20:42 07.12.2019
Ղրղըզստանի նախկին վարչապետներ Սափար Իսակովն ու Ժանտարո Սաթըբալդիևը, որ մեղադրվում էին կոռուպցիոն գործերով, դատապարտվել են ազատազրկման: Իսակովը՝ 15 տարվա ազատազրկման, իսկ Սաթըբալդիևը՝ 7.5: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Հայտնի է, որ Իսակովի դատավճիռը ենթադրում է ունեցվածքի բռնագանձում, նրան դիվանագիտական աստիճանից, «Մանաս» II շքանշանից զրկում, ինչպես նաև երեք տարի ժամկետով կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Բռնագանձվել […]
13:34 20.08.2019
Բիշքեկի շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- հայտարարել է Աթամբաևի փաստաբանը: Սլեսարևի խոսքերով՝ այս որոշումն անօրինական է, պաշտպանվող կողմը մտադիր է այն բողոքարկել: Աթամբաևի խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ դատական նիստն անցկացվել է երկրի […]
12:14 13.08.2019
Ղրղզստանի օպերատիվ-հետախուզական գործունեության վերահսկման և հետաքննության գլխավոր դատախազության վարչությունը հայտարարել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է մարդասպանության և այլ` առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նրանք նշել են, որ Աթամբաևը ծանուցումներ է ստացել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մասին, ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելը, սպանությունը, սպանության […]
13:32 09.08.2019
Համացանցում տարածվել են Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ քրեական գործի շրջանակում արված լուսանկարները: Այս մասին հայտնել է Sputnik.kg-ն: https://www.instagram.com/p/B07kt80gpH2/ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Աթամբաևին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով:
12:45 09.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարև հայտարարել է, որ Աթամբաևին մինչև օգոստոսի 26-ը տեղափոխել են ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Փաստաբանը նշել է, որ Աթամբաևին նախնական մեղադրանքներ են առաջադրվել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Աթամբաևը […]