15:12 19.03.2019
Մարտի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն այցելել է ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազա՝ ծանոթանալու գերատեսչությանը հատկացված գույք-սարքավորումների նոր խմբաքանակին: Հայաստանին տեխնիկական այս աջակցությունը հատկացվել է Ռուսաստան-ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր/UNDP) զարգացման թրասթային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման […]
08:01 19.03.2019
Հանրահայտ երգիչ Ալբանո Կարիզին (Ալ Բանո) պահանջել է Ուկրաինայի իշխանություններից բացառել իրեն սև ցուցակից և փոխհատուցել բարոյական վնասը։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ երգչի փաստաբանները պատրաստվում են հայտ ներկայացրել ՄԻԵԴ։ Ալ Բանոն խոստովանել է, որ սկզբում որպես կատակ է ընդունել իրեն «Խաղաղապահ» կայքի տվալների բազայում ներառելու լուրը։ Նրան ցուցակում են ընդգրկել […]
16:50 18.03.2019
Ուկրաինայում ՀՀ քաղաքացուն մեղադրում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատիի սպանության մեջ: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին հաղորդում է aif.ua-ն: «Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները հանցագործության համակողմանի և օբյեկտիվ քննություն կանցկացնեն, մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն ըստ օրենքի: Հայաստանի դեսպանությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել […]
11:14 16.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների […]
17:20 15.03.2019
Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը կանոնավոր չվերթ է մեկնարկում դեպի Երևան: Այս մասին հայտնում է avianews-ը: Աղբյուրը հայտնում է, որ չվերթները նախատեսվում է սկսել այս տարվա մայիսի 17-ից: Կիև-Երևան թռիչքները կիրականացվեն ամեն շաբաթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Մինչև 7 կգ ուղեբեռի դեպքում չվերթի տոմսերի գինը կսկսվի 1829 գրիվնայից:
22:56 14.03.2019
Մարտի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն է եղել քննարկել 2019-2024թթ. ազգային ռազմավարության պլանն, ինչպես նաև պլանի շրջանակներում հնարավոր երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արա Նազարյանը նշել է, […]
08:03 14.03.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին գողության մեջ և խորհուրդ տվել նրանց «հավաքել ճամպրուկները»։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ ներկայիս ղեկավարությունը երկիրը դարձրել է Եվրոպայում ամենաաղքատը։ Սաակաշվիլին նշել է, որ պատրաստվում է օգնել ուկրաինացի ժողովրդին հետ բերել կորցրած ժամանակը, գրում է RT-ն։ Սաակաշվիլիի […]
12:17 13.03.2019
Ուկրաինայից Սաակաշվիլին արտաքսվել էր 2017 թվականին, երկրի նախագահի հրամանով: Նրան արգելված է մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը, սակայն հիմա նա հայտարարում է, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կվերադառնա: Ապացույցի համար նա ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։ «Ես այս տոմսը գնել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Երբ նա չանցավ […]
08:30 12.03.2019
ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել օտար երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի ռազմական օգնության տրամադրման ծրագրերի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնի է դարձել 2020 ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի բյուջեի նախագծի հրապարարակումից հետո։ Օտար երկրների բանակների ուսուցման ու նախապատրաստման համար ծրագրվում է հատկացնել 100 մլն դոլար։ Դա 5 մլն դոլարով ավելի է, քան անցած տարվա հատկացվածը։ Նշվում է, […]
23:59 11.03.2019
Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ` մեղադրելով նրանց օգտատերերի անձնական տվյալներ գողանալու և այդպիսով ընկերության վարկանիշին հարված հասցնելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ Գլեբ Սլուչևսկին և Անդրեյ Գորբաչևը 2017- 2018 թվականներին գովազդել են թեստեր, որոնց մասնակցելու համար օգտատերերից կորզել են անձնական տվյալներ: Ընդհանուր առմամբ, խոսքը 63 հազար օգտատիրոջ մասին է: Նմանատիպ հայց Facebook-ը […]
23:25 11.03.2019
Էկվադորում՝ Մանաբի նահանգում, վթարվել է փոքր ինքնաթիռ, որը կոկաին էր տեղափխում, հաղորդում է Comercio-ն: Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ ինքնաթիռը արտասահմանյան գրանցում է ունեցել, դրանում եղել է 2 մարդ: Նշվում է, որ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց. այս պահին նրանք հրաժարվում են ցուցմունք տալ, իսկ երկրի իշխանությունները դժվարանում են պարզել տուժածների քաղաքացիությունը: Ինքնաթիռի վթարից հետո հրդեհ է […]
14:11 08.03.2019
Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու: Երկրի ԿԸՀ-ն չի հաստատել նախագահ դառնալու ցանկություն հայտնած 44 քաղաքացիներից 5-ի թեկնածությունը: Այնպես որ, ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի 39 անուն: Նախագահի աթոռի համար պայքարողների թվում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ամիսներ շարունակ ամենաբարձր վարկանիշը Յուլյա Տիմոշենկոյինն էր, սակայն հունվարին նրան շրջանցեց շոումեն Վլադիմիր […]
13:16 08.03.2019
ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության փրկարարներն այս անգամ էլ Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ նվիրեցին Նորքի տուն-ինտերնատի տատիկներին և աշխատակազմի կանանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ խոսնակ Սաթենիկ Ասիլյանը՝ կից լուսանկարներ հրապարակելով:
18:17 05.03.2019
Մարտի 5-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 10 միավոր ճապոնական “Nissan-Patrol” արագ արձագանքման մեքենաների՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱԻ նախարարությանը տրամադրված 10-ը արագ արձագանքման մեքենաներն այսօրվանից կհամալրեն նախարարության նեղ մասնագիտական ավտոպարկը: Ծրագրի շրջանակներում […]
16:14 04.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր՝ մարտի 4-ին, նշվում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, որին նվիրված անցկացվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների միջբուհական «Մաս ռեսթլինգ» սպորտաձևի մրցաշար: Մրցաշարը կազմակերպվել է ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և «Մաս ռեսթլինգ»-ի ֆեդերացիայի հետ համատեղ: Մրցույթին մասնակցում է 10 թիմ: Հաղթող մասնակիցները կպարգևատրվեն գավաթով ու մեդալներով:
11:04 03.03.2019
Մարտի 2-ին՝ ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊԲ կինոլոգի գլխավորությամբ նշված տարածքները հետախուզվել […]
16:22 02.03.2019
Մարտի 2-ին, ժամը 14:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայքում Հրազդան գետի հունը բարձրացել է, և հեծանվորդներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը […]
13:07 02.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ կմ-ին և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ: Երեկ, ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N […]
18:09 01.03.2019
Ուկրաինայում շաբաթներ շարունակ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրություն էր անցկացվում: Արդյունքում` անցած շաբաթ ազգային քվեարկությամբ «Եվրատեսիլի» պատվիրակ էր ընտրվել էպատաժային երգչուհի Մարուվը: Սակայն ամեն ինչ նախատեսված սցենարով չի ընթացել: Ժյուրիի անդամները սկսել են երգչուհուն քաղաքական բնույթի հարցեր տալ: Մասնավորապես հետաքրքրվել են Ղրիմի, Ռուսաստանի նկատմամբ նրա վերաբերմունքով և պարտադրել հրաժարվել ռուսաստանյան հյուրախաղերից: «Ձեր հայրենասիրությունը և […]
12:25 01.03.2019
Այսօրվանից հնարավոր է ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը: Այս տարվա մարտի 1-ից հնարավոր կլինի ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ առանց վիզայի ռեժիմը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը, կխթանի Ուկրաինայից ավելի շատ զբոսաշրջիկների այցը դեպի Վրաստան, ինչն էլ կնպաստի […]
23:56 27.02.2019
Փետրվարի 27-ին` ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն […]
16:32 27.02.2019
Ստավրոպոլի երկրամասում՝ Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 6 անձ՝ ուղևորներն ու վարորդը: ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: «ՌԴ մեր գործընկերների փոխանցած տեղեկատվությամբ՝ մեկ կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հյուպատոսարանը հայտնում է, որ 6-ի վիճակն էլ միջին ծանրության է»,- ասաց նա: ԱԻՆ-ը […]
18:59 25.02.2019
Ավելի վաղ ամերիկյան ռազմանավը համատեղ զորվարժություններ էր կատարել թուրքական նավերի հետ:
11:14 25.02.2019
Ուկրաինայի պատճառով Եվրոպայում կարմրուկով հիվանդների թիվը 2018 թվականին աճել է 3 անգամ: Այս մասին տեղեկացրել է ամերիկյան The Science ամսագիրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` անցած տարի Եվրոպայում կարմրուկով վարակված 82 000 հիվանդներից 54 000-ը եղել են Ուկրաինայում, մինչդեռ 2017 թվականին ամբողջ Եվրոպայով հիվանդների թիվը եղել է մոտ 25 000: Միայն անցած հունվարին Ուկրաինայում կարմրուկի 15 […]
08:15 23.02.2019
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին: Արկադի Բալյանը շնորհակալություն հայտնեց այցի համար և բարձր գնահատեց վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում: «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը մեր երկրում իրականացնում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր: Միությունն ավարտում է հայաստանյան […]
16:14 22.02.2019
Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել է 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։ Այս մասին հայտնել է երկրի մաքսային ծառայությունը։ Մաքսային փաստաթղթերի համաձայն՝ այդ բեռնատարը տեղափոխում էր չամիչ։ Սակայն ադրբեջանական մաքսային ծառայության ռենտգենային սարքի միջով դրա անցման ժամանակ դրա պատի […]
13:32 21.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը, կարևորելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, շարունակաբար աջակցում է հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը և թիրախային նոր խմբերի հետ տարվող աշխատանքներին, գրում է նախարարության պաշտոնական կայքէջը: Այդ նպատակով ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության /ՍՊՏԾ/ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները պատրաստվում են մեկնարկող ուսումնական նոր շրջանին: Այս տարի ևս նախատեսվում […]
18:59 18.02.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում քամու արագությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
23:47 17.02.2019
Իսպանական իրավապահները առգրավել են 3.3 տոննա կոկաին՝ դադարեցնելով Հարավային Ամերիկայից թմրամիջոցներ ներկրող խմբի գործունեությունը: Տեղեկությունը տարածել է Իսպանիայի ազգային ոստիկանությունը: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է հանցավոր խմբի 11 անդամ: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է, մնացածը՝ Ուկրաինայի: Ըստ տարածված տեղեկատվության՝ թմրանյութ տեղափոխող նավը կալանել են հունվարի 30-ին Պորտուգալիայի ափերին: Այնուհետև այն տեղափոխել են Սետբուալ նավահանգիստ, իսկ կասկածյալներին […]
16:52 16.02.2019
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ ԵՄ-ն սանկցիաներ պետք է սահմանի ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի նաև ուկրաինացի մի քանի պաշտոնյաների համար: «Ես կարծում եմ, որ ժամանակն է պատժամիջոցներ սահմանել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Ուկրաինայի իշխանությունների դեմ: […]