TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+3.09 oC

ԱԻՆ

Հրդեհ երևանյան կրպակում

11:50 11.02.2018

Փետրվարի 11-ին, ժամը 01:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում գտնվող կրպակում: Այս մաիսն տեղեկացնում է ԱՐտակարգ իրավիճակների նախարարությունը:

̰
ԱԻՆ-ը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»-ը միասին կապահովեն երեխաների անվտանգությունը

16:46 05.02.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը կնքել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: ԱԻն-ից տեղեկացնում են, որ կնքված հուշագրով կողմերը նպատակ ունեն.

̰
Մեկ շաբաթում 911-ում գրանցվել է 247 ահազանգ

11:46 05.02.2018

ԱԻՆ Փրկարար ծառայությունն ամփոփել է 2018 թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցված արտակարգ դեպքերն ու պատահարները:

̰
Հայաստանը կմասնակցի «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին

13:50 31.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները:

̰
Մանկապարտեզները հնարավորինս պաշտպանված կլինեն աղետների ժամանակ

11:53 30.01.2018

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի թույլ և ուժեղ կողմերը բացահայտելու, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից դրանց կիրառելիության հնարավորությունը ստուգելու նպատակով ԱԻՆ-ը Տավուշի մարզի Խաշտառակ, Սևքար, Պտղավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքների և Իջևան քաղաքի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարկումներ է անում:

̰
Արզնի ձորում դի է հայտնաբերվել

10:56 30.01.2018

Կոտայքի մարզի «Արզնի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերվել է դի: ԱԻՆ-ից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 11:15-ին:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

̰
Շարունակվում են Թումանյանի սողանքային լանջի կայունացման աշխատանքները

16:57 26.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Լոռու մարզի Թումանյան համայնքում հետևել է ակտիվացած սողանքային մարմնի կայունացմանն ուղղված աշխատանքներին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Շարունակվում են տեղամասում ջրի ելքերի դիտարկման աշխատանքները:

̰
ԱԻՆ-ն ու «Հայփոստ»-ը կհամագործակցեն

12:56 25.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին:

̰
ԱԻՆ-ն աշխատակիցը՝ զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակից

16:30 22.01.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

̰
1 շաբաթում գրանցվել է 103 պատահար. ԱԻՆ

14:19 15.01.2018

ԱԻՆ-ը տեղեկատվություն է տրամադրել փրկարարական ծառայությունում 2018 թ. հունվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցված արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ:

̰
Մարզային փրկարարական վարչություններ կհամալրվեն «Կամազ» ամենագնացներով

13:36 15.01.2018

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակն է հանձնվել ԱԻՆ-ին:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված «КАМАЗ»մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց:

̰
Երասխում մառախուղ է

09:38 08.01.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 09:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

̰
Բջջայիններից արդեն հնարավոր է զանգել 911, 112, 101

13:51 04.01.2018

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ շարժական կապից 911, 112, 101 զանգելու հնարավորությունը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ բջջային ցանցում խափանումների պատճառով 911, 112, 101 հեռախոսահամարներին հնարավոր էր ահազանգել միայն ֆիքսված հեռախոսակապից:

̰
Անվտանգ Ամանոր. խորհուրդներ ԱԻՆ-ից

16:25 28.12.2017

Ամանորյա տոներին պատահարներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:

̰
«Ես ԱԻՆ-ից իմ կամքով չեմ դուրս եկել». Նիկոլայ Գրիգորյան

13:30 05.12.2017

Այսօր լրագրողների հետ է հանդիպել «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ղեկավար, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Գիրգորյանը եկել էր ասելու, որ իր հիմնադրած ակումբը՝ «Արատակարգ ակումբ»-ը Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցին ընդառաջ երկրի ամբողջ լրատվական դաշտը, հասարակական ու միջազգային կազմակերպություններին համախմբելու առաջարկ է անում: Առաջարկի հիմքում աղետներից ավելի պաշտպաված ու իրազեկ քաղաքացիներ ունենալու ցանկությունն է: Մինչ Գրիգորյանը իր ծրագրերից է խոսել, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու նա թողեց ԱԻՆ նախարարի խորհրդականի պաշտոնը և հեռացավ այն նախարարությունից, որտեղ տարիների վաստակ ուներ:

«Ինչ վերաբերում է իմ դուրս գալուն, ես նշեմ միայն, որ ես իմ կամքով չեմ դուրս եկել», – ասել է Գիրգորյանը՝ չցանակնալով այդ մասին այլ մանրամասներ հաղորդել:

Հարցին այդ դեպքում «Արատակարգ ակումբ»-ը պատրաստ է արդյո՞ք համագործակցել պետական կառույցների հետ՝ այդ թվում և ԱԻՆ-ի, Գրիգորյանը պատասխանել է, որ համագործակցելու են բոլորի հետ և պետական և միջազգային կառույցների հետ:

«Մենք հո երկնքում չենք ստեղծվել, էս Հայոց հողի վրա ենք ստեղծվում և անում ենք էն գործը, որը մեր բոլորինն է: Հակապետական բան չկա էդտեղ», – նշել է Փրկարար ծառայության գեներալ-մայորը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ազատման մասին տեղեկատվությունը տարածվեց այս տարվա մայիսի 5-ին: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն։ ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանի մեկնաբանությամբ՝ Գրիգորյանը երկարամյա ծառայությունից հետո թոշակի է անցել: Ինքը՝ Գրիգորյանը չէր ցանկանում մեկնաբանել կատարվածը:

Նիկոլայ Գրիգորյանը ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին էր նշանակվել 2011 թվականի օգոստոսին: Մինչ այդ նա ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր:

̰
Հրշեջ-փրկարարները՝ նաև առաջին բուժօգնության մասնագետներ

12:04 05.12.2017

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին:

Անդրադառնալով Գերմանիայի հետ համագործակցությանը՝ Դավիթ Տոնոյանը նշել է, որ այս բնագավառում արված աշխատանքի արդյունքում առաջին անգամ ուղիղ համագործակցային կապ է հաստատվել երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայությունների միջև:

̰
ԱԻՆ-ը համալրվել է նոր գույքով

13:19 30.11.2017

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում այսօր ԱԻՆ-ին է հանձնվել ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակը: Այն ներառում է 2 միավոր «ԿամԱԶ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա և 161 միավոր փրկարարական վրան:

̰
BACK_TO_TOP