17:22 17.04.2018
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է օրեր առաջ այդ երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, հայտնում է РИА Новости-ն:
13:20 16.04.2018
2014 թվականից սկսած՝ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է 1994 թվականին հաստատված հրադադարը։
07:27 13.04.2018
Երեկ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։
15:21 12.04.2018
Ընտրատեղամասերի 47 տոկոսում քվեարկել են մարդիկ, որոնց անունները չեն եղել ընտրացուցակում, 53 տոկոսում քվեատուփի մեջ են լցվել կեղծ քվեաթերթիկներ։
12:26 12.04.2018
Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախընտրական «պայքարի» շրջանակներում նույնիսկ որպես թեկնածու առաջադրված գործիչները գովել են գործող նախագահ Իլհամ Ալիևին։ «Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է, թե նրանցից ով որքան ժամանակ է հատկացրել Ալիևի գովքին։
09:25 12.04.2018
Ամերիկացի դիվանագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին ոչ թե համակերպվել Իլհամ Ալիևի կոռուպցիոն ռեժիմի հետ, այլ խստորեն դատապարտել այն:
08:49 12.04.2018
Կասկածից վեր է, որ Նախիջևանից պարբերաբար կրակելով հայկական ուղղությամբ, զենք ցուցադրելով, զորավարժություն անելով Ադրբեջանը փորձում է նաև զգոն պահել Նախիջանում տեղակայված ստորաբաժանումները
16:19 11.04.2018
ԵԽԽՎ ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենախն իր թվիթերյան էջում գրել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին առաջադրված է 8 թեկնածու, որոնցից մեկը կին է։
14:57 11.04.2018
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները որևէ գլոբալ փոփոխություն չեն անի մեր տարածաշրջանում, նաև չեն փոխի արցախյան հակամարտության ընթացքը:
14:03 11.04.2018
Ադրբեջանի նախագահական ընտրություններում ժամը 12։00 դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 40 տոկոսը։
12:07 11.04.2018
Այս ընտրություններում հաղթելու դեպքում Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնը կստանձնի արդեն չորրորդ անգամ, բայց այս անգամ՝ 7 տարով՝ շնորհիվ փոփոխված Սահմանադրության, որը գրեթե անսահման իշխանություն է շնորհում երկրի նախագահին։
10:47 11.04.2018
Արդեն 10։00 դրությամբ քվեարկությանը մասնակցել է 994 հազար մարդ՝ ընտրողների ավելի քան 18 տոկոսը
11:22 10.04.2018
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց տեղեկություններովե նման համաձայնագիր կնքվում է նաև Ադրբեջանի հետ: Դրա հետ կապված պատգամավորը հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին: Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայտնի, թե ԼՂ խնդրի լուծման հարցում ինչ մոտեցումներ են լինելու:
14:11 07.04.2018
Երբ գործը հասնում է քննադատներին լռեցնելուն, Ադրբեջանի իշխանությունները բավական հետևողական են, գրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ)՝ նշելով, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմության պատենցյալ առաջնորդները կա՛մ բանտարկվել են, կա՛մ զրկվել երկրից փախչելու հնարավորությունից, իսկ «քաղաքական լանդշաֆտը» մաքրվել է այլախոհության ցանկացած դրսևորումից:
15:50 04.04.2018
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է այն մասին, թե երբ Ադրբեջանն իսկապես բանակցելու տրամադրությամբ կնստի բանակցային սեղանի շուրջ, իսկ բանակցությունների ավարտից հետո էլ կկատարի պայմանավորվածությունները։
16:38 03.04.2018
Ընտրություններից առաջ, քարոզարշավի ընթացքում թիրախավորելով Հայաստանն ու Արցախը՝ Բաքուն փորձում է հող նախապատրաստել ընտրություններից հետո իր դիրքորոշման կոշտացման համար։ Ընդ որում՝ հակահայկական քարոզչությանը լծվել են և՛ իշխանությունները, և՛ կեղծ ընդդիմությունը։
16:14 03.04.2018
Նրա կարծիքով՝ եթե այսօր նույն ոճով ու նույն զինտեխնիկայով Ադրբեջանը փորձ անի հարձակման, ապա դա բացարձակ ձախողում կլինի: Իսագուլյանի խոսքով՝ պատերազմից բավականին լուրջ հետևություններ են արվել և դրա արդյունքում առաջնագծում ունենք բոլոր այն տեխնիկական զինվածությունը, որն անհրաժեշտ է թշնամու ցանկացած գործողություն դիտարկելու օր ու գիշեր:
15:27 03.04.2018
Զենքի վաճառքի սահմանափակումներով Մոսկվան, ըստ ադրբեջանագետի, փոձում է զսպել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները
11:50 03.04.2018
Ադրբեջանում իրականում չկա լուրջ ընտրություն, ներկայում նախագահական ընտրություններին իբր ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուներն էլ վերահսկելի են։