17:40 19.10.2018
Այսօր ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել 2018թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես են եկել Հայաստանի զինված ուժերի գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փ-գտ Գայանե Հովհաննիսյանը։ Քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների հավաքների կազմակերպման հարցը։ Որոշվել է մշակել հատուկ ծրագիր, […]
13:15 26.07.2018
Զորակոչի ընթացքում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամառային զորակոչի երկարաձգման վերաբերյալ կառվարության որոշման նախագիծը քննարկելիս: «Դա ցավալի փաստ է: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր նման երկրում, այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող է այդ ոլորտում այդպիսի չարաշահումներ տեղի ունենան պաշտոնատար անձանք կողմից: Սա ուղղակի խայտառակություն […]
12:40 26.07.2018
Կառավարությունը հավանություն է տվել Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված ամառային զորակոչի երկարաձգման վերաբերյալ օրենքի նախագծին: Նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացմամբ՝ զորակոչի երկարաձգումը պայմանավորված է բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու համար: Նախարարը նշել է, որ զորակոչի երկարաձգումը չի ազդելու զորացրումների վրա: