TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Ադրբեջան

10:37 11.10.2017

Ադրբեջանի վերաբերյալ մյուս բանաձևի հեղինակը բելգիացի Ալան Դեստեքսն է: «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևը վերաբերում է Ադրբեջանի շուրջ վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալին:

̰

19:05 10.10.2017

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Շանթնյուզին տված հարցազրույցում նշել է, որ Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդեսը նախընտրելի է թեկնածու է, քանի որ երբևէ ներքաշված չի եղել կոռուպցիոն որևէ սկանդալում: «Իր անունը երբևէ շոշափված չի եղել կասկաշելի որևէ գործարքների, կոռուպցիոն սկանդալների մեջ, և նա միշտ հանդես է եկել որպես անաչառ, օբյեկտիվ, սկզբունքային թեկնածու: Մինչդեռ նման բնորոշում […]

̰

16:29 10.10.2017

Կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ողջունել է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում այս շաբաթ քվեարկության է դրվելու հակակոռուպցիոն կանոններն ընդունելու հարցը, սակայն կոչ է արել արագ անդրադարձ կատարել առկա մեղադրանքներին:

̰

10:42 10.10.2017

Ադրբեջանի կրթության նախարարությունը խոստովանել է, որ 10-րդ դասարանի ընդհանուր պատմության դասագրքերում տպված են եղել Մեծ Հայքի քարտեզներ, սակայն դրանք արդեն հեռացվել են։

Նախարարությունը հայտարարել է, որ դասագրքի ադրբեջաներեն տարբերակում այն չի եղել, իսկ ռուսերեն տարբերակում հայտնվել է տեխնիկական սխալի պատճառով։ Պաշտոնական հաղորդագրությամբ գերատեսչությունը հայտնել է, թե սխալն ուղղված է, և երկրի դպրոցներին բաժանվել են նոր դասագրքեր՝ առանց Մեծ Հայքի քարտեզի։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ունի սեփական «տեսակետը» համաշխարհային պատմության վերաբերյալ, և այնտեղ տեղ չկա հայերի համար։ Ադրբեջանցի պատմաբանները ստեղծել են սեփական պատմություն՝ առանց հայերի, որն էլ դասավանդում են երկրի կրթական հաստատություններում։
Այս պայմաններում ադրբեջանական դասագրքերում Մեծ Հայքի քարտեզի հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել հարևան երկրում, որովհետև փաստացի հակասում էր «պաշտոնական» պատմությանը։ Երկրի իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պատճառը տեխնիկական խնդիրն է։ Իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները, ինչպես օրինակ Meydan TV առցանց հեռուստատեսությունը հայտարարել էր, թե դա Ադրբեջանի իշխանական օղակներում ծվարած հայերի գործն է։

̰

16:28 09.10.2017

«10-րդ դասարանի ռուսական բաժնի դասագրքերում զետեղված Հայաստանի քարտեզը ներառում է Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի եև Թուրքիայի որոշ տարածքներ»,- գրում է Vesti.az-ը:

̰

15:14 07.10.2017

Հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Միջնորդներն ընդգծել են, որ հանդիպել են երկու պետությունների նախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար: «Երկու նախագահներն էլ հակամարտության խաղաղ լուծման համար բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն […]

̰

09:26 07.10.2017

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Էլմիրա Սույելմանովան, մասնակցելով Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI)՝ Բուխարեստում կայացած Գլխավոր վեհաժողովին, հայտարարություն է տարածել, որ վեհաժողովում կասեցվել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ելույթը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:  Սակայն ավելի ուշ Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է այդ տեղեկությունն ու ադրբեջանական ԶԼՄ-ներին խնդրել ուղղել ապատեղեկատվությունն […]

̰
Ադրբեջանի՝ ԵԱՏՄ կազմ մտնելու հարցը կախված է Հայաստանից. Պուտինի խորհրդական

13:45 06.10.2017

Ադրբեջանին ԵԱՏՄ կազմ մտնելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի՝ Եվրասիական ինեգրացիայի հարցերով խորհրդատու Սերգեյ Գլազևը:

̰
Վրաստանն ավելացրել է Ադրբեջանից վառելիքի ներկրումը

21:00 05.10.2017

Վրաստանը սեպտեմբերին Ադրբեջանից ներկրել է 21 հազար տոննա բենզին ու դիզելային վառելիք:

̰
Թուրքիան օգնություն է ուղարկել ադրբեջանցի փախստականներին

15:40 05.10.2017

Թուրքիայի կառավարությունը 25կգ-անոց փաթեթներ է ուղարկել արցախյան հակամարտության ժամանակ Ադրբեջանում հաստատված փախստականներին:

̰
Ադրբեջանը ՀԱՊԿ-ին միանալու հնարավորություն չունի. հարցուպատասխան ԱԺ-ում

16:44 04.10.2017

Հարցի առնչությամբ որոշակի պարզաբանումներ է կատարել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են և գտնվում են նույն անվտանգային համակարգում:

̰
Վրաստան այցելությունների թվով Հայաստանը զիջում է Ռուսաստանին և Ադրբեջանին

14:25 04.10.2017

Առաջատարների եռյակը եզրափակում են Հայաստանի քաղաքացիները: Սեպտեմբերին Վրաստան է այցելել Հայաստանի ավելի քան 146.000 քաղաքացի, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 11,8 տոկոսով ավելի է:

̰
«Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել». Չեխիայի սենատի նախագահ

13:30 04.10.2017

«Չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպես են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»:

̰
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. ադրբեջանական կայք

10:12 04.10.2017

Ադրբեջանական minval.az լրատվամիջոցը հայտնել է Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման մասին:

̰
Ադրբեջանն ու ԵՄ-ը բախվել են համասեռամոլների համար

14:35 30.09.2017

EUobserver-ը նշում է, որ ԵՄ խոսնակը նման հայտարարությամբ է հանդես գալիս այն բանից հետ, երբ Բրյուսելում գործող «Ilga-Europe» հասարակական կազմակերպությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է ԼԳԲՏ առնվազն 50 ներկայացուցիչների։

̰
Ադրբեջանը դեմ է Քրդստանի անկախացմանը

14:10 29.09.2017

Երկրի արտաքին գերատեսչությունն արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը

̰
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք գործիչների նկատմամբ

19:19 28.09.2017

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել թուրքիայի հասարակական գործիչներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուկ Ուրասի, Սաիդ Չաքինօղլուի և Էրոլ Գաթիրչիօղլուի նկատմամբ: Պատճառը ադրբեջանական օրենսդրության տխրահռչակ 318 հոդվածն է, այլ կերպ ասած՝ Արցախ այցելելու և Բաքվից թույլատրություն չհարցնելու արգելքը:

Բաքուն նշված հասարակական գործիչների նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում և Թուրքիայի իրավապահ մարմիններին ուղղարկել դիմում նրանց ձերբակալելու համար:

̰
Ադրբեջանական կրծողները տուլարեմիա հիվանդության պատճառ

14:57 28.09.2017

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում օգոստոս ամսին արձանագրվել են տուլարեմիա հիվանդության դեպքեր

̰
Ադրբեջանում այլմոլորակային են տեսել. տեսանյութ

10:20 28.09.2017

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, գյուղի բնակիչ Էլսևյար Ջաֆարլին հայտնել է, թե երկար ժամանակ օբյեկտը պտտվել է իրենց գլխավերևում և անհետացել: Տեղացիները այն հասցրել են նկարահանել, որը խոշորացնելու ժամանակ նման է քարի ուղղանկյուն կտորի:

̰
Թուրքիայում մեծ թվով ադրբեջանցիներ են ձերբակալվել

12:05 27.09.2017

Թուրքիայի Չորում նահանգում իրավապահները կասկածելի բեռնատար են կանգնեցրել: Պարզվել է, որ մեքենայում շուրջ 200 ադրբեջանցիներ և աֆղանցիներ են թաքնված եղել:

̰
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

11:52 27.09.2017

Ադրբեջանի Շամահինի շրջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնին:

̰
Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից

15:06 26.09.2017

ՄԻԵԴ–ի սահմանած որոշումները Ադրբեջանի կողմից չկատարելը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդից նրան հեռացնելուն. գրում է «Կոմերսանտը»։ «Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովն առաջին անգամ դիմում է պատրաստում ՄԻԵԴ Մեծ պալատ ներկայացնելու համար, քանի որ ազգային իշխանությունները հրաժարվում են կատարել ՄԻԵԴ որոշումները։ Ընթացակարգը գործարկվել է Ադրբեջանի դեմ»: Թերթը նաև նշում է, որ Ռուսաստանի դեմ համանման քայլեր ձեռնարկելու մասին ՅՈՒԿՕՍ–ի նախկին համասեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի միջնորդությանը Ստրասբուրգում դեռևս չեն արձագանքել։ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածը պետության կողմից ոտնահարելը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդի կազմից հեռացվելուն։ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել ընդդիմադիր Իլքար Մամեդովին, որի կալանավորման գործում 2014–ին ՄԻԵԴ–ը քաղաքական դրդապատճառներ էր տեսել։

̰
Ադրբեջանից Ռուսաստան մրգերի խմբաքանակի ներմուծում է արգելվել

13:16 26.09.2017

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում դրական եզրակացությամբ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Գործող օրենքի համաձայն Մեղրի, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներից բացի, որտեղ թույլատրվում է խաղատների կառուցումը և շահումով խաղեր կազմակերպելը, մյուս այլ վայրերում նույն գործունեությունն իրականացնելու համար պահանջվում է 40 միլիարդ դրամի ներդրում և կառավարության թույլտվություն Օրենքում բաց կա. ի՞նչ անել ու քանի լիցենզիա տրամադրել, եթե, օրինակ, այդ պահանջվող 40 միլիարդ ներդրել է ոչ թե մեկ, այլ մի քանի անձ: Նոր նախաձեռնությամբ կարգավորվում են այդ բացերը:

̰
Գյուղացիները ծեծել են ադրբեջանցի զինծառայողին

11:49 26.09.2017

Արցախին սահմանակից ադրբեջանական Տափ Կարակոյունլու գյուղի բնակիչները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զինծառայող Նամիգ Զարգարովին, ով սեպտեմբերի 23-ին փորձել է տներից մեկից հավ գողանալ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով տանտիրուհի Նուրայ Յաղուբլուն նկատել է համազգեստով երիտասարդին, երբ նա, հափշտակելով թռչունը՝ փորձել է մագլցելով անցնել ցանկապատի վրայով:

Հավաքված հարևանները բռնել են գողին և ծեծել: Զինծառայող Զարգարովը խոստովանել է, որ հրամանատարը նրան ուղարկել է ուտելու ինչ-որ բան բերելու, քանի որ իրենց դիրքում ուտելիքը վերջացել է: Գյուղում տեղակայված զորամասի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը:

̰
«Վերադարձրեք ժողովրդից գողացված փողերը». հանրահավաք Ադրբեջանում

18:41 23.09.2017

Հանրահավաքի մասնակիցները նկատի ունեն շուրջ 3 միլիարդ դոլարը, որը, ինչպես պնդում են համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ վերջերս հրապարակված զեկույցում, Ադրբեջանից ապօրինի դուրս է բերվել և ծախսվել եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելու, վերնախավի համար թանկարժեք գույք, ոսկեղեն և այլ առարկաներ ձեռք բերելու համար:

̰
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է 4000 անգամ

13:18 23.09.2017

Մեկ շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց:

̰
Ադրբեջանի 900 քաղաքացի միացել է ահաբեկիչներին

11:10 23.09.2017

«Մեր տեղեկություններով՝ Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր շուրջ 900 ադրբեջանցի միացել է ապօրինի զինված կազմավորումներին եւ ահաբեկչական կազմակերպություններին: Մենք նաեւ տեղեկություններ ունենք, որ նրանցից շատերը սպանվել են հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,-ասել է ԱԱԾ աղբյուրը:

̰
ԵԽ-ն վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին

10:47 23.09.2017

Սեպտեմբերի 19-ից 21-ը տեւած նիստի արդյունքներով՝ Նախարարների կոմիտեն բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի վճիռների առումով:

̰
Ադրբեջանցի պատգամավորը հաշվեհարդարի կոչ է արել Բաքվում գտնվող հայ պատգամավորների նկատմամբ

10:20 23.09.2017

«Բաժակները ձեռքներին լուսանկարը հայ պատգամավորները արել են իրենց հյուրանոցի համարում։ Եթե նրանք նստած լինեին ռեստորանում ու իրենց այնտեղ անվայել պահեին, ապա որեւէ ադրբեջանցի անպայման ոգելից խմիչքի շիշը նրանց գլխին կջարդեր։ Անկեղծ ասած՝ եթե նման բան տեղի ունենար, սիրտս կհովանար։ Չնայած, սթափ դատելու դեպքում, ես հասկանում եմ, որ դա մեթոդ չէ»,- խոստովանել է պատգամավորը։

̰
Ի՞նչպես է Ադրբեջանը թաքցնում իր կորուստները. Voskanapat.info-ն

18:34 22.09.2017

Ադրբեջանի ՆԳՆ Ռամիլ Ուսուբովը նամակ է ուղարկել երկրի վարչապետին, որը վկայում է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը թաքցնում ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ունեցած իր կորուստները: Այդ փաստաթուղթը հրապարակել է Voskanapat.info-ն: Նամակը գրվել է այն բանից հետո, երբ համացանցային այս լրատվամիջոցը որոշ ժամանակ առաջ հրապարակել էր Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի՝ այդ երկրի պաշտպանության […]

̰
BACK_TO_TOP