14:52 05.10.2018
«Փաշինյանի ընտրած մարտավարությունը` ԱԺ-ն ցրելու համար, մենք նույնպես մեր ժողովրդի կարծիքին ենք և համարում ենք, որ սխալ է: Այդ մարտավարությունը պետք է փոխել: Պետք չէ հրաժարականի միջոցով լուծարել խորհրդարանը, ճիշտը հանրաքվեն է, և ժողովուրդ կորոշի՝ այո՞, թե՛ ոչ»,- հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ իրենք արդեն ավելի ազդեցիկ […]
14:11 06.09.2018
«ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մինչև ապրիլ ամիս, ինչպես գրված է կառավարության ծրագրի մեջ: Որևէ այլ օրակարգ այս պահին չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Հարցին, որ հանրապետականները չեն տեսնում ԱԺ-ի լուծարման անհրաժեշտություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նրանք սխալվում են: «Կարծում եմ՝ փակուղում գտնվում են մեր հանրապետական գործընկերները, որովհետև […]
14:50 03.02.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:
11:06 24.01.2018
«Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ իրավաբան Երանուհի Թումանյանցը ներկայացրել է 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում արձանագրած հիմնական խախտումները: Ամենագլխավոր խախտումը, ըստ դիտորդական առաքելությունն իրականացրած կառույցների, եղել են ընտրակաշառքի բաժանման դեպքերը, չնայած կաշառք բաժանելու փաստացի արձանագրված դեպքեր շատ չեն ֆիքսվել:
10:26 24.01.2018
Էլեկտրոնային նորամուծությունները «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի պնդմամբ, առաջին հայացքից մեծ առաջընթաց էին և, ըստ նրա, եթե արդյունավետ գործեին, ապա առավել մեծ կլիներ վստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ: