19:25 25.01.2019
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին Արցախյան պատերազմի հերոս Միխայիլ Ավագյանի արձանի տեղադրման շուրջ բարձրացրած ադրբեջանական աղմուկի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն: Հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի տեղադրման վերաբերյալ երկու երկրների դեսպաների միջև տեղի է ունեցել տեղեկության փոխանակում: «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և մեր երկրների միջև […]
17:24 30.11.2017
Ախալքալաքի քաղաքապետն արդեն երկու տեղակալ ունի: Նրանցից մեկը Սամցխե-Ջավախեթիի Մարդու իրավունքների պաշտպանի նախկին ներկայացուցիչ Արմեն Մարանջոզյանն է, իսկ մյուսը Շալվա Բալախաձեն է, ով Ախալքալաքի ինքնավարության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում է արդեն մոտ 10 տարի: Ախալքալաքի կառավարման համակարգում 15 թափուր աշխատատեղ կա: Կադրային փոփոխությունները կառավարման համակարգում սկսվել են Ախալքալաքի քաղաքապետի երկրորդ տեղակալի փոփոխությամբ:
«Արդեն սկսված են գուղացիական տնտեսությունների մասնագետների մրցույթները: Մրցույթը հայտարարվել է երկու օր առաջ, բայց մեզ համար անհատ պատճառով դադարեցվել է, բայց հավանաբար մի քանի օրից նորիս կվերսկսվի»,- ասել է քաղաքապետ Յուրի Հունանյանը:
Քաղաքապետի խոսքերով, երբ այդ մրցույթն ավարտվի, կհայտարարվի կառավարման համակարգի տարբեր ուղղությունների մասնագետնրի մրցույթը, որտեղ թափուր տեղերը 8-ից 10 են: