TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

ԱԺ ընտրություն

Միայն մեկ դեպք է արձանագրվել, որ միկրոավտոբուսով ընտրողներ են տեղափոխել. Դանիել Իոաննիսյան

17:03 10.12.2018

«Ցավոք, չեմ կարող ասել, որ այս ընտրություններն ավելի լավն էին, քան 2018թ.-ի սեպտեմբերին կայացած ավագանու ընտրությունները»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքները, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքերով՝ այս անգամ բռնության էական դեպքեր չեն նկատվել: Այս անգամ կուսակցություններն իսկապես մրցում էին ձայների համար, և ըստ Իոաննիսյանի՝ դրանով էր […]

̰
Վնասվել են քաղաքական ուժերի քարոզչական պաստառները կամ դրանք փակցվել են ոչ թույլատրելի տեղերում. ԱՊՀ դիտորդները ներկայացրել են դիտարկման արդյունքները

16:08 10.12.2018

«Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններն  անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրություններն անցել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովներն ապահովել են բոլոր նախապայմանները ընտրողների ազատ կամքի արտահայտման համար»,- դեկտեմբերի 10-ին, ներկայացնելով ԱՊՀ դիտորդական առաքելության կողմից իրականացված դիտարկման արդյունքները, ասաց դիտորդական առաքելության խմբի անդամ Վիկտոր Գումինսկին: ՀՀ նախագահ արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում դիտորդական առաքելություն […]

̰
Հանրային քննարկում ԱԺ ընտրություններին ընդառաջ օրակարգ ձևավորելու նպատակով

17:16 20.11.2018

«ԱԺ ընտրություններից առաջ օրակարգ ձևավորելու կամ քաղաքական ուժերի օրակարգերը փոփոխելու, լրացնելու նպատակով, ինչպես նաև մատնանշելու այն խնդիրները, որոնց լուծումները կուզենք տեսնել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում և գործունեության մեջ, իրականացնում ենք հերթական քննարկումը»,- նոյեմբերի 20-ին հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ամեն երեքշաբթի անցկացվող քննարկումներից հերթականը նվիրված է «Իրավապահ մարմինների […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցության ցուցակները հստակեցված են. Մանե Թանդիլյան, Լիլիթ Մակունց

16:25 09.11.2018

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցակներն արդեն հստակեցված են»,- նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, իսկ իր՝ ցուցակում ընդգրկվելու մասին որևէ բացահայտում չարեց և խորհուրդ տվեց սպասել կուսակցության քաղաքական հայտարարությանը: Նույն թեմայի շուրջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ պարզաբանեց, որ իր՝ օրենսդիր կամ գործադիր […]

̰
ԱԺ լուծարումը պետք է իրականացվի ոչ թե վարչապետի հրաժարականի, այլ դրա մասին հանրաքվեի միջոցով. Վարուժան Ավետիսյան

14:09 05.10.2018

«Եթե խորհրդարանը լինի սևերի և սպիտակների ամբողջություն, ապա լուրջ մտահոգություն պետք է հայտնենք՝ բնության մեջ սևերի և սպիտակների հանրագումարը գորշությունն է, մենք չենք ուզում գորշ խորհրդարան, մենք ուզում ենք, որ սպիտակի սպեկտորը բացվի, լինի բազմազան խորհրդարան, որը կարտահայտի ժողովրդի կամքը», – հոկտեմբերի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ […]

̰
Օլիգարխիկ ուժերը հինգերորդ շարասյուն են, որ կեղեքել ու թալանել են երկիրը. Գարեգին Չուգասզյանը` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

13:39 05.10.2018

«ԱԺ նոր ընտրություններով արձանագրվելու է քաղաքական դաշտի վերաֆորմատավորումը: Քաղաքական դաշտ գոյություն չուներ, կար ավտորիտար, անհատապաշտական համակարգ, որը դեկորատիվ բազմակուսակցական տեսք ուներ: Հիմա փաստորեն կարելի է ասել, որ երեսուն տարվա հեռավորությամբ երկրորդ փուլ ենք մտնում, երբ պետականաշինությունը ռեալ հնարավորություն է ստանում ձևավորելու նոր խորհրդարան, ժողովրդավարական համակարգ, որտեղ կուսակցությունների ձևակազմը լինելու է որակապես այլ` նախորդ երեսուն տարիների […]

̰
BACK_TO_TOP