15:07 10.09.2019
Երևանի ավագանին այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի իր նիստում որոշում է կայացրել՝ ավելացնել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստատվել է նոր հաստիքացուցակը: Հարցը ներկայացրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները՝ Երևան […]
23:54 06.09.2019
Մայրաքաղաքի աղբահանության ոդիսականն այսօր կրկին քննարկման թեմա է դարձել «Հեռանկարի» տաղավարում: Քաղաքապետարանը չի վճարում , քանի որ աղբանահություն չի՞ կատարվում, թե՞ աղբահանություն չի կատարվում, որովհետև քաղաքապետարանը չի վճարում՝ քաղաքապետի իրավական գծով խորհրդական Կարեն Համբարձումյանն ասում է, որ քաղաքապետարանը բազմաթիվ իրավաբանական սուբյեկտների ու տնտեսվարողների հետ պայմանագրեր ունի, բայց ոչ մեկի հետ այդպիսի խնդիրներ չեն առաջացել: «Սանիթեքի» […]
14:26 06.09.2019
«Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է, որ վերջին օրերին ընկերությունն աղբահանություն չի իրականացնում: Պատճառաբանությունն այն է, որ ֆինանսական անկարողություն է առաջացել, բացի դրանից՝ աղբատար 6 մեքենա գտնվում է ՊԵԿ-ի տուգանային հրապարակում:
14:16 06.09.2019
Սանիթեքը 7 օր է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը և մայրաքաղաքում աղբահանություն չի իրականացնում: Այս թեման են այսօր քննարկել Երևանի ավագանու 3 խմբակցությունների անդամները: Թե ստեղծված իրավիճակում հիգիենիկ համաճարակային ինչ վտանգներ կան, ներկայացրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում։
17:32 04.09.2019
Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:
13:56 04.09.2019
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ Մարությանը հայտնել է, որ արդեն վեցերորդ օրն է, որ ընկերության անձնակազմերը դուրս չեն գալիս աղբահանություն իրականացնելու։ Դրա հետևանքով քաղաքապետարանը իրավական-իրավաբանական գործընթաց է սկսել։
19:56 03.09.2019
«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայումս այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն […]
16:22 02.09.2019
«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակ է հրապարակել՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպես քաղաքապետարանի կողմից «Սանիթեք»-ին ներկայացվող ծանուցումների պատասխան: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ […]
11:39 01.09.2019
Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել: ««Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, […]
18:51 26.08.2019
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին: «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է, և վնաս է կրում քաղաքապետարանը»,- նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։ Հիմնական խնդիրներից […]
10:34 26.08.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ կից հետևյալ կոչ-գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, հատկապես Երևան քաղաքում գործունեություն ծավալող ընկերություններ, խնդրում ենք աղբամանների մեջ ստվաթղթե արկղերը թափելուց առաջ դրանք հնարավորինս հարմարեցրեք արկղերի չափսերին, որպեսզի խուսափենք նման իրավիճակներից: Առաջին հայացքից նկարում պատկերված արկղը լիքն է աղբով, սակայն այն դատարկելու ընթացքում պարզ է դառնում, […]
14:17 13.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում: Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը: Հայկ Մարությանի խոսքերով` ինքը շատ սխալ է համարում, որ ի սկզբանե Երևանի մասշտաբների նման քաղաքում գործի աղբահանություն իրականացնող մեկ ընկերություն: Նրա որակմամբ` հենց դա […]
18:50 12.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի որոշ հայտարարությունների: «Դավթաշեն վ/շ նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր իր ունեցած տեղեկություններով՝ քաղաքապետարանը սրճարանատերերին պարտադրում է 4-6-ական աղբաման գնել: Քաղաքապետարանը, բնականաբար, որևէ մեկին չի պարտադրում աղբաման գնել, և դրա կարիքը չկա. համայնքը […]
16:46 09.08.2019
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը, ելույթ ունենալով, կոչ արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներին նիստի գալուց առաջ կարդալ նախագծերը` անդրադառնալով Անի Խաչատրյանի պնդումներին, թե մանկապարտեզների հաշվին աղբահանություն է արվելու, պնդեց, որ որևէ բան չի լինելու մանկապարտեզների բարեկարգման հաշվին, իսկ երբ որոշեց անդրադառնալ Դավիթ Խաժակյանի պնդումներին, Անի Խաչատրյանը տեղից բղավեց. «Պարո´ն Սարգսյան, անդրադառնալը ո՞րն է, […]
13:18 09.08.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվող հարցերից մեկով առաջարկվում էր 1 մլն 726 մլն դրամով ավելացնել աղբահանության նպատակին հատկացվող ֆինանսավորումը: Հարցը ներկայացրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ով զեկուցել է, որ դա արվելու է Երևանի մանկապարտեզների վերանորոգման նպատակին հատկացվելիք միջոցների հաշվին, այսինքն՝ 91 մլն դրամը նախադպրոցական հաստատություններից փոխանցվելու է «Աղբահանություն և սանմաքրում» ծրագրին: Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ […]
12:01 05.08.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է աղբահանության խնդիրների մասին: «Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, ում գույքն ամբողջությամբ վնասված է, ումից հանրությունն ակնկալիք չունի: Հիմա միակ տարբերակը մնում է սպասել, թե համայնքային հիմնարկը երբ պետք է ամբողջ թափով սկսի գործել: Հույս ունենք, որ առաջիկայում խնդիրը կլուծվի: Մեր նշակետն […]
14:27 02.08.2019
Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության ղեկավարի ասուլիսը Երևանի փոխարեն ի սկզբանե նախատեսվել էր իրականացնել Թբիլիսիում, ապա ընկերությունում հրաժարվեցին այդ մտքից։ Ասուլիսը տեղափոխվեց Երևան, բայց հեռակա․ ընկերության ղեկավարը հարցերին պատասխանում է տեսակապի միջոցով։ Միաժամանակ ընկերության նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով։ Այս կապակցությամբ լրագրողները հարցրին՝ ընկերությանը ղեկավարը կարծում է, որ իրեն կարող են […]
13:38 02.08.2019
«Սանիթեք» ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժի իրականացման։ Իսկ մինչ այդ՝ երկուշաբթի, մտադիր են հանդիպում ունենալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօրվա հեռակա ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։ Նա ասաց, որ անկախ դրանից՝ իրենք ոչ մի դուռ չեն փակում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հարցում, նույնիսկ երկու առաջարկ ունեն, որոնք պատրաստ են իրականացնել […]
13:02 02.08.2019
«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր հերքեցին բոլոր մեղադրանքները, որ իրենց հասցեին հնչում են այս օրերին։ Իրավաբանն ապօրինի համարեց քրեական գործը, որով ընկերությունը մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ, իսկ մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ դժվարին պայմաններում իրենք մշտապես շարունակել են կատարել իրենց աշխատանքը։ «2018 թվականին, երբ «Սանիթեքի» համար կրիտիկական և ընկերության համար բարդ ժամանակաշրջանի մեջտեղում սկսվեց հեղափոխությունը, […]
13:16 01.08.2019
Շիրակի մարզի հուշարձանների տարածքները վերածվել են աղբանոցի: Օրինակը Մարմաշենի վանական համալիրի տարածքն է: Ամեն տարի ամռանը, երբ հովեկներն այստեղ հանգստանում են, խնջույքից հետո աղբակույտեր են թողնում: Հանգստյան տաղավարների սեփականատերերը տարածքը մաքրում են ու աղբը տեղափոխում եկեղեցուց ոչ հեռու գտնվող ձորակը, որտեղից այն չի տեղափոխվում: Արդյունքում՝ վանական համալիրի տարածքում հսկա աղբակույտ է գոյացել, գարշահոտություն է տիրում: […]
14:03 31.07.2019
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա է անցկացնում, ինչի համար բերված պաստառներին գրված են Երևանի քաղաքապետի նախընտրական խոստումները, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, չեն կատարվել։ Ակցիայի կազմակերպիչներից մեկը հիշատակեց դրանք՝ կանաչապատում, աղբահանություն, տրանսպորտի խնդրի լուծում։ Խոսնակը հայտարարեց, որ նախընտրական խոստումների կատարման համար ժամանակ էր անհրաժեշտ, բայց ընտրություններից հետո անցած 9-10 ամիսների ընթացքում իրենք այդ […]
12:58 30.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը և ներգրավել այլ օպերատորի: «Այլընտրանք չկա, քան «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերից մեկի փոխհամաձայնությամբ լուծարումը և երկրորդ միջազգային օպերատորի ներգրավումը: Մեր համոզմամբ՝ այն բյուջեն, որ տրամադրում ենք քաղաքին, բավարար չէ պատշաճ աղբահանություն իրականացնելու համար, դրանում կհամոզվենք, երբ սանիտարական մաքրման հիմնարկը […]
17:06 29.07.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը կսկսվի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ […]
16:41 25.07.2019
Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն: Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային […]
18:20 22.07.2019
Երեկ՝ հուլիսի 22-ին, Գյումրու Կոշտոյան թաղամասում աղբահանության աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան Կոշտոյան փողոցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբահանություն են իրականացրել ու աղբամաններից մեկում աղբատար մեքենայի վարորդ […]
09:30 09.07.2019
Հուլիսի 8-ին ավագանու մի քանի անդամներ հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի անմիջականորեն թարմ տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։ «Մի բան հստակ է․ «Սանիթեք» ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երևանի […]
23:25 17.06.2019
Այսօր Երևանի ավագանին հաստատել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին նախագիծը, լրագրողները հարցեր են ուղղել հիմնարրկի տնօրենի ԺՊ Արմեն Գրիգորյանին. «Հիմնարկի հաստիքացուցակը հաստատելը չի նշանակում, որ հիմնարկն ամբողջովին համալրվելու է, այսինքն՝ ըստ պահանջի է համալրվելու: Սպասում ենք, որ մեքենաները գան: Եթե մինչև էս ամսվա […]
22:49 17.06.2019
«Каждый судит в меру своей испорченности», – այսօր Երևանի ավագանիում արտահերթ նիստի ժամանակ ռուսական այս ասացվածքն է հիշել քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ պատահական չէ, որ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ են բերվում՝ աղբահանությունը կազմակերպելու նպատակով: «Հիմա «իսպորչնին» ո՞վ էր, պարո՛ն քաղաքապետ»,- անմիջապես արձագանքել է Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: […]
21:42 17.06.2019
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակին, հաստիքացուցակին և պաշտոնային դրույքաչափերին վերաբերող նախագիծն հաստատելուց հետո, հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ երաշխիքներ են ստեղծված, որ նոր հիմնարկի պարագայում չկրկնվի «Սանիթեք» ընկերության պատմությունը. «Տա Աստված՝ էդ հարցը չառաջանա»,- ասել է Գրիգորյանը: SHANTNEWS.am-ի այն արձագանքին՝ […]