13:10 23.01.2018
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շարունակաբար զենք ծախելու պատճառով չմտահոգվելու համար Հայաստանը պետք է փոխի խաղի կանոնները։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ստեղծի սեփական զարգացած ռազմարդյունաբերական համակարգ, և դրանից հետո Ռուսաստանը թող որքան ուզում է զենք վաճառի Ադրբեջանին։ Բաքվին ռուսական զենքի հերթական մատակարարման վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թևան Պողոսյանը։
10:54 22.01.2018
Իրանի ճանապարհների փոխնախարար Ասգար Քաշանը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը կապող միակ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղին կարող է կառուցվել համաֆինանսավորմամբ. Երկրներից յուրաքանչյուրը կհատկացնի ծախսի 50%-ը, որպեսզի այն, ի վերջո, սահմանված ժամկետմերում կառուցվի:
16:46 17.01.2018
ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանը որակել է որպես ահաբեկչության աջակից, ազգային փոքրամասնությունների և քաղաքացիների անվտանգությանը սպառնացող երկիր, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար։
14:43 17.01.2018
Ադրբեջանի զինված ուժերի նախիջևանյան առանձին համազորային բանակի սպայական կազմի համար անցկացվել են այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքները, որոնց ընթացքում զինծառայողներին «ծանոթացրել են նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ»։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
19:14 16.01.2018
Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի` Բասկետբոլի 2018 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հանդես կգա A ենթախմբում, որտեղ մրցակիցներն են Ավստրիայի,Ադրբեջանի,Սան Մարինոյի,Ալբանիայի և Մոլդովայի հավաքականները:
14:47 13.01.2018
Հունվարի 12-ին Ադրբեջանի Տերտերի շրջանում (Արցախի հյուսիս-արևելք) անհայտ պայմաններում սպանվել է Ադրբեջանցի զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlu)։
13:36 11.01.2018
Հունվարի 10-ին Ադրբեջանում հուղարկավորել են զինծառայողի, որի մահվան կամ սպանության մասին երկրի պաշտպանության նախարարությունը չի հայտնել։
18:25 10.01.2018
2017 թվականին առաջնագծում ոչ մի անգամ չեն կրակել տանկեր։ Հաշվելի չափանիշներով սա միակ տարբերությունն է 2015-2016 թվականների համեմատությամբ, որ եղել է հայ-ադրբեջանական սահմանին (և՛ Տավուշի, և՛ Արցախի, և՛ Նախիջևանի ուղղություններում)։ Բայց այլ է առաջնագծի իրադրության բովանդակությունը։
10:12 26.12.2017
Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը: Այս մասին տեղեկանում ենք՝ «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային պարբերականից: Թե ինչու է նախկին նախարարը կալանավորվել հայտնի չէ, բայց Գազիևի հարազատները ենթադրում են, որ պատճառը համացանցում հրապարակված հարցազրույցներից մեկն է, որտեղ Գազիևը կոշտ քննադատել է այդ երկրի իշխանություններին:
Պարբերականը հաղորդում է, որ նրան կալանավորել են դեկտեմբերի 25-ին «Նարիման Նարիմանով» մետրոյի կայարանի դիմաց գտնվող այգում: Նա տեղափոխվել է Նարիմանովի շրջանի ոստիկանության բաժնի 17-րդ մասնաճյուղ: Այս մասին հայտնել է Գազիևի եղբայրը՝ Ռախաբ Գազիևը:
«Այսօր (դեկտեմբերի 25-ին) ժամը 20.00-ը (Մոսկվայի ժամանակով՝ 19.00-ին) զանգեցին կանչեցին 17-րդ վարչությունից և ասացին, որ եղբայրս այս հաստատությունում է: Անմիջապես գնացի: Այնտեղ հաստատեցին, որ իմ եղբայրը նրանց մոտ է: Բայց կալանավորման պատճառների մասին չասացին, առաջարկեցին այնտեղ գնալ դեկտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին », – նշել է Ռ. Գազիևը:
Նա նշել է, որ հնարավոր է` Ռահիմ Գազիևը ձերբակալվել է համացանցում տեղադրված վերջին հարցազրույցի պատճառով: 31 րոպե տևող հարցազրույցի ժամանակ, Ռահիմ Գազիևը քննադատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման «անվճռականության», «հաշմանդամների և պատերազմի վետերանների ցավալի սոցիալական վիճակի», «զոհված զինվորների ընտանիքների խնամքի պակասի» և այլնի համար: Ի վերջո, Գազիևը Ալիևին կոչ էր արել հրաժարական տալ:
Նշենք, որ Գազիևը 1992 թ. Մարտից մինչեւ 1993 թ. Փետրվարին եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարար: 1993 թ. նա դատապարտվեց մահվան` «Շուշիի դավաճանության և օկուպացիայի մեղադրանքով«: Ավելի ուշ մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ: 2005 թվականին Գազիևը ազատվել էր ներման հրամանով:
Գազիևը՝ Ղարաբաղում
14:32 25.12.2017
2017 թվականի իր «ադրբեջանական արկածներն» է ամփոփել իսրայելցի բլոգեր Ալեկսանդր Լապշինը, որ տարվա մեծ մասն Ադրբեջանում է անցկացրել շինծու մեղադրանքներով ձերբակալվածի կարգավիճակում։
13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
12:04 25.12.2017
Անցնող տարվա ընթացքում տարածաշրջանում լարվածություն առաջացնող հիմնական կողմերից էր Ադրբեջանը։ Այս կարծիքին է վերլուծաբան Նարեկ Մինասյանը, ով այսօր ամփոփել է 2017-ին տարածաշրջանային իրադարձությունները։ Բաքուն տարվա սկզբից փորձեց որոշակի լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում։
Ադրբեջանական բանակի դիվերսիաներն ավարտվեցին անհաջողություններով, իսկ այդ գործողությունների տեսագրությունները միջազգային հանրությանը ցույց տվեցին, թե որ կողմն է սադրանքներ հրահրում հակամարտության գոտում։
17:43 21.12.2017
«1949 թվականից Եվրոպայի Խորհուրդը եղել է Եվրոպայում մարդու իրավունքների ու ժողովրդավարության դրոշակակիրներից։ Դրա ինստիտուտներից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եղել է երաշխիք, որ մարդկանց խախտված իրավունքները կարող են վերականգնվել նույնիսկ պետությունների դատարանների սխալ որոշումներից հետո»։
Այս նախաբանով հեղինակավոր Financial Times պարբերականի սյունակագիրները սկսել են իրենց հոդվածը, որտեղ վատ լույսի ներքո հիշատակվել է նաև Ադրբեջանը, ու դա դուր չի եկել հարևան բռնապետության ղեկավարությանը։
Սյունակագիրների բնորոշմամբ՝ Եվրոպայի Խորհրդի որդեգրած սկզբունքների տարածումը ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակվել է նաև հետխորհրդային տարածքում։ Սակայն խնդրահարույց է եղել Ռուսաստանի (հոդվածի բնորոշմամբ՝ ավտորիտար պետության) ու Ադրբեջանի (հոդվածի բնորոշմամբ՝ բռնապետության) հարցը։ Վտանգ կար, որ այս պետությունների ներգրավումը Եվրոպայի խորհուրդ կարող է արժեքների անկում հարուցել այնտեղ։
Հոդվածում հիշատակվում են Ադրբեջանի՝ օտար քաղաքական և այլ գործիչներին տված կաշառքները՝ Ադրբեջանի օգտին որոշումների կայացման լոբինգ իրականացնելու համար։ Սակայն քննադատության հիմնական թիրախը Ռուսաստանն է՝ Ղրիմի միացման և այլ թեմաներով։
Ադրբեջանի հասցեին նման հեղինակավոր պարբերականում հրապարակված քննադատությունը աննկատ չի մնացել Բաքվում։ Նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական խոսնակները լծվել են հրապարակումը սևացնելու գործին։ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն ու Ալիևի օգնական Ալի Հասանովը կեղծ են անվանել հոդվածում ներկայացված փաստերն ու նույնիսկ անձնական վիրավորանքների մակարդակին են հասել։
«Հայկական լոբբին» նույնպես անմասն չի մնացել հիշատակումից։ Ալիևի զույգ օգնականները մամուլի միջոցով հայտարարել են, թե այս հրապարակման ու ընդհանրապես համաշխարհային մամուլում Ադրբեջանը քննադատող հոդվածների հետևում կանգնած են հայկական կազմակերպությունները։
10:36 21.12.2017
Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը մամուլի ասուլիսի ժամամանկ հայտնել է, որ չի ցանկանա հանդիպել Հայաստանի հավաքականին, ով համարվում է Ադրբեջանի թշնամին: «Ինչպես տեղյակ եմ, մենք Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականին կարող ենք հանդիպել միայն եզրափակչում: Սակայն չենք ցանկանա հանդիպել մեր թշնամու հետ նույնիսկ այնտեղ»,-ասել է մարզիչը:
15:52 20.12.2017
Հայերի դեմ թշնամանքն ու ատելությունը ադրբեջանցի երեխաներին սերմանվում է դպրոցական տարիքից, դպրոցական բոլոր դասագրքերից։ Հակահայկական քարոզչության այս դրսևորումները հայ մասնագետները հավաքել են մեկ կայքում, որպեսզի միջազգային հանրությանն ու հենց հայկական հասարակությանը ցույց տան, թե ինչ ոճով են դաստիարակվում ադրբեջանցիները և ինչ կարելի է սպասել այդ սերնդից։ Այսօր կայացել է այս ամենը ներկայացնող AzeriChild.Education կայքի շնորհանդեսը։
17:54 19.12.2017
Ադրբեջանցի հաքերներն այս տարի անցել են այլ գործելաոճի։ Համացանցում կայքեր կոտրելու փոխարեն նրանք սկսել են կոտրել հայ օգտատերերի հաշիվները, այնտեղ տեղադրել ադրբեջանական դրոշը, գողանալ անձնական ինֆորմացիա և այլն։
12:40 19.12.2017
Վերջերս Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում գրել է Ադրբեջանում՝ այլ կրոնների ու կրոնական գրականության հանդեպ ընդգծված վերաբերմունքի մասին:
Իր խոսքով, այս երկրի բանտերում, մահմեդականից բացի, արգելված է կրոնական այլ ուղղվածությամբ ցանկացած գրականություն:Ինչպես գրում է բլոգերը, նա այդ վերաբերմունքի անմիջական ականատեսն է եղել բանտարկությունից առաջ՝ Մինսկից Բաքու տեղափոխվելու ժամանակ:
12:19 19.12.2017
Դեկտեմբերի 15-ին Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը, ապօրինի ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման համար, 6 տարվա ազատազրկման էր դատապարտել ադրբեջանական kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևին:
18:12 18.12.2017
Դրոշների հարցերով պատասխանատու, իսլամի պատմության դասախոս, պրոֆեսոր Սալիհ Փայը ադրբեջանցի ուսանողներին ասել է, որ օրեր առաջ անհետացել է Հայաստանի դրոշը և կասկածը հենց ադրբեջանցիներին, և եթե նրանք վերադարձնեն Հայաստանի դրոշը, պրոֆեսորը կկախի նաև Ադրբեջանի դրոշը։
15:00 18.12.2017
Ադրբեջանը սկսել է փորձարկել սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նախարարը նշել է, որ այդ սարքերն ունակ են հայտնաբերել և ոչնչացնել «հակառակորդի ոչ միայն կենդանի ուժը, այլև ռազմական տեխնիկան»: Նա նաև հավելել է, որ հաջորդ տարի թուրքական ընկերությունների, ինչպես նաև այլ երկրների համապատասխան կառույցների հետ […]
15:43 16.12.2017
Դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
17:15 15.12.2017
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ գործընթաց է սկսել ընդդեմ Ադրբեջանի՝ կապված այդ երկրում ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով եվրոպական դատարանի վճիռը չկատարելու հետ: Այդ գործընթացը հնարավորություն է տալիս նախարարների կոմիտեին դիմել ՄԻԵԴ անդամ- պետությունների կողմից վճիռները չկատարելու գործով: Ըստ այդմ՝ դեկտեմբերի 5 -ին նախարարների կոմիտեն նախադեպը չունեցող դատական գործ է սկսել: Դեկտեմբերի 11 -ին դիմումը […]
12:36 15.12.2017
Թուրքական «Անադոլու» և «Իհլաս» գործակալությունների թղթակից, ազգությամբ ադրբեջանցի լրագրող ու վերլուծաբան Ֆուադ Աբասովը ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրացման շուրջ քննարկման ժամանակ հարձակվել է հայ փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա՝ փորձելով ծեծել նրան
16:49 14.12.2017
Ադրբեջանի ԶՈՒ-ից հաղորդում են, որ հայկական կողմից զենքի կիրառության հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
13:12 14.12.2017
Ադրբեջանական «Ապա» գործակալությունը հաղորդել է, որ արտերկրի հատուկ ծառայությունների հետ աշխատելու մեջ կասկածվող 10 հոգու են հայտնաբերել, ևս մեկը գաղտնի համագործակցություն է ունեցել: