19:47 20.11.2018
«Մենք հիմա քննարկում ենք իմ արձակուրդ գնալու հարցը: Պետք է այնպես անել, որ պետական գործը չտուժի, շահը չտուժի դրանից, որ նախընտրական պրոցեսում գործադիր իշխանությունը պատշաճ իրականացնի իր վրա դրված գործառույթները»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որը առաջադրված է «Մենք» դաշինքի ցուցակով: Նրա խոսքերով՝ պետք է կշեռքի նժարների վրա […]
18:46 20.11.2018
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի փոփոխության անհրաժեշտությունը» թեմայով այսօր՝ նոյեմբերի 20-ին, զեկույց է ներկայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Զեկույցը ներկայացվել է «Քաղաքացիական հասարակության օրակարգը ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկման ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:08 19.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 կուսակցություն և դաշինք: Կուսակցությունների ու դաշինքների գրանցումը կատարվեց նոյեմբերի 19-ին՝ ԿԸՀ նիստի ընթացքում: Որոշ կուսակցությունների 48 ժամ ժամանակ էր տրամադրվել բացակայող փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու և գրանցումն իրականացնելու համար: Այդ կուսակցությունները ներկայացրել էին բացակայող փաստաթղթերը՝ բացառությամբ ՕԵԿ-ի ցուցակում ընդգրկված մեկ թեկնածուից, որի գրանցումը մերժվեց: Արդյունքում գրանցման համար փաստաթղթեր […]
11:56 15.11.2018
Նոյեմբերի 21-ին խորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունեց այսօր: Այդ օրը քվեարկության կդրվի «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանը 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակի 4 օրից: Մինչ այդ, խմբակցությունների անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են տեսակետներ նախագծի վերաբերյալ։
14:40 24.10.2018
«Եթե Փաշինյանի շարժման առաջին օրերին ասում էի, որ շատ հարցերում Փաշինյանը կարող է սխալ լինել, բայց ամենակարևոր հարցում ճիշտ է, իսկ դա վերաբերում էր նրան, որ այն ժամանակ ասում էր իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին, ապա հիմա ասում եմ հակառակը՝ շատ հարցերում կարող է ճիշտ լինել, բայց ամենակարևոր հարցում սխալ է»,- հոկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի […]
11:19 16.02.2018
Աժ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շաքարավազի գներին։ Ըստ նրա, միջազգային շուկայում շաքարն էժանացել է 39.4 %-ով, իսկ Հայաստանում՝ 6.2 %-ով, կամ մոտ 5 ու կես անգամ պակաս:
10:54 09.02.2018
Ազատ քվեարկության արդյունքում «Ծառուկյան» խմբակցության մի մասը կողմ եղավ, մի մասը դեմ, ոմանք էլ ձեռնպահ: Իվերջո նախագիծն ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: