13:38 18.06.2018
«Կոռուպցիայի և բանակը թալանելու մասին շատ է խոսվել, բայց այս դեպքն անգամ դպրոցներից ուղարկվածի թալանն է, որն ամենախիստ ձևով դատապարտում ենք: Օրենքի ամբողջ խստությամք մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցել ենք ոստիկանություն, ՊՆ, ԱԱԾ, որոնք համակարգել են օգնությունը և դրանց ուղղորդումն ու բաշխումը: Ես չեմ կարծում, որ միայն Մանվել Գրիգորյանն է, […]
13:30 18.06.2018
«Այն իրավիճակը, այն տեսարանը, որ մենք տեսանք, վստահեցնում եմ՝ կարող ենք գտնել բազմաթիվ այլ ոլորտներում. այդ նույն սեփականության վկայագրերի տրցակը, զինվորների բաժին կոչվող այդ մասնաբաժինը, չէ՞ որ դրանք դպրոցականները չէին ուղարկել»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասել է «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում կատարած բացահայտումներին: Պատգամավորը նշել է՝ ամենի համար […]
18:09 13.06.2018
Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից շրջանառության հարկի պատճառով եռակի ավելանալու է որոշ տնտեսվարողների հարկային բեռը, ինչը հանգեցնելու է գնաճի։ Մյուս կողմից՝ զբոսաշրջությունը հայտարարվել է գերակա ոլորտ, բայց հիմա նույն սանդղակի վրա են դիտարկվելու Երևանի կենտրոնում գործող օբյեկտներն ու մայրուղիների վրա գտնվող փոքրիկ […]
12:41 11.06.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավորները հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությամբ: Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-Նուրաբաշեն վարչական շրջանների նստավայրի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի դատավճռով 10.5 տարվա ազատազարկման է դատապարտվել` մայրաքաղաքում 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար: […]
10:34 11.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»: https://www.facebook.com/photo.php?fbid=1581473391979711&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater
17:43 08.06.2018
Հենց նոր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի` Պավլիկ Մանուկյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց Աժ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորությունը: «Ելք»-ից Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը […]
17:32 08.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կհրապարակվի ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին միջնորդել էր պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա հիմնավորել էր, որ Մանուկյանը ունի հրազենային վիրավորում և դեռ լիարժեք չի ապաքինվել: Որպես անձնական երաշավորներ հանդես էին եկել ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանն […]
14:25 08.06.2018
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատել է NEWS.am-ի այն տեղեկությունը, որ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նույնպես անձնական երաշխավորություն են ներկայացրել Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: Երաշխավորությանը միացել է խմբակցության 7 պատգամավոր: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնեցին, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր կստորագրեն Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ […]
12:14 08.06.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ամդամներ Ալեն Սիմոյնանն ու Հայկ Կոնջորյանը տեսաուղերձ են տարածել ու հայտնել՝ երկու լավ լուր ունեն: Նախ, Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Երկար քննարկումներից հետո համաձայնության են եկել` լուսաձայնային նռնակներն այլևս չօգտագործել խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Դուք գիտեք՝ մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մահացավ այդ լուսաձայնային […]
14:08 06.06.2018
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստը վարում են Մխիթար Պապոյանը, Ռուզաննա Բարսեղյանը և Մանուշակ Պետրոսյանը: Նիստը նախագահում է Ռուզաննա Բարսեղյանը: Նիստը դեռևս նախապատրաստական փուլում է: Դատարանի աշխատակազմին և դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվել: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին խնդրեց ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության […]
10:18 06.06.2018
Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը ստորագրել են երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Hayk Konjoryan-ը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»: https://www.facebook.com/photo.php?fbid=1576466155813768&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater
14:49 05.06.2018
ՀՀ ԱԺ-ում առողջապահության ոլորտի բյուջեի կատարողականները քննարկելու ընթացքում ՀՀ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկեց մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ խստացնել պատիժը այն վարորդների նկատմամբ, ովքեր չեն զիջում շտապօգնության մեքենաներին։ «Մի քիչ անկեղծանամ։ Շտապօգնության մասով՝ ես ինքս ուսանողության տարիներին շտապօգնություններում հերթապահել եմ ու շատ հաճախ հենց շտապօգնության մեքենաներն են խախտում կանոնները՝ ոչ […]
14:04 05.06.2018
Առողջապահական տարբեր հաստատություններում, տարբեր լաբորատորիաներում ախտորոշման դեպքում նույն մարդուն հաճախ տալիս են տարբեր ախտորոշումներ։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։ ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականների քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարին այսպիսի հարց տվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ խնդրին տեղյակ են։ Այն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ է, երբ […]
10:58 30.05.2018
Ալեն Սիմոնյանը կշարունակի մասնակցել Երևանի ավագանու նիստերին: Այդ մասին նա ասել է SHANTNEWS-ին տված հարցազրույցում:
14:20 25.05.2018
Այսօր կայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը: Օրակարգում եղել է մեկ հարց: Քննարկվել է ԱԺ պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանի՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։ Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: ԿԸՀ-ն արձանագրեց, որ Ալեն […]
16:12 24.05.2018
ՀՀ ԿԸՀ նիստում Ալեն Սիմոնյանի ՝ ՀՀ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության քննարկում չի կայացել: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչ հարցի քննարկումը, որոշակի նախապատրաստական աշխատանքներ է պետք կատարել:
12:25 24.05.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Քաղաքապետի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
11:55 24.05.2018
Երևանի քաղաքապետն արձանագրություն է ստորագրել ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
16:16 23.05.2018
Վարչապետը նաև նշել է, որ Ալեն Սիմոնյանն իր գործողություններն իր հետ չի համաձայնեցրել և ճիշտ է համարել այդ հարցերն ուղղել հենց Սիմոնյանին:
15:41 23.05.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումի մասին:
11:06 23.05.2018
Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ այսօր քննարկվել է դատախազության 2017 թվականի գործունեության մասին հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվետվություն է ներկայացրել դատախազության 2017թ. աշխատանքների վերաբերյալ:
09:46 23.05.2018
Խորհրդարանի քառօրյայի այսօրվա նիստին մասնակցում են 7 նոր պատգամավորներ՝ 1-ը՝ Հակոբ Հակոբյանը ՀՀԿ-ից, 2-ը՝ Սպարտակ Սեյրանյանը և Ռուզան Առաքելյանը ՀՅԴ-ից, 4-ը՝ Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը և Հայկ Կոնջորյանը «Ելք» դաշինքից:
20:31 22.05.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով այսօր առավոտյան ԱԺ նիստում պատգամավորական երդում տալուց հետո ստանձնել էր պատգամավորական լիազորությունները,ԱԺ նիստի ավարտից հետո իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ հայտարարություն է արել, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:
09:33 22.05.2018
Ազգային ժողովում մենարկել է հերթական նստաշրջանը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյան ներկայացրել է խորհրդարանին նորընտիր պատգամավորներին և շնորհավորել նրանց:
15:00 16.05.2018
Քաղաքապետարանի տարածք մուտք գործած ցուցարարներն ու Տարոն Մարգարյանին սատարողները պարբերաբար լեզվակռվի են բռնվում և հրմշտում իրար: Ցուցարարները հայտարարում են, որ սատարողների շրջանում նաև Ավանի դպրոցների տնօրենների են նկատում: