TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ադրբեջան

Ադրբեջանը քննադատել է Ղազախստանի նոր նախագահին հայերին համակրելու համար

17:22 12.06.2019

Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը Հայաստանի հետ սերտ կապերի մասին բուռն քննարկումների թեմա է դարձել Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլն ու համացանցի օգտատերերը քննադատությունների հեղեղ են թափում Տոկաևի վրա: Նրանց հատկապես դուր չի եկել Տոկաևի այն խոսքը, որ Ղազախստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն պատմության և լեզվի առումով: «Հասկանալի է, որ նրան դրսից են հրամայում: Տարօրինակ […]

̰
Ադրբեջանը գիշերը շփման գծում կիրառել է հեռահար և դիպուկահար զինատեսակներ, նռնակներ. ՊԲ

13:19 12.06.2019

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ): Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում […]

̰
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

13:00 11.06.2019

Հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել, հայտնում է «Ռազմինֆո»-ն` վկայակոչելով ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի ֆեյսբուքյան էջին: Նշվում է, որ Զեյնալովը Բաքվի Խազարի շրջանի բնակիչ էր։ Զինծառայողի մասին այլ տվյալներ չկան։ Այս մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները որևէ հայտարարություն չեն արել։ 2019թ. […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք

23:00 09.06.2019

Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է […]

̰
Ադրբեջանցի գործիչը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում․ պահանջում է արտահանձնել իրեն

17:50 08.06.2019

Ադրբեջանցի լրագրող, հայերի և թալիշների դեմ ակցիաներ իրականացնող Ֆուադ Աբասովը հացադուլ է հայտարարել Ռուսաստանում։ Նա պահանջում է կա՛մ բաց թողնել իրեն, կա՛մ արտահանձնել Ադրբեջան։ Ընդ որում՝ ազատ արձակումը գրեթե անհնար է, իսկ արտահանձնմանը նա դեմ էր արտահայտվել շատ կարճ ժամանակ առաջ։ Երեկ ռուսաստանյան դատարանը մերժել է նրա բողոքը, որով նա հանդես էր գալիս իրեն Ադրբեջան […]

̰
Ալեքսանդր Լապշինը «նվեր» ունի Ադրբեջանին

16:42 08.06.2019

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, թե ինչ «նվեր» են նախապատրաստում Ադրբեջանի համար: «Ամերիկյան դատարանը պարտադրեց Հյուսիսային Կորեային սպանված հրեա ուսանողի ընտանիքին փոխհատուցել 501 մլն դոլար: Հրեա ուսանողը մահացել էր հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց հետո: Հյուսիսային Կորեան պատասխանատվություն է կրել պատանդ վերցնելու, բռնության ենթարկելու, տանջելու և առանց դատավարության Օտտո Ուորմբիրի […]

̰
Ադրբեջանցի սկանդալային բլոգերը վտարվել է ՌԴ-ից

12:25 08.06.2019

Սկանդալային վարքով հայտնի ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովը կվտարվի Ռուսաստանից, հայտնում է Report-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբասովը Մոսկվայում ձերբակալվել էր: «Աբասովն իր միջոցներով Մոսկվա-Բաքու տոմս է գնել ու կարտաքսվի ՌԴ-ից»,- փոխանցում է աղբյուրը բլոգերի փաստաբանի խոսքերը: Աղբյուրը նաև հայտնում է, որ Մոսկվայի դատարանը մերժել է Աբասովի բողոքարկումը՝ ուժի մեջ թողելով բլոգերի՝ երկիրը 10 […]

̰
Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցերին

22:02 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում սադրիչ հարցերով դիմեց ադրբեջանցի մի լրագրող: Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցի ժամանակ ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին լուրին: Փաշինյանը պատասխանեց, որ երբ ադրբեջանական կողմում հայտարարեցին մայորի մահվան մասին, հայկական կողմը, ստանալով այդ տեղեկությունը, այն փոխանցեց համանախագահներին: «Մենք ստուգեցինք, պարզվեց՝ հայկական կողմից այդ օրը ոչ մի կրակոց […]

̰
ԼՂ հակամարտությունը սկսեց նրանից, որ Ադրբեջանը որոշեց՝ չի կարող հանդուրժել հայերի ներկայությունը. Փաշինյան

20:39 07.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում գնահատելով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չայցելելն ու այդ օրերին ստեղծված իրավիճակը, նշեց. «Ցավոք, մենք բախվեցինք ռասիստական դրսևորման հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից, ու, ցավոք, սա նորություն չէ մեզ համար: Կարծում եմ՝ հիշում եք, երբ ՌԴ քաղաքացուն՝ հայկական ազգանունով, թույլ չտվեցինք մուտք գործել Ադրբեջան, երբ նա գործով մեկնում էր Բաքու, դա արտահայտում […]

̰
Ադրբեջանի զորավարժությունների հարցը դրված է ԵԱՀԿ-ում. ԱԳ նախարար

13:40 06.06.2019

Ադրբեջանում առանց նախազգուշացման անցկացվող զորավարժությունների հարցը դրված է, բարձրացված է ԵԱՀԿ-ում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի վարքն ու պահվածքն Արցախի հարցում ընդհանրապես նախարարության մշտական գերակա դիտարկման տակ է, և իրենք համապատասխան հայտարարություններ են անում, խնդիրները ներկայացնում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հանդիպումների […]

̰
Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը Հայաստանի փոխարեն սխալմամբ գրել է Ադրբեջան

17:28 05.06.2019

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի  խմբի երրորդ և չորրորդ տուրերում  հունիսի 8-ին և 11-ին կհանդիպի Լիխտենշտեյնի և Հունաստանի ընտրանիներին: Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը Հայաստանի փոխարեն սխալմամբ գրել է, որ հանդիպելու են Ադրբեջանի հավաքականի հետ:

̰
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող միակ հայաբնակ գյուղ

20:45 04.06.2019

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն  այցելել է ադրբեջանական սահմանի Կախեթիայի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ: ՀՀ դեսպանին տարածաշրջանում ուղեկցել է Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագիշվիլին: Նրանք միասին եղել են տեղական դպրոցում, հանդիպել  տեղաբնակների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Դեսպան Սադոյանն առաջարկել է գյուղում առկա խնդիրները գրավոր ձևակերպել ու ներկայացնել՝ դրանց ըստ առաջնահերթության լուծում տալու  համար: Շրջանի պատկան […]

̰
Պատրաստ ենք ցանկացած զարգացման. Հովհաննիսյանը` թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

20:05 04.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին: «Մենք ուշի ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

̰
Պլանային դիտարկմանը ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

12:56 04.06.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]

̰
Սկսվել է Ադրբեջանից կաշառք ստացած եվրապատգամավոր Վալոնտեի դատավարությունը

16:56 03.06.2019

Իտալիայում՝ Միլանում, այսօր մեկնարկել է այդ երկրի ժամանակին Եվրոպայի խորհրդում ներկայացրած պատգամավոր, ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Լուկա Վալոնտեի դատավարությունը։ Նախկին պատգամավորը մեղադրվում է Ադրբեջանից խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ Վալոնտեն ոչ միայն ինքն է ստացել կաշառք, այլև միջնորդ է եղել այլ պատգամավորների համար։ Կաշառակերները միասին պետք է անեին այնպես, […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկելու է այն ուղղությունը, որտեղ ադրբեջանական կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

16:30 03.06.2019

Հունիսի 4-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Արցախի Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը […]

̰
Ադրբեջանցիները հայ օգտատերերի փոստեր են կոտրել, անհրաժեշտ է փոխել գաղտնաբառերը

15:16 02.06.2019

ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է էլեկտրոնային փոստերի հասցեներ, որոնք, ենթադրաբար, կոտրվել են ադրբեջանցի հաքերների կողմից և որոնք պատկանում են հայ օգտատերերի: Մարտիրոսյանը օգտատերերին խորհուրդ է տալիս ստուգել՝ իրենց հասցեները կա՞ն այս ցանկում, և եթե կան՝ փոխել գաղտնաբառերը: https://www.facebook.com/samvel/posts/10157264552033781

̰
Իրարանցում Ադրբեջանում. նավթի գինը կտրուկ ընկել է

15:26 01.06.2019

Միացյալ Նահանգների տնտեսության վարքի կանխատեսումների հիման վրա տնտեսագետները եզրակացության են եկել, որ նավթի պահանջարկն առաջիկայում նվազելու է։ Արդյունքում նավթի երկու հիմնական տեսակների գները մի քանի օրում ընկել են մոտ 10 տոկոսով։ Ադրբեջանում այս ամենը նույնպես իրարանցման առիթ է տվել։ Բանն այն է, որ պետական միջոցների հիմնական մասն Ադրբեջանում գոյանում է նավթի արդյունահանումից ու վաճառքից։ Այստեղ […]

̰
ԵԱՀԿ-ում արձագանքել են Ադրբեջանի կողմից զորավարժության մասին չհայտնելուն․ Տոնոյան

17:29 31.05.2019

Ադրբեջանը խոշոր զորավարժություն իրականացնելիս պարտավոր էր ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՀԿ պետություններին նախապես տեղեկացնել այդ մասին, բայց չի հայտնել ոչ միայն Հայաստանին, այլև նույն ԵԱՀԿ պետություններին։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարի խոսքերով՝ հայկական կողմն իր կողմից ԵԱՀԿ-ին տեղյակ պահել է այս խախտման մասին, ու ԵԱՀԿ համապատասխան կառույցներն արդեն արձագանքել […]

̰
«Մենք խնդիր չունենք»․ Տոնոյանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` «ԼՂ ադրբեջանցիների համայնքի» հետ հանդիպման մասին

17:10 31.05.2019

Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ։ Հայկական ընդդիմադիր շրջանակներում սա դժկամությամբ է ընդունվել, քանի որ ադրբեջանական կեղծ կառույցը փաստացի հավասարեցվում է Արցախի իշխանությունների հետ։ Այս խնդիրն այսօր մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ այդտեղ խնդիր չի տեսնում։ «Նորմալ է, փորձում են […]

̰
Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ

16:40 31.05.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք ԱԳՆ խոսնակի տարածած մեկնաբանությունն ամբողջությամբ. «Հարց. Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է իր զինծառայողի սպանության մեջ` եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են և իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։ Ինչպե՞ս […]

̰
Նման բան առաջին անգամ եմ տեսնում. BBC-ի անդրադարձը Ադրբեջանի գործելաոճին

23:53 30.05.2019

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլին՝ խոսելով այն Ադրբեջանում անցկացնելու որոշման«ոչ այնքան լավ գաղափար լինելու» մասին: Հոդվածի հեղինակը նշել է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղերը տարբեր տարիների ընթացքում անցկացվել են եվրոպական շուրջ երկու տասնյակ երկրներում, սակայն, առաջին անգամ է, որ խաղերը հյուրընկալող երկիրը երկրպագուներին դե ֆակտո թույլ չի տվել ներկա գտնվել իրենց […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին

21:15 30.05.2019

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի վերաբերյալ հայտարարություն են տարածել:

̰
Արցախի ՊԲ-ն հերքում է հայ դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի մահվան լուրը

16:18 30.05.2019

Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են […]

̰
Թբիլիսիում առաջին անգամ կցուցադրեն հայի, վրացու ու ադրբեջանցու բարեկամության մասին Շենգելիայի ֆիլմը

15:51 30.05.2019

Վրաստանի Ազգային արխիվի կինոթատրոնում մայիսի 30-ին տեղի կունենա հայտնի կինոռեժիսոր Էլդար Շենգելիայի վերջին ֆիլմերից մեկի՝ «Կովկասյան տրիո»/«Կովկասյան եռյակ»/ֆիլմի վրացական պրեմիերան: Վրացի լեգենդար ռեժիսորը ֆիլմը նկարահանել է 2015թ, սակայն այն այդպես էլ մեծ էկրան չի բարձրացել: Ֆիլմի գլխավոր հերոսներն են վրացին, հայն ու ադրբեջանցին, ովքեր մտերիմ ընկերներ են: Ֆիլմի սյուժեի համաձայն` ընկերները փորձում են օգնել նրանցից […]

̰
Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական հակամարտությունը սրվում է

21:00 29.05.2019

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ լարվածությունը վերածվում է հակամարտության: Վերջին մեկ ամսում փոխադարձ մեղադրանքներին հաջորդել են սահմանի այդ հատվածը միակողմանի փակելու գործողություններ, պաշտոնական անձանց կողմից հնչող սպառնալիքներ: Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլիին ապրիլի 25-ին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել մոտենալ Դավիթ Գարեջի քրիստոնեական վանական համալիրին՝ հայտարարելով, թե դա պատկանում […]

̰
Վրաստանի նախագահը փորձում է հարթել վրաց-ադրբեջանական հակասությունը

16:22 29.05.2019

Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին  անդրադարձել է Վրաստանի և Ադրբեջանի  միջև վիճահարույց սահմանագծման ու սահմանազատման հիմնախնդրին: Նա հայտարարել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և ընդհանուր շահերի վրա: «Սա շատ կարևոր է Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ զարգացման համար, քանի որ Կովկասը կայուն տարածաշրջան է և կլինի այդպիսին: Վերջին օրերին  որոշակի իրարանցում է սկսվել […]

̰
Վրացիները Դավիթ Գարեջին չեն զիջելու Ադրբեջանին. տեսանյութ վրաց-ադրբեջանական սահմանից

11:26 29.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրը կռվախնձոր է դարձել Վրաստանի և Ադրբեջանի միջև: Նախօրեին վրացի սահմանապահները տեղացիների և զբոսաշրջիկների համար փակել են համալիր տանող ճանապարհներն այն հատվածից, որտեղից երևում է նախորդ մի քանի օրերի ընթացքում ադրբեջանցիների կողմից ծանր տեխնիկայի միջոցով փորված-հարթեցված արահետը դեպի վրացական սրբավայր: Վանքի ադրբեջանական կողմում սահմանազատման աշխատանքները շարունակվում […]

̰
Անցած մի քանի օրում Հենրիխ Մխիթարյանն ավելի շատ գործ արեց՝ աշխարհին Ադրբեջանի իրական երեսը ցույց տալու գործում, քան պետական կառույցները մի քանի տարում. Անժելա Էլիբեգովա

00:27 29.05.2019

«Եթե Ադրբեջանը տոլեռանտ երկիր է, ապա ինչու այդտեղ չի գործում հայկական եկեղեցի, չկան հայկական դպրոցներ, չկան հայկական թերթեր և առհասարակ, հայկական մշակույթ գոյություն չունի»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցադրումն է արել ադրբեջանագետ Անժելա էլիբեգովան՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի այն հայտարարությանը, որ իրենց երկիրը բազմազգ ու տոլեռանտ երկիր է՝ ի տարբերություն Հայաստանի, […]

̰
Ադրբեջանի հայտարարած անվտանգության երաշխիքների կողքին թաքնված վտանգ միշտ կա. Անժելա Էլիբեգովա

19:06 28.05.2019

Որքան էլ անվտանգության երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի իշխանությունը, թաքնված վտանգներ, այդուհանդերձ, մնում են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու մասին ՈւԵՖԱ-ին տված երաշխիքների մասին: Հաղորդման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել 2015 թվականին Բաքվում կայացած «Բորուսիա»-«Գաբալա» հանդիպմանը նախորդած իրադարձություններին, երբ հենց իշխանությունների կողմից սպառնալիք հնչեց հայ […]

̰
BACK_TO_TOP