TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Ադրբեջան

Եթե Թուրքիան հզոր լիներ, ապա թույլ չէր տա, որ Ադրբեջանի հողերի «օկուպացիա» տեղի ունենար. Չավուշօղլու

12:06 12.06.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Թուրքիան նախկինում այնքան հզոր լիներ, որքան այսօր է, ապա Ադրբեջանի տարածքների «օկուպացումը» տեղի չէր ունենա, հայտնում է «HaberTurk»-ը: «Եթե լիներ այսօրվա Թուրքիան, ապա Սրեբրենիցայի կոտորածը կամ Ադրբեջանական հողերի օկուպացիան կլինե՞ր»,- ասել է թուրք նախարարը: Նա նաև հայտարարել է, որ միայն Թուրքիան է պաշտպանում Երուսաղեմում՝ պաղեստինցիների շահերը, քանի […]

̰
Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմաններ այցի տեսանյութը

09:50 12.06.2018

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում հրապարակել է ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմաններ այցի տեսանյութը։ «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել […]

̰
Մոսկվայում նախատեսված չէ Հայաստանի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ. վարչապետի մամուլի խոսնակ

17:18 11.06.2018

Մոսկվայում նախատեսված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր,   Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան մեկնի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացմանը մասնակցելու համար: Ավելի ուշ, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Մոսկվա կմեկնի նաև […]

̰
Սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը. ՀՀ ԱԳՆ

15:40 11.06.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է արցախա-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքների փորձերին: ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ-ում բարձրաձայնել է ադրբեջանական ագրեսայի մասին

14:24 11.06.2018

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարաների խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները: Նիստի մեկնարկին  Ղազախստանի ԱԳ նարարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների անունից շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի ԱԳ նախարարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Լլույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը […]

̰
Միանգամից հայտարարեք 110 հազար հա-ի գրավման մասին. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը

20:28 09.06.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է 11,000 հա մակերեսով տարածք գրավելու մասին ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը: «Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և լայքելու»- թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել Նախիջևանում ադրբեջանական […]

̰
Արցախի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը՝  Ադրբեջանի «հերթական հաղթանակի» մասին

15:11 09.06.2018

«Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ, կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»: Այս […]

̰
Հայաստանի ՊՆ-ն արձագանքում է Նախիջևանի մասին ադրբեջանական հայտարարություններին

12:31 09.06.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել Նախիջևանի սահմանամերձ հատվածներ ադրբեջանցի խաղաղ բնակիչների այցի և դրանց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին: «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում […]

̰
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են Նախիջևանում հսկողության տակ վերցրած կոնկրետ տարածքների անուններ

12:19 09.06.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակումներ են արել Նախիջևանում 2018թ. մայիսին առաջ բերած դիրքերի և վերցրած բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն ինչպես Նախիջևանի անվտանգության, այնպես էլ ՀՀ միջպետական ճանապարհները վերահսկողության տակ վերցնելու առումով: Մասնավորապես, հրապարակումներում ներկայացված են լուսանկարներ, որտեղ երևում են ադրբեջանցիներ՝ սահմանամերձ դատարկ բնակավայրեր կամ գերեզմաններ այցելելիս: Հրապարակումներում նշված են […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին

11:49 09.06.2018

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և […]

̰
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ըստ արժանվույն գնահատեն Փաշինյանի դիրքորոշումը. թուրք դիվանագետ

10:24 09.06.2018

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP – ԺՀԿ) կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներից է Ունալ Չևիքօզը։ Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի արտգործնախարարությունում, ինչպես նաև ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Չևիքօզը նշել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ բավական բացասական վարկ է ձեռք […]

̰
Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեհամակարգում. ժողովուրդը զրկված է իր ճակատագիրը որոշելու իրավունքից. Արցախի ԱԳՆ

22:52 08.06.2018

Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար ԱնիՍարգսյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ Ներկայացնում ենք հարց ու պատասխանը։ […]

̰
Ալեքսանդր Լապշինն ադրբեջանական հետքեր է տեսնում հայտնի լրագրողների հանկարծակի մահերի մեջ

21:45 08.06.2018

Իսրայելցի հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հրապարակում է արել ամերիկացի հեղինակավոր հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանության մասին՝ նշելով, որ նրա մահը կարող է կապված լինել Ադրբեջանի իշխանության հետ: «Ի՞նչ եք կարծում, ամերիկացի հեղինակավոր հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարո՞ղ էր կապված լինել Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները դաժան ձևով նրան քննադատել են և սպառնացել հաշվեհարդարով: […]

̰
Ռուսաստանը Ղազախստանում իր նախկին դեսպանին տեղափոխել է Ադրբեջան

17:19 08.06.2018

Ռուսաստանն Ադրբեջանում դեսպան է նշանակել է 2006 թվականից որպես Ղազախստանում ՌԴ դեսպան ծառայած, 70-ամյա Միխայիլ Բոչարնիկովին, որն այսօր ժամանել է Բաքու։ Ռուսաստանի նախկին դեսպանի առաքելությունը Բաքվում ավարտվել էր նախորդ աշնանը։ Մինչ Բոչարնիկովի նշանակումը, Ռուսաստանը դեսպանի պաշտոնում առաջարկել էր Գեորգի Զուևին, որին Ադրբեջանը չի ընդունել՝ վկայակոչելով նրա հայամետ հայտարարությունները, որոնք այդպես էլ հրապարակավ չեն ներկայացվել։ Ռուսաստանի […]

̰
Ադրբեջանն առաջնագծում ակտիվանում է. Տիգրան Աբրահամյան

15:07 08.06.2018

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ի պատասխան Panorama.am-ի՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին հարցին, ասել է, որ արտաքուստ համեմատաբար խաղաղ թվացող իրավիճակի տակ իրականում բավականին բարդ պրոցեսներ են: Աբրահամյանը պատահական չի համարել այն, որ առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Իսկ հակառակորդի ակտիվությունը, որը սկսվել է դեռևս […]

̰
Ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

13:05 08.06.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր՝ հունիսի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը և […]

̰
Ադրբեջանի մարտավարությունը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը. Մասիս Մայիլյան

19:21 07.06.2018

Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն […]

̰
Ադրբեջանը ցանկանում է նոր անցակետ բացել Վրաստանի հետ սահմանին

17:30 06.06.2018

Georgian Business Consulting-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է նոր մաքսակետ բացել Վրաստանի հետ սահմանին: Ադրբեջանի Մաքսային հանձնաժողովի ներկայացուցիչ Սաֆար Մեհտիևի կարծիքով՝ հարցի դրական լուծում ստանալու դեպքում կարագանան մարդկանց տեղաշարժն ու բեռնափոխադրումները: «Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, սա կլինի տարածաշրջանում առաջին վարչական շինությունը, որտեղ կաշխատեն երկու երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները»,- ասել է Սաֆար Մեհտիևը: Նոր անցակետի շինարարությունը նախատեսվում […]

̰
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը դարձյալ հեռու է կանգնել ՀՀ պաշտպանության նախարարից․ ՖՈՏՈ

17:07 06.06.2018

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, «բարի ավանդույթի» համաձայն, այս անգամ ևս ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հավաքից հետո արվող լուսանկարում հեռու է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարարից։ Վերջին տարիներին այս խորհրդի հավաքները հայկական լրատվադաշտի համար ավելի հետաքրքիր են հենց այս պատճառով։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել այս նիստերին մասնակցած Հայաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանից, Վիգեն Սարգսյանից, Արտակ Զաքարյանից (ՊՆ […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

23:08 05.06.2018

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 […]

̰
Չեխիայից ու Սլովակիայից դեպի Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննություն է ընթանում

12:14 05.06.2018

«Սլովակիայից դեպի Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված՝ դեռ անցյալ տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել».  այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Խոսքը Չեխիայի և Ադրբեջանի միջև հսկայական քանակությամբ շարժական հրթիռանետների և հրանոթների անօրինական վաճառքի մասին է: Բալայանը տեղեկացրել է, որ հենց այս պահին Հայաստանի դեսպանը կարևոր հանդիպումներ է ունենում: «Թե […]

̰
Կոռուպցիոն սկանդալից հետո ԵԽԽՎ-ում փոխվում է ադրբեջանական պատվիրակության կազմը

11:30 05.06.2018

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը կներկայանա թարմացված կազմով։ Պատճառը ադրբեջանցի պատվիրակների շուրջ կոռուպցիոն սկանդալի բացահայտումներն են: Մասնավորապես, դեռ այս տարվա հունվարին հեռացան ադրբեջանցի երկու պատվիրակներ՝ Էլխան Սուլեյմանովն ու Մուսլիմ Մամեդովը: Նրանց շուրջ աղմուկից շատ չանցած՝ այս տարվա մայիսին կոռուպցիոներների ցանկում ավելացավ նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի անունը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը մայիսի […]

̰
Հայաստանի, Ադրբեջանի, ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարները կքննարկեն համագործակցության հարցեր

16:57 04.06.2018

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն այսօր մեկնել են Ռուսաստան, որտեղ նախատեսված է ԱՊՀ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ էլ քննարկվելու են մի շարք ոլորտների համագործակցության առաջնահերթությունները մինչև 2020 թվականը։ ԱՊՀ կազմով հանդիպումների ժամանակ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը միշտ հեռու է կանգնում հայաստանցի գործընկերոջից։ Քննարկման առարկա են լինելու հակաօդային պաշտպանության ուժերի «Տարածաշրջանային անվտանգություն-2018» […]

̰
Ադրբեջանում սելավը քշել-տարել է ավտոկամուրջը

15:31 04.06.2018

Բաքվից Եվլախ տանող ավտոճանապահի կամուրջներից մեկը փլուզվել է գետի վարարման ու սելավի պատճառով։ Գետը քշել-տարել է կամրջի բետոնային հիմքը, սողանքներ է առաջացրել այլ վայրերում ու փաստացի պարալիզացրել այդ ուղղությամբ ճանապարհային հաղորդակցությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու լուսանկարներ են տարածում փլուզումներից ու սողանքներից։ https://www.youtube.com/watch?v=aEALT3qKmWA https://www.youtube.com/watch?v=kjQlTO1s_LY

̰
Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ահաբեկիչ, դաշտային հրամանատար

14:07 04.06.2018

Մայիսի վերջին Սիրիայի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են մեկ այլ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ջամալ Ազարիին: Այս մասին հայտնել է տեղի աղբյուրներից մեկը՝ հրապարակելով նաև սպանվածի լուսանկար (լուսանկարում առկա է բռնության տեսարան), փոխանցում է Razm.info-ն: Սպանված ահաբեկիչը Սիրիա էր մեկնել Ադրբեջանից: Նշվում է, որ նա սպանվել է Իդլիբում սպանություններ իրականացնելու […]

̰
Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս. Լապշինի հոդվածը՝ Le Monde-ում

13:49 04.06.2018

Բլոգերը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի բանտում նախքան ներում ստանալն  ու Իսրայելին արտահանձնվելը։

̰
Քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարում Հարութ Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

08:50 04.06.2018

Անգլիական Բիրմինգեմ քաղաքում անցկացվել է քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարը: Կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանը պաշտպանել է տիտղոսը` հաղթելով ադրբեջանցի մրցակից Ալիմ Նաբիևին: Մենամարտը տևել է 5 ռաունդ: Մենամարտից հետո հայ մարզիկը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է հայ ժողովրդին: Գրիգորյանը չեմպիոնական գոտին նվաճել էր հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ մենամարտում: Սա Գրիգորյանի կողմից չեմպիոնական […]

̰
Թուրքիան համազարկային կրակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանին

20:22 02.06.2018

2017 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է թուրքական արտադրության 36 միավոր կառավարվող TR-300 ու չկառավարվող TRG-300 հրթիռ, որոնք նախատեսված են թուրքական T-300 «Քասըրղա» համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի՝ ՄԱԿ-ին ուղղված զեկույցում, որով երկիրը բացահայտում է, թե որ ուղղություններով և ինչ զինատեսակներ է արտահանել։ Մինչ այս Թուրքիան Ադրբեջանին վաճառել էր նաև […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանից գանգատվել է ՄԱԿ քարտուղարին

17:56 02.06.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բողոքել է Հայաստանից ու անհիմն մեղադրանքներ հնչեցրել Արցախյան հակամարտության վերաբերյալ։ Նախարարը հայտարարել է, թե անհրաժեշտ է հայկական զորքերը դուրս բերել «ադրբեջանական օկուպացված տարածքներից» ու վերաբնակեցնել փախստականներին։ Այս արտահայտությունները նախարարն արել է Արցախի հասցեին, ինչը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև […]

̰
Կարսում զորավարժություն են անցկացրել Թուրքիայի ու Ադրբեջանի բանակային ստորաբաժանումներ

15:59 02.06.2018

Թուրքիայի հրավերով մայիսի 29-31 ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Կարսի մարզում անցկացված զորավարժություններին։ Ներգրավված ադրբեջանական անձնակազմը եղել է Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժության նպատակներից են եղել երկու պետությունների զինված ուժերի գործողությունների ներդաշնակումը, ինչն ընդունված գործողություն է բոլոր դաշնակից պետությունների միջև։ Այնուամենայնիվ Թուրքիա-Ադրբեջան զույգի դեպքում դա առանձնահատուկ կարևորություն […]

̰
BACK_TO_TOP