TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ադրբեջան

ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել են Մխիթարյանի Ադրբեջան մեկնելուն

20:45 31.08.2018

ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող ՔրիսՈւոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում էստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներինհամապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ ևմասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,-  Հիքմեթ Հաջիևի խոսքերը […]

̰
Ադրբեջանի ռազմական օդաչուները Թուրքիայում համատեղ զորավարժության կմասնակցեն

20:07 31.08.2018

Սեպտեմբերի 3-ին Թուրքիայում ռազմաօդային ուժերի զորավարժության մասնակցելու համար այսօր թուրքական Քոնյա քաղաքի ավիաբազա են մեկնել Ադրբեջանի օդուժի օդաչուները։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նրանց հետ Թուրքիա են տեղափոխվելու իրենց ռազմական ինքնաթիռները։ Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։ «TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու […]

̰
Բաքվում բելառուս և ուկրաինացի վարորդների ծեծկռտուքից տուժել է նաև ադրբեջանցի ծառայող

18:13 31.08.2018

Ադրբեջանում ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև, որոնք եղել են Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Բաքվի մաքսային կետերից մեկի տարածքում բելառուսցիներից մեկը դանակով վիրավորել է իր հայրենակից և ուկրաինացի 3 ուրիշ վարորդների։ Միջադեպի ժամանակ վնասվածքներ է ստացել նաև Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակից Էմիլ Ալիյարբեկովը։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը աշխատանք է տանում ծեծկռտուքի պատճառը […]

̰
Կայացավ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը. Մխիթարյանի «Արսենալ»-ը կխաղա ադրբեջանական «Ղարաբաղ»-ի հետ

17:34 31.08.2018

Մոնակոյում այսօր կայացավ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Արսենալ»-ն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն պորտուգալական «Սպորտինգ»-ը, ադրբեջանական «Ղարաբաղ»-ը և ուկրաինական «Վորսկլա»-ն: ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկության խմբային փուլի խմբերը հետևյալ տեսքն ունեն. A խումբ Բայեր Լյուդոգորեց Ցյուրիխ ԱԷԿ B խումբ Զալցբուրգ Սելթիկ Լեյպցիգ Ռոսենբուրգ C […]

̰
ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ադրբեջանի կողմից Դեն Բիլզերյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուն

15:26 31.08.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցով Ինտերպոլին դիմելու փաստը: «Համանման դեպքերի առնչությամբ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմել է Ինտերպոլ, բայց մերժում է ստացել»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Օգոստոսի 30-ին Ադրբեջանի […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու խոսակցությունների մասին

13:12 31.08.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է հայկական կողմի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Ադրբեջանը փորձի անդամակցել ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կօգտվի իր վետոյի իրավունքից՝ դա կանխելու համար։ «Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամ-պետությունը չէ, կան նաև այլ ՀԱՊԿ անդամ-պետություններ»,- այս թեմայով հարցին պատասխանելիս հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ Նա, փաստորեն, չի հերքել ադրբեջանական կողմի մտադրությունը՝ անդամակցել Ռուսաստանի, Հայաստանի […]

̰
Բիլզերյանը խոստանում է պայքարել Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքների դեմ

11:14 31.08.2018

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է People ամսագիրը: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի […]

̰
Եվրապատգամավորի՝ Արցախ այցի նպատակներից մեկն Ադրբեջանի «սև ցուցակն» ընդլայնելն է. «Առավոտ»

10:48 31.08.2018

«Առավոտ» թերթը գրում է․ «Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը ցանկանում է ուղղել այն սխալը, որը թույլ է տվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ օրեր առաջ Երևանում իր ելույթի ժամանակ բացահայտ չասելով «ցեղասպանություն» բառը: «Կարծում եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է, և միայն այն փաստը, որ Անգելա Մերկելն օրեր առաջ Հայաստանում էր […]

̰
Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային  հետախուզում հայտարարելու համար Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին

13:55 30.08.2018

Ծագումով հայ, ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային  հետախուզում հայտարարելու համար Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: Նշվում է, որ Ինտերպոլին ներկայացված դիմումի պատճառը Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցն է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Դեն Բիլզերյանն այցելել է Արցախ:  

̰
Նոր մանրամասներ Մոսկվայում հայերի, ադրբեջանցիների և չեչենների մասնակցությամբ ծեծկռտուքից

19:37 29.08.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ազգությամբ հայեր են վիրավորվել: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մի կողմից՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների, իսկ մյուս կողմից՝ Չեչնիայի երկու բնակիչների միջև։ Բախման հետևանքով չեչենները հայտնվել են հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ընդ որում՝ վիրավորների ստացած վնասվածքները նաև դանակի հարվածների […]

̰
Իսրայելական ընկերությանը կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու համար

19:27 29.08.2018

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով  հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է timesofisrael.com-ը: Նշվում է, որ Իսրայելի պետական դատախազությունը հայտարարել է, որ Բաքվում ընկերության արտադրանքի ցուցադրության ժամանակ Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու […]

̰
Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններից մեկում երկրաշարժը տասնյակ տներ է վնասել

15:49 29.08.2018

Ադրբեջանի հարավում գտնվող, Իրանի հետ սահմանակից և հիմնականում թալիշներով բնակեցված Լերիկի շրջանում տեղի է ունեցել ոչ մեծ ուժգնության՝ 5 բալանոց երկրաշարժ, որը հարևան բնակավայրերում զգացվել է 3-4 բալանոց ցնցումների տեսքով։ Թեև փոքր ուժգնությանը, երկրաշարժը կարողացել է վնասել թալիշների տները։ 40 տուն տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել այս երկրաշարժի հետևանքով։ Զոհեր չեն եղել։ Ցնցումներից ամենաուժեղը եղել […]

̰
Ադրբեջանցի ահաբեկիչը սպանվել է Ռուսաստանի սահմանին ահաբեկչություն նախապատրաստելիս

15:11 29.08.2018

Ադրբեջանի՝ Ռուսաստանի հետ սահմանամերձ Խաչմազի շրջանում սպանվել է ահաբեկչության մեջ մեղադրվող մի քաղաքացի։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը նրան կասկածում էր ռուս-ադրբեջանական սահմանին ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը։ Ադրբեջանի քաղաքացի Նիզամի Ջաֆարովը, որին ադրբեջանական կողմում մեղադրում են նաև ծայրահեղ կրոնական հայացքներ ունենալու մեջ, Ադրբեջանի ԱԱԾ տեղեկություններով՝ իր մոտ զենք է պահել […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանում. երկրաշարժը զգացվել է Արցախում և Սյունիքի մարզում

17:54 28.08.2018

Oգոստոսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է կատարել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

15:16 28.08.2018

Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում, հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  դաշտային օգնական Գենադիե Պետրիկան և ԳՆԱՆ գրասենյակի […]

̰
ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի դիտարկման դեպքում Հայաստանը կկիրառի վետոյի իր իրավունքը. ԱԳՆ

11:30 28.08.2018

ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նա նաև անդրադարձել է Անգելա Մերկելի այցին. «Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Հայկական կողմը պիտի ներկայացնի հստակ առաջարկներ, քննարկվել է վիզաների ազատականացման հարցը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, պետք է նշեմ, որ Գերմանիան […]

̰
Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների վարկանիշին. Արմեն Աշոտյան

23:41 27.08.2018

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության […]

̰
Մերկելը շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ

21:28 26.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շփոթել է Հայաստանն Ադրբեջանի հետ։ Նա իր Instagram-ի էջում քաղաքի տեսարան է հրապարակվել՝ մակագրելով այն հետևյալ կերպ․ «Ողջույն Ադրբեջանից»։ Սակայն տեսանյութում Երևանն է, որտեղ երևում են ոչ միայն քաղաքի փողոցները, այլև Արարատ լեռը։

̰
Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին

19:25 25.08.2018

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:

̰
Ադրբեջան իմ մուտքի արգելքը կանդրադառնա Բեռլին-Բաքու հարաբերությունների վրա․ Վայլեր

19:00 25.08.2018

«Բունդեսթագի» պատգամավոր Ալբերտ Վայլերը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Բաքվի որոշումը՝ արգելել «Բունդեսթագի» պատգամավորի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան, իր ազդեցությունը կունենա գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Նա Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է, 2013 թվականից Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ «Բունդեսթագի» պատգամավոր: Վայլերն ընդգրկված էր կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակությունն […]

̰
Գերմանիան ցանկանում է միջնորդի դեր կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

15:48 25.08.2018

Մերկելի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ բեռ է տարածաշրջանի համար

̰
Մերկելը պետք է սաստի Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի համար. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

14:24 25.08.2018

Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը: «Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող […]

̰
Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնված գերմանացի պատգամավորի աշխատանքը կիրականացվի մեկ այլ պատգամավորի միջոցով. Մերկել

19:38 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ Բունդեսթագի պատգամավորներից մեկին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել: Կանցլերը նշեց, որ այս հարցի առնչությամբ արդեն արտահայտվել է: «Մենք որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Խոսքը Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության […]

̰
Բելառուսն Ադրբեջանին նոր մատակարարում է ապահովում. «Պոլոնեզ»-ը եկել է փոխարինելու «Պիոն»-ին

11:33 24.08.2018

Մինսկը և Բաքուն ունեն համագործակցության ջերմ և հին պատմություն: Այս մասին գրում է «Սպուտնիկ Բելառուս» միջազգային լրատվական գործակալությունը: Անկախության տարիներին Ադրբեջանի և Բելառուսի միջև զենքի առևտրաշրջանառությունը կազմել է մոտ կես միլիարդ դոլար: Բաքուն դարձել է Մինսկի համար ամենաշահավետ գործընկերը: 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է «Т-72» տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ «Դ-30» քարշակող […]

̰
Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում. «Հրապարակ»

10:30 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։ Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ […]

̰
Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը

20:37 23.08.2018

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կարող է Մոսկվայում հանդիպում կայանալ երկու երկրների ԱԳ նախարարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկման շուրջ, Զախարովան տվել է հետևյալ պատասխանը. «Եթե հանդիպումներ լինեն, մենք կտեղեկացնենք այդ մասին: Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք կապի մեջ ենք […]

̰
Թբիլիսիից մինչև Ադրբեջանի սահման Վրաստանը կկառուցի ավտոմայրուղի

19:30 23.08.2018

Թբիլիսի-Ռուսթավի գործող  մայրուղուն զուգահեռ Վրաստանում սկսվել է  արդիականացված նոր ավտոմայրուղու շինարարություն, որը կձգվի մինչև Ադրբեջանի սահման: Այն բեռնափոխադրումների համար կարևոր տարանցիկ նշանակություն  կունենա: Վրաստանի Համայնքային զարգացման հիմնադրամի տեղեկությամբ՝ մայրուղու շինարարության  համար նախնական հաշվարկներով կծախսվի 119 միլիոն լարի (ավելի քան 46․2 միլիոն դոլար): Նախագիծն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսավորմամբ: Ներկա պահին ընթանում է ճանապարհի երկրորդ […]

̰
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Բունդեսթագի պատգամավորին մուտքի արտոնագիր չտրամադրելու Ադրբեջանի քայլը

17:32 23.08.2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ Ադրբեջան մուտքի արգելքի կապակցությամբ: Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի ԱԳՆ կողմից պատրաստվող՝ Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը, որի միջոցով ադրբեջանական […]

̰
Գլենդելում ադրբեջանցիների ներկայությունը շատ ակտիվ է․ Սփյուռքի նախարար

15:18 21.08.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ «Սփյուռքը բազմաշերտ է, բազմոլորտ է և նախկինում ցուցաբերված ընդհանրական մոտեցումը մեզ համար ընդունելի չէ»,- ասել է նախարարը։ Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ հայրենադարձությունը, հայապահպանությունը նոր կառավարության կարևորագույն խնդիրներից են։ Սփյուռքի նախարարը նշել է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակում իրեն զարմացրել է այն, որ Գլենդելում […]

̰
Ադրբեջանցի մրցավարը կսպասարկի Հայաստան-Մոլդովա հանդիպումը

18:56 20.08.2018

Ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլլաևը նշանակված է կանանց մինի-ֆուտբոլի Հայաստան-Մոլդովա հանդիպման գլխավոր մրցավար: Խաղը  տեղի կունենա Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի «C» ենթախմբի շրջանակում օգոստոսի 21-ին, Քիշնևում: Նուրուլլաևին կօգնեն գերմանացի և ալբանացի մրցավարները: Նուրուլլաևը նաև երկրորդ մրցավար է նշանակված Հայաստան-Բելառուս խաղում, որը տեղի կունենա օգոստոսի 22-ին:  

̰
BACK_TO_TOP