14:07 02.07.2018
Նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է անպատասխանատվության սկզբունքով՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները չկատարելով։ Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի բանակի գործողություններն այսօրվա ասուլիսի ընթացքում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս խախտումների մասին մշտապես հայտնում է գործընկերներին, այդ թվում և ԵԱՀԿ անդամ պետություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ «Կարծում ենք՝ այստեղ հենց համանախագահները […]
13:29 02.07.2018
Ադրբեջանի բանակը սկսել է իր հերթական խոշոր զորավարժությունը, որը տևելու է 5 օր և որին մասնակցելու է մոտ 20 զինծառայող։ Երկրի ՊՆ հրապարակած տեսանյութում ցուցադրվում է, որ զորավարժությանը մասնակցում են ադրբեջանական բանակի թարմ ձեռքբերումները՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական «Լորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը։ Հրապարակված տեսանյութում երևում է նաև այլ սպառազինություն, մասնավորապես Ռուսաստանից […]
12:51 02.07.2018
Ադրբեջանին մատակարարված «Բելլ-412» ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն։ Դրանցից արտադրում են նաև այլ երկրներ, ու հավանական է, որ հենց այդ երկրներից է Բաքուն պատվիրել այդ տեխնիկան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Նախարարությունը, խոսնակի հավաստմամբ, այս խնդրով սկսել էր զբաղվել ավելի շուտ, քան այդ գործարքի մասին հայտնի է դարձել հանրությանը։ Բալայանի խոսքով` […]
11:24 02.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ն նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ էին բացել և թույլ չէին տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: SHANTNEWS.AM-ը ներկայացնում է բացառիկ կադրեր, որտեղ երևում էՆախիջևանի հատվածում ադրբեջանական խոցված դիրքից բարձրացող ծուխը: Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության […]
10:44 02.07.2018
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Նախիջևանում ադրբեջանական դիրքի այրվելու տեսանյութը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել […]
15:11 30.06.2018
Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և […]
20:45 29.06.2018
Զինատեսակները, որ Ադրբեջանը վերջին շրջանում գնել է Չեխիայից, ԱՄՆ-ից ու այլ, «ոչ ավանդական» վաճառողներից, ադրբեջանական կողմը կարող էր գնել նաև ավանդական արտադրողներից, բայց հատուկ մեծացնում է գնումների աշխարհագրությունը։ Բաքվում վերջին օրերին անցկացված զորահանդեսից ցուցադրված զինատեսակների օրինակով, SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը բացատրում է, որ դա ինքնանպատակ չի արվում։ «Նպատակներից մեկը քարոզչականն է։ Ցույց են […]
19:12 29.06.2018
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը իրենց ելույթների ժամանակ խոսել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Այս մասին հայտնել է Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: «Ադրբեջանցիների հերթական զավեշտալի հայտարարությունը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի […]
17:01 29.06.2018
Զորահանդեսի ընթացքում Ադրբեջանի բանակը ներկայացրեց որոշ նոր ձեռքբերումներ ու զինատեսակներ, բայց չցուցադրեց այնպիսիները, որոնց մասին նախկինում հայտարարություններ էր անում, թե գնել է կամ գնելու է։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ադրբեջանի բանակի մասնագետ Տարոն Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ «բլեֆների» վրա է բռնվել Բաքուն։ «Չտեսանք բազմաթիվ սպառազինություն, որոնց մասին իրենք տարիներ շարունակ հայտարարում էին, ենթադրենք՝ իսրայելական արտադրության «Երկաթե […]
16:37 29.06.2018
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը առայժմ միայն համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն է ստորագրել գերմանական Rheinmetall խոշոր ռազմարդյունաբերական ընկերության հետ, բայց դա չի նշանակում, որ մի օր կողմերը չեն կարող ավելի սերտորեն աշխատել զենք մշակելու, արտադրելու ուղղությամբ։ Ադրբեջանի աղմկահարույց գործարքի մասին այսպիսի կարծիք SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Այս պահին գերմանական կողմը հետևում է հակամարտության կողմերին […]
13:53 29.06.2018
Հունիսի 28-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները: Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի […]
13:20 29.06.2018
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ներկայացնում է վեհաժողովում իր արած հայտարարությունը: Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում բարձրացրել եմ համաշխարհային մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման հարցը և խոսել եմ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացման մասին, քանզի հողին հավասարեցնելով Ջուղայի բացառիկ խաչքարերը, 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ […]
21:33 28.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի և գերմանական «Rheinmetall» ընկերության միջև կնքված համաձայնագրին: Գերմանական ընկերությունը ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող է: Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Օրերս գերմանական, իսկ հետո ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ գերմանական «Rheinmetall» ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական […]
21:14 28.06.2018
Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպումը, որի հաջող անցկացումը անհրաժեշտ է պետությունների միջև առկա խնդիրների լուծման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է TASS-ը: «Եթե նման հանդիպումը համաձայնեցվի ու կայանա, ապա մենք դրան ցանկանում ենք արդյունավետ արդյունքներ ու լավ մթնոլորտ»,- նշել է […]
21:07 28.06.2018
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով Բաքվում ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը՝ Զախարովան ասել է, որ նախ պետք է տվյալ քաղաքական գործչից հստակեցնել, թե ինչ է նկատի ունեցել: Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում […]
20:51 28.06.2018
ԵԱՀԿ անդամ պետությունների, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ մի քանի պարամետրերով խոշոր համարվող զորավարժություններ անցկացնելիս անցկացնող կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ կարգով տեղեկացնել համաձայնագրի մյուս կողմերին։ Բայց Ադրբեջանը փաստաթղթի այդ դրույթները կրկին խախտել է՝ կազմակերպելով զորավարժություն Հայաստանի հետ սահմանին հարող տարածքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան […]
14:51 28.06.2018
20 հազար զինծառայողի մասնակցությամբ հերթական խոշոր զորավարժությունն Ադրբեջանի բանակը կանցկացնի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանց ընթացքում խաղարկվելու են «պայմանական հակառակորդի» թիրախների ուղղությամբ կրակային հարվածներ հասցնելու և լայնամասշտաբ հարձակողական գործողություններ՝ «օկուպացված տարածքներն ազատելու» նպատակով։ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրված այս նկարագրությունից, լեռնային-կտրտված տեղանքում զորավարժությունն անցկացնելու մտադրությունից պարզ է դառնում, որ զորավարժությունն ուղղված է հենց Հայաստանի դեմ (Ադրբեջանի […]
11:55 28.06.2018
ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմնի հրապարակած զեկույցից հետո կառույցի ամառային նստաշրջանում վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովն անդրադարձել է բացահայտումներին ու պատժամիջոցներ է սահմանել նախկին ու ներկա պատգամավորների նկատմամբ, ովքեր ներքաշված են եղել Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ «Դիտարկվեցին 14 նախկին պատգամավորների […]
16:52 27.06.2018
Հունիսի 27-ին տասնյակ հայ երիտասարդներ ու չեխահայ համայնքի անդամներ Պրահայում բողոքի ակցիա են իրականացրել նախ «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա նաև Պրահայում Սլովակիայի դեսպանության դիմաց։ Այս մասին հայտնում է «Օրեր» պարբերականը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը և չնպաստել արյունահեղությանը: «Դադարեցրե՛ք Ադրբեջանին զենքի վաճառքը», «Սլովակիա՛, հարգի՛ր զենքի վաճառքի էմբարգոն», «Սլովակիա՛, ենթարկվիր […]
15:21 27.06.2018
Ադրբեջանի ԶՈւ զորահանդեսի ժամանակ՝ երեկ, ցուցադրվեցին երկրի բանակի ունեցած ամենանոր, «ամենաառաջադեմ» զինատեսակները, ինչի նպատակը հատկապես հայկական կողմին վախի զգացում հաղորդելն էր։ Զինատեսակների մի մասը հրապարակայնորեն ցուցադրվում էր առաջին անգամ, թեև դրանց առկայության մասին էլ հայտնի էր վաղուց։ Այնուամենայնիվ, զինատեսակների մեջ կային արդյունավետ միջոցներ, կային նաև հատուկ ցուցադրելու, ինչ-որ բան ապացուցելու համար գնված զինատեսակներ, ինչպիսին են […]
12:54 27.06.2018
Ամերիկյան «Bell 412» ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Այս մասին ամերիկյան կողմի պարզաբանումն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է փորձագետ Սուրեն Սարգսյանը։ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156516557265421 Ուղղաթիռները հետագայում ռազմականացվել են՝ դրանց վրա տեղադրվել են զենքեր, ռազմական համակարգեր, ինչից հետո դրանք ներկայացվել են Ադրբեջանի զինված […]
18:26 26.06.2018
Ադրբեջան-Իրան սահմանի փոխհրաձգությունը, որի արդյունքում վիրավորվել էր ադրբեջանական սահմանապահ ծառայության զինծառայող, տեղի է ունեցել ոչ թե հենց սահմանին, այլ Ադրբեջանի տարածքի խորքում՝ սահմանից 2 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարը, որի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխհրաձգությունը եղել է հունիսի 21-ին Իրան-Ադրբեջան սահմանի՝ Ջալիլաբադի հատվածում, որի երկու կողմերում էլ թալիշներով […]
16:35 26.06.2018
«Անագե զորքերի գլխավոր գերագույն հրամանատարն ամենաժամանակակից զենքով գրոհում է բոլոր հնարավոր բարձունքները, ինչպես նաև փոստը, հեռագրատունը և այլն: Ադրբեջանի ժողովուրդը ցավով փաստում է՝ խելքը ժառանգաբար չի փոխանցվում»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն իր գրառմանը կցել է նաև Ադրբեջանի նախագահի հոխորտանքները փոխանցող ադրբեջանական մամուլի գրառումները։ Верховный […]
15:48 26.06.2018
Ադրբեջանում այսօր նշում են իրենց զինված ուժերի 100-ամյակը, և այդ առիթով կազմակերպված զորահանդեսին ցուցադրել են իրենց զինված ուժերի զինտեխնիկան՝ առաջին հերթին հայկական լսարանին վախեցնելու, բայց նաև իրենց հասարակությանը հանգստացնելու համար։ Առիթից օգտվելով՝ որոշ հոխորտանքներ էլ են հնչեցրել, սպառնացել, ինչպես միշտ։ Զորահանդեսի ժամանակ ավելի շատ ցուցադրվել են նախկինում հայտնի դարձած զինատեսակներ։ Հետևյալ 6 լուսանկարներում տարբեր նշանակության […]
11:37 26.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որն առնչվում է Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքին: «Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ(ով նախկին զինվորական է), հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու […]
14:18 25.06.2018
Թուրքիայում երեկ անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
14:40 14.06.2018
«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որ Ադրբեջանը գնել է Բելառուսից, ունեն մինչև 200 կմ հեռահարություն, իսկ «Լոռա» հրթիռային համակարգերը, որ գնել է Իսրայելից, ունեն 300 կմ հեռահարություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար լիարժեք հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր կետերը նույնիսկ Շիրակի մարզում, և սա է այս գնումների հարուցած փոփոխություններից մեկը, բայց ոչ կարևորագույնը (մյուսի […]
14:24 13.06.2018
Օրինագծում նշվում է, որ այդ երկրներում ոտնահարվում են մարդկանց կրոնական ազատությունները:
15:02 12.06.2018
ԱԺ-ում այսօր լրագրողները հարցրել են «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանին, թե արդյոք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը կբարձրացվի ՀԱՊԿ-ի առաջիկա նստաշրջանում: Արամ Սարգսյանը նշել է, թե «Ելք» դաշինքում մոտեցումը այս հարցում փոխզիջումային է: Սարգսյանի խոսքերով՝ ինչ-որ անի ԱԳՆ-ը, պետք է ընդունել ի գիտություն և փորձել աջակցել: Ինչ վերաբերում է վարչապետի՝ այս հարցում ունեցած դիրքորոշմանը […]