TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

ամն պետդեպ

Ցանցահենները հափշտակել են Պետդեպարտամենտի աշխատակիցների տվյալները

13:26 18.09.2018

Անհայտ ցանցահենները ներթափանցել են ԱՄՆ պետդեպարտամենտի էլեկտրոնային փոստի չվերահսկվող մասը և այդտեղից մատչում ստացել մի շարք աշխատակիցների անձնական տվյալներին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Նշվում է, որ չարագործներին հաջողվել է մատչում ունենալ էլեկտրոնային նամակների ընդամենը 1%-ին: ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ ընդգծել է, որ ցանցահեններին չի հաջողվել հասնել գաղտնի տեղեկատվությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը կհեռացվի պաշտոնից․ NY Times

17:05 01.12.2017

Սպիտակ տունը մտադիր է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատել Ռեքս Թիլերսոնին և նրա փոխարեն նշանակել Մեյք Պոմպեոյին, որը ներկայում ղեկավարում է հետաքննությունների դաշնային բյուրոն։ Այս մասին հայտնել է ամերիկյան New York Times-ը՝ իր աղբյուրներին հղումով։

Թիլերսոնի հեռացումը վերջ կտա այն խոսակցություններին, որ նրա և ԱՄՆ նախագահի հարաբերությունները սրված են․ դրանք այլևս գոյություն չեն ունենա։ Թիլերսոնն իր գրեթե ողջ պաշտոնավարման ընթացքում ստիպված էր հերքել նախագահի հետ անհամաձայնությունների մասին տեղեկությունները։

Պատճառն այն է, որ Թիլերսոնը և նախագահ Թրամփը սկզբունքորեն տարբեր տեսակետներ ունեն ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ հարցերում, մասնավորապես Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերում։ Թիլերսոնն այս դեպքում ավելի փափուկ, իսկ Թրամփը՝ կոշտ քաղաքականության կողմնակից է։

̰
Նոր տարվա տոներին Եվրոպայում ահաբեկչություններ կլինեն. ԱՄՆ Պետդեպ

10:44 18.11.2017

Ամերիկացիներին խորհուրդ են տրվել լինել ուշադիր բազմամարդ վայրերում: Նախազգուշացումը ուժի մեջ կլինի մինչև 2018 թ-ի հունվարի 31-ը:

̰
BACK_TO_TOP