18:32 02.04.2018
Շոյգուի խոսքով՝ նավատորմիղի տեղափոխությունը կարևոր դեր է խաղում Կասպյան տարածքում անվտանգության ապահովման համար։
15:35 02.04.2018
Մարտի 31-ին ադրբեջանա-թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից Լոնդոնում ՀՀ դեսպանության առջև կազմակերվել է ցույց՝ ընդդեմ այսպես կոչված «1918թ. հայերի կողմից թուրքերի հանդեպ իրականացված ցեղասպանության», ինչպես այդ մասին նախօրեին տարածվել էր սոցիալական ցանցերով:
14:34 02.04.2018
Սակայն վերջերս բացահայտված կեղծարարությունները փաստում են, որ Ադրբեջանի ՊՆ կայքում հաճախ ներկայացվում են հին զորավարությունների ժամանակ արված լուսանկարներ։ Մասնավորապես նման հին կադրեր են դրվել նաև «ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ» հրանետների կրակային վարժանքների վերաբերյալ։
11:36 02.04.2018
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայաստանյան մի քանի ընկերությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և այլ թանկարժեք մետաղների հանքերն «անօրինաբար շահագործելու մեղադրանքով»: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:
09:23 31.03.2018
Անդրադառնալով իրանական էլեկտրացանցը Ադրբեջանին, հետո նաև Ռուսաստանին կապելու նախագծին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը երեկ հայտարարել է. «Այս ցանցի միացմամբ Թեհրանը կկարողանա միանալ նաև Եվրոպայի էլեկտրացանցին»:
10:53 29.03.2018
Թբիլիսիի պարեկային ոստիկանությունը, օպերատիվ հաղորդագրության թարմ հետքերով, Վաժա Պշավելայի պողոտայի հասցեներից մեկում, անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեդադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի է 22 –ամյա քաղաքացու:
10:23 29.03.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Мirror Spectator պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ և ապրել այնտեղ՝ պայմանով, որ կընդունեն հանրապետության իրավազորությունը։
09:24 29.03.2018
Մարտի 28-ին Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկոյան ադրբեջանցի իր գործընկերոջ հետ ստորագրել է համագործակցության 8 փաստաթղթեր, որից հետո երկու նախագահները մամուլի ասուլիս են տվել: Հասան Ռոհանին շեշտել է, որ ինքը Ադրբեջան է գնացել հատկապես Նովրուզի տոնի առիթով ադրբեջանցի շողովրդին շնորհավորելու համար. «Նովրուզն Իրանի ու Ադրբեջանի և տարածաշրջանի այլ ժողովուրդների միջև մշակութային լավագույն կապերից է համարվում»:
13:45 28.03.2018
ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է գրել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը խեղաթյուրելու մասին:
10:31 28.03.2018
Ադրբեջանում բազմաթիվ ընտրություններ են եղել, և ամեն անգամ նրանց իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունից հետո իրենք կսկսեն ինտենսիվ բանակցել արցախյան հակամարտության շուրջ, սակայն ամեն անգամ ինտենսիվ հիստերիա ենք տեսել ադրբեջանական կողմից, ոչ թե գործնական քայլեր: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
13:38 27.03.2018
Ե՛վ Ռուսաստանի, և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի մատակարարած զինատեսակներն Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է հայկական կողմի դեմ։
10:54 27.03.2018
«Բաքվում ասում են, թե պետք է բովանդակային բանակցություններ վարել, կարծես մինչև հիմա այդ բանակցությունները բովանդակային չէին: Այդ դեպքում ինչու՞ էր նրանց նախագահը մասնակցում տասնյակ հանդիպումների մասնակցում», – Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ ասուլիսում այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
19:13 26.03.2018
«Տարիներ շարունակ մենք մնում ենք նույն դիրքերում, մեզ մտահոգում է հռետորաբանությունը, վախի մթնոլորտը: Ադրբեջանն իրեն փակուղի է գցում: Չպետք է թույլ տալ խնդրի ռազմական ճանապարհով լուծում»,- ընդգծել է ռուս պատգամավորը:
15:17 26.03.2018
Հայկական բաղադրատոմսով պատրաստված հավի կրծքամիսը հիացրել է Դաղստանում անցկացված միջազգային գաստրոնոմիայի փառատոնի ժյուրիի անդամներին:
18:24 24.03.2018
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մոստաֆաևն այսօր այցելել է Աստարա-Աստարա երկաթգծի կառուցման վայրը: Նախարարը ծանոթացել է միջազգային ռեսլային ճանապարհի կառուցման տեխնիկական մանրամասնություններին:
18:44 22.03.2018
Ռազմական ծառայություններ մատուցող հայտնի գործարարը 2016 թվականին [ԱՄՆ] հետաքննության թիրախում է հայտնվել, քանի որ Ադրբեջանի հետ իր աշխատանքը հնարավոր է խախտած լիներ ամերիկյան օրենսդրությունը: Այս մասին հայտնի է դարձել Ջերեմի Սքեհիլի և Մեթյու Քոլի՝ The Intercept կայքում մարտի 19-ին հրապարակած զեկույցից։
15:08 22.03.2018
Ամենայն հավանականությամբ, սակայն, խոսքը վերաբերում է 2014 թվականի ամռանը Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի առաջխաղացմանը։
10:16 21.03.2018
Ադրբեջանը շարունակում է ընկղմվել բացրձակ ավտորիտարիզմի մեջ։ Բաքվի քաղաքականությունն անցել է ուղղակի ավտորիտարիզմի սահմանները։ Եվ դրա հիմնասյուներից մեկը հակահայկականությունն է: Այս մասին նշեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Ադրբեջանն իր հայատյացությունը բարձրացնում է գլոբալ մակարդակի, քանի որ այդ քաղաքականությունը դուրս է եկել միայն Արցախյան հակամարտության շրջանակներից և տարածվում է բոլոր հայերի վրա։ Սա, ըստ Ալավերդյանի, Բաքվի պետական […]
17:15 19.03.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը օրերս հայտարարել էր, որ ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները կրկին կվերսկսվեն: Ավելին՝ այս օրերին հիմնականում ադրբեջանական մամուլը, ինչպես նաև որոշ ռուս ադրբեջանամետ վերլուծաբաններ, ակտիվորեն տարածում են լուրեր, համաձայն որոնց բանակցությունների սեղանին է դրվելու 5 շևջանները հանձնելու հարցը: «Խոսելով բանակցությունների մասին,մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցությունները ունեն երկու հարթություն: […]
13:50 19.03.2018
Ադրբեջանի պահանջով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:
16:53 17.03.2018
«Ադրբեջանում նախընտրական շրջան է, Ադրբեջանը փորձում է այս ժամանակահատվածում տարբեր միջոցառումներ կազմակերպել, դառնալ նախաձեռնող, իր տարածքում անել, ցույց տալ, որ ինքը երկիր է, որը իր խոսքը ունի տարածաշրջանում, չի պատկերացնում, որ ինքը ուղղակի փոքրիկ երկիր է, միջոցներ ունի, ինչ որ բաներ է նախաձեռնում և տարածաշրջանային կարևորություն ունի: Դա պետք է ներկայացնի Ալիևը»,- այսօր ասել է […]