08:43 02.11.2017
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի ծրագրերը Իրանի հյուսիս Ադրբեջանով անցնող խողովակաշարով գազ մատակարարելու մասին: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Իրանում, որտեղ հանդիպում էր Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Նա մասնավորապես նշել է հետևյալը. «Ես կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չնայած մեր երկրներում այդ ածխաջրածինների մեծ քանակությամբ արտադրությանը, մեկս […]
20:16 01.11.2017
Քննարկվելու են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև երեք երկրների փոխհարաբերություններն ու հետագա զարգացման հեռանկարները:
13:08 31.10.2017
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը պահանջել է հետաքննել այդ փաստը ու համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ «ապագայում նման դեպքերից զերծ մնալու նպատակով»:
16:07 30.10.2017
Ռուսաստանի նախագահը նոյեմբերի մեկին կմեկնի Թեհրան, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսասանի նախագահի պաշտոնական կայքը։
Հանդիպման օրակարգային կոնկրետ հարցեր չեն հիշատակվում։ Նշվում է, որ քննարկվելու են քաղաքական, տնտեսական, հումանիտար-մշակութային համագործակցության հարցեր։
Եռակողմ ձևաչափով հանդիպումից բացի, Վլադիմիր Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի ու Հասան Ռոհանիի հետ։
15:02 30.10.2017
Բաքվի և նրա երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի վերջին։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։
13:53 30.10.2017
Ադրբեջանական լրատվամիջոցներն Արցախի հետ կապված հերթական աղմուկն են բարձրացրել: Այս անգամ դժգոհություններն ուղղված են ռուսական լրատվամիջոցների դեմ, հայտնում է Rusarminfo-ն:
11:53 30.10.2017
Իրանն ավարտել է Ադրբեջանին կապող երկաթուղու Աստարա-Աստարա հատվածի շինարարությունը: Դա երկու երկրների՝ նույնանուն քաղաքները միացնող երկաթուղային հանգույցն է: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը կառուցել է 2225 մետր երկարությամբ երկաթուղի: Իրանի և Ադրբեջանի երկաթուղային ցանցերն իրար միացնող այս ճանապարհին միանալու առաջարկով հանդես է եկել Պակիստանը՝ առաջարկելով այդ երթուղով հասնել Ադրբեջան, […]
11:30 30.10.2017
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պլանավորել էր մինչև 2018 թ գարունը կայանալիք Արգենտինա-Նիգերիա խընկերական խաղեից առաջ երկու խաղ անցկացնել Ադրբեջանի և Ուկրաինայի հավաքականների միջև:
13:28 26.10.2017
Femen-ը պահանջել է Ուկրաինայի իշխանություններից արգելել Buta Airways-ին սեքս-չվերթներ իրականացնել դեպի Ուկրաինա, ինչպես նաև պաշտոնապես ներողություն խնդրել Ուկրաինայի կանանցից:
12:58 26.10.2017
2014-ի մայիսին ՄԻԵԴ-ը գտել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ու կալանքը Եվրոպական կոնվենցիայի մի քանի կետերի խախտում է եղել։ ՄԻԵԴ-ը գտել էր, մասնավորապես, որ Մամմադովի մեղադրանքն ու կալանքը նպատակ է ունեցել պատժել կամ լռեցնել նրան՝ կառավարությանը քննադատելու համար, որը Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում է։
12:18 26.10.2017
Փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանին վրդովվեցրել է այն, որ հայտարարվել է շատ պարզ բան՝ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
09:19 26.10.2017
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ վերացրել է մի խումբ անձանց, որոնք ահաբեկչություն էին ծրագրել Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ: Ադրբեջանի ԱԱԾ-ի հանրային կապերի բաժնի հայտարարության համաձայն, ահաբեկչություն ծրագրողները վերացվել են հատուկ գործողության շրջանակում:
13:04 25.10.2017
ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր անդրադարձել է սահմանային լարմանը: Ն ամասնավորապես նշել է, որ կասկած է հարուցում այն, որ նրանք ադրբեջանական կողմից ուղղակի օդ են կրակում: Թեվան Պողոսյանի խոսքով՝ նրանց գործելակերպը վկայում է, որ ներքին քաղաքական խնդիրներ են լուծում, քանի որ ըստ նրա՝ գրեթե անհնար է Սպայկայով կրակել ու թիրախին չհարվածել:
11:44 25.10.2017
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադարձել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալներին, որոնք մեկը մյուսի հետեւից բացահայտվեցին միջազգային մամուլում իրականացված հետաքննությունների շնորհիվ: Դրա հետ կապված նա մասնավորապես նշել է. «Միջազգային հասարակությունը չար ուսուցչուհի չէ, բայց Ադրբեջանը որոշ սահմանափակումների առաջ կկանգնի»:
17:35 24.10.2017
ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզում գրանցված տուլարեմիա հիվանդության դեպքերի առնչությամբ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերը «ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք են», իրականությանը չի համապատասխանում։
Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է Հայաստանի համար և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ: Հիվանդության վարակի աղբյուր համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը:
Նշենք, որ հիվանդության դեպքերն արձանագրվել են միայն Արծվաբերդ համայնքում և այն էլ համայնքի մեկ հատվածում։ Իրականացված կենդանամակաբուծաբանական և համայնքից վերցված ցորենի, գարու, ծղոտի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական։ Վերլուծությունները վկայում են, որ վարակի հավանական պատճառը գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հիվանդ կրծողի համայնք ներթափանցումն է:
Հիվանդության հետագա կանխարգելման և ռիսկերի նվազեցման նպատակով Արծվաբերդ, Չինար, Այգեձոր, Նորաշեն, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր համայնքների բնակչության շրջանում իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ»:
14:59 24.10.2017
CNN հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեյտինգային հաղորդաշարներից մեկի հաղորդավարն Արցախի Հանրապետություն այցելելու համար ընդգրկվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում:
12:50 24.10.2017
«ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը»,- այս մասին այսօր ասել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Արցախի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Շարմազանովի՝ Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնևի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի:
20:23 23.10.2017
REGNUM-ն անդրադարձել է ադրբեջանական Bakililar.AZ կայքում հարապարակված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մախմուդովի հարցազրույցին: REGNUM–ի հոդվածի հեղինակը ռուս փորձագետ Ստանիսլավ տառասովն է: Վերջինս նշում է, որ այն իրենց ուշադրությունը գրավեց, քանի որ ակադեմիկոսն իր պատասխաններում նշել է 1918-1920 թթ. Անդրկովկասում տեղի ունեցած անհանգիստ իրադարձությունների վերաբերյալ REGNUM-ի որոշ հրապարակումների եւ այն մասին, թե […]
18:46 23.10.2017
1 միլիոնից ավելի ադրբեջանցիներ են հեռացել հայրենիքից, որից մոտ 760. 000-ն ապրում է Ռուսաստանում: Գործազրկությունը, կայունության և անվտանգության բացակայությունը ստիպում է նրանց հեռանալ հայրենիքից, գրում է BBC-ին: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը դրական դինամիկա է ներկայացնում: Փորձագետները հոռետեսորեն են ընկալում ներկայացված թվերը և զգուշացնում են որակյալ կադրերի արտահոսքի մասին: Ըստ Migration Policy Institute-ի, այսօր մոտ 1,147 մլն ադրբեջանցի է ապրում այլ […]
18:16 23.10.2017
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:
12:49 23.10.2017
Ըստ Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալների՝ վերջին տասնամյակում Ռուսաստան մուտք գործած ադրբեջանցիների թիվն ամեն տարի գերազանցում է Ռուսաստանից Ադրբեջան մեկնողների թիվն առնվազն 10.000-ով: Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը, սակայն, դրական միգրացիա է նշում:
14:08 21.10.2017
«Ես էլի եմ ասել՝ ես համարում եմ, որ Ադրբեջանին զնեք վաճառելու պրակտիկան սխալ է, դա չի նպաստում Ռուսաստանի դերի ամրապնդմանը Հայավային Կովկասում: Բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, ինչպես որևէ այլ երկիր, բարդ է՝ որոշումների կայացման բարդ համակարգով: Ակնհայտ է, որ կան որոշ հանգամանքներ, որոնք նպաստում են այդ թվում այդպիսի գործարքների իրականացմանը»:
20:11 20.10.2017
Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեխը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել Ավստրիան՝ ԵԱՀԿ-ում նախագահության առաջին 9 ամիսների ընթացքում, հայտարարել է, թե նախագահությունը երկրների առաջ մի շարք խնդիրներ է դնում:
19:47 20.10.2017
2018 թվականին Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 2 միլիարդ 740 միլիոն մանաթ, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է շուրջ 1,6 միլիարդ դոլարին:
Ընթացիկ տարվա հետ համեմատած՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելանալու է ընդամենը 3,7 տոկոսով: Ընդ որում՝ առայժմ չեն հրապարակվել թվերը, թե որ գերատեսչությանը և որ ծրագրով որքան գումար է հատկացվելու:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն (միայն պաշտպանության նախարարությանը հատկացվող գումարը) 2018 թվականի համար նախատեսված է 246,8 միլիարդ դրամի սահմաններում՝ ընթացիկ տարվա 209,8 միլիարդի փոխարեն:
Հայաստանի պաշտպանական բյուջեն, այսպիսով, նախորդ տարվա նույն պլանի համեմատ կաճի 37 միլիարդ դրամով կամ 15 տոկոսով։