TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ադրբեջան

Պուտինը Ադրբեջանում ՌԴ դեսպանին ազատել է պաշտոնից

17:18 27.11.2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Դորոխինին ազատել է պաշտոնից: Ռուսաստանի արտգործնախարարության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Վլադիմիր Դորոխինը Ադրբեջանում դեսպան էր նշանակվել 2009թ. փետրվարի 24-ին: Լրատվամիջոցները նաև հայտնել են, որ ՌԴ պետական դումայի հատուկ հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևի թեկնածությանը: Գ. Զուևը զբաղեցնում է ՌԴ […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնագրերը չեն կարող հանգեցնել արմատական փոփոխությունների. Մերկել

18:34 24.11.2017

Ընդ որում՝ Մերկելն ընդգծել է, որ նմանատիպ համաձայնագրեր են նախատեսված նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք, այդուամենայնիվ, չեն կարող հանգեցնել այդքան արմատական փոփոխությունների: «Այդ երկրներում Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական տեղ են զբաղեցնում»,- նշել է Մերկելը:

̰
ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը պատրաստ է ադրբեջանցի զինծառայողի մարմինը փոխանցելու գործում հանդես գալ որպես անկախ միջնորդ

18:16 24.11.2017

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը պատրաստ է գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին: Այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

̰
Ադրբեջանը խնդրել է վերադարձնել իր զինծառայողի դին

13:43 24.11.2017

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների գործակալությունը միջազգային կառույցներին դիմել է խնդրագրով՝ վերադարձնել ադրբեջանական բանակի զինծառայողի դին, որը միջդիրքային գոտում հայտնաբերել էին ՀՀ ԶՈւ զինծառայողները։

Ադրբեջանի բանակի՝ Նախիջևանում ծառայող կապիտանը դեռ սեպտեմբերին սպանել էր իր երեք ծառայակիցներին ու փախուստի դիմել։ Արդեն նոյեմբերին Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածի (Նախիջևանի ուղղություն) դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈւ զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանցու դիակը։

«Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` նա Ադրբեջանի բանակի կապիտան, վաշտի հրամանատար է, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի», — նշվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ադրբեջացու դիակը վերադարձնել Ադրբեջանին։

̰
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չմոտեցան լրագրողներին. Առավոտ

12:07 24.11.2017

Բրյուսելում իր աշխատանքներն է սկսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

̰
Հայտնաբերվել է ադրբեջանցի հրամանատարի դի

14:34 23.11.2017

Նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:

̰
Արցախա-ադրբեջանական սահմանին հարաբերական հանգիստ է. ՊԲ

12:21 18.11.2017

Նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

̰
Մեծ պատիվ է հայտնվել Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում». ամերիկացի քաղաքական գործիչ

18:29 17.11.2017

Ամերիկացի քաղաքական գործիչ, Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին ղեկավար Լորա Ֆրիդմանն ընդարձակ հոդված է տպագրել Հայաստան ու Արցախ կատարած այցից ստացած տպավորությունների մասին:

̰
Դարձյալ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Արցախում

17:38 17.11.2017

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:

̰
Հեծանիվ հայտնագործելը դժվար է․ Նալբանդյանը՝ Լավրովի հնարավոր նոր առաջարկի մասին

15:26 17.11.2017

Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից հեծանիվ հայտնագործելը դժվար է, քանի որ մինչ այժմ բազմաթիվ տարբերակներ են առաջարկվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

̰
Գառնուկ ձևանալով չեն կարողանա խաբել․ Նալբանդյանը՝ Ադրբեջանի մասին

15:04 17.11.2017

Ադրբեջանը խաթարում է Արցախյան հիմնահարցի արդյունավետ բանակցությունները՝ չկատարելով ձեռք բերված պայմանավորվածությունները։

̰
Ադրբեջանի ԶՈԻ-ն կանցկացնի հրամանատարաշտաբային ռազմախաղեր

18:21 15.11.2017

Հաղորդվում է, որ ռազմախաղի անցկացումը նախատեսում է ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-տակտիկական մարմինների, հատուկ նշանակության զորքերի ներգրավում:

̰
Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատվածներից մեկը

18:53 14.11.2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին այցելել է Թալիշ գյուղ և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

̰
Իսրայելում հետաքննում են իսրայելցիների մասնակցությունը հայկական դիրքերի դեմ գրոհներին

11:13 14.11.2017

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն տեղեկությունների վերաբերյալ, որ իսրայելցի մասնագետները սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրելու համար ադրբեջանցիների հրահանգով մասնակցել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի դեմ գրոհներին։

Հուլիսին իսրայելական Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։

Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ ոստիկանության՝ միջազգային քրեական հետաքննությունների ստորաբաժանումը աշխատանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին։ Իսրայելի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․

«Ընթացքի մեջ է Aeronautics Defense Systems ընկերության դեմ հետաքննությունը նշանակալի գնորդի հետ գործարքի վերաբերյալ»։

Հետաքննության հետ կապված՝ դատարանի որոշմամբ արգելվել է նաև հավելյալ տեղեկությունների տրամադրումը։

Մինչ այդ՝ դեռ օգոստոսին, դեպքի հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին»։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։

Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը հայտնել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։

Orbiter-1K մահապարտ անօդաչու սարքերը, որոնց միջոցով ադրբեջանական կողմից գրոհել էին հայկական դիրքերը, ունեն մարտագլխիկ, նրանց նպատակն է հայտնաբերել թիրախը և ընկնելով նրա վրա՝ պայթել ու վնաս հացնել նրան։

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն ունի իսրայելական մասնավոր ընկերության հետ և տեղում՝ Ադրբեջանում իրականացնում է այս անօդաչու թռչող սարքերի արտադրությունը (Իսրայելում արտադրված մասերով Ադրբեջանում ամբողջական սարքերի հավաքումը)։

̰
Ադրբեջանի զինուժը գնդակոծել է Բարեկամավանը

14:14 13.11.2017

Նոյեմբերի 12-ի երեկոյան ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է Տավուշի սահմանամերձ Բարեկամավան գյուղը։ 17։50-ի սահմաններում կրակոցները տևել են մոտ 5 րոպե, ապա շարունակվել են 18։20-ից սկսած, հայտնում է Aravot.am-ը։

ShantNews․am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ արձանագրվել է ՊԿ խոշոր գնդացրի 30 կրակոց և ԴՇԿ խոշոր գնդացրի մի քանի կրակոց։ Դրանց մի մասն է եղել գյուղի ուղղությամբ։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ վերջին շրջանում Տավուշի դիրքերի ուղղությամբ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, իսկ գնդակոծությանը հաջորդած գիշերը կրակոցներ չեն եղել։

̰
Շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

12:55 11.11.2017

Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն:

̰
Ադրբեջանը գործնական քայլեր է ակնկալում ԵԱՀԿ ՄԽ-ից

19:09 10.11.2017

Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից գործնական քայլեր է ակնկալում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ակտիվացման ուղղությամբ:

̰
«Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ». ՀՀ ԱԳ նախարարը՝ ադրբեջանա-իսրայելական ռազմական գործակցության մասին

18:27 10.11.2017

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայել կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել այդ երկրի հանրային հեռուստատեսությանը:

̰
Ռուսաստանը վերադարձրել է ադրբեջանական 52.5 տոննա գյուղմթերքը

16:08 10.11.2017

16 780 կգ նռան, 18 025 կգ լոլիկի և 17 750 կգ վարունգի ֆիտոսանիտարական սերտիֆիկատներում նշված տվյալները չեն համապատասխանել իրականությանը:

̰
Իրաքում ձերբակալվել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող հարյուրավոր ռուս և ադրբեջանցի կանայք

19:12 09.11.2017

Իրաքի բանակը ձերբակալել է 512 ռուս կնոջ և 200 ադրբեջանուհու, որոնք կասկածվում են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ:

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում է ծրագրվում

14:44 09.11.2017

Մարիա Զախարովան մասնավորապես նշել է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

̰
Ադրբեջանի ֆինանսների նախարարը բողոքել է Հայաստանից

14:35 07.11.2017

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը երկրի 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ բողոքել է Հայաստանից և հայտնել, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման համար համաշխարհային բանկից պետք է ստանային վարկային ֆինանսավորում, որը սակայն բանկը մերժել է՝ համարելով ծրագիրը ոչ արդյունավետ: Սակայն մեր հարևան երկրի ֆինանսների նախարարը միջազգային կառույցների մերժման պատճառը համարում է Հայաստանի միջամտությունը բանկի որոշման կայացմանը:

̰
Նորվեգիան զենք չի վաճառի Ադրբեջանին

14:05 06.11.2017

Նորվեգիայի ԱԳՆ-ն հրապարակել է 2016-ին սպառազինությունների արտահանման մասին խորհրդարանական զեկույցը:

̰
Հայաստան-Ադրբեջան 1,5:2,5

22:07 03.11.2017

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ փուլում առաջին խաղատախտակի վրա սպիտակներով խաղացող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիար Մամեդյարովին, իսկ Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

̰
Լապշինը բացահայտել է Ադրբեջանի գաղտնի ծրագրերը

21:00 03.11.2017

Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ: Այս մասին բացահայտումն արել է անձամբ բլոգերը՝ Լապշինը:

̰
Վթար Ադրբեջանի նավթային հանքահորում

20:20 03.11.2017

Վթար է տեղի ունեցել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նավթային հանքահորում, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

̰
Հայաստան-Ադրբեջան. Շախմատային դիմակայություն (ՈՒՂԻՂ)

16:57 03.11.2017

Հունաստանի Կրետեյում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: 6-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Ադրբեջանի հավաքականին:

̰
Հայ շախմատիստները կմրցեն Ադրբեջանի հավաքականի հետ

16:48 03.11.2017

Կրետեում շարունակվում է  շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:    Այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները:  Հայաստանի հավաքականը մրցում է Ադրբեջանի թիմի հետ:     Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը՝ կխաղա Շաքրիյար Մամեդյարովի հետ:   Երկրորդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսեսյանը կմրցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Երրորդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը կխաղա Արկադի Նայդիչի հետ: Չորրորդ պարտիայում      Հրանտ Մելքումյանի մրցակիցը […]

̰
Կրկին կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին

15:23 02.11.2017

Այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը: Տարբեր տրամաչափի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել հայ դիրքապահների և գյուղերի ուղղությամբ:

Ինչպես SHANTNEWS-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կոմղը որևէ վնաս չի կրել:

̰
Ադրբեջանը վերահսկողները կարծում են, որ կարող են վերաշարադրել պատմությունը. ԱԳ նախարար

10:45 02.11.2017

Համաժողովին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 195 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք պետք է հավանություն տան կազմակերպության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստատեն կազմակերպության նոր գլխավոր տնօրենի թեկնածությունը։ Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար մարմինների ընտրությունները։

̰
BACK_TO_TOP