13:02 29.05.2019
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրանական ականները կարող էին օգտագործվել ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար: Այս մասին հաղորդվում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի Իրանի գործողություններին տարածաշրջանում:
12:25 09.04.2019
ԱՄԷ-ում ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ «Ալ Ջազիրայի» խաղացող Ահմեդ Ռաբիան լուրջ վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը, բախվելով հակառակորդին,դուրս է թռել դաշտի սահմաններից և բախվել սյանը՝ վնասելով գլուխը: Խաղացողին հիվանդանոց են տեղափոխել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: https://twitter.com/TT0121/status/1115320423971983361
14:57 05.02.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտերից մեկում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել: Հռոմի պապը նաև մասնակցել է միջդավանական համաժողովին: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը նաև այցելել էր Սուրբ Ջոզեֆի տաճար: Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցիչների, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ:
13:00 05.02.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում այցելել է Սուրբ Ջոզեֆի տաճար: Այն համարվում է հարավային Արաբիայի քրիստոնյաների առաջնորդի նստավայրը: Այդտեղ Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցչի, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանցիսկոս պապը մասնակցելու է միջդավանական համաժողովի և պատարագ է մատուցելու մոտ […]
19:00 27.11.2018
Արաբական Միացյալ Էմիրություններում Ազգային օրվան ընդառաջ տարբեր էմիրություններում համաներում կշնորհվի ավելի քան 1800 բանտարկյալի: Այս մասին հայտնել է The National-ը: ԱՄԷ-ի փոխնախագահը և Դուբայի ղեկավարը երկուշաբթի համաներում են շնորհել 625 բանտարկյալի: Իսկ ավելի վաղ ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ- Նախայան հրամայել էր ազատ արձակել 785 բանտարկյալի և վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից՝ […]
17:58 06.10.2018
Հոկտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում դեսպանը, կարևորելով Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, անդրադարձել է ՀՀ-ում նախատեսվող ներդրումներին, որոնց խթանելու նպատակով վերջինս պետության, այդ թվում՝ մաքսային և հարկային մարմինների աջակցությունն ստանալու ցանկություն է հայտնել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստակամություն […]