 18.06.2018
Յըլդըրըմն անդրադարձել է ԱՄՆ-ի այն հայտարարություններին, թե հարկ եղած դեպքում պաշտոնական Վաշինգտոնը կարող է հարվածել Իրանի Իսլամական Հանրապետությանը: