17:28 28.08.2018
Գերմանական Վիսբադեն քաղաքում տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեզօծ արձանը: Այս մասին տեղեկացնում է T-online պորտալը: 4մ բարձրություն ունեցող արձանն առաջացրել է շատերի դժգոհությունը: Այդ մասին են վկայում սոցցանցերում հայտնված գրառումները: Օգտատերերն այդ նախաձեռնությունը «անսահման հիմարություն» են որակում: Տեղի թուրքական համայնքը ևս զարմանքով է արձագանքել: Քանդակը տեղադրվել է քաղաքում անցկացվող «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում: […]
18:18 10.07.2018
«Կարծում եմ՝ Ալիևի հայտարարությունները մեր հասարակության շրջանում և, առհասարակ, ամբողջ աշխարհում այլևս ընկալվում են որպես իրականությունից կտրված»,- այսօր՝ հուլիսի 10-ին, այսպես է արձագանքել ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարության, որը վերաբերել է ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության գործում Ադրբեջանի դերակատարությանը: Բալայանը խորհուրդ տվեց այդ հայտարարությանը լուրջ չվերաբերվել: «Որևէ […]
19:26 07.03.2018
Ջոնաթան Լաքոտը այսօր չի ցանկացել մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանն ու Զանգեզուրը գրավելու վերաբերյալ հայտարարությունները՝ նշելով, որ այդ մասով Ֆրանսիայի ԱԳՆ-ն արդեն իսկ հայտարարություն արել է:
16:29 27.02.2018
Ադրբեջանի ԿԸՀ-ն գործող նախագահ Իլհամ Ալիևին պաշտոնապես գրանցել է որպես նախագահի թեկնածուի, հաղորդում է РИА Новости-ին: Ալիևի գրանցմանը հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել: Ընտրությունները կայանալու են ապրիլի 11-ին: