09:46 24.09.2018
Օձին իր խնամակալության տակ կարող է առնել հատուկ վայրի կենդանիներով զբաղվող կենտրոններից մեկը:
11:44 22.09.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սպառնալիք է Միջին Արևելքի համար: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում: «Ճիշտ է, կա իրական սպառնալիք մեր շրջանի, համաշխարհային խաղաղության և անվտանգության համար: Այդ սպառնալիքը Թրամփի աշխատակազմի իրավունքի զգացումն է՝ ապակայունացնել աշխարհի խաղաղությունը մեր շրջանի միջոցով: Միացյալ Նահանգները պետք […]
11:04 18.09.2018
Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով պաշտոնակատար Ռոզմարի դի Կարլոն: Նա ընդգծել է, որ չնայած որոշակի դրական փոփոխությունների, «կան նշաններ, որ Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացնում է իր միջուկային զենքը և բալիստիկ հրթիռները»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չնայած ապամիջուկայնացման ուղղությամբ կատարած […]
13:32 17.09.2018
Պատժամիջոցների ցուցակում չընդգրկվելու համար Դերիպասկայի գործընկերները պետք է գերատեսչությանը ներկայացնեն որոշ փաստաթղթեր:
19:00 15.09.2018
«Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 7-ի: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Հյուսիսային Կարոլինայի շրջանում զոհվել էր 5 մարդ, մեկ մարդ էլ հոսպիտալացվել էր: Ըստ վերջին տվյալների՝ հեղեղվել է արդեն Հարավային Կարոլինան: ԱՄՆ ազգային գվարդիայի մոտ 10 հազար զինծառայող և խաղաղապահ ուղղաթիռներով, նավերով ուղարկվել են աղետի հետևանքների դեմ պայքարելու համար: Հիշեցնենք, որ «Ֆլորենս»-ը համարվում է […]
17:31 15.09.2018
Համացանցի օգտատերերին զվարճացրել է ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը, ով դերասանական մեծ վարպետությամբ փորձում է պայքարել «Ֆլորենս» փոթորկի դեմ: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղորդավար Մայք Սեյդելը փողոցից հաղորդում եղանակի տեսությունը՝ հազիվ կանգնելով ոտերի վրա, մինչդեռ նրա հետևում 2 անցորդներ սովորական քայլերով և թեթև հագնված անցնում են: Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում […]
11:51 15.09.2018
ԱՄՆ-ի արևելյան ափերին է մոտեցել «Ֆլորենս» փոթորիկը: Այն արդեն հասցրել է խլել 5 մարդու կյանք: Ավելի քան 1.7 միլիոն մարդ տարհանվել է, իսկ 900 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Էլեկտրականության հետ խնդիրներ առաջացել են Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Բոստոն, Քոնեկտիկուտ, Նյու Յորք նահանգներում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրը նշում է, որ Մասսաչուսեթսում և Ռոդ […]
16:56 14.09.2018
ԱՄՆ-ի Ռայթսվիլ Բիչ քաղաքում «Ֆլորենս» փոթորիկն է մոլեգում: Այս մասին ասվում է ԱՄՆ փոթորիկի ազգային կենտրոնի թվիթերյան պաշտոնական էջում: Համաձայն ստացված տվյալների՝ փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին տեղի ժամանակով 07։15-ին: Քամու արագությունը հասել է ժամում 150 կմ-ի: Հյուսիսային Կարոլինայի մի շարք բնակավայրերում մարդկանց տարհանել են, սակայն ոչ բոլորն են հասցրել ժամանակին լքել իրենց տները: Հիշեցնենք, […]
11:36 12.09.2018
Վերջին 30 տարիների ընթացքում «Ֆլորենսն» ԱՄՆ-ի այս հատվածին սպառնացող ամենահզոր փոթորիկն է
18:38 11.09.2018
17 տարի առաջ այս օրն ԱՄՆ-ում տեղի է ունեցել ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը, որին զոհ է գնացել գրեթե 3 հազար մարդ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության 19 ահաբեկիչներ բաժանվեցին 4 խմբի և առևանգեցին 4 ուղևորատար ինքնաթիռ, որոնցից 2-ը մխրճվեց Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կազմակերպության աշտարակների մեջ, երրորդ ինքնաթիռն ընկավ Պենտագոնի շենքի վրա, […]
15:07 11.09.2018
ԱՄՆ-ում գաղտնի տեղեկությունների արտահոսքի ֆոնին Սպիտակ տանը խստացվել են բջջային հեռախոսներից օգտվելու կանոնները: Այս մասին հայտնել է CNN-ը: ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին դեռ հունվարին էր զգուշացրել Սպիտակ տան արևմտյան թևի աշխատակիցներին, որպեսզի նրանք չբերեն իրենց անձնական հեռախոսները: Նախկինում աշխատակիցները կարող էին շինության ներսում օգտագործել իրենց հատկացված հատուկ ծառայողական հեռախոսները, իսկ հիմա նրանք պարտավոր […]
13:30 11.09.2018
ԱՄՆ Կոլորադո նահանգի էլեկտրոնիկայի խանութներից մեկում գողության անհաջող փորձ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է BBC-ն: Գողը մտնելով խանութ՝ ցանկացել է զենքով սպառնալ խանութի աշխատողին, սակայն զենք հանելու պահին գցել է այն: Շփոթված գողը փորձել է շտկել իրավիճակը, բայց ապարդյուն: Խանութից դուրս վազելիս ընկել է նաև նրա տաբատը: Տեսանյութ շատ արագ տարածվել է համացանցում:
12:20 11.09.2018
Երեկ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում գազամուղ է պայթել: Այս մասին հայտնել է CBS NEWS-ը: Քաղաքի իշխանությունները տարածքից անմիջապես տարհանել են բնակչությանը: Ոստիկանության գլխավոր հրամանատար Բերի Կրամերը լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, չկան զոհեր, սակայն մի քանի տներ և մի շարք մեքենաներ այրվել են: Պայթյունից առաջացած ծխի պատճառով դպրոցներում դասերը հետաձգվել են: Կատարվում […]
10:49 11.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ ջերմ և շատ դրական» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորրդ Կիմ Չեն Ինից, որում նա առաջարկում է կրկին հանդիպել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: Սանդերսը նաև նշել է, որ առանց Հյուսիսային Կորեայի առաջնորդի համաձայնության՝ իրենք չեն հրապարակի նամակի ողջ բովանդակությունը: Սպիտակ տունն արդեն սկսել է […]
10:08 11.09.2018
ԱՄՆ-ի արևելյան ափի նահանգներին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը: Նահանգների բնակչության մեծ մասն արդեն տարհանվել է: Փոթորիկը դասվում է վտանգավորության 4-րդ մակարդակին: Այս մասին հայտնել է BBC-ն: Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթյան միկրոբլոգում գրել է. «Իմ մարդիկ հենց նոր ինձ տեղեկացրին, որ սա վերջին տարիների ամենահզոր փոթորիկներից մեկն է, որ մոտենում է արևելյան ափին: Այն հարվածելու է […]
10:28 08.09.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին նոր մաքսատուրքեր սահմանել ներկրվող գրեթե բոլոր ապրանքների համար: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հավելյալ միջոցները կարող են ընդունվել կարճ ժամկետներում: «Ես կոշտ եմ լինելու Չինաստանի հետ, քանի որ ես պետք է այդպիսին լինեմ… Մենք 50 մլրդ-ի մաքսատուրքեր ենք սահմանել: Այժմ մենք ևս 200 մլրդ ենք ավելացրել: Հաճելի չէ ասել, սակայն, […]
15:17 05.09.2018
Իրանական ռիալի փոխարժեքը «սև շուկայում» դոլարի համեմատ հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի, հաղորդում է Bonbast.com կայքը, որը հետևում է փոխարժեքների ոչ պաշտոնական տվյալներին: Սեպտեմբերի 4-ի տվյալներով` սև շուկայում դոլարի փոխարժեքը հասել է 138 000 ռիալի: Միևնույն ժամանակ պաշտոնական փոխարժեքը հավասար է 42 000 ռիալի: Ինչպես նշվում է՝ 2018թ.-ի սկզբին 1 դոլարը հնարավոր էր գնել 43 000 […]
12:58 04.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարազատներին պատկանող շինարարական ընկերությունը Նյու Յորքի իշխանություններին պարտք է ավելի քան 500 հազար դոլար: Խոսքը Թրամփի փեսայի ընտանիքին և նրա գլխավոր խորհրդական Ջարերդ Քուշներին պատկանող ընկերության մասին է: Այս մասին հայտնել է Օttawa Citizen-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մեծ գումարը Kushner Companies-ը կուտակել է տարբեր խախտումների չվճարված քաղաքային տուգանքների պատճառով, այդ թվում […]
21:50 31.08.2018
Եվրամիությունը ԵՄ-ի երկրներից ավտոմեքենաների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից տուրքերի սահմանման դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Մասնավորապես, Յունկերը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի հուլիսյան պայմանավորվածությունները, համաձայն որի՝ Վաշինգտոնը զերծ կմնա ավտոմեքենաների տուրքեր սահմանելուց: Նախօրեին Թրամփը հրաժարվել էր ավտոմեքենաների սակագները վերացնելու ԵՄ-ի առաջարկից և […]
10:21 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրում ԿԺԴՀ-ի վրա՝ Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: «Նախագահ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեան սաստիկ ճնշման է ենթարկվում Չինաստանի կողմից, ինչը պայմանավորված է Չինաստանի կառավարության հետ մեր ունեցած խոշոր առևտրային տարաձայնություններով»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, […]
14:54 28.08.2018
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]
17:26 27.08.2018
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինված է համարել կապը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների և Սկրիպալի գործի միջև: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը: Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմին մեղադրել են մինչ հետաքննության ավարտը և առանց ապացույցների ներկայացման: «Հնչեցված բոլոր մեղադրանքները ժամանակավոր են, միևնույն ժամանակ, այսօր ներկայացված սահմանափակումները իրատեսական են, թեպետ, շատ բաներում կրկնում են ներկայումս գործողին»,- […]
16:57 27.08.2018
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ուսումնասիրում է Իրանի իշխանությունների ներկայացրած հայցն ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների: Առաջին փոլում ներկայացվել են հայցվոր կողմի փաստարկները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին երկու երկրների միջև կնքված Բարեկամության, տնտեսական կապերի և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի կետերի խախտման համար: Դատական լսումները սկսել են Իրանի կողմից ներկայացված փաստարկների […]
12:34 27.08.2018
Մաասը նշել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները զգալիորեն անդրադառնում են Եվրոպայի և Գերմանիայի վրա: