10:09 05.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]
23:24 04.01.2019
Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն նախագահի 5 թեկնածու է գրանցել: Առաջինը գրանցվել է Ուկրաինայի բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն: Այնուհետ Ռադայի պատգամավոր Սերգեյ Կապլինը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյը և Ագրարային կուսակցության նախկին առաջնորդ Վիտալիյ Սկոցիկը: Իսկ ահա Վլադիմիր Ռատուշին ԿԸՀ-ն չի գրանցել, քանի որ նա չի ներկայացրել 90 հազար դոլարի […]
16:41 04.01.2019
«Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է 2000-ից ավելի ահազանգ: Գրանցվել է 203 դեպք, որից 56-ը՝ արտակարգ բնույթի: Զոհվել է 3, տուժել՝ 41 մարդ»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը նվազել է 25 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ կրկնակի: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես […]
10:02 04.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ բեռնատարների: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության […]
15:50 02.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը 15:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
13:13 30.12.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ նրան ներկայացրել են նախարարության առանձին կառուցվածքների աշխատանքը: «Աշխարհի լավագույն օրերին էլ միշտ կա Աստծո գործոնը, միշտ կան անսպասելի երևույթներ, միշտ կան իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել, և դա նշանակում է, որ կան մարդիկ՝ օրը 24 ժամ, տարվա բոլոր օրերին պետք է պատրաստ լինեն, ներառյալ՝ Նոր […]
12:16 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ […]
20:18 26.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի գրեթե ողջ տարածքում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են […]
17:50 26.12.2018
ԱԻՆ շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով: Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի […]
17:03 24.12.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովը հույս է հայտնել, որ առաջիկայում Ուկրաինայում հավասարակշռված մարդիկ կգան իշխանության: Այս մասին նա ասել է РИА Новости-ին տված հարցազրույցում: «Կցանկանայի հավատալ, որ Կիևում, վաղ թե ուշ, իշխանության կգան հավասարակշռված մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն կառուցողական երկխոսություն ծավալել և իրականության մասին համապատասխան պատկերացում կունենան»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: […]
00:02 19.12.2018
Ուկրաինայի կառավարությունը երեքշաբթի հաստատել է նոր պետական ծովային դոկտրինը, որը ենթադրում է Ուկրաինայի դիքերի ամրապնդում Ազովի և Սև ծովերում մինչև 2035 թ․, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանին: «Նոր դոկտրինը պետք է ուժեղացնի Ուկրաինայի դիրքերը Սև և Ազովի ծովերում, Կերչի նեղուցում՝ հաշվի առնելով ՌԴ-ի գործողությունները որպես ագրեսոր երկիր: Նորացված ծովային դոկտրինը դա […]
07:43 18.12.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված բանաձևը՝ «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին»։ Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի այդ, բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Կերչի նեղուցով կամրջի կառուցումը։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, […]
18:30 17.12.2018
ՌԴ արտգործնախարարը նաև հայտարարել է, որ ուկրաինական վարչակարգն ունի նացիստականի բոլոր հատկանիշները:
16:18 17.12.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զինված սադրանք է պլանավորում իրականացնել Ղրիմի սահմանին: RT-ի փոխանցմամբ՝ այս մասին kp.ru կայքի ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հավելյալ տեղեկություն, որը հասել է մեզ ու որին մենք հակված ենք հավատալ, այն է, որ դեկտեմբերի վերջին Պորոշենկոն զինված սադրանք է պլանավորում Ղրիմի ու ՌԴ սահմանային հատվածում»,- հայտարարել է […]
16:24 15.12.2018
Անատոլի Պիսկովեցը նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվ»-ի նոր գլխավոր մարզիչ: 70-ամյա Պիսկովեցը իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն,Դերժինսկի «Խիմկի»-ն, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլի»-ն։ 1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։ 2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտեր»-ում՝որպես գլխավոր […]
19:38 14.12.2018
Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված […]
08:27 14.12.2018
Եվրոպական խորհուրդը որոշում է ընդունել՝ կապված Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի հետ։ Եվրոպացի առաջնորդները հարցը քննարկել են մոտ 1 ժամ։ «Եվրոպական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված բոլոր ուկրաինացի նավաստիներին, վերադարձնել կալանված նավերը և ապահովել Կերչի նեղուցում բոլոր նավերի ազատ տեղաշարժը»,- հայտնել է Տուսկը։ Աղբյուրները հայտնում են, որ դիտարկվել է նաև Ռուսաստանի վրա ազդելու […]
23:30 12.12.2018
Ուկրաինացի, ազգությամբ հայ գործարար Արթուր Մխիթարյանի Facebook-ում տեղադրած տեսանյութը, իր հանդեպ Ուկրաինայի անվտանգության ծառայության անօրինական գործողությունների մասին, մեծ արձագանք է գտել սոցիալական կայքում: Հսկայական թվով օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնել հայ գործարարին: Ավելին` օգտատերերն առաջարկում են Մխիթարյանին մտնել մեծ քաղաքականություն, իր կուսակցությունը հիմնել և նույնիսկ առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Դու շատ ավելի ուժեղ ես, քան […]
11:50 11.12.2018
Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի հետ բարեկամության համաձայնագիրը չեղարկելու Ուկրաինայի նախագահի որոշումը համարում է ուկրաինացիների շահերի ոտնահարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մի բան ակնհայտ է: Այդ քայլն այնքան էլ չի բխում ուկրաինացիների շահերից, որոնց հետ, անկախ ամեն ինչից, մեզ կապում են եղբայրական հարաբերությունները»,- ասել է Պեսկովը: Կրեմլը նաև ափսոսանք է հայտնել […]
23:59 10.12.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները խզելու մասին հավաստող փաստաթուղթը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Պորոշենկոն ցանկանում է չեղարկել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին համաձայնագիրը: Հայտնի է, որ Պորոշենկոյի այս որոշումը քննադատվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ընդդիմադիր թևի կողմից՝ որակվելով […]
17:06 09.12.2018
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է, որ ռուսական իշխանությունները, հնարավոր է, առնչություն ունենան Ֆրանսիայում կազմակերպված բողոքի ակցիաներին: Համաձայն ծառայության՝ Ֆրանսիայում սկսված բողոքի ակցիաները, կապված վառելիքի գնաճի հետ, անցկացվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության «հովանու ներքո»: Որպես ապացույց՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ներկայացնում է Փարիզից մի լուսանկար, որտեղ պատկերված է […]
18:50 07.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել օրերս ձերբակալված ուկրաինացի ռազմածովայիններին: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի նախագահը, հայտնում է РИА Новости-ն: Նա նաև հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո զրույց է ունեցել ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: […]
17:02 07.12.2018
Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմեբերբետչը, որը հայտնի է դարձել Շերլոկ Հոլմսի մասին պատմող հայտնի սերիալում իր խաղացած դերով, զարդարել է Ուկրաինայի արտասահմանյան գրականության գրքերի առաջին էջերը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դասագրքի հեղինակներն այսկերպ որոշել են ընթերցանությանը նոր թափ հաղորդել, որպես դրա միջոց ընտրել են երիտասարդների սիրելի հերոսի՝ Շերլոկ Հոլմսի դերը ստանձնած Բենեդիկտ Քեմեբերբետչի լուսանկարով դասագրքեր թողարկելը: «Քեմբերբետչը […]
16:57 06.12.2018
Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի կալանված նավերը և ազատ արձակի դրանց անձնակազմերին՝ առանց պայմանների և հապաղելու: Այս մասին գրում է «Интерфакс-Украина»-ն: «Ազովի ծովում վերջին իրադարձությունները մտահոգության պատճառ են դարձել: Սա ևս մեկ իրադարձություն է, որը ցույց է տալիս, որ խախտվում են մեր ընդհանուր սկզբունքները»,-ասել է […]
15:14 06.12.2018
Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը: Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի […]
13:57 05.12.2018
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնց Ռուսաստանը մեղադրում է Կերչում սադրանք իրականացնելու մեջ: ԱՄՆ-ն Մոսկվային սպառնում է ծանր հետևանքներով և կոչ անում եվրոպացի գործընկերներին դարձյալ մտածել «Հյուսիսային հոսք -2» գազամուղի նախագծի նպատակահարմարության մասին: Ռուսաստանը պատասխանել է այս հայտարարությանը: ՌԴ դաշնային խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է ազատվել էներգակիրների մատակարարման […]
23:21 04.12.2018
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է երկու օր առաջ Թբիլիսիում հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալված վեց ուկրաինացիների և Վրաստանի քաղաքացու խափանման միջոցի հարցը: Նրանք մեղադրվում են ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեջ, թեև չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Դիմումի ստորագրման փոխարեն նրանք փաստաթղթի վրա գրել են՝ «Փառք Ուկրաինային», հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում […]
16:50 03.12.2018
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Թբիլիսիում 7 անձի ձերբակալման մասին տեղեկությունը: Ձերբակալվածներից 6-ն Ուկրաինայի, 1-ը Վրաստանի քաղաքացի են: Այս մասին ասված է Վրաստանի ՆԳՆ կայքում: Վերոհիշյալ անձինք ձերբակալվել են օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված գործողությունների արդյունքում: Ըստ ստացված տեղեկությունների՝ այդ անձինք զինված են և պատրաստվում են իրավիճակն ապակայունացնող հնարավոր գործողությունների: Հատուկ գործողությունն իրականացվել […]
19:30 02.12.2018
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինն ասել է, որ Կերչի նեղուցում, Սև և Ազովի ծովերում Ուկրաինային հարկավոր է միջազգային մոնիթորինգ և միջազգային ներկայության տարրեր, գրում է korrespondent-ը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է Կերչի նեղուցում Ռուսաստանի դրսևորած ագրեսիան դիտարկի որպես ազդակ. «Ստեղծված իրավիճակում նավարկության անվտանգության ապահովելու համար մեզ հարկավոր են կատարելագործված մեխանիզմներ և միջազգային ներկայության տարրեր […]
14:40 19.10.2018
Հոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս հայտնեց, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային այս փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ […]