TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Ադրբեջան

Transparency International-ը բացահայտում է Ադրբեջանի կողմից կաշառված Մեծ Բրիտանիայի պատգամավորներին

14:08 01.08.2018

Transparency International–ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղն իշխանություններին կոչ է արել մանրամասն հետաքննել պատգամավորների քայլերը, սահմանափակել պատգամավորների ուղևորությունները օտար երկրներ, որոնք լոբբինգի դիմաց կաշառում են պատգամավորներին: Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել արգելել պատգամավորների վճարովի ծառայությունները օտար երկրներին: Theguardian.com-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ բրիտանացի պատգամավորների Ադրբեջան այցերը կազմակերպելու համար ծախսվել են հազարավոր դոլարներ: Կազմակերպությունը հատկապես ուշադրություն է […]

̰
Արարատ Մանուչարյանը հաղթել է թուրք և ադրբեջանցի ըմբիշներին և դուրս եկել կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

18:53 31.07.2018

Իտալիայի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունա-հռոմեական ոճի մրցաշարի երկրորդ օրը գորգ են դուրս եկել 60 կգ, 67 կգ, 72 կգ, 82 կգ և 97 կգ  քաշային մարզիկները: Առայժմ հաջող է ելույթ ունենում 60 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացնող Արարատ Մանուչարյանը: 1/8  եզրափակչում Արարատը 9:0 հաշվով հաղթել է թուրք մարզիկ Քերեմ Քամալին, իսկ […]

̰
Եթե Ադրբեջանին զենքի մատակարարումներն օրինական են, դրանք սահմանափակելու որևէ իրավական մեխանիզմ չկա. ՀՀ ԱԳՆ

14:35 31.07.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձրաձայնում է Սլովակիայի՝ Ադրբեջանին ապօրինաբար զենք մատակարարելու հարցի մասին, իսկ նույն կերպ վարվո՞ւմ են արդյոք Բելառուսի ու ՌԴ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցն ուղղվեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Հարցին՝ ի՞նչ է փոխվել նախորդ իշխանությունների քաղաքականության համեմատ, նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետն անձամբ անդրադարձել է […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին վերջնական պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ

13:11 31.07.2018

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման վերաբերյալ վերջնական հստակ պայմանավորվածություն չկա: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հաստատեց, որ Բրյուսելում նման հարց քննարկվել է, դրանից հետո համանախագահների կողմից եղել է առաջարկություն՝ հանդիպում կազմակերպելու, սակայն այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն ժամկետների և վայրի վերաբերյալ չկա: «Եթե լինի, ինչպես […]

̰
Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան՝ ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չտալով այցելել Կարեն Ղազարյանին. ՀՀ ԱԳՆ

13:02 31.07.2018

Չպարզված հանգամանքներում արդեն երկու շաբաթից ավելի Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի ճակատագրից ոչ մի տեղեկություն չկա: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Վերջինս ընդգծեց՝ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ օրս չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին այցելել […]

̰
Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդիրը բարձրացվել է նաև ԵԱՀԿ-ում. Տիգրան Բալայան

11:37 31.07.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հայտնեց, որ հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի, բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը: Ավելի վաղ […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

21:18 30.07.2018

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով  ՄԻՊ գրասենյակը նոր հայտարարություն է տարածել. «2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից […]

̰
Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Զախարովա

19:22 30.07.2018

Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանը, որպես երկու երկրների բարեկամ, ինչպես նաև որպես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդ, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ:

̰
Ադրբեջանում բռնկվել է անտառային երկրորդ խոշոր հրդեհը

16:01 30.07.2018

Հրդեհը սկսվել է Ադրբեջանական Հանրապետության Ղուբայի շրջանում, որը երկրի հյուսիսային շրջանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ կրակի մեջ են հայտնվել լեռնային տարածքներ։ Ընդ որում՝ սա ադրբեջանական տարածքում սկսված երկրորդ ծավալուն անտառային հրդեհն է այս օրերին։ Լեռնային տարածքը, իշխանությունների հավաստմամբ, դժվարացնում է հրշեջ և հատուկ տեխնիկայի տեղաշարժը և փոշիացնում հրդեհաշիջման ջանքերը։ Հրդեհաշիջման աշխատանքները հիմա էլ ընթացքի մեջ […]

̰
Երրորդ օրն է՝ Ադրբեջանում չեն կարողանում մարել անտառային հրդեհը

13:44 30.07.2018

Ադրբեջանի Սիյազանի շրջանում երեք օր առաջ սկսված անտառային հրդեհը անցել է Ալթըաղաջի ազգային պարկ, որտեղ լեռնային տարածքի ու քամու առկայության պայմաններում ադրբեջանական իշխանությունները չեն կարողանում մարել կրակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրդեհի մարմանը խանգարում է ոչ միայն լեռնային տեղանքը, որ թույլ չի տալիս հրշեջ տեխնիկա տեղափոխել կրակի օջախներ, այլև տաք եղանակն ու քամին։

̰
Ադրբեջանցի զինծառայող է սպանվել առաջնագծում․ մեղադրում են և՛ հայկական կողմին, և՛ ծառայակիցներին

21:33 28.07.2018

Հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է ադրբեջանցի զինծառայողի սպանություն։ Մահացել է Ադրբեջանի բանակի՝ Ղազախի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն, կոծկել է զինծառայող կորցնելու մասին տեղեկությունները։ Զինծառայողների հարազատները հայտարարել են, թե իրենց ծառայողը սպանվել է հայկական կողմի արձակած գնդակից, սակայն ադրբեջանական կայքերը նշում են նաև այլ պատճառ՝ […]

̰
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

17:43 28.07.2018

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին: «2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։ Այս հայտարարությունից անմիջապես […]

̰
Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրողը մեղադրել է Վրաստանի կառավարությանը

11:11 28.07.2018

Թբիլիսիից  մեկ տարի առաջ Ադրբեջան  առևանգված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի պաշտպանական կողմը գլխավոր դատախազին է փոխանցել  Մուխթարլիի գրավոր ցուցմունքը, որտեղ ասված է. «Իմ առևանգման  մեջ ուղղակիորեն ներգրավված է Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության  և«Լագոդեխի» մաքսակետի ղեկավարը»: Ավելի վաղ Մուխթարլին իր առևանգման մեջ ուղղակիորեն մեղադրել էր Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Իր ցուցմունքում Մուխթարլին մանրամասնորեն  […]

̰
Ադրբեջանում «լրտեսների գործով» զինվորականներից մեկի կինը պատմել է ամուսնու սպանության մասին

15:22 26.07.2018

Հուլիսի 25-ին Ադրբեջանի Թարթառի շրջանի զորամասերից մեկում 2017թ․ ձերբակալված մի խումբ զինվորականների գործով պարզվել է ևս մեկի ճակատագիրը։ Թարթառի շրջանի Ջամիլի գյուղի բնակիչ, նույն շրջանի զորամասերից մեկի վարորդ, պայմանագրային զինծառայող Սեխավեթ Բինեթովի կինը պատմել է ամուսնու սպանության մասին և նշել, որ վերջինիս ևս մահանալուց հետո անմեղ են ճանաչել, տեղեկացնում է razm.info-ն: Հագվերդիևան նշել է, որ 2017թ․ մայիսի […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ է, քան Նալբանդյանը. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար

21:55 25.07.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի պաշտոնակցի հետ առաջին հանդիպումից հետո, երբ մեկնել է Բաքու, ուշագրավ հայտարարություն է տարածել։ Ադրբեջանցու խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի ներկա նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի պրոֆեսիոնալ է, քան նրա նախորդը՝ Էդվարդ Նալբանդյանը։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այս եզրահանգմանն է եկել առաջին իսկ հանդիպման ընթացքում, և այլ […]

̰
Պաշտպանության նախարարը ճիշտ է արել. Հայաստանի դիրքորոշումը համարժեք է լինելու Ադրբեջանին. Փաշինյան

20:09 25.07.2018

Վարչապետն այսօր ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ճիշտ համարեց ադրբեջանական բանակի ագրեսիվ վարքագծին համարժեք քայլեր ձեռնարկելու վերաբերյալ պաշտպանության նախարարի կոշտ հայտարարությունները։ Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ այլևս միայն Ադրբեջանը չի որոշելու, թե երբ և որտեղ սրի իրավիճակը։ «Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել, և կարծում եմ, որ նաև պաշտպանության […]

̰
Ադրբեջանում սպանել են Գանձակի քաղաքապետի մահափորձի մեջ մեղադրվողներից ևս մեկին

19:21 25.07.2018

Գանձակի (Գյանջա) քաղաքապետի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցիներից ևս մեկը՝ Աղա Սարհանին, սպանվել է «անհայտ պայմաններում», ինչպես փոխանցել են Ադրբեջանի իրավապահները։ Նա արդեն երկրորդ մարդն է, որ սպանվում է քաղաքապետի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվելուց հետո։ Մինչ այս սպանվել էր նաև Յունիս Սաֆարովը, որն ադրբեջանական իրավապահների պնդմամբ՝ հուլիսի 3-ին երկու կրակոց էր արձակել քաղաքագլխի ուղղությամբ։ Ավելի ուշ […]

̰
Ադրբեջանցիները փորձում են ինժեներական աշխատանք տանել Նախիջևանի առաջնագծում, հայկական կողմը թույլ չի տալիս․ Տոնոյան

15:46 25.07.2018

Հայ-ադրբեջանական սահմանագծի նախիջևանյան հատվածում իրավիճակը վերահսկելի է հայկական կողմից։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել իրենց դիրքերն ամրացնելու համար, իսկ հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այդ գործողությունները չեզոքացնելու համար։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Զինված ուժերը արդեն այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որոնք չեզոքացրել են […]

̰
Միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից․ Տոնոյան

15:18 25.07.2018

«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով նախօրեին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ասել է, որ այս պահին առաջնագծի լարվածությունը շատ ցածր է, Ադրբեջանի կողմից նման պասիվություն վաղուց չի եղել։ ՊԲ հրամանատարն […]

̰
Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի կողմից. պաշտպանության նախարար

12:19 25.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ խոսել է բանակի վիճակի և պատերազմի վերսկսման վտանգի մասին: Նախարարի խոսքով, թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: «Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- մասնավորապես, ասել է նախարարը՝ թերևս ակնարկելով օրեր առաջ իր արած հայտարարությունը, թե հայկական […]

̰
Ադրբեջանի հետ շփվելիս մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք. վարչապետ

11:48 25.07.2018

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այսօր ՀՀ վարչապետից և նախարարների ձեռքից ստացել են ավարտական վկայաններ: Միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի՝ անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։ «Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել, բայց չեմ կարող հանդես գալ Արցախի անունից, […]

̰
Ադրբեջանը սեփական սփյուռքն է ձևավորում որպես «հայկական հզոր լոբբիի» հակառակորդ. Սասունյան

10:46 25.07.2018

Տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին՝ այն ներկայացնելով որպես համաշխարհային վիթխարի ուժ: Այս մասին գրում է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշում է. «Նախագահ Ալիևը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարներն սկսել են վիթխարի ռեսուրսներ ծախսել տարբեր երկրներում իրենց սեփական սփյուռքը […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի քաղավիացիաները խորացնում են համագործակցությունը

00:20 25.07.2018

Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղավիացիայի պատվիրակությունների հանդիպումը։ Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի քաղավիացայի տնօրենի պաշտոնակատար Բահրի Քեսիջին, իսկ Ադրբեջանից՝ Արիֆ Մամմադովը։ Վերջինս Ադրբեջանի քաղավիացիայի վարչության նախագահն է։ Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվող թռիչքների հետ կապված դժվարություններն ու բեռնատար ինքնաթիռների հարցը։ Կնքվել է նոր համաձայնագիր, որով կողմերը պայմանավորվել են երկուստեք ավելացնել […]

̰
Ռուսաստանում հայի սպանած ադրբեջանցին իր պատիժը կկրի Սախալինի գաղութում

20:10 24.07.2018

31-ամյա ռուսաստանաբնակ ադրբեջանցին դատապարրտվել է 9 տարվա ազատազրկման 51-ամյա հայ տղամարդու սպանության համար, գրում է РИА «Сахалин-Курилы»-ն: Սախալինում բնակվող Ադրբեջանի քաղաքացին վեճի է բռնվել 51-ամյա հայ տղամարդու հետ, որը 22 տարի շարունակ բնակվել է Ռուսաստանում, ամուսնացել տեղի բնակչուհիներից մեկի հետ, զույգն ուներ երկու երեխա։ 2017 թվականին տուժողը դուրս էր եկել քրեակատարողական հիմնարկից, ուր հայտնվել էր […]

̰
Ադրբեջանցիները վրդովվել են հայկական ազգանունով երգչուհու՝ Բաքու այցի պատճառով

17:47 24.07.2018

Ռուսաստանցի երգչուհի Զառայի (Զարիֆա Մգոյան) հնարավոր Բաքու այցը վրդովմունքի ու բարկության ալիք է բարձրացրել ադրբեջանական սոցցանցային հարթակներում, քանի որ երգչուհին կրում է հայկական ազգանուն, ունի «Իմ Հայաստան» անունով երգ և այլ «դավադիր» արարքներ է արել ադրբեջանցիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է JamNews կայքը։ Զառան կարող է Բաքու մեկնել այնտեղ հուլիսի վերջին անցկացվելիք երաժշտական փառատոնին մասնակցելու […]

̰
Իրանցիները 50 կգ թմրանյութ են փորձել անցկացնել Ադրբեջանով

17:32 24.07.2018

Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները բացահայտել են թմրանյութի խոշոր խմբաքանակի տարանցման փորձ։ 50 կգ թմրանյութը նախատեսված էր Իրանից եվրոպական երկրներ, մասնավորապես Դանիա տեղափոխման համար։ Ադրբեջանական կողմում տարանցման փորձը բացահայտել են անհայտ անձի կողմից ոստիկանություն ներկայացված հաղորդագրության հիման վրա։ Ադրբեջանցի մաքսայինները ստուգել են Իրանի քաղաքացու վարած մեքենան ու դրա անիվների, դրանք միացնող սռնիի […]

̰
Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ միացրած դիջեյին

16:51 24.07.2018

Հայկական երաժշտություն միացրած դիջեյի դեմ ոստիկանությանը բողոք են ուղարկել հարևանները։ Միջադեպը եղել է Ադրբեջանի հյուսիսային մասում գտնվող Նաբրան բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում։ Տեղ հասած ոստիկանությունը շրջապատել է դիջեյին, որը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին ու անջատել երաժշտությունը։ Հայկական երաժշտություն միացրած դիջեյն արդարացել է, թե երգը վերցրել է հանգստյան գոտու տնօրենի համակարգչից։ Սակայն նույնիսկ դա չի […]

̰
Ադրբեջանը կարող է մասնակցել իսրայելական նոր ԱԹՍ-ի համատեղ արտադրությանը

15:52 24.07.2018

Իսրայելական Aeronautics ընկերությունը հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ, որի հիման վրա կողմերը կարող են համատեղ իրականացնել իսրայելական Pegasus 120 հետախուզական անօդաչու թռչող սարքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Janes մասնագիտացած կայքը։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից է ընկերության տեսականու մեջ, այն ներկայացվել է 2017 թվականի ամռանը։ Իսկ Ադրբեջանն այս ընկերության հետ համագործակցության […]

̰
Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը

13:32 24.07.2018

Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]

̰
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բարեկամավանի վրա

23:40 23.07.2018

Երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 23։15-ից մինչև 23։40-ը ադրբեջանական զինուժն ընդհատումներով, «ԴՇԿ» գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։ Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնաս գրեթե չկա, միայն մի առանձնատան տանիքի ծածկն է 2 գնդակ խոցել:

̰
BACK_TO_TOP