21:01 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել EADaily-ին: Հարցազրույցում նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանական ոլորտի խնդիրների, Կործանիչ ավիացիայի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Արցախի հարցում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: Իբրև Հայաստանի անվտանգության ապահովման համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ՝ նա նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ ռազմական […]
15:26 23.07.2018
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: «Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին»,- մասնավորապես նշել է Արշակ Զաքարյանը:
21:27 21.07.2018
Ադրբեջանցի հայտնի երգչուհի Սյամրա Ռագիմլին ուկրաինացի ռեժիսոր Իննա Գրաբարի հետ «Պիջակ» երգի հիման վրա հոլովակ է նկարահանել, որը սկանդալ է առաջացրել Ադրբեջանի հանրության մեջ: Պատճառը երգչուհու արտաքին տեսքն ու հագուստն է: Ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում երգչուհուն մեղադրում են իրենց ավանդույթները չհարգելու և բաց տեսարաններով հոլովակ նկարահանելու համար:
17:26 21.07.2018
Հունիսի 21-ին ադրբեջանական բանակում գրանցվել է զինծառայողի մահվան դեպք, որի պատճառը, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, եղել է հայկական կողմից արձակված գնդակը։ Razm.info մասնագիտացած կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայող Ալիշով Սամեդ Անար օղլուն (Alışov Səməd Anar oğlu) սպանվել է առաջնագծի Ֆիզուլիի ուղղության (Արցախի հարավ-արևելք) դիրքերից մեկում։ Տարեսկզբից կայքը բաց աղբյուրներից հայտնաբերել է ադրբեջանական բանակի զինծառայողների կորստի 20 […]
13:03 21.07.2018
Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և ստորագրվել տնտեսական գործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Մասնավորապես, կողմերը քաղավիացիայի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել: Պայմանագրեր են ստորագրել նաև կիբերանվտանգության ոլորտի վերաբերյալ: Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը նշել են, […]
13:53 20.07.2018
Մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ ՀՀ կառավարության որևէ ներկայացուցչի հարցնում ենք՝ տարածքներ կարգավիճակի դիմաց հասկացությունն ընդունելի՞ է, թե՞ ոչ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է արցախյան խնդրի վերաբերյալ ու անդրադարձել փոխզիջումներին՝ նշելով, որ դրանց մասին խոսել չի կարելի, երբ ադրբեջանական կողմը փոխզիջման պատրաստակամություն չի հայտնում: «Որևէ մեկը հարց տվե՞լ է՝ այդ […]
13:31 20.07.2018
Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, որը ադրբեջանական սպառնալիքների հետևանքով հանգրվանել է Հայաստանում, Երևանից տեսանյութ է հրապարակել: Բլոգերը YouTube-ում հրապարակած տեսանյութում հայտնում է, որ Հայաստանի իշխանությունները իրեն թույլատրել են հրապարակել իր գտնվելու վայրը: Բլոգերը պատմում է այն մասին, որ վերջին օրերին շատ է հոգնում, սակայն հանգստանալու ժամանակ չկա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն իր և իր […]
21:21 19.07.2018
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների մասին եզրափակիչ զեկույցը: ԺՀՄԻԳ-ը կոչ է արել բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը և հորդորել անել դա մինչև հաջորդ ընտրությունները: Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: «Նպատակն է՝ ընտրական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշերին և ստանձնած պարտավորություններին»,- ասված է զեկույցում: ԵԱՀԿ […]
19:27 19.07.2018
Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և այդ վաճառքը հայկական կողմի համար անընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բելառուսական euroradio.fm լրատվամիջոցի հետ զրույցում։ Հարց։ Ապագայում ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները։ Փաշինյան։ Մենք լավ հարաբերություններ ունենք, կարծում եմ, որ մենք ունենք մեծ պոտենցիալ ու պետք է […]
18:21 19.07.2018
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հուլիսի 24-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրության՝ Բաքվում Չավուշօղլուն կհանդիպի Ադրբեջանի բարձրագույն իշխանության հետ՝ քննարկելու ինչպես երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
20:20 17.07.2018
Ադրբեջանական որոշ լրատվական կայքերում, մասնավորապես, armiya.az -ում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորվում […]
19:07 17.07.2018
Հուլիսի 16-ին Ադրբեջանում ձերբակալվել է ևս 4 մարդ, որոնցից մեկը մեղադրվում է Գանձակի քաղաքապետին ու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով նրանց հետևելու մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մյուս 3 ձերբակալվածները մեղադրվում են Գանձակում հուլիսի 3-ին ու հուլիսի 10-ին տեղի ունեցած անկարգությունների ու անհնազանդության ակցիաների կազմակերպման մեջ։ Այս գործողությունները սկսվել էին Գանձակի […]
15:52 17.07.2018
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պարզաբանել է ռուսական «Կոմերսանտում» հրապարակված իր խոսքերը, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնավորվում է նաև նրանով, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները կարողանում են ստանալ նույն գիտելիքները, ինչ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող ադրբեջանցիները։ «Իսկ դա, իր հերթին, օգտակար է Արցախյան հակամարտությունում Ադրբեջանին արդյունավետությամբ հակազդելու համար։ Ադրբեջանական սպաները ուսանում են Թուրքիայում (ՆԱՏՕ-ի անդամ-խմբ)։ […]
11:04 17.07.2018
Սլովակյան Dennik N հեղինակավոր լրատվամիջոցի լրագրող Վլադիմիր Շնիդլը (Vladimír Šnídl) հետաքննություն է իրականացրել այդ երկրի կողմից Ադրբեջանին մեծ տրամաչափի զենք վաճառելու փաստի առիթով՝ նշելով այն հիմքերը, որոնցով Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք, ըստ լրատվամիջոցի, տարանցել են Իսրայելով և վստահաբար հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինչպե՞ս […]
01:00 17.07.2018
Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ԵՄ խորհրդի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արևելյան գործընկերության» ծրագրի հերթական գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը։ ««Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 15-ին»,- ասել է Մոգերինին։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ գագաթնաժողովին ներկա կգտնվեն ծրագրի բոլոր 6 մասնակից-երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և […]
18:07 16.07.2018
Գանձակում տեղի ունեցածի նման անկարգություններ Բաքվին հարևան Սումգայիթ քաղաքում թույլ չտալու համար Ադրբեջանի իշխանություններն աննախադեպ զգուշավորություն են ցուցաբերում և սկսել են պատրաստվել հնարավոր սադրանքների այդ քաղաքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծայրահեղականները կոչ են արել անհնազանդության ակցիաներ իրականացնել Սումգայիթում։ Ոստիկանության և անվտանգության ուժերը շրջափակել են Սումգայիթի քաղաքապետարանի հարակից հրապարակ մտնող փողոցները, ռեստորանների ու ժամանցի այլ վայրերի սեփականատերերին […]
17:50 16.07.2018
Կրոնական ծայրահեղական հոսանքների 18 ներկայացուցիչ հուլիսի 15-ին ձերբակալվել է Բաքվի հարևանությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում։ Այս խմբի կազմում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, եղել են արտերկրից ուղղորդվող գործիչներ ու նրանց աջակիցներ։ Ադրբեջանական իրավապահների հայտնած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները մտադիր էին անկարգություններ կազմակերպել Սումգայիթում այնպես, ինչպես օրեր առաջ եղել էին Ադրբեջանի մյուս խոշոր քաղաքում՝ Գանձակում: Այնտեղ, հիշեցնենք, նախ՝ մահափորձ էր […]
14:31 16.07.2018
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԼՂ հարցի շուրջ հնարավոր զարգացումներին: Նա, մասնավորապես, նշել է. «1. Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայությունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները: […]
13:19 16.07.2018
Տավուշի բնակիչ, դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ և հենց այդ խնդիրների պատճառով չի ծառայել հայկական զինված ուժերում։ Այս մասին տեղեկություններն այսօրվա ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Խոսնակը տեղեկացրեց, որ քաղաքացու խնդիրների մասին փաստաթղթերը փոխանցվել են Կարմիր խաչին, նույն կառույցի հետ մշտական կապ է պահում նաև […]
13:11 16.07.2018
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած հայազգի բլոգեր Վլադ Մովսեսովի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է։ Հիմա հայկական կողմը քայլեր է ձեռնարկում՝ գնահատելու համար բլոգերին սպառնացող վտանգը Ադրբեջանի կողմից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳն խոսնակ Տիգրան Բալայանը։ Երևանում ուսումնասիրում են նաև հնարավոր աջակցության տարբերակները, սակայն Բալայանը հիշեցրեց, որ Մովսեսովը Բելառուսի քաղաքացի […]
10:51 16.07.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը: «Սովորաբար մենք այցելում ենք այդ անձին, գնահատում ենք պահման պայմանները, առողջական վիճակը, […]
16:00 15.07.2018
Գանձակում անկարգությունների պատճառով ընդհանուր՝ 22 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների աղբյուրին: «Գանձակում հուլիսի 10-ի հանցագործությունների համար ձերբակալվել է ավելի քան 7 մարդ, այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող Իբրահիմով Սամիր Ռամիզօղլուն։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 10-ի իրադարձությունների ժամանակ հանցագործությունների համար ձերբակալվել է 22 մարդ: Նրանցից 1-ը ձերբակալվել է այսօր՝ […]
13:33 15.07.2018
Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղակատվությանը: «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու […]
13:01 15.07.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, պնդում են, որ լուսանկարում գերեվարածը հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։ Տվել են նաև անձնական տվյալները՝ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյան, բայց անունը կարող է և սխալ լինել։ ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ գերին դիվերսանտ չէ, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական մոլորված գյուղացին, այս պահին ճշտվում են […]
09:17 15.07.2018
Իտալիայում բնակվող հայ մարտիկը հաղթանակ է գրանցել։ Քիկբոքսինգի K-1-ի մարտիկ Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը (88-2-2, 38)Հռոմում կայացած Bellator Kickboxing 10 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել ադրբեջանցի Չինգիզ Ալազարովի (54-3-0, 34) նկատմամբ: Այդ մենամարտում վիճարկվել է Bellator Kickboxing թափուր գոտին թեթև քաշային կարգում: https://www.instagram.com/p/BlOVoz7lYyd/?taken-by=giorgiopetrosyan
23:49 14.07.2018
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ: «Ես անվտանգության նկատառումներով արդեն լքել եմ երկիրս ու դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում՝ խնդրում եմ որևէ քայլ ձեռնարկեք՝ կապված իմ […]
20:30 13.07.2018
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Բրյուսելում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման գնահատականով: Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ […]
19:08 13.07.2018
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատումներով է եղել, գրում է vesti.az-ը: Աղսուի շրջանի Բիջո գյուղում «Ազերէներժի»-ին պատկանող բարձր լարման հոսանքի գծերում բռնկված հրդեհի պատճառով Բաքու քաղաքի և Ապշերոնի թերակղզու տարածքում էլեկտրաէներգիայի ընդհատումներ են գրանցվել: Բաքվում և Ապշերոնի թերակղզում էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակվել է 27 տոկոսով: Էլեկտրաէներգիայի սահմանափակում չի եղել միայն առաջին կարգի […]
11:47 13.07.2018
Ադրբեջանի իրավապահ մարմինները վնասազերծել են միլիցիայի գնդապետների դաժան հաշվեհարդարի մասնակիցներից մեկին: Այս մասին հայտնում է «Ապա» գործակալությունը: Ռաշադ Բեյուքիշիևը վնասազերծվել է այս գիշեր իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում: Նա զինված դիմադրություն է ցույց տվել և արդյունքում սպանվել է: Բեյուքիշիևը նախկինում դատապարտվել է սպանության և ավազակության համար: Նա պատիժ է կրել հարազատ մոր սպանության համար: Հանցագործությունը […]
00:05 13.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանին, նկատել է, որ հարևան երկիրը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե, վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: «Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ հայկական ժողովրդավարության ալիքը […]