22:27 19.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որի թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո, պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, հայտնել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում։ «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք, քննարկում է եղել: Այո, […]
21:35 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Առաջարկվել են նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
15:36 16.12.2018
«Իմ քայլը» դաշինքով Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ ստացած Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 15-ին մեծ խնջույք է կազմակերպել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանում։ News.am-ի հաղորդմամբ՝ խնջույքին մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանի ընկերները, աջակիցները։ «Հաղթանակը մեր մարզի հպարտությունն է, առավելությունը, որ մեր մարզով մենք կարողացանք Հայաստանի Հանրապետությանն ապացուցել, որ «Mы […]
08:49 13.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։ Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության և անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Խմբակցության ղեկավարի հարցը դեռևս […]
01:00 13.12.2018
Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախորդ տարի այստեղ առաջին երկու տեղերում հայտնվել էին ՀՀԿ-ական թեկնածուներ։ Երրորդ տեղում վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ […]
18:07 12.12.2018
Ե՞րբ է տեղի ունենալու նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ե՞րբ և ի՞նչ կարգով է խորհրդարանի մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն դառնալու վարչապետ: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Ոչ թե վարչապետի ընտրություն, այլ նշանակում Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նորաստեղծ խորհրդարանը վարչապետ չի ընտրի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է՝ […]
08:53 12.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Հիմա շատ ավելի կարևոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած և՛ ներքին, և՛ արտաքին […]
16:32 11.12.2018
Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին: Տեսանյութի սկզբում Ռոմանովը ցույց է տալիս, թե ինչպես են գրություն թողել իր մեքենայի վրա և հրավիրել խաշ ուտելու: Ռոմանովը հարց է ուղղում քաղաքացուն, որն ասում էր, որ առաջին անգամ […]
00:46 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 4-րդ ընտրատարածքն ընդգրկող Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Ալեն Սիմոնյանը (գրեթե 22 հազար), նրանից հետո՝ Դավիթ Սանասարյանը (ավելի քան 14 հազար)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-19-րդ տեղերը՝ 700-5600 ձայներով։ Եզակի «այլակուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել […]
22:13 10.12.2018
7-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունները էական տարբերություններ գրանցեցին նախորդ՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների համեմատ: Նախ՝ մասնակցության ցուցանիշով: Ընտրողների ռեգիստրում այս անգամ գրանցված քաղաքացիների թիվն ավելին էր նախորդ ընտրություններում նշված թվից մոտ 5 000-ով: Մասնակցության ցուցանիշը, սակայն, ստացվեց մոտ 12 տոկոսով պակաս: Բազմաթիվ վերլուծություններում տարբեր պատճառներ են նշվել, օրինակ, ընտրակաշառքի բացակայությունը: Մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում կազմեց […]
12:40 04.12.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ականների կողմից իրենց հասցեին հնչող քննադատությանը: «Նորմալ է և տրամաբանական, երբ 25 տարվա ընթացքում իրենք երկիրը ղեկավարել են, և օրինակ՝ այսօր մենք հավաքվել ենք իրենց հերթական պատգամավորի հետ կապված կոռուպցիոն գործով, նորմալ է, որ քննադատությունը հնչում է այդ ուղղությամբ: […]
13:52 24.11.2018
Քննարկումներ միշտ էլ կարող են լինել, որոշումներ չկան: Այս մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք որոշումներ, քննարկումներ կան ընտրություններից հետո ձևավորվելիք ԱԺ ղեկավար կազմի վերաբերյալ: Մեր թղթակցի դիտարկմամբ՝ արդեն որոշ անուններ են շրջանառվում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ նախագահի պաշտոնում քնմնարկվում է «Ելք» դաշինքի անդամներ Լենա Նազարյանի, Ալեն […]
14:38 22.11.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին լրագրողները խնդրել են մեկնաբանել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած արտահայտությունները: Հիշեցնենք՝ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ «Փաշինյանի մոտ լավ է ստացվում քայլարշավ անելը, բայց ոչ պետություն կառավարելը»: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մեկնաբանում են միայն […]
22:57 17.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ծանոթացել է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող է ասել հետևյալը. «ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ […]
18:04 14.11.2018
Երբ մի հարց ուզում ես լուծել, չպետք է այն կտրես: Այսօր խորհրդարանում՝ ելույթների ժամանակ, այսպես խոսեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին: Խոսքը վերաբերում էր օրենսդրական նախաձեռնությանը: ԱԺ-ն այսօր քննարկում է նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ՀՀ-ում արգելել […]
14:08 14.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնել է, որ ինքն առաջադրվելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքում: «Այնտեղ են առաջադրված նաև Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը: Առավոտյան, երբ իմացա, որ Արմեն Աշոտյանը նույն ընտրատարածքում է առաջադրվել, ես ահավոր ուրախացա»,- ասաց նա: Լրագրողներից մեկը հարցրեց՝ մարդիկ կան ցուցակում, որոնք […]
13:52 14.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը չի հիասթափեցնի: Այս մասին խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Խնամի, ծանոթ, բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել: Ցուցակում կա 170-ից ավելի մարդ: Սկզբունքը եղել է հետևյալը․ նախ՝ դիմել են, ցանկություն հայտնել, հետո մեր վարչության անդամներն առաջարկներով են հանդես եկել, այդ մարդկանց հետ […]
22:10 13.11.2018
Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]
18:35 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախկին ընտրությունների ձևով ընտրություններ այլևս երբեք չեն լինելու։ «Ընտրախախտումների դեպքում զանգահարե՛ք ոստիկանություն, որովհետև ոստիկանը մերն է, և կարևորը քաղաքական կամքն է, իսկ քաղաքական կամք կա, և որևէ մեկը չի փորձելու, ինչպես Երևան քաղաքի ընտրություններում, ընտրությունների վրա ազդեցություն ունենալ: Եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, չի […]
16:02 12.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկել է փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: «Անմիջականորեն տոտալիզատոր կամ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող […]
13:55 12.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկեց փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց. «Ծաղկաձորի, Հրազդանի տարածաշրջանի, Ջերմուկի, Մեղրու երիտասարդությունը մեզ ընդհանրապե՞ս […]
23:43 08.11.2018
«Հաճախ է ընդգծվում մեր ցուցակի հետ կապված, որ այնտեղ կլինեն այսպիսի կամ այնպիսի մարդիկ, բայց հավատացեք, որ ցուցակը բավականին հաջող է ստացվել այն առումով, որ մտահոգություն առաջացնող մարդկանց քանակ, կարծում եմ, չենք ունենա»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավատացնելով, որ իրենք պարզ ճակատով հանդես գան […]
23:00 08.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգը, որը մենք այդքան ակտիվ քննադատում ենք և ճիշտ ենք անում, այնուամենայնիվ, ունի մի դրական գործոն, որ այս համակարգը հնարավորություն կտա տեսնել, թե քաղաքացին ինչ գնահատական է տալիս կոնկրետ այս գործչին, այս մարզպետի գործունեությանը: Դրանից կարելի է հետևություններ անել»,- այս մասին «Շանթ» ՀԸ–ի «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Իմ […]
08:36 08.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է […]
12:58 31.10.2018
11 պատգամավոր Արդարադատության նախարարությանը դիմել է ցմահ դատապարտվածների համար նույնպես համաներման որոշ կետեր սահմանելու առաջարկով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, և համաներման նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարի պաշտոնակատարին հարցրեց, թե ինչո՞ւ է մերժվել այդ առաջարկը, և արդյո՞ք եղել են դրանում կետեր, որոնք ներառվել են վերջնական նախագծում։ «Մեր վերաբերմունքը […]
10:33 31.10.2018
Այսօր դարձյալ ԱԺ-ի մոտ են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները՝ պահանջով, որ համաներում տարածվի ցմահ ազատազրկվածների վրա։ Ինչպես հայտնի է, անցած նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, խոսելով բողոքի ակցիայի մասնակիցների հետ, խոստացել էր, որ հարցը կքննարկի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Պատասխանի համար խոստացված 10 օրը դեռ չի լրացել: Ցմահ դատապարտյալների հարազատներն ու […]
14:05 29.10.2018
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի»՝ երկրորդ անգամ չընդունվելուց հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց` դա արվում էր ՀՀ քաղաքական դաշտը առողջացնելու համար: «Տեսաք` ով էր բացակա, ով ինչպես քվեարկեց»,- ասաց նա: Սիմոնյանը նշեց, որ ՀՅԴ-ից երկու բացակա պատգամավոր է եղել նիստին: Այս նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելը Սիմոնյանն անիմաստ է համարում: […]
13:21 29.10.2018
«Օրենքը այդքան քննադատում եք, ասում եք՝ բերել ենք, պարտադրել ենք։ Իսկ ինչի՞ համար ենք բերում այս օրենքը։ Կարո՞ղ է բերում ենք, որ Ալենը կամ Լենա Նազարյանը, կամ մյուսը անցնեն Ազգային ժողով։ Բերում ենք, որ քաղաքական դաշտում, այն քաղաքական դաշտը, որը Դուք, Ձեր գործընկերների հետ ձեր ցինիկ ելույթներով, ձեր հաղորդումներով, ձեր հարցազրույցներով ոչնչացրել եք, նորից հնարավորություն […]
13:18 29.10.2018
«Պարո՛ն Աշոտյան, ժամկետներից և ընտրություններից առաջ օրենք փոխելուց Դուք պետք է չխոսեք, որովհետև Սերժ Սարգսյանի ժամկետը ավարտվելուց առաջ դուք ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ նաև Սահմանադրության փոփոխությամբ հանդես եկաք, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա, այնուամենայնիվ, շարունակել։ Եվ այստեղ-այնտեղ ժողովրդավարությունից խոսելիս, ժողովրդավարություն բառը, ժողովրդավար երկրներին դիմելիս հիշե՛ք ձեր արածները»,- Ազգային ժողովի ամբիոնից այսօր ՀՀԿ պատգամավոր Արմեն […]