15:48 20.08.2018
«Sputnik Ադրբեջան»-ի տեղեկությամբ՝ Ադրբեջանում բարձրացել են Premium Euro-95 և Super Euro-98 մակնիշի բենզինի գները: Նոր սակագներով՝ Аi-95 (Premium) բենզինի գինը կազմել է 1,50 մանաթ, իսկ՝ Аi-98-ինը(super)՝ 1,60 մանաթ: Ներկա դրությամբ Ադրբեջան ներկրվող 1 լիտր Premium Euro-95 բենզինի արժեքը մոտավորապես 1,35-1,4 մանաթ է: Ըստ հետազոտության արդյունքների՝ Ադրբեջանում այդ մակնիշի բենզինի մեկ լիտրը 1,25 մանաթով վաճառքի դեպքում ապրանքի […]
21:45 18.08.2018
Ռուսաստանի «Россельхознадзор» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչները որոշում են կայացրել Ադրբեջանից ներմուծվող մթերքի որոշ խմբաքանակ վերադարձնելու մասին, հաղորդում է minval.az-ը։ Ներմուծումը թույլ չտալու պատճառը եղել է խմբաքանակներում արևելյան պտղակերի (թիթեռ) առկայությունն է եղել։ ՌԴ պետական սահմանի Դաղստանի հատվածում՝ «Յարագ-Կազմալյար» անցակետում թույլ չի տրվել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել թարմ սալորի երկու խմբաքանակ։ Ռուսական շուկայում չհայտնված […]
21:51 15.08.2018
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև` չեզոք գոտում, հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի […]
16:50 15.08.2018
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանական պետական Mədəniyyət («Մշակույթ») հեռուստաալիքի եթերով հեռարձակված հաղորդումներից մեկի ժամանակ: Պատմաբան, գիտությունների դոկտոր Նաթիկ Ալիշևն ու Հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտի աշխատակից Ալիա Ադիգեզալովան քննարկել են ժամանակակից Ադրբեջանի տարածքում հին քրիստոնեական հուշարձանների թեման: Երբ հաղորդավարուհին առաջարկել է դիտել «հին Ադրբեջանի քարտեզը», էկրանին հայտնվել է Մեծ Հայքի քարտեզը, ինչպես նաև՝ Կովկասյան Ալբանիան, որն […]
12:35 15.08.2018
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ ուշադրությամբ հետևում է Մամեդովի գործին: Սպասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները լիովին կկատարվեն»,- ասված […]
08:16 15.08.2018
Բաքվում մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ-ի դեմ: Պատճառը Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն են, հայտնում է Ermenihaber-ը։ Մասնակիցները հավաքվել են Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև և իրենց զորակցությունը հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Կեցցե՛ Թուրքիան, կեցցե՛ Էրդողանը», «Այրե՛ք դոլարը»։ Մասնակիցներից Մուհարրեմ Իսմայիլովը լրագրողների հետ զրույցում ասել […]
11:56 14.08.2018
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է` ունի ադրբեջանական ծագում: ՍԱՊԾ-ից տեղեկացնում են, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը […]
21:36 13.08.2018
Ռուսթավիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քաղաքացի Ի.Ա-ին՝ անօրինական ճանապարհով առանձնապես խոշոր չափի թմրանյութեր ձեռք բերելու, պահելու և մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու մեջ: Դատարանը նրան դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դատարանում ապացուցվել է, որ Ադրբեջանի քաղաքացի Ի.Ա-ն փորձել է ադրբեջանա-վրացական սահմանային «Կարմիր կամուրջ» անցակետով փոխադրել մեծ քանակությամբ մետադոն, մետաֆետամին և հերոին: Սակայն խուզարկությամբ դրանք հայտնաբերվել […]
15:29 13.08.2018
Իրանն այս պահին բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկու երկրների տարածքով դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը (իրանցիների մոտ նույնպես տարածված են «յան» վերջավորությամբ ազգանունները)։ «Մենք հետևողականորեն աշխատում ենք եվրոպական էլեկտրական ցանցին Իրանի միանալու ծրագրի վրա»,- նշել է նախարարն ու բացատրել, որ դրա տարբերակներից […]
13:02 13.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին լուրերին: «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- նշել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/1872489612786638
12:33 13.08.2018
ՀՀ ԶՈՒ-ն երբեք առաջինը չի կրակում, իսկ Ադրբեջանի սադրանքներին պատասխանում է թիրախային: Այս մասին PanARMENIAN.Net- ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման լուրին: «Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայկական կողմը թիրախային պատասխան է տալիս»,- նշել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ ադրբեջանական […]
20:45 11.08.2018
Իսրայելական Aeronautics ընկերությունը հայ-ադրբեջանական շփման գծում գործողություններին մասնակցության հետ կապված սկանդալից հետո կարող է վաճառվել ցածր գնով։ ԱԹՍ-ներ արտադրող մեկ այլ ընկերություն՝ Rafael-ը, 116,6 միլիոն դոլար է առաջարկել ընկերության համար։ Այս գումարով ընկերությունը նախատեսում է ամբողջությամբ կլանել Aeronautics ընկերությանը։ Իսրայելական այս արտադրողն էր, որ ադրբեջանական բանակին մատակարարել էր Orbiter ընտանիքի հետախուզական ու մահապարտ անօդաչու թռչող […]
10:47 11.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է ստացել 52 անձ: Նրանց մեծամասնությունը Սիրիայից է՝ 20 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 12 հոգի Իրաքից, 12 հոգի էլ Եմենից: Եվ վերջապես, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար […]
20:46 10.08.2018
Ադրբեջանի բանկերի միության նախագահն այսօր հայտարարել է, որ երկրում սահմանափակում է ընդունվել արտարժույթի վաճառքի չափերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դա արվել է սպեկուլյացիաներից խուսափելու համար։ «Որոշ գործարարներ մեծ ծավալներով դոլար են գնում այն հույսով, որ հետո կկարողանան ավելի թանկով վաճառել։ Դրանով իսկ նրանք լարվածություն են մտցնում շուկայում։ Հասարակ քաղաքացու ինչի՞ն է պետք միանգամից 100 հազար դոլար […]
17:23 10.08.2018
Ռուսաստանում անցկացվող տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ են անցել Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Չինաստանը։ Այս տվյալները հայտնի են դարձել կիսաեզրափակիչների մասնակից բոլոր տանկային անձնակազմերի մրցելույթներից հետո։ Հայաստանը եզրափակչին մասնակցելու հնարավորությունից զրկվել էր երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ, երբ 4 երկրների անձնակազմերի թվում վերջինն էր հասել եզրագծին։ Ընդհանուր տվյալների համադրումից հայտնի է դառնում, որ Ադրբեջանը նույնպես չի անցնում կիսաեզրափակիչ, […]
19:57 08.08.2018
«Ռուս-վրացական հարաբերությունների վերածնունդ ու զարգացում» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Դավիդ Ցեցխլաձեն Sputnik Грузия-ին տված հարցազրույցում ներկայացրել է այլընտրանքային նոր նախագիծ Վերին Լարսին, որը կնպաստի երկու երկրները կապող միակ անցակետում տրանսպորտային իրավիճակի բարելավմանը: Ռազմավիրական ճանապարհը Վրաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, և հաճախ Վերին Լարսի անցակետում մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյանում: Հատկապես ամռանը, երբ զբոսաշրջիկների […]
17:50 07.08.2018
Ադրբեջանում՝ Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանում, ականի պայթյունից երկու բնակիչ ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը: «Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Էլշադ Մեհթիևը և 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են»,- ասված է «Ինտերֆաքս»-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ այն տեղանքում, որտեղ գրանցվել է […]
15:31 07.08.2018
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 5-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 5:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Պարգևատրման արարողության ժամանակ շատերի ուշադրությունից չվրիպեց ադրբեջանցի մարզիկի պահվածքը: Երբ հնչում էր ՀՀ հիմնը, ադրբեջանցին լացում էր և կարծես անընդհատ հարվածում դեմքին: Նախապես կռահելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ […]
22:55 06.08.2018
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես […]
16:24 06.08.2018
Հայաստանի տանկիստներն անցել են Մոսկվայում անցկացվող տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ փուլ։ Մասնակից 22 պետություններից այս փուլ են անցել նաև Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան, որոնց հետ կմրցեն հայկական անձնակազմերը։ Կիսաեզրափակիչ են անցել նաև ադրբեջանցիները։ Նրանք, սակայն, չեն մրցի հայկական անձնակազմերի հետ, քանի որ վիճակահանությամբ հայտնվել են կիսաեզրափակչի մյուս խմբում՝ Իրանի, Չինաստանի ու Ղրղզստանի հետ։ Տանկիստներն այս մրցույթում […]
21:20 05.08.2018
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են գերազանց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցել է ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադայի հետ: Հայ ըմբիշը հաղթել է 5:2 հաշվով: Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար ավելի ուշ կգոտեմարտի նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը […]
15:29 04.08.2018
Տրանսպորտի 50 տոկոս թանկացումներից հետո Ադրբեջանում թանկանում են նաև բջջային հեռախոսները։ Կառավարությունը կտրուկ բարձրացրել է փոքր խմբաքանակներով, «ձեռքով» ներմուծվող հեռախոսների հարկային բեռը։ Մինչ այս ադրբեջանցիները էժան գնով հեռախոս էին գնում արտասահմանում ու վերադառնալիս վաճառում էին։ Հիմա այլևս նման բան չեն անի, քանի որ ստիպված կլինեն 18-ից 70 դոլար հարկ տալ յուրաքանչյուր հեռախոսի համար։ Արդյունքում «ձեռքով» […]
21:45 03.08.2018
Ադրբեջանում վերջին մի քանի ամիսներին 9-ով ավելացել է քաղբանտարկյալների թիվը, այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով «Թուրան» գործակալությունը: Վկայակոչելով իրավապաշտպանների զեկույցը՝ լրատվամիջոցը նշում է, որ քաղբանտարկյալների թվում են կրոնական, ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր ձերբակալվել են թմրանյութերի օգտագործման, խուլիգանության, փողերի լվացման մեղադրանքներով: Ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի տվյալների՝ այդպիսով ներկայումս Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կազմում է 151: Ընդ […]
16:36 03.08.2018
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել հուլիսի 15-ից Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, որին հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: «Այսօր Բաքվում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին, որը 15.07.2018թ հայտնվել էր Ադրբեջանում։ Ներկայացուցիչները հետևել են նրա ազատազրկման պայմաններին, […]
16:12 03.08.2018
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր խոսել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի մոր հետ: «Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված […]
16:12 03.08.2018
2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ՌԴ միջամտության հարցը հետաքննող դատախազ Ռոբերտ Մյուլլերը ցանկանում է գործի շրջանակում հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն՝ Ադրբեջանում հայտնի փոփ երգիչ Էմին Աղալարովին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Հայտնի է, որ Աղալարովի որդին կապեր է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և 2016 թվականին Trump Tower-ում աջակցել է Թրամփի […]
22:12 02.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին: Վարչապետի տիկինը Կարեն Ղազարյանի ծնողներին ասել է, որ այս պահին ամենակարևորը նրա մասին լուր ունենալն է: Աննա Հակոբյանը խոստացել է կապ հաստատել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ Կարեն Ղազարյանի հետ կապ հաստատելու միակ տարբերակն այդ դեպքում միջազգային […]
20:35 02.08.2018
2018թ հունիս ամսվա վերաբերյալ բաց աղբյուրներից Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 2 դեպք, երկուսն էլ ոչ մարտական կորուստներ, հաղորդում է Razm.info-ն: • Հունիսի 18-ին Ջալիլաբադի շրջանում ձիուց վայր ընկնելով մահացել էր Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող Համիդով Այազ Զաբիլ Օղլուն (Həmidov Ayaz Zabil oğlu)։ • Հունիսի 29-ին հայտարարվել էր մի քանի օր առաջ սպանված […]
18:21 02.08.2018
Ադրբեջանի նախագահը հակասական է համարում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Երեկվա իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմի պնդումը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցություններ պետք է վարի Արցախի հետ, անընդունելի է։ Ապա հարևան երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, հակասության […]
17:58 01.08.2018
Բաքուն ԵԱՀԿ անդամներին կոչ է արել Երևանից պահանջել զորքերի դուրսբերումը Արցախից: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը: «Մենք համառորեն կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և միանշանակ պահանջել Հայաստանից կատարել իր հանձնառությունները Հելսինկյան եզրափակիչ համաձայնագրի և միջազգային մյուս իրավական փաստաթղթերի համաձայն. դադարեցնել Ադրբեջանի դեմ կիրառվող ուժն ու դուրս բերել զորքերը Արցախի […]