09:45 16.02.2019
Փետրվարի 15-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը, ինչպես նաև ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին փետրվարի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների և տրանսպորտային […]
16:28 15.02.2019
Կիևի վճռաբեկ դատարանը հնարավոր է` Միխեիլ Սաակաշվիլիին զրկի Ուկրաինայի տարածքում գտնվելու վերջին օրինական հիմքերից: Այս մասին Սաակաշվիլին ասել է News One հեռուստաընկերության եթերում: Ըստ Սաակաշվիլիի՝ Կիևի վարչական դատարանի կողմից հունվարի 3-ին իր օգտին ընդունված որոշումը բողոքարկվել է Միգրացիոն պետական ծառայության կողմից: «Նրանք Ուկրաինայից իմ արտաքսման գործընթացն արագացնում են: Իմ օգտին ընդունված որոշումը բողոքարկվել է, դատարանը երկուշաբթի կհայտարարի որոշումը, […]
19:25 09.02.2019
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ շոումեն, դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին Լվովում «լեզվակռվի» մեջ է մտնում ազգայնական ցուցարարների հետ: Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Լվովի մշակութային պալատի առջև, որտեղ նախագահի թեկնածուն անցկացնում էր իր նախընտրական քարոզարշավը: Տեսանյութում երևում է, որ նախկին սպաները փակել էին թեկնածուի ճանապարհը և նրա հասցեին վիրավորական խոսքեր էին […]
15:56 09.02.2019
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Շախովը և Ուկրաինայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը ներկայացրած Ռոման Նասիրովը մեծ իրարանցում են առաջացրել ZIK հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Առաջինները կարևորի մասին. մեկնաբանություններ» հաղորդման ուղիղ եթերում: Աղբյուրը հայտնում է, որ Շախովին դուր չի եկել Նասիրովի առաջարկն այն մասին, որ Ուկրաինայում քաղաքացիների աշխատավարձի նվազագույն չափը պետք է հասցնել 15 հազար գրիվնայի, իսկ […]
23:42 08.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում և Շիրակի մարզում ձյուն է տեղում: Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:32 07.02.2019
Համաներումից հետո ակնհայտ դարձավ, որ ազատ արձակված դատապարտյալների ինտեգրումը հասարակությունում տեղի չի ունենում. հարցն այսօր ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Ես ինքս էլ այցելել եմ ՔԿՀ, հիմնական խնդիրը պրոբացիոն ծառայության թերացումն էր, ակնհայտ է, որ համակարգը ներդրվել է, բայց ամբողջովին չի կայացել, ունի զգալի […]
21:22 06.02.2019
Գյումրեցի Արմեն Վարդանյանը ճանաչվել է Ուկրաինայի՝ վերջին 20 տարիների լավագույն ըմբիշ: Նրան հատուկ մրցանակ են շնորհել այս տիտղոսին արժանանալու կապակցությամբ: Արմեն Վարդանյանը ծնվել է 1982 թվականին Լենինականում (Գյումրի): 1998 թվականին Համաշխարհային պատանեկան խաղերին Հայաստանի հավաքականի կազմում նա դարձել է փոխչեմպիոն: 1999 թվականին տեղափոխվել է Զապորոժյե և սկսել հանդես գալ Ուկրաինայի հավաքականի կազմում: 2008-ին նա դարձել է […]
08:11 06.02.2019
Դոնբասում ընթացող հակամարտության պատճառով Ուկրաինան ներառվել է աշխարհի ամենաականապատված երկրների թվում։ Այս մասին Twitter-ում հայտնել է մարդասիրական հարցերը համակարգող ՄԱԿ-ի վարչության (UN OSHA) մամուլի ծառայությունը։ «Ուկրաինա․ երկրի արևելքը դասվում է աշխարհի ամենաականապատ տարածքների թվին։ Երրորդ տարին անընդմեջ այնտեղ դիտվում են ականների պայթյունի՝ աշխարհում ամենամեծ թվով դեպքերը»,- ասվում է հաղորդագրությունում։ ՄԱԿ-ում նշել են, որ զինված հակամարտության […]
19:20 04.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարևորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձևավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա […]
10:02 04.02.2019
Նախագահական թեկնածուների վարկանիշի առաջատարը շոումեն, դերասան Վլադիմիր Զելենսկին է:
00:20 02.02.2019
Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հանձանաժողովը օրերս ավելացրել է այն ռուսական ստեղծագործությունների ցուցակը, որոնք Ուկրաինայի տարածքում չպետք է վաճառվեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Սերգեյ Դովլատովի անվերնագիր գրությունների ժողովածուին, որի նախաբանում հիշատակվում է դերասան Սերգեյ Բեզրուկովի անունը, որը ևս ներառված է արվեստի գործիչների սև ցուցակում: Նախաբանում նշված են «իմպերիալիստական գաղափարախոսության […]
13:22 31.01.2019
Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման համաձայնագրից: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը, կառավարության որոշման նախագծի բացատրական փաստաթղթում նշվում է, որ համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը: Մասնավորապես այն ենթադրում է կոնկրետ մատակարարներ կոնկրետ գնորդների համար, ինչը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին: Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում ստորագրված […]
10:16 31.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ն ԱԻՆ-ից վերցնել և հանձնել Բնապահպանության նախարարությանը: Այդ նպատակով կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի՝ «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների […]
20:06 28.01.2019
Ուկրաինական հայտնի «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է, որ չի մասնակցի նախագահի ընտրություններին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Իշխանությունը, որպես այդպիսին, նախագահի պաշտոնն ինձ չեն հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում են երկրում իրական փոփոխությունները: Որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրված լինեն, պաշտոնապես հայտարարում եմ՝ ես Սվյատոսլավ Վակարչուկն եմ, չեմ մասնակցելու 2019 թվականի նախագահի […]
17:36 28.01.2019
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում շուրջ 3.3 հազար մարդ կարմրուկով է վարակվել, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի առողջապահության նախարարության հասարակական առողջության կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ այստեղ 3.5 հազար մարդ էր կարմրուկով վարակվել: «2019 թվականի 4-րդ շաբաթվա տվյալներով՝ 3279 մարդ կարմրուկով է վարակվել: Նրանցից 1350-ը […]
15:11 28.01.2019
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի թեկնածությունն առաջադրել են Ուկրաինայի նախագահի պաշտոնում, գրում է Вести-ն: Նշվում է, որ Սավչենկոյի թեկնածությունն առաջադրվել է «Նադեժդա Սավչենկոյի հասարակական- քաղաքական հարթակ» կուսակցության ժողովի ընթացքում: Նադեժդա Սավչենկոն այս պահին գտնվում է մեկուսարանում, քանի որ կասկածվում է ահաբեկչություններ պատրաստելու մտադրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա թեկնածության համար քվեարկել է երկրի տարբեր մարզերից 100 պատվիրակ: […]
15:10 25.01.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկը՝ բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն պարծեցել է Դավոսում թույլ տված իր արարքով: Facebook-ում նա պատմել է, որ ցանկացել է Դավոսում անվճար բաժանվող գլխարկները որպես հուշանվեր բերել ընկերների համար: «Այդպիսի գլխարկներ տալիս էին անվճար, բայց յուրաքանչյուրին մեկ հատ: Ես չէի լինի Շևչենկոն, եթե ինչ-որ հնար չգտնեի: Արթնացա վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, գնացի […]
17:22 24.01.2019
Ուկրաինայի նախագահը մտադիր է երկիրը երկու ամսվա ընթացքում դուրս բերել ԱՊՀ կազմից, որին անդամակցում է Ռուսաստանը (նաև Հայաստանը)։ Փաստացի, Ուկրաինան արդեն տարիներ շարունակ որևէ կերպ չի մասնակցում այդ կառույցի գործունեությանը, սակայն դեռ պաշտոնապես դուրս չի եկել դրա կազմից։ Համարվում է սակայն, որ այս քայլն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ձեռնարկել է երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ […]
15:33 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ: Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային […]
00:53 24.01.2019
Բրիտանացի գիտնականները Թեմզա գետում մեծ քանակությամբ կոկաին են հայտնաբերել: Թմրանյութն այնտեղ է հայտնվել կոյուղուց: Ինչպես հաղորդում է The Times պարբերականը, կոկաինը հայտնաբերվել է, երբ գիտնականների ուշադրությունն է գրավել Թեմզա գետի ձկների անսովոր վարքագիծը: Ինչպես է կոկաինը հայտնվել կոյուղում Դեռ 2005 թվականին բրիտանական Sunday Telegraph -ը հետազոտություն էր կատարել և պարզել, որ կոկաինը մեզի հետ 3 օրվա ընթացքում […]
20:09 23.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ Այս մասին ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ, 1982թ. ծնված տղամարդը Հայաստանում […]
16:58 23.01.2019
Հայաստանը նախատեսում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ ունենալ։ Այդ հաստիքը ստեղծելու նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ «Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդել հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին՝ զարգացնելով նշված ուղղություններով հայ-ուկրաինական համագործակցությունը, տեղում և ժամանակին տիրապետել և արձագանքել ինչպես ՀՀ շահերին առնչվող գործընթացներին, այնպես էլ […]
18:43 22.01.2019
Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» (Батькивщина) խմբակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախատեսում է առաջադրվել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին ու առաջ քաշել «Նոր տնտեսական ուղղություն» ծրագիրը: Այս մասին հայտնում է Настоящая время-ն: Աղբյուրը հայտնում է, որ Ուկրաինայի միջազգային անկախ ինստիտուտի կողմից կատարված սոցիալական հարցման արդյունքում պարզվել է, որ Տիմոշենկոն այժմ ամենաբարձր վարկանիշն ունի՝ նախագահի մյուս թեկնածուների […]
11:31 18.01.2019
«Յուվենտուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը, որը վարձավճարով հանդես է գալիս «Միլան»-ում, մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: Ըստ Corriere dello Sport-ի՝ 31-ամյա արգենտինացին այսօր բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Չելսի»-ն կվարձակալի Իգուաինին մինչև տարեվերջ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Գործարքի ձևակերպման ավարտից հետո սպասվում է, որ «Միլան»-ը կհայտարարի «Ջենովա»-ի հարձակվող Կշիշտոֆ Պանտեկի տեղափոխության մասին: Անցյալ […]
15:14 12.01.2019
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել փլուզումը: «Երանի մեր երկրում ամեն ինչ ԱԻՆ-ի նման աշխատի, օգնեցին գույքը, դաշնամուրը տեղափոխել»,- պատմեց նա: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար […]
15:35 10.01.2019
«Չելսի»-ն հետաքրքրված է «Բորնմութ»-ի հարձակվող Քալլում Ուիլսոնով: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին շարունակում է պնդել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվող գնվի: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Իտալացի մասնագետը պատրաստ է դիտարկել Ուիլսոնի տարբերակը, եթե չկայանա «Միլան»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը, որին չի ցանկանում գնել «Չելսի»-ի ղեկավարությունը: «Արիստոկրատներ»-ը պատրաստ են «Բորնմութ»-ի ռմբարկուի համար վճարել […]
10:11 10.01.2019
Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար: Այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ:
14:57 08.01.2019
«2018թ.-ի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածն առանձնապես հագեցած չէր դեպքերով, ինչը ողջունելի է: Գրանցվել է 323 պատահար, որից 111-ն՝ արտակարգ բնույթի: Զոհվել է 8, տուժել՝ 77 մարդ»,- ամփոփելով տոնական օրերին գրանցված դեպքերն այսօր՝ հունվարի 8-ին, ասաց ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9-ով նվազել է գրանցված դեպքերի թիվը, սակայն […]
22:17 06.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին ժամը 21:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ […]
10:43 05.01.2019
Վրաստանում նախորդ տարվա դեկտեմբերին ձրբակալված 6 ուկրաինացիները դադարեցրել են հացադուլը: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն ՝ հղում անելով փաստաբան Գիորգի Ռոստոմաշվիլիին: «Հարազատների և ընկերների խնդրանքով ձերբակալվածները դադարեցրին հացադուլը, որը տևեց ավելի քան 20 օր: Ցավոք, Ուկրաինայի կառավարությունը անհասկանալի դիրք է զբաղեցրել իր հայրենակիցների նկատմամբ և դեռևս չի դիմել վրացական իշխանություններին»,- ասել է փաստաբանը: Հիշեցնենք, որ […]