16:49 08.07.2019
Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանն այսօր նախագահ Բակո Սահակյանից ստացել է գեներալ-մայորի կոչում և ուսադիրներ։ Այս մասին հայտնել և լուսանկարները տեղադրել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Էդգար Էլբակյանը։ Հարությունյանը, հիշեցնենք, բանակի շտաբի պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում: 2015 թվականի դեկտեմբերին Հարությունյանը […]
14:12 08.07.2019
Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ հուլիսի 11-ին կայանալիք մոլդովական «Սպերանտա» և ադրբեջանական «Նեֆթչի» թիմերի հանդիպման մրցավարների տեսուչ: Հայ մասնագետը նշանակվել է նաև հուլիսի 18-ին կայանալիք «Վադուց»-«Բրեյդաբլիկ» հանդիպման տեսուչ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
20:09 07.07.2019
Վրաստանի ու Ադրբեջանի փորձագետները մտադիր են վերսկսել վրաց-ադրբեջանական վիճելի տարածքների շուրջ բանակցությունները: Մինչ այդ, երկուստեք մտադիր են ուսումնասիրել սահմանային այդ տարածքները: Այս մասին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան տեղի «Առաջին ալիք»-ին: Աշխատանքներին փորձագետների ներգրավման համաձայնագիրը ձեռք է բերվել 2019թ մայիսի 23-24-ը կայացած վրաց-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Հետխորհրդային շրջանում սահմանային վիճելի 14 […]
09:21 07.07.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանից հեռացած հայ փախստականների միության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրել է նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։ FM @ZMnatsakanyan met representatives of the Union of #Armenian #Refugees from #Azerbaijan pic.twitter.com/BDtgHiKN6W — MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 6, 2019
23:49 06.07.2019
«Արհեստական թեմաներ են բերում օրակարգ, մեր բոլոր ընտանիքներ, աշխատավայրեր և ստիպում են դրա մասին մտածել, խոսել: Մենք կխոսենք մեկ-երկու օր, անվերջ հո չե՞նք խոսելու», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ հասարակության օրակարգն այլ է՝ կա անվտանգության՝ պատերազմի և խախաղության խնդիր Ադրբեջանի հետ, կան սոցիալական, բարեկեցության խնդիրներ. «Մենք էս […]
18:11 06.07.2019
Մոսկվայից Ադրբեջան ուղևորվող մարդատար միկրոավտոբուս է կողաշրջվել: Ինչպես հայտնում է Minval.az-ը, պատահարի հետևանքով տուժել են վարորդն ու և 6 ադրբեջանցի ուղևորներ: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի պահին Mercedes Benz Sprinter միկրոավտոբուսում թվով 12 ուղևոր է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մ-4 Դոն մայրուղու 593 կմ-ին:
17:00 06.07.2019
«Նիկոլ Փաշինյանը թող ասի` քանի՞ անգամ է ինքը բանակցել՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար էդ ֆորմատով և հասել հաջողության, ես էլ փորձեմ»,- այսպես պատասխանեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ի հետ բանակցության հավանականության մասին հարցին: Ընդդիմության կողմից ԲԴԽ դատավորի թեկնածու առաջադրելը եղել է բանավոր բանակցության արդյունք: «Մենք ասում ենք սիրելի, հարգարժան «Իմ քայլ», 3 մարդ հրաժարական է […]
15:57 06.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 հակահայկական որոշում կանխել: Մանրամասները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի պատգամավորի առաջարկած բանաձևը, որտեղ տեղ էին […]
15:25 06.07.2019
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում որոշ մանրամասներ է ներկայացրել ԵԱՀԿ-ում իրենց գրանցած հերթական հաջողության մասին: «Հենց նոր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն գրանցեց։ Առաջինը՝ հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք և ադրբեջանցի պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարբերությունը զեկույցից հեռացնելու փորձը։ Մյուսով հայկական պատվիրակությունը կանխել […]
15:10 06.07.2019
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մյուս շաբաթ ժամանում է Հարավային Կովկաս։ Մինչ Հայաստան գալը նա կլինի Ուկրաինայում, Ադրբեջանում, իսկ Հայաստան այցից հետո կմեկնի Վրաստան։ Աշնանը պաշտոնից հեռացող պաշտոնյան Հայաստանում կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին։ Այստեղ առավոտյան նա հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո կլինեն մամուլի համար հայտարարություններ։ Իսկ կեսօրից հետո Տուսկը հանդիպում կունենա ՀՀ […]
14:48 06.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԵԱՀԿ հայկական պատվիրակության հերթական հաջողության մասին: «Հենց նոր մեր պատվիրակության հերթական հաղթանակը գրանցեցինք` ձախողելով թուրքական ու ադրբեջանական պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու (թիվ 16) փորձը` ընդ որում ձայների մեծ տարբերությամբ։ Հ.Գ. սա այսօրվա ոչ առաջին հաջողությունն է և հուսամ ոչ […]
14:28 06.07.2019
Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել […]
12:11 06.07.2019
Վաղ առավոտյան Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած պատահարի պատճառով երկու զինծառայող մահացել է, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ավելի թեթև վիրավորների մասին տեղեկությունները գերատեսչությունն ամենայն հավանականությամբ թաքցրել է։ Միջադեպը եղել է զինծառայողներից մեկի ձեռքից տանկային արկի ընկնելու պատճառով։ Դրա պայթյունից էլ մահացել են երկու զինծառայողները։
19:02 05.07.2019
Ֆրանսիայում հուլիսի 10-ին տեղի կունենա ակցիա՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Այդ մասին տեղեկացնում է Nouvelles d’Arménie-ն: «Նախորդ ամիս մենք իմացանք, որ ֆրանսիական կառավարության աջակցությամբ ու ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի 5 քաղաքների բարեկամության խարտիաները: Դրանք չեղարկվել են տնտեսական ու քաղաքական պատճառներով՝ ադրբեջանական բռնապետության կամքին հետևելով: Որտե՞ղ է Ֆրանսիայի […]
14:30 05.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից: Նա նշել է, որ կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, […]
20:33 04.07.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ԱՄՆ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի ժողովրդին։ Նա նշել է, որ մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացումը։ Ղազինյանն իր պատրաստակամությունն է հայտնել կոնկրետ նախաձեռնություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Օրերս նամակով պաշտոնապես դիմել է ԱՄՆ Սենատի Հանրապետական […]
19:09 04.07.2019
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում հաջող ելույթներ ունեցած մեր մարզիկների թվում են նաև սպորտային մարմնամարզիկները: Հիշեցնենք, որ նրանք նվաճել են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Խաղերին մեր տղաների ցուցաբերած արդյունքների և մասնակցության մասին SHANTNEWS-ը զրուցել է ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ: Մարզչին ուղղված հարցերից մեկը վերաբերել է մրցավարությանը, մասնավորապես ադրբեջանցի […]
11:53 04.07.2019
Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ, որտեղ հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ներկայացուցիչների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք․ Մարտիրոսյանի հետ:
22:50 03.07.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում իր նկատմամբ մահափորձի վերաբերյալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո Լապշինին հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն անհեթեթ արադարացումներ է հորինել ու հակադարձ անհեթեթ մեղադրանքներ առաջադրել Լապշինին։ «Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը», – այդ անհեթեթությունների թվարկումից հետո գրել է Լապշինը։ Ֆեյսբուքյան գրառմամբ Լապշինը պատմել […]
15:58 03.07.2019
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն անդրադարձել է համացանցում լայնորեն տարածվող նամակին, որ իբրև թե գրել է ՀՀ վարչապետը: «Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։ Առաջին իսկ հայացքից […]
15:04 03.07.2019
Հայաստանը հունիսի 28-ին Ադրբեջանին էր հանձնել այդ երկրի քաղաքացուն, որը մինչ այդ ապօրինաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, անցել հայկական կողմ։ Սա կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Սա, ինչպես ոմանք են ներկայացնում, փոխանակում չէ։ Սա եղել է Հայաստանի […]
14:51 03.07.2019
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԻՊ կողմից տարածված տեսանյութին: «Իսլամական պետության կողմից տարածված առաջին և ԻՊ-ի պաշտոնական տեղեկատվական հոսքում Ադրբեջանում Իսլամական պետության ներկայության մասին խոսող առաջին տեսանյութն է: Ինչ ունենք՝ 1. Տեսանյութում 3 դիմակավորված անձ են ներկայացված, որոնց հետևում Իսլամական պետության դրոշն է: 2. Նստածն առաջնորդն է՝ Աբու Յուսուֆ ալ-Ազերին, որը սկսում […]
14:20 03.07.2019
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մշտապես հետամուտ է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի մասին հարցին ու այն մշտապես բարձրացնում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով հանդիպումների ընթացքում։ Այս մասին այսօր հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին հարցին։ «Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես որոնք վերաբերում են ռազմարդյունաբերական ոլորտին, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Եթե չեմ […]
13:28 03.07.2019
Ադրբեջանի բանակի զինծառայողները մասնակցելու են Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Մինսկում անցկացվող զորահանդեսին։ Լրագրողներից մեկն այսօր այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակին խնդրեց ներկայացնել Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ գործընկերոջ կողմից Հայաստանի հակառակորդին նման հրավեր ուղարկելու վերաբերյալ։ «Դա որևէ երկրի սուվերեն իրավունքն է՝ իր մոտ անցկացվող միջոցառումներին հրավիրել ցանկացած գործընկերոջ»,- ասաց Աննա Նաղդալյանը։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության մասնակցությանը, […]
13:09 03.07.2019
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այցի նպատակներից մեկը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնելն է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Խոսնակն այսօր որոշ պարզաբանումներ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ։ Խոսքը բովանդակային բանակցություններ արտահայտության […]
12:38 03.07.2019
«Իրականությանը չեն համապատասխանում վերջին շրջանում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը սկսել է նոր ճանապարհ կառուցել Դավիթ Գարեջիի տարածքում, Չիչխիտուրի վանքի ուղղությամբ»,- հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ Ըստ ԱԳՆ-ի, ոչ թե ճանապարհ է կառուցվում, այլ եղածն է նորոգվում, որն էլ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում է և որևէ կերպ չի ազդում գոյություն ունեցող ստատուս […]
21:13 02.07.2019
ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքը կազդի այս երկրի տնտեսության վրա: Այսպիսի եզրակացություն է արել Fitch Ratings գործակալությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից արգելվում են նաև Վրաստան-Ռուսաստան թռիչքները: Վրաստանի տուրիզմի ազգային կենտրոնի տվյալներով՝ միայն այս տարվա մայիսին 172 հազար ռուսաստանցի է այցելել Վրաստան: Վրաստանի ՀՆԱ-ում տուրիզմից ստացված մասնաբաժինը կազմում է մոտ 7,5%: Հաշվարկվել է նաև, որ անցած 5 […]
21:05 02.07.2019
Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվում է: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի հոգևորականներն ու զբոսավարներն ահազանգել են, որ Ադրբեջանը վերսկսել է վանքի ուղղությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները: Բավական քանակությամբ քարեր և տոպրակներով շինանյութ են տեղափոխել դեռևս մայիսին տեխնիկայի միջոցով փորված ճանապարհի մոտակա տարածք: Միաժամանակ արգելել են այցելուների մուտքը վանք:
19:40 02.07.2019
Անձնագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակում, որը կազմել է շվեյցարական Henley & Partners ընկերությունը, Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 84-րդ տեղում է: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 60 երկիր: ՌԴ-ն 51-րդ տեղում է: Ռուսաստանցիները առանց վիզայի կարող են մեկնել 116 երկիր: Մեր հարևան Վրաստանը 52-րդ տեղում է. վրացիները առանց […]
17:41 02.07.2019
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ցուցակ էր հրապարակել, որտեղ ներկայացված են հուլիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական հաքերային խմբերից մեկի կողմից իրականացված հարձակման հետևանքով կոտրված մեյլերի հասցեները: SHANTNEWS.am-ը զրուցել է ցուցակը հրապարակած SamiSecurity-ի համակարգող, ծրագրավորող, համացանցային անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի հետ: Ըստ նրա՝ հարձակումը, ըստ ամենայնի, իրագործվել է AntiArmenia հաքերային խմբավորման սաների […]