10:46 30.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հաջորդ շաբաթ փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, եթե միջոցներ չձեռնարկվեն ապօրինի ներգաղթյալների մուտքը դադարեցնելու համար: Այս մասին Թրամփը հայտարարել Twitter-ի իր միկրոբլոգում: Նախագահը նշել է, որ Մեքսիկան վատնում է ԱՄՆ-ի գումարները և ոչինչ չի անում: Ավելի վաղ նախագահ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը նրա […]
07:33 27.03.2019
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չկարողացավ հաղթահարել վետոն, որը նախագահ Դոնալդ Թրամփը դրել էր ավելի վաղ օրենսդիրների կողմից հավանության արժանացած օրինագծի վրա։ Այն կոչված էր չեղարկելու սահմանված արտակարգ դրության ռեժիմը Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է C-Span հեռուստաալիքը։ Դեմոկրատները չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 2/3 ձայները։ Վետոյի հաղթահարման մասին նախաձեռնությանն աջակցել է 248 օրենսդիր, դեմ են […]
08:13 26.03.2019
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը թույլատրել է ՊՆ բյուջեից 1 մլրդ դոլար օգտագործել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում։ Նման քայլը կոչված է աջակցելու Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը, սահմանային ու մաքսային ծառայություններին։ Նշվում է, որ հատկացված միջոցները կծախսվեն ԱՄՆ հարավային սահմանին մոտ 90 կմ երկարությամբ պատի հատվածի կառուցման, […]
08:29 25.03.2019
Կենտրոնական Ամերիկայի երկրների միգրանտների հերթական խոշոր քարավանը Մեքսիկա-Գվատեմալայի սահմանից ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ։ Միգրանտների թիվը հասնում է 1200-ի։ Այս մասին հայտնում է Noticias24 պորտալը։ Նշվում է, որ միգրանտների թվում կան նաև Կուբայի քաղաքացիներ։ ԱՄՆ սահման շարժվելով՝ միգրանտներն ակնկալում են ապաստան ստանալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականին ավելի քան 260 մարդ է զոհվել՝ […]
07:31 19.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տարեկան աշխատավարձի 1/4-ը՝ 100 հազար դոլար, տրամադրել է Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը՝ վերջ տալու Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության շուրջ հետագա վեճերին։ Որպես ապացույց նա իր թվթերյան էջում կցել է վճարման կտրոնի պատճենը։ «Ես ամեն տարի իմ աշխատավարձից 400 հազար դոլար կհատկացնեմ ամերիկյան տարբեր գերատեսչությունների»,- ասել է Թրամփը։ Ներքին անվտանգության […]
10:58 16.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն որոշման վրա, որը արգելափակել էր հենց նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ ռեժիմ սահմանելու մասին էր։ Որպեսզի հիմա Կոնգրեսը կարողանա հաղթահարի վետոն ու լիարժեք արգելափակի այդ հրամանագիրը, պետք է հավաքի քվեների 2/3, ընդ որում՝ և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։ Ներկայացուցիչների […]
07:46 15.03.2019
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որը չեղարկում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ 59 սենտորներն ընդդեմ 41-ի քվեարկել են, որպեսզի չեղարկեն երկրի սահմանին արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին Թրամփի հրամանը։ Մինչ այդ, փաստաթուղթն ընդունել էր նաև Ներկայացուցիչների պալատը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Թրամփի ստորագրմանը։ ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան […]
07:31 11.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Կոնգրեսից խնդրել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար հատկացնել ևս 8․6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ծրագրվում է, որ միջոցները կներգրավվեն 2020 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերից) դաշնային բյուջեում։ Նշված գումարը 6 անգամ գերազանցում է Կոնգրեսի հետ համաձայնեցված ծախսերի գումարը, ինչպես նաև 6 տոկոսով գերազանցում Թրամփի ծրագրած […]
17:23 06.03.2019
ԱՄՆ-ում անօրինական ճանապարհով Մեքսիկայի հետ սահմանը հատելու փորձ անող ներգաղթյալների թիվը մեկ ամսում աճել է 50 տոկոսով` պայմանավորված Դոնալդ Թրամփի հայտարարած ռեժիմով, տեղեկացնում է Washington Times-ը: Ազգային անվտանգության գործակալության տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 36 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է: Վերջին ամիսներին սահմանապահների հարվածների տակ են հայտնվել հարյուրավոր միգրանտներից բաղկացած ավելի քան 70 խմբեր: […]
00:10 05.03.2019
The Washington Post-ի տեղեկություններով` մինչ օրս Սպիտակ տան ղեկավարը թույլ է տվել 9 000-ից ավելի կասկածելի արտահայտություն: Թրամփն ամեն օր միջինը 22 անգամ ստում է կամ այնպիսի հայտարարություն է անում, որը թյուրիմածության տեղիք է տալիս: The Washington Post թերթն ամեն օր ստուգում և վերլուծում է նախագահի բոլոր արտահայտությունները, իսկ կասկածելիները տեղադրում է Fact Checker անունով հատուկ […]
12:56 02.03.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Ես ձեզ խոստանում եմ, որ կավարտենք աշխատանքը մինչև մեր լիազորությունների ավարտը»,- ասել է Փենսը: ԱՄՆ փոխնախագահն իր ելույթում կոչ է արել Կոնգրեսի անդամներին աջակցել նախագահ […]
08:06 27.02.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մեքսիկայի հետ սահմանային տարածքում սահմանված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման օգտին։ Արտակարգ դրության ռեժիմի չեղարկման բանաձևի օգտին է քվեարկել 245 կոնգրեսական, դեմ՝ 182-ը։ Այժմ բանաձևի նախագիծը քվեարկության կներկայացվի Սենատում։ Փետրվարի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ կօգտվի վետոյի իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն արտակարգ […]
08:01 20.02.2019
ԱՄՆ-ի ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ «Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը», հայտարարել է, որ սեփական հայցն է ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ պահանջելով չեղարկել սահմանին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսական հատկացում ապահովելու համար։ Թրամփը մտադիր է այդ նպատակի համար ծախսել Կոնգրեսի կողմից հատկացված […]
07:18 19.02.2019
ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ «16 նահանգներից կազմված կոալիցիան, որոնց թվում են Կալիֆոռնիան և Նյու Յորքը, երկուշաբթի դատարանում մարտահրավեր են նետել նախագահ Թրամփին՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու լիազորություններն օգտագործելու պլանների պատճառով»,- գրում է պարբերականը։ Այդպիսով Թրամփը ծրագրում է մոտ 8 մլրդ դոլար […]
07:33 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։ «Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի […]
10:40 16.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «Նախագահ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիրը»,- գրել է Սանդերսը: Թվիթերի իր միկրոբլոգում Սանդերսը նաև հայտնել է, որ […]
22:14 15.02.2019
Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կստորագրի երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին փաստաթուղթը և այդպիսով վերջ կդնի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական ներգաղթին և հանցագործություններին: Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա նախագահ Թրամփին այդ պատի կառուցման վրա ծախսել այլ ոլորտներից վերցված մինչև 8 միլիարդ դոլար: President Trump Speaks on the National […]
07:16 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝ […]
11:15 12.02.2019
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անկախ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների հետ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կկառուցվի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրենք արդեն սկսել են կառուցել ավելի լավ, ավելի ամուր և պակաս ծախսատար պատ: Իր խոսքում Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին՝ հանցագործներին երկրի տարածք թողնելու համար: Ավելի […]
07:52 04.02.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում: «Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը […]
19:12 02.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը մեծ կլինի, եթե դեմոկրատների հետ բանակցությունները, կապված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հետ, մտնեն փակուղի: «Ես կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ ստիպված ենք լինելու անել դա»,- ասել է Թրամփը: Նշենք, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Թրամփը կստանա պաշտոնեական լիազորություններ՝ պաշտպանության […]
00:45 01.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի սահմանին ստեղծված իրավիճակը համեմատել է Աֆղանստանի հետ: Նրա խոսքերով՝ Մեքսիկան հարավային սահմանին հումանիտար ճգնաժամ է ստեղծում, որը տարածվում է ամբողջ ԱՄՆ-ի տարածքում: «Ավելի վատ է, քան Աֆղանստանում»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նա նաև նշել է, որ Մեքսիկայի սահմանին կառուցվող պատի ինչ-որ հատվածներ արդեն ամբողջությամբ պատրաստ են: «Պատի որոշակի հատվածներ պատրաստ […]
13:11 28.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև խոսել […]
14:21 26.01.2019
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ժամանակավորապես ավարտվել է։ Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նշել, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է. կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի հատկացման: «Ես շատ […]
08:14 25.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի կառավարության՝ երեք շաբաթով ֆինանսավորման մասին օրինագիծը, եթե փաստաթղթում ներառվի Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար անհրաժեշտ միջոցների զգալի մասը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սանդերսի խոսքերով՝ այժմ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն ու դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հանդիպում են՝ պարզելու համար, […]
09:58 24.01.2019
ԱՄՆ-ում բնակվող լատինաամերիկացիների, մեքսիկացիների 51%-ն աջակցում է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախաձեռնությանը: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Անդրադառնանք նրան, որ այս պատը նորություն չէ: Պատի մի հատվածը տարբեր նախագահների օրոք, տարբեր նահանգներում՝ ամենավտանգավոր հատվածներում կառուցվել է, և Թրամփն ընդամենը ցանկանում է ավարտին հասցնել արդեն իսկ կառուցված […]
09:12 24.01.2019
ԱՄՆ կառավարության աղբյուրները չեն բացառում, որ shutdown-ը (դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգը) կարող է ձգվել մինչև 2019 թվականի ապրիլ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Դրա հետ կապված Սպիտակ տանն ընթանում է ծրագրերի որոնում, որոնք կարող են նվազագույնի հասցնել ծառայողների վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը։ Արդեն մոտ 1 ամիս է՝ դաշնային կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված […]
01:00 24.01.2019
«Կառուցիր պատ, հանցանքին՝ շախ և մատ»,- գեղարվեստորեն այսպես կթարգմանվի նշանաբանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի համար։ Նա այս պատի կառուցումը հիմնավորում է հենց նրանով, որ այն կխոչընդոտի հանցագործների ապօրինի ներթափանցմանը ԱՄՆ։ BUILD A WALL & CRIME WILL FALL! — Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019 Թրամփն այս […]
10:10 20.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթի ընթացքում հունվարի 19-ին ներկայացրել է երկրի կառավարության աշխատանքի վերականգնման պլան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է երկարաձգել ներգաղթյալների որոշ կատեգորիաների կարգավիճակը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար միջոցների հատկացման դիմաց։ Թրամփը նաև առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել դեմոկրատների հետ՝ միգրացիոն խնդիրների կարգավորման համար։ […]