18:06 14.04.2020
Գյուղատնտեսության ոլորտի խնդիրներն այսօր քննարկվել են ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, գյուղատնտեսական վարկերին: Որքա՞ն գումար է տրամադրվել, ի՞նչ խնդիրներ են ծագում այդ գործընթացում: Մանրամասները՝ տեսանյութում:
14:03 05.06.2019
«Ես սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, այդ օրը օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ հարցուպատասխանին և հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են, չգիտեմ ինչու, մնացել է մեկ հարց ու պատասխան, ձեր գալը անիմաստ է, էնպես որ չհասցրի»,- հունիսի 5-ին լրագրողների […]
13:56 05.06.2019
«Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր այլ մեծամասնություն, և այդ մեծամասնությունը ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է նախագահի կողմից առաջադրված թեկնածուին»,- հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողները նկատեցին, որ «Իմ քայլն» էլ մերժել է նախագահի կողմից առաջադրված նախորդ երկու […]
16:14 04.06.2019
Ազգային ժողովն այսօր կարճատև քննարկումից հետո ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Դրա հիման վրա «Պատիվ ունեմ» ժամկետային-սպայական ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ Օրենքով կարգավորվում են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են եղբայրների միասին […]
13:38 03.06.2019
«Բողոքներն արդարացված են այնքանով, որ ցանկացած գործարար ցանկանում է, որ առավելագույն լինի իր շահույթը, առավելագույն օգուտ ստանա, մենք էլ ներկայացրեցինք դրդապատճառները, և ինձ թվում է` պատճառներն ու հիմնավորումները ցուցարարներին բավարարեցին»,- հունիսի 3-ին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Նա նշեց, որ օրենքն ընդունելու ժամանակ էլ հայտարարել էին, որ տուրքը սահմանվում է 1 […]
12:55 03.06.2019
«Համաձայնության եկանք, որ խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում է լինելու և այս մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություն է կատարվելու թե´ մաքսատուքի, թե´ տեղական արտադրողի ներկայացրած թվերի հետ կապված, և եթե պարզվի, որ տեղի է ունեցել անհավասար մրցակցություն, իրենք ընթացք կտան», – ԱԺ-ում լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակից, կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Գևորգ Դանիելյանը: Գևորգ Դանիելյանը հստակեցրեց, որ իրենց […]
12:20 31.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է պատգամավոր Նարինե Թուխիկյանի հետ, ով նշել է, որ դեռևս մեկ շաբաթվա ընթացքում կարող է մտափոխվել. «Ես վերջնական վայր եմ դնում, թե ոչ, […]
15:29 24.05.2019
Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանն ԱԺ-ում հետաքրքրվեց փորձագետ Աննա Վարդապետյանից. «Հարցը վերաբերում է վեթինգի գործընթացին և հանրային ծառայողների արդար դատաքննության ապահովման գործընթացին, ինչպե՞ս է ապահովվում դատավորների արդար դատաքննության իրավունքը»: «Այս պահին հաջողված փորձ կդժվարանամ մտաբերել: Առավելապես խրախուսվում է, որպեսզի դատարան հասկացության տակ տեղավորվող մարմինն իրականացնի արդար դատաքննության իրավունքի իրացումը, և այս առումով լավագույնը վարչական վարույթներն […]
12:07 24.05.2019
ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Մինչ հիմնական զեկուցողների ելույթները, նախ անցումային արդարադատության անհրաժեշտությանն ու բնույթին է անդրադարձել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: նա խոսել է համակարգի ազդեցությունների մասին: «Անցումային արդարադատության համակարգի ձևավորումն անկախ դատական համակարգի ձևավորում է, մյուս կողմից այն նպատակ ունի ոչ թե ավելի սրել խնդիրները, այլ տալ […]
11:56 24.05.2019
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԱԱԾ տնօրենը մտադիր է քաղաքական գործունեություն սկսել, նույնիսկ հավակնում է վարչապետի պաշտոնին, նման ցանկություն կա՞: ԱԺ միջանցքներում այս հարցը տվեցին լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով եկել էր մասնակցելու ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին: «Այդ հարցին պատասխանել եմ դեռևս դեկտեմբերի 20-ին, երբ մամուլի ասուլիս էի […]
18:46 23.05.2019
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԺ արտահերթ, արտագնա նիստեր անցկացնել մարզերում և այդ նիստերը նվիրել կոնկրետ մարզերի խնդիրներին։ Այս մասին առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Բագրատյանի խոսքով՝ պատգամավորների մի մասը երբեմն կամավոր գնում է մարզեր, շփվում ընտրողների հետ, բայց բոլորը չէ, որ այդպես են վարվում։ Իսկ […]
11:25 16.05.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ազատագրական պայքարի նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
17:04 08.05.2019
«Սպանության դեպքերի նվազում է արձանագրվել: 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք, որը նվազագույնն է առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով»,- այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ, ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազության 2018թ գործունեության մասին հաղորդումը, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 2018-ի ընթացքում արձանագրվել է հանցագործության 22 551 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավել […]
15:21 08.05.2019
ԱԺ-ում քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման 2017-20թթ. ծրագրում ընդգրկված երկու կազմակերպությունների՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման ցանկից հանելու նախագիծը: «Նշված ընկերությունների՝ հետագայում որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով, որ Ֆանարջյանի անվան կենտրոնն իրականացնում է չարորակ և բարորակ ուռուցքների բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետական նշանակության […]
15:04 08.05.2019
ԱԺ-ի մայիսի 8-ի նիստում քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Նախագծով նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3 հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված […]
14:32 08.05.2019
Օրենսդրական նոր փոփոխությամբ, որը մայիսի 8-ին կայացած ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, առաջարկվում է օրենսդրությամբ հստակորեն սահմանել «երաշտ» և «սակավաջրություն» հասկացությունները, քանի որ հստակեցված չեն սակավաջրություն և երաշտ հայտարարելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: «Մենք Ջրային օրենսգրքի հասկացություններ բաժնում տալիս ենք այս երկու տերմինների բացատրությունները, թե ինչ են իրենցից ներկայացնում, տալիս ենք ընթացակարգերը, թե […]
13:08 08.05.2019
ԱԺ-ում քննարկում են Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի՝ ««ՀՀ տոների և հիշատակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագիծը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը: «Կարծում եմ` չկա որևէ մեկը, որ թերագնահատի հայ կինոյի դերը ոչ միայն հայ մշակութային կինոժառանգության, այլև համաշխարհային կինոարվեստում իր ունեցած նշանակության ժառանգության առումով: Չթվարկեմ անուններ՝ Փարաջանով, լեգենդար Փելեշյան […]
12:04 08.05.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց պատգամավորներին զերծ մնալ գործընկերների փոխարեն գրանցվելուց և քվեարկելուց: «Ես ֆիքսեցի, որ եղավ դեպք, որ պատագամավորը ներկա չէր, բայց գրանցված էր, այսինքն` գործընկերն էր գրանցվել նրա փոխարեն: Առաջին անգամ չէ, որ նման դեպք է տեղի ունենում դահլիճում: Կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, […]
11:51 08.05.2019
Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգով հայտարարեց ու շնորհավորեց մայիսյան եռատոնը՝ միաժամանակ նկատողություն անելով, որ ԱԺ ղեկավարությունը չշնորհավորեց եռատոնը: «Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ ինչու՝ երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շնորհավորեմ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ»,- ասաց Սասուն Միքայելյանը: […]
14:06 22.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած թեժ քննարկումներին: Նա նշել է, որ խորհրդարաններում միշտ էլ լինում են թեժ քննարկումներ և երբեմն դրանք դուրս են գալիս բովանդակային քննարկումների շրջանակից՝ այլ բնույթ ստանալով: «Ես փորձեցի կանխել կամ ընդհատել այդպիսի ընթացքը քննարկումների և կարծում եմ, […]
14:05 22.04.2019
«Սահմանադրական դատարանի նոր անդամի նոր թեկնածություն դեռ չենք ստացել, համենայնդեպս, երկուշաբթի առավոտից ինձ ոչ մեկը չի զեկուցել թեկնածության մասին, ով կլինի՝ չգիտեմ»,- ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողն այս իրավիճակն արհամարհական վերաբերմունք անվանեց նախագահի ինստիտուտի նկատմամբ, քանի որ արդեն 3-րդ անգամ է` նախագահի առաջարկած թեկնածուն չի ընտրվում, ինչին ԱԺ […]
18:31 05.03.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ մարտի 5-ին, անդրադարձել է ատելության խոսքին, այդ թվում` երգահան Ռուբեն Հախվերդյանի վերջին` աղմկահարույց հարցազրույցին` նշելով, որ իրավական մեխանիզմների անհրաժեշտություն կա խտրական և ատելության խոսքի մասին օրենսդրության ընդունման տեսքով` որպես բռնության նոր շրջափուլերի առաջացումը կանխող միջոց: «Խտրական խոսքը, ատելության խոսքը և դրա հետևանքով ֆիզիկական բռնության դեպքերը ՀՀ-ում և հայ […]
18:21 05.03.2019
«ԲՀԿ-ին և անձամբ ինձ դիմել են Եղեգնաձոր քաղաքի Նորավան համայնքի 270 բնակիչներ՝ մի պարզ խնդրի լուծման ակնկալիքով: Թաղամասը 20 տարի է` կոյուղագիծ չունի»,- մարտի 5-ին նորավանցիների խնդիրը ԱԺ-ում բարձրացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Նրա խոսքերով` նախորդ իշխանությունները չկարողացան այս խնդիրները լուծել: «Երևի ի զորու չէին»,- ասաց Սերգեյ Բագրատյանը և նշեց, որ իրենք ամեն […]
17:40 05.03.2019
Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամանակ իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ու Արցախի ժողովուրդների տարանջատմանն ու դրանք որակել որպես սադրանք: «Հայաստանն այսօր ապրում է բուռն ժամանակաշրջանում՝ հագեցած ներքին ու արտաքին հարուստ օրակարգերով: Այդ օրակարգերը բաղկացած են ամենօրյա ջանք ու աշխատանք պարունակող հարցերից ու հիմնախնդիրներից, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի […]
19:58 01.03.2019
«Այս ԱԺ-ն ընդամենը 1.5 ամսական է: Եթե մի 20 տարի առաջ լիներ, կարող է ես էլ այդպես շտապեի, ասեի` էս ո՞ւր եք գնում, եկե´ք, նստե´ք»,- ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կայացած փակ հանդիպումից հետո լրագրողի այն հարցին, որ կա կարծիք, որ այսօրվա իշխանությունը խոսքից հետ է կանգնում, ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ […]
18:58 01.03.2019
«Եթե հիշում եք, ես հրապարակավ մի քանի անգամ նշել եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից մեզ որոշակի առաջարկների փաթեթ էր ներկայացվել, որը շրջանառվել էր, պատգամավորներն ուսումնասիրել էին և անհրաժեշտություն առաջացավ դեմ առ դեմ հանդիպել և քննարկել: Դրա շուրջ էին քննարկումները»,- մարտի 1-ին ԱԺ-ում կայացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած փակ հանդիպումից […]
12:28 28.02.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ուր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, այն է՝ կալանքի տակ պահման ժամկետը հաշվարկել ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելուց հետո նշանակված պատժի 1 օրը 1.5 օրով հաշվելով, բացասական եզրակցություն ստացավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանի կողմից, ով մի շարք մտահոգություններ հնչեցրեց և նշեց, որ եթե վերապահումներ […]
11:45 28.02.2019
ԱԺ-ում քննարկում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կալանքի տակ պահման ժամկետը հաշվարկել ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելուց հետո նշանակված պատժի 1 օրը փոխարինելով 1.5 օրով: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին` նշելով, որ այդ նախագծի ընդունման արդյունքում նախագծից կօգտվեն ծանր […]
13:16 14.02.2019
«Մեր դիրքորոշումը եղել է հստակ և այս պահին էլ փոփոխություն չկա: Եթե մեր մոտեցումներն ընդունելի չեն լինի, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին»,- փետրվարի 14-ին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ խմբակցության անդամը կրկին բարձրաձայնեց խմբակցության մտահոգությունները՝ կապված ԱԺ ներկայացված կառավարության ծրագրի հետ: Խմբակցությունը անհրաժեշտ է համարում կոնկրետ մատնանշել […]
13:52 07.02.2019
«Ես, որպես հանձնաժողովի նախագահ, արդեն ստացել եմ 100 և ավելի առաջարկ` հրատապ կազմակերպել հանրային լսումներ ՔԿՀ-ների, մանկատների, արհմիությունների, կինոյի ստեղծագործական միություններում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդրանիկ նիստում: Հաջորդ շաբաթ հանձնաժողովի կողմից նախատեսված է այց Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական […]