10:39 16.01.2018
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից, թե Հայաստանն ինչ գործողություններ է իրականացնում ահաբեկչության դեմ պայքարում:
19:06 18.12.2017
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ թեև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է, բայց դա չի նշանակում, որ Սիրիայում այլևս ահաբեկիչներ չկան:
11:27 27.11.2017
Վերջին 5 տարում ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 200 հազար մարդ։ Տնտեսություններին հասցվել է 348 մլրդ դոլարի վնաս։ Այս մասին հայտարարել է Հակաահաբեկչական իսլամական կոալիցիան, որն գլխավորում է Սաուդյան Արաբիան։
Կոալիցիայի հաղորդագրության համաձայն՝ այս հարձակումների հետևանքով տուժածների ավելի քան 70 տոկոսը իսլամադավան 4 պետություններից են՝ Իրաքից, Աֆղանստանից, Նիգերիայից և Պակիստանից։
Այս հաղորդագրությամբ իսլամական կոալիցիան հիշեցրել է իր գոյության մասին, քանի որ նոյեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անցկացվել է կոալիցիայի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքը, որը ղեկավարել է Սաուդյան արքայազնը։
Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ԱՄՆ գլխավորությամբ գործող մեկ այլ կոալիցիայի ուժերով Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո արաբական կոալիցիայի հավաքը նվիրված է եղել հակաահաբեկչական համատեղ պայքարին։
Սակայն կոալիցիայում ներկայացված չեն ահաբեկչությունից տուժած հիմնական պետություններից Սիրիան ու Իրաքը, փոխարենը դրա կազմում են մոտ 40 այլ արաբական պետություններ։ Ընթացիկ տարվա մայիսին կոալիցիան հայտարարել է, թե իրենք կարող են 34 հազար զինծառայող զորակոչել ահաբեկչության դեմ պայքարի համար։