TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

ԱԻՆ

389 հրդեհ. 2018 թվականի 2-րդ եռամսյակում հրդեհների թիվը նվազել է

20:10 23.07.2018

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքները: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2018 թվականի 2-րդ եռամսյակում հաշվառվել է 389 հրդեհ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 478 հրդեհ: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը`2 %, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման […]

̰
Արմավիրի մարզում ական է հայտնաբերվել

16:50 06.04.2018

Ապրիլի 6-ին՝ ժամը 13:50-ին, ՀՀ ՊՆ թիվ N ինժեներական զորամասի սակրավորական խմբի ուժերով արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ ոչնչացման նպատակով:

̰
ԱԻՆ-ը խստորեն կհետևի հակահրդեհային կանոնների պահպանմանը

11:19 06.04.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

̰
1 շաբաթում 911-ում 147 արտակարգ պատահարի կանչ է գրանցվել

11:10 03.04.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ:

̰
ԱԻՆ-ն արդեն ունի  շարժական բուժկետ-մեքենա

11:19 31.03.2018

ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի «Միթսուբիշի» մակնիշի մեքենան համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ:

̰
Երևանյան առևտրի խոշոր կենտրոններում հրդեհային անվանգության կանոնների խախտման դեպքեր են հայտնաբերվել

17:31 27.03.2018

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի բռնկված խոշոր հրդեհից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սկսել է հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնել Երևանի խոշոր առևտրի կենտրոններում: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

̰
ԱԻՆ-ը հետևում է օբյեկտների հակահրդեհային ապահովվածությանը

12:30 27.03.2018

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներից ստացված հարցումներին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեռևս այս տարվա սկզբին նամակով դիմել են տարբեր կազմակերպությունների և հիշեցրել, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ է խստորեն կատարել հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները:

̰
Աշխատանքային խումբ կստեղծվի անտառային հրդեհների դեմ պայքարելու համար

11:53 27.03.2018

Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների կանոնակարգմանը վերաբերող աշխատանքային խորհրդակցություն:

̰
Քամու վնասների վերաբերյալ ԱԻՆ-ում գրանցվել է 129 ահազանգ

09:54 27.03.2018

Արտակարգ իրավիճակների նախարությունն ամփոփել է մարտի 24-25-ը հանրապետության ամբողջ տարածքում գրանցված է ուժեղ քամու հետևանքով ստացված ահազանգերը:

̰
Շիրակի մարզում քամուց ամենաշատը տուժել է Արթիկ քաղաքը

17:05 26.03.2018

Մարտի 24 -ի ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի համայնքներին հասցված վնասի չափերը դեռ հայտնի չեն: Այսօր կազմված հանձնաժողովները կայցելեն տուժած բնակավայրեր:

̰
Քամուց հնարավոր է կոտրվեն ծառեր, պոկվեն տանիքներ, ընկնեն գովազդային վահանակներ. ԱԻՆ-ը զգուշացնում է

12:13 24.03.2018

Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։

̰
ԱԻՆ-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հետ հուշագիր է ստորագրել

16:15 23.03.2018

Այսօր՝ մարտի 23-ին ԱԻ նախարարության և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի միջև ստորագրվել է հակաականային գործունեության ու աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

̰
Տղամարդը բենզին է լցրել վրան ու սպառնացել կամրջից նետվել

10:54 22.03.2018

Այս գիշեր՝ ժամը 03:56-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից:

̰
Ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել

10:37 22.03.2018

Մարտի 22-ի լուսադեմին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի:

̰
Հայաստանում կանցկացվի աղետների ռիսկի նվազեցման տարածաշրջանային պլատֆորմ

13:19 21.03.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ մարտի 20-ին, ընդունել է Միավորված ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի (UNISDR) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Աբհիլաշ Պանդային:

̰
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի փրկարարական վարժանքին

11:11 21.03.2018

Հայաստանցի փրկարարները հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովակ քաղաքում կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքին: Ինչպես հայտնում է 911 արտակագ թերթը, նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ:

̰
Մեկ շաբաթում 911-ում գրանցվել է արտակարգ դեպքեր մասին 132 կանչ

10:40 19.03.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 309 դեպք, որից 132-ը՝ արտակարգ:

̰
Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումներ կներգրավվեն

12:53 14.03.2018

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգն արդեն պատրաստ է: Այս մասին 911tert.am կայքին հայտնել է ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը: Հայեցակարգի վերաբերյալ առաջարկներ և կարծիքներ ներկայացնելու համար այն ուղարկվել է պետական գերատեսչություններին, միջազգային, հասարակական կազմակերպություններին, մասնավոր կառույցների:

̰
Մեկ շաբաթում 911-ում գրանցվել է արտակարգ դեպքեր մասին 88 կանչ

10:17 12.03.2018

ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 255 դեպք, որից 88-ը՝ արտակարգ:

̰
Կապանում փորձարկվել է մանկապարտեզներում աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագիծը

13:27 05.03.2018

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում՝ ԱԻ նախարարությունը փետրվարի 26-ից մարտի 3-ը փորձարկել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագիծը:

̰
Բժշկական կեղծ փաստաթղթով փորձել է շարունակել աշխատանքն ԱԻՆ-ում

14:30 28.02.2018

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով:

̰
Վաղը ուսումնավարժության ժամանակ ազդարարման շչակ է գործարկվելու

10:32 28.02.2018

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վաղը՝ մարտի 1-ին` ժամը 14:30-ին, համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ:

̰
Կամավոր փրկարարը պետությունից փոխհատուցում կստանա

11:39 21.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մշակվել է «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

̰
911 համարով 254 ահազանգ է ստացվել

10:25 19.02.2018

միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 48 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 27 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

̰
Փրկարարները ձյան արգելափակումից մեքենա են դուրս բերել

09:22 19.02.2018

Փետրվարի 19-ին, ժամը 07:09-ին ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Վերադարձ» ռեստորանի մոտ, բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է ՌԴ ԱԻՆ ստորաբաժանումներ

16:53 16.02.2018

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով Սոչիում մասնակցում է Ներդրումային 17-րդ ֆորումին, այցելել է ՌԴ ԱԻ նախարարության տեղի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ

16:48 16.02.2018

Սոչիում անցկացվող Ներդրումային ռուսական 17-րդ ֆորումի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:

̰
ԱԻՆ-ը կվերահսկի ավտոմեքենաներում գազի բալոններ տեղադրող կազմակերպություններին

15:17 16.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որով կսահմանվի սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների տեղադրման կարգը և վերահսկողություն կսահմանվի նշված գործողություններն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:

̰
ԱԻՆ-ը  վթարափրկարարական նոր մեքենաներ ունի

11:39 14.02.2018

Ռուսական փրկարարական գույքի՝ 2017 թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակն այսօր հանձնվել է ԱԻՆ-ին: Նախարարությունից տեղեկացնում են, որ գույքի այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա և 20 միավոր անկարգել՝ նախատեսված ԱԻՆ ՀՆՓԱԻԿ (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն) ջոկատի համար:

̰
Մեկ շաբաթում 911-ում գրանցվել է 281 ահազանգ

12:16 12.02.2018

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 281 դեպք, որից 155-ը՝ արտակարգ:

̰
BACK_TO_TOP