20:51 17.06.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, այսօր պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցերին, անդրադարձել է իր բարձր աշխատավարձին: Հիշեցնենք, որ, ըստ հաստատված նախագծի, հիմնարկի տնօրենը ստանալու է 850․000 հազար դրամ աշխատավարձ:1-ին գծային վարորդ՝ 290,000 դրամ: Հաստիքներին ու աշխատավարձերի չափին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ «Բարձր աշխատավարձը մոտիվացիա է, մարդը, որ լավ վարձատրվում է, լավ […]
18:06 17.06.2019
Ավագանու նիստին քննարկվում է աղբահանության հարցը, որի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ մասնավոր ընկերությունն արդեն տապալել է քաղաքի աղբահանությունը: Ի պատասխան` «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը խոսքը շարունակեց արդեն վաղուց սովորություն դարձած բլոտ խաղի թեմատիկայով. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներս ասեցին, որ քուանշից հետո կապույտ էլ կա: Ես ձեզ կապույտ եմ հայտարարում, […]
17:29 17.06.2019
«Երկար ժամանակ է, որ այս հարցը քննարկում ենք: Նախորդ նիստին, երբ այս հիմնարկի հիմնելու հարցը քննարկվում էր, մենք չմասնակցեցինք քվեարկությանը այն պատճառով, որ այս մոտեցումը համարում ենք չարդարացված»,- աղբահանություն իրականացնող նոր հիմնարկի ստեղծմանն անդրադառնալով՝ ասել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա կարծում է, որ նման հիմնարկի գործունեությունը շատ պատասխանատու աշխատանք է և այն […]
17:03 17.06.2019
Ավագանու նիստում քննարկում են աղբահանության հարցը և նոր հաստիքացուցակներ են սահմանել ընկերության համար, որն իրականացնելու է աղբահանությունը Երևանում: ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն իր խոսքում նշեց, որ ծանոթացել է հաստիքացուցակին և նկատել, որ աշխատավարձերը շատ բարձր են, ընդ որում, ադմինիստրատիվ բնույթի աշխատողների պարագայում։ «Ես հետագայում տեսնում եմ վտանգ, որ կա՛մ պարգևատրումներ կլինեն, կա՛մ աշխատավարձերը […]
16:00 17.06.2019
Երևանի ավագանիում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցն այսօր դրվել է քննարկման: Նախագծում նշվածի համաձայն՝ աշխատավարձերի այսպիսի չափի մասին է խոսքը.
14:38 17.06.2019
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ հետևյալ օրակարգով. 1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3) «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու […]
14:34 17.06.2019
Երևանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստում ասվել է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եվա Թովմասյանին փոխարինելու է Ասքանազ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում մի շարք հարցեր են. 1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի […]
16:17 16.06.2019
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գործելաոճի, աղբահանության խնդիրների մասին է նա խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջման ժամանակ: «Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ»: Քաղաքը բաժանված է 2 լոտի, այսինքն՝ 2 մասի: Չգիտես ինչ պայմաններով և չգիտես ինչու դա վերցրել […]
16:06 27.05.2019
Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի […]
14:32 09.05.2019
«Ես 6 ամիս է, ինչ պաշտոնավարում եմ և շատ մեծ գործեր կան արված»,- ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Լրագրողի հարցին ի պատասխան, որ աղբահանության հարցը այդպես էլ չհաջողվեց լուծել, քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցը լուծման ընթացքի մեջ է: Այլ հարցերի Հայկ Մարությանը պատասխանել չցանկացավ` նշելով, որ կլինի բրիֆինգ, և այդ ժամանակ […]
08:46 01.05.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոորդինացնում էր Երևանի կոմունալ ոլորտը (հոսանք, գազ, աղբահանություն, սանմաքրում, ջրամատակարարում և այլն)։ Օրերս նրան զրկել են լիազորությունների զգալի մասից՝ կոմունալի համակարգումը հանձնելով Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Երբևէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները։ Մեր տեղեկություններով՝ սա ոչ թե Հայկ Մարությանի, ով դժգոհ […]
18:43 29.04.2019
Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար, տեղեկացնում են քաղաքապետարանից: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: […]
11:33 27.04.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ: «Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ: Անցել են այն ժամանակները, շատ բաներ, […]
16:16 23.04.2019
Երևանի ավագանին քննարկում է նախագիծը, որով առաջարկվում է Երևանի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, հաստատել հիմնարկի կանոնադրությունը: Օրակարգային այս հարցը զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: «Համապատասխան պայմանագրերով նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների մատուցման պարտավորությունները […]
11:28 23.04.2019
Այսօր՝ ապրիլի 23-ին, գումարվել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Նիստին մասնակցում է ավագանու 43 անդամ, քվորում կա, նիստը կկայանա: Նիստի օրակարգում 16 հարց է ընդգրկված: Հարցերը հետևյալն են` Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին, Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 […]
19:39 22.04.2019
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետին է ներկայացրել կահավորման իր տարբերակը: Սա, ի դեպ, պայմանագրային […]
13:10 20.04.2019
Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում ընդգրկված է ««Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը: «Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը. Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1.Երևանի վարչական տարածքում աղբահանության […]
16:03 18.04.2019
Աղբահանության գործը պետք է վերադարձվի քաղաքապետարանի՞ն, թե՞ դա, այնուամենայնիվ, պետք է իրականացնի մասնավոր ընկերություն։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարությանը բացատրեց, որ այսօր եվրոպական բոլոր երկրներում վերադառնում են այն մոդելին, որ համայնքները տրանսպորտի և աղբահանության ծառայությունները վերցնում են իրենց վրա։ Բոլորը, ըստ քաղաքապետի, նախկինում գնում էին դեպի […]
15:47 18.04.2019
Երևանի քաղաքապետարանը տիրապետո՞ւմ է այն ռեսուրսներին, որ եթե աղբատար մեքենաներ լինեն իր տրամադրության տակ, կարողանա կազմակերպել աղբահանությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանը բացատրեց, որ դա շատ բարդ տիրույթ է, ու բարդ է այդ ամենը կազմակերպելը, ու քանի որ քաղաքապետարանն այս տիպի աղբահանություն չի իրականացրել նախկինում, հիմա սկզբնական […]
11:38 18.04.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության շենքի առջև հայտարարություն արեց՝ բողոքելով քաղաքապետարանի գործելաոճից: «Ձմռանը եղավ մի պահ, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, ակնհայտ էր, որ պետք էր միջոցներ ձեռնարկել ճգնաժամից խուսափելու համար: Քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որոնցով հնարավոր կլինի շահագործումն իրականացնել: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ այն գնումը, […]
22:06 15.04.2019
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից […]
19:22 15.04.2019
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, […]
12:56 11.04.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, և աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: «Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն […]
12:34 27.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի` օրեր առաջ կատարած գրառմանը, որը վերաբերում էր 24 աղբատար մեքենաների մրցույթին: Խաժակյանը մասնավորապես գրել էր, որ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, […]
00:13 23.02.2019
Ինչ խնդիրներ կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական ՀԿ-ն: Նախորդ տարի ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների […]
16:54 19.02.2019
Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը 2018-ի դեկտեմբեր-2019-ի հունիս ամիսների թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հարցազրույցների հետ միասին համարում տպագրվել է նաև հարցազրույց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ինչպես նաև հոդված Երևանի մասին: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Society-ի թղթակից Գերտի Թաուխհամերը Երևանում էր 2018-ի հոկտեմբերին՝ […]
15:23 15.02.2019
Ոռոգման սեզոնին ընդառաջ տարածքային կառավարման նախարարությունը մինչև մարտի 15-ը մտադիր է լուծել Հայաստանում գյուղատնտեսական հողերի ոռոգման հարցը։ Կառավարության նիստի ընթացքում, վարչապետի հարցին ի պատասխան, զեկուցեց տարածքային կառավարման նախարարը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց այդ աշխատանքներում ներգրավել նաև տեղացիներին, քանի որ նրանց պատճառով են խնդիրները ստեղծվել ժամանակին։ «Շատ դեպքերում մենք հիմա աշխատում ենք քաղաքացիների կողմից առաջացած խնդիրները լուծելու […]
22:45 01.02.2019
Տրանսպորտային նոր ցանցի ներդրման, աղբահանության խնդրի կարգավորման և քաղաքաշինական ծրագրերով Երևանը կհամագործակցի Իլ դը Ֆրանսի հետ: Այս և մի շարք այլ հարցեր են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակության անդամները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի՝ համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական […]
23:43 21.01.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է նաև «Սանիթեք» ընկերության գործունեությանը. ««Սանիթեք»ը լավ չի աշխատում, ես ամեն օր այդ ամենի մասին խոսում եմ: Ցավոք սրտի, կապում է պայմանագիրը, ենթադրենք խզեցինք, մոտակա ընկերությունը, որը կգա Հայաստան՝ 6 ամիս է: Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե 4-5 օր Երևան քաղաքում […]
19:02 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Նիստի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն այսպիսի […]