00:25 02.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումից հետո սոցցանցերում տարածվող մեկնաբանություններին։ «Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն […]
22:59 01.05.2019
Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ […]
13:31 27.04.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միասին ֆեյսբուքյան տեսակապի միջոցով հանդես են եկել գործուղման վայրից. «Մեկնում ենք մի երկրից մյուս երկիր, բայց որոշեցինք առիթը բաց չթողել և շնորհավորել բոլորիդ ՀՀ հպարտ քաղաքացու օրվա կապակցությամբ: Փորձում էինք հիշել, թե անցյալ տարի ով որտեղ էր այս օրը և հիշեցինք, որ անցյալ տարի այս […]
20:00 24.04.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, ի թիվս այլ հարցերի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակելուն միտված իր նախագծին, որի քննարկումը որոշ ժամանակ առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց բուռն ու լարված մթնոլորտում: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ քննարկումները շարունակվում են և այդ նախագիծն անպայման մտնելու է ԱԺ օրակարգ։ «ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների […]
19:20 24.04.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ Արամ Աբրահամյանը խոսեց նաև նրա ու ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագծից: Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց, որ ընդհանրապես տուժած քաղաքացիները քրեական օրենսգրքով պետք է փոխհատուցում ստանան, այս դեպքում ինչ-որ հատո՞ւկ վերաբերմունք է […]
16:33 24.04.2019
«Հեռանկար»-ի տաղավարում զրուցելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ Արամ Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանում, օրինակ, ի տարբերություն Ուկրաինայի` իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով: Նրա խոսքերով՝ 1998 թվականին պալատական հեղաշրջում էր, 2008 թվականին, ըստ էության, նույն իշխանությունը մնաց, այսինքն` Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը նույն իշխանությունն են ներկայացնում, և 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն: Հարցին, թե […]
14:31 24.04.2019
Ովքե՞ր են քաղաքացիները, ովքե՞ր են հպարտ քաղաքացիները և ովքե՞ր են ոչ հպարտ քաղաքացիները: «Շանթ» հ/ը «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում Արամ Աբրահամյանն այսպիսի հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին: «Հենց այդ հարցի բացառմանն է միտված այս տոնի ստեղծումը, որովհետև այդ նույն ընկալման առումով պատկերացնում են, չգիտեմ, ով էր ասում՝ գնալու են ռեստորաններում նշելու, բնականաբար, նման բան չի […]
12:51 24.04.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ մեկ տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը տիրող ցնծության մթնոլորտը, մարդկանց միջև սերը պահպանվել է մինչ օրս: Նա վստահ է, որ դա յուրահատուկ տոն է բոլորի համար, քանի որ ՀՀ քաղաքացին ձերբազատվեց այդ բարքերից, այդ չափանիշներից, այդ մարդկանցից, որոնք տասնամյակներ շարունակ վերաբերվում էին այնպես, ինչպես հայտնի […]
12:12 24.04.2019
«Ամենաճիշտ մարտավարությունը Հայաստանի հզորացումն է։ Դա ամենաճիշտ և ամենակարճ ճանապարհն է», – Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է թուրքական կողմի հետ հարաբերությունների հաստատմանը, Սիմոնյանն ասաց, որ մանրամասն չի մեկնաբանում այդ հարցը, սակայն մարտավարությունը, որ որդեգրել է Հայաստանը, ճիշտ է, քանի որ ամեն տարի որևէ նոր […]
17:17 23.04.2019
Ապրիլի 23-ին Ազգային ժողովի այգու` քաղաքացիների համար բաց հատվածում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կեչիների տնկարկում, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, քաղաքացիներ: Մասնակիցները տնկել են Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղից բերված 32 կեչու […]
15:22 23.04.2019
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: «Մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ եղբայրական, դաշնակից հարաբերությունները լիովին համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Մենք ակնկալում ենք, որ Դմիտրի Մեդվեդևը Երևան կժամանի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական […]
14:23 22.04.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում իր և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը ներկայացնելիս, նշեց՝ ուզում է ասել, թե ինչի մասին է այդ օրենքը: «Այս օրենքն այն բանի մասին է, որ այլևս ՀՀ-ում որևէ մեկը պետք է իրեն թույլ չտա Ազատության հրապարակն […]
14:12 22.04.2019
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէ հիմա փոխհատուցում տալ և ՄԻԵԴ-ում դիմումներ չունենալ: Զեյնալյանը նախ նշեց՝ ՄԻԵԴ վճիռները Հայաստանի մասնակցությամբ Հայաստանին պատժող միջամտություններ չեն, այլ իրավունքի դատարանի կողմից կայացված ակտեր են, որոնք զարգացնում են իրավունքը ոչ միայն ՀՀ-ում, այլև ՀՀ անմիջական մասնակցությամբ՝ ԵՄ-ում: […]
13:51 22.04.2019
«Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևէ սխալ չի գործել՝ որևէ խնդիր չի լինի: Ինքն էլ է դրանում վստահ է: Եթե պարզվի, որ մեղադրանքը ճիշտ է՝ դա վնաս կտա հեղափոխությանը, ինձ համար ցավալի կլինի, բայց ես, միևնույն ժամանակ, չեմ ուզում այդ մասին խոսել, ինձ համար տհաճ թեմա է»,- խոսելով ՊՎԾ պետ Դավիթ […]
13:44 22.04.2019
«Կարծում եմ` մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է, ես որևէ բան ավելացնելու չունեմ»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում` ի պատասխան այն հարցին, թե ինչու են Հայաստանում շաբաթ օրը նշել Մարիխուանայի միջազգային օրը: Սիմոնյանը նաև խոսել է ապրիլի 27-ին նշվող Քաղաքացու օրվա և այդ նպատակով հատկացվող 124 […]
12:39 22.04.2019
Խորհրդարանում այսօր քննարկման ներկայացվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը, որը հեղինակել են ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց հիմնավորումները, նշեց՝ սրանով վերահաստատում են պետության՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավունքների, ազատությունների և ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերը: «Մարտի 1-ով ՀՀ […]
13:38 19.04.2019
Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը, բացի իրանական ցեմենտի վրա տուրքերի սահմանելուց, խոսեց նաև գյուղատնտեսությունից ու անելիքներից՝ կշտամբելով իշխանական կողմին, որ մեղադրանքներ են հնչեցնում իր հասցեին։ «Էսօր խոսում են, թե գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում։ Ես լափ էլ խոսում եմ, ի՞նչ եք արել։ Ուզում եմ մի հատ իմանամ։ Հլը մի հատ ասեք․ գյուղատնտեսությունը սկսել է, […]
14:19 17.04.2019
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման արդյունքով ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։ Ընտրությունը մեկնաբանելիս ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինն ասել է, որ աննախադեպ է, երբ ՀԱՊԿ անդամ որևէ պետության խորհրդարանի փոխնախագահ ընտրվում է ԽՎ հանձնաժողովի նախագահ։ «Դա խոսում է մեր հայ գործընկերների […]
16:51 10.04.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների վերջին հանդիպմանը: Նա նշել է, որ պատգամավորները հերթագրվել են այդ ժամանակ և վարչապետին հարցեր ուղղել, անհատապես որևէ պատգամավոր չի քննարկվել. «Մենք չենք հավաքվել, որ վարչապետն ասի` գոհ է կամ գոհ չէ, այլ, որ նա հնչեցնի հարցերի պատասխանը, որոնք ունեին մեր […]
15:37 10.04.2019
Պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է բուքմեյքերական խաղադրույքների սրահների գործունեությունը սահմանափակել, թույլատրել միայն Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ և Սևան քաղաքներում, այսօր բուռն քննարկումների արժանացավ ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում։ Ընդ որում՝ երկու կողմից էլ վիճում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Նախագիծը ներկայացնողները պնդում են, որ սրահները պետք է փակվեն (թույլատրվելու է 4 քաղաքում)։ Դրան դեմ […]
15:36 10.04.2019
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատասխանեց նույն խմբակցության իր գործընկեր Հայկ Սարգսյանի այն քննադատությանը, որ Սիմոնյանը հակասում է ինքն իրեն։ Սիմոնյանն անդրադարձավ Սարգսյանի այն խոսքերին, որ վերջինս ուզում է իր խղճի առաջ հանգիստ լինել։ «Փաստորեն Դուք Ձեր խղճի առաջ հանգիստ կմնա՞ք, որ գոյություն ունեցող բեթշոփերը շարունակեն գոյություն ունենալ։ Ես համաձայն չեմ, որ որևիցե […]
15:34 10.04.2019
Բուքմեյքերների գրասենյակները, խաղադրույք ընդունելու սրահները հիմնականում հենց այդ բուքմեյքերների սեփականությունն են։ Այս մասին պատգամավոր Ալեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց՝ պատասխանելով իր գործընկերների քննադատությանը, որ եթե այդ սրահները փակվեն, տերերը վնասներ կկրեն, քանի որ այլոց չեն կարողանա տարածքը տրամադրել։ «Հանգի՛ստ եղեք, մի՛ անհանգստացեք բուքմեյքերական գրասենյակների վարձակալության և ֆինանսական հոսքերի համար։ Իրենք միլիարդատեր են […]
14:15 10.04.2019
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում բուքմեյքերական ընկերությունների խաղասրահների գործունեությունը սահմանափակելու նախագծի ընթացքում բուռն քննարկում ծավալվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև։ Նախագիծը ներկայացնողները պնդում են, որ սրահները պետք է փակվեն (թույլատրվելու է մի 4 քաղաքում)։ Դրան դեմ հանդես եկողները պնդում են, որ եթե փակվի, համացանցում գործող ընկերությունները կստանան մենաշնորհային դիրք, իսկ խնդիրը, միևնույն է, չի լուծվի, որովհետև […]
13:58 10.04.2019
Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում բուքմեյքերների գործունեության սահմանափակումները քննարկելու ընթացքում պատգամավորներից մեկը նշեց, որ եթե գրասենյակների գործունեությունը սահմանափակվելու է, ապա մենաշնորհ է տրվելու համացանցում այդպիսի գործունեություն ծավալողներին, ինչը հակամրցակցային է լինելու։ Նախագիծը ներկայացնող Ալեն Սիմոնյանն ասաց, որ համացանցում չի կարող մենաշնորհ լինել, ինչին պատգամավորը արձագանքեց, որ բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներից մի քանիսը նախնական քննարկումների ժամանակ ասել […]
13:24 10.04.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում խաղադրույք կատարելու սրահների, խաղային ավտոմատների սահմանափակումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ արտահայտվեց իր խմբակցության այլ պատգամավորների առաջարկած որոշ կարգավորումներին։ Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ արգելվելու են խաղասրահները (բացի Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում և Սևանում գործող սրահներից)։ Սարգսյանը վստահեցնում է, որ մոլի խաղացողների մեծ մասը, այսպես […]
13:19 10.04.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր և գործընկերների առաջարկած նախագծին, որով սահմանափակվում է բեթշոփերի գոյությունը. «Բոլոր հարցերի հետ կապված մեզ մոտ հակասություններ կան, ինչպե՞ս կարող է 88 մարդ ունենալ մեկ միասնական կարծիք: Փաստ կա, որ այդ գործունեությունը մեր հազարավոր քաղաքացիներին վնաս է պատճառել, և կա լուծում: Մենք կգանք ընդհանուր […]
13:13 10.04.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ է նույն խմբակցության պատգամավորների առաջարկած նախագծի որոշ կարգավորումների, որոնք վերաբերում են խաղադրույքներ կատարելու սրահների փակմանը Հայաստանի տարածքում, բացի մի քանի քաղաքներից (Ծաղկաձոր, Մեղրի, Սևան, Ջերմուկ)։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նա դեմ արտահայտվեց կարգավորմանն ու նաև նախագիծը ներկայացնող իր գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանին մեղադրեց ինքն իրեն հակասելու մեջ։ […]
13:04 10.04.2019
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ բուքմեյքերական կետերի, խաղային ապարատների սահմանափակումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյաննն ասաց, որ ընդհանուր առմամբ կողմ է խաղամոլության դեմ պայքարին, սակայն մեթոդների վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց։ Նա ասաց, որ եթե համացանցում, որտեղով կատարվում է խաղադրույքների մեծ մասը, սահմանափակում չի մտցվում, ապա բեթշոփերի (խաղադրույք կատարելու սրահների) արգելումը բերելու […]
12:30 10.04.2019
Հայաստանը չի կարող ընդհանրապես արգելել բուքմեյքերական ընկերությունների և խաղասրահների, առավել ևս առցանց այդպիսի ծառայությունների գոյությունը, քանի որ ստիպված կլինի ծախսել միլիարդավոր դոլարներ ու արդյունքը կլինի ոչ լիարժեք։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Քննարկումը վերաբերում էր այս ծառայությունների սահմանափակումներին վերաբերող նախագծին, որով, օրինակ` առաջարկվում է խստացնել տարիքային սահմանափակումները, արգելվում […]