12:23 12.09.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն այսօր պաշտոնական այց կկատարի Վրաստան ու Ադրբեջան: Այս մասին տեղեկանում ենք ynetnews.com–ից: Դա կլինի Իսրայելի պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Նախատեսվում է Լիբերմանի հանդիպումը երկու երկրների նախագահների, պաշտպանության նախարարների ու անվտանգության ծառայության ղեկավարների հետ:
00:17 12.09.2018
Սեպտեմբերի 11-ին ժամը 22։30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: Այս մասին տեղեկանում ենք aravot.am-ից։ Վնասների մասին տեղելություններ չկան։
14:29 11.09.2018
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը շատ շուտով նոր հանդիպում կունենան: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը, սակայն հրաժարվել է այս պահին հստակ ժամկետներ նշել: «Ես փորձում եմ այդ հարցում շատ կոռեկտ լինել և հայտարարություններ անել համաձայնեցված կերպով: […]
10:28 11.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա ապրիլին մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց` Հայաստան մեծ քանակությամբ ադրբեջանական ծագման խնձոր էր ներկրվել: Այդ կապակցությամբ անգամ քրեական գործ էր հարուցվել Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանի, Վահե Ասլանյանի, Խաչիկ Հակոբյանի, նաև մաքսատան հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար […]
18:23 10.09.2018
Մոսկվայում Բաքվի պատվերով ձերբակալվել ու մեկ ամսով կալանավորվել է թալիշ գործիչ, Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավարներից Ֆահրադդին Աբոսզոդան։ Այս մասին տեղեկացնում է հայաստանցի լրագրող Անտոն Եվստրատովը։ Աբոսզոդան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներով, որոնք վերաբերում են ազգային թշնամանք հրահրելուն։ Սա, ըստ Եվստրատովի, պատասխանն է թալիշ գործչի հասարակական ու քաղաքական գործունեությանը, որի ընթացքում նա փորձել է բարձրացնել […]
14:36 10.09.2018
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայում մեկնարկել և մինչև հիմա շարունակվում են Ադրբեջանի հետ համատեղ «TurAz Şahini» («Թուրք-ադրբեջանական բազե») օդային զորավարժությունները։ Վարժանքներին ներգրավված են և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի օդուժի ինքնաթիռներ ու անձնակազմեր։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում երկու երկրների ռազմական օդաչուները կատարելագործել են իրենց գործողությունները համադրելու, ներդաշնակ գործելու և պայմանական հակառակորդի […]
12:37 10.09.2018
Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ ու դրանից հետո սկսել ռազմական արկածախնդրություններ իրականացնել, ինչն այդ երկրի ղեկավարության մոտ չի ստացվում, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանն իրենց հարաբերություններում չունեն մեծ խնդիրներ։ Ադրբեջանի պահվածքին անդրադառնալով՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու չէ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, քանի […]
19:56 07.09.2018
Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Շատ ծրագրեր իրականացվել են, շատերն էլ դեռ իրականացման ընթացքում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով երկու երկրների հարաբերությունները։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանը գործակցություն ունի նաև Ռուսաստանի կազմի մեջ մտնող առանձին մարզերի ու հանրապետությունների հետ։ Ներկայումս կա այդպիսի […]
17:36 07.09.2018
Ադրբեջանի մաքսային ծառայությունը բռնել է Վրաստանից երկիր ժամանող վարորդին, որը փորձել է իր «Վազ-21214» (Նիվա) մեքենայի բաքի մեջ թաքցրած Ադրբեջան տեղափոխել 6000-ից ավելի փոքր ճայթռուկ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվական կայքերը։ Մինչ ստուգումը մեքենայի վարորդը մաքսակետում հայտնել է, որ մաքսային ստուգման ենթակա որևէ ապրանք չունի մեքենայում, բայց ծառայողները բաքում հայտնաբերել ու դուրս են հանել […]
13:51 07.09.2018
Բաքվի շինհրապարակներից մեկում աշխատողների 6 հոգանոց խումբն այսօր միաժամանակյա ինքնասպանության փորձ է արել։ Նրանք միասին բարձրացել են վերամբարձ կռունկի վրա՝ այնտեղից ցած նետվելու համար, քանի որ մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Ադրբեջանի փրկարարները միջոցներ են ձեռնարկել բանվորների ինքնասպանության փորձը խափանելու համար։ Ի վերջո, հոգեբանական զրույցների ընթացքում շինարարները որոշել են հետ կանգնել ինքնասպանության մտքից։
12:24 07.09.2018
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակել Իրլի Լիտցենբերգերին, որը դիվանագետ է ու այժմ բարձր պաշտոն ունի ԱՄՆ Պետդեպարտամենտում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: «Ոչ մի անգամ այսքան հրատապ […]
11:22 07.09.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Ուշակովի խոսքով՝ սեպտեմբերի վերջին Պուտինը կայցելի Ադրբեջան: Բացի այդ՝ սեպտեմբերի 27-28-ը ՌԴ նախագահը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Հոկտեմբերին պլանավորված է Պուտինի այցը Ուզբեկստան:
17:55 06.09.2018
Սեպտեմբերի 15-ին Բաքվում զորահանդես է անցկացվելու, որ նվիրված է «դաշնակներից ու Բաքվի ժողովրդական կոմիսարների բոլշևիկա-էսէռական ուժերից» Բաքուն «ազատագրելու» հարյուրամյակին։ Դրա համար այնտեղ արդեն սկսել են փորձեր անել հեծելազորով։ Նախատեսվում է, որ զորահանդեսին հիմնականում մասնակցելու են Ադրբեջանի սահմանապահ ուժերի հեծելազորային ստորաբաժանումներ՝ ձիերի վրա նստած զինծառայողներ։ Զինծառայողները կրելու են 100 տարի առաջ թուրքական բանակի ու «ադրբեջանական» ուժերի […]
17:40 06.09.2018
Վերջերս բանտից վաղաժամ ազատված ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը պահանջում է երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիր REAL կուսակցության ղեկավարը, սակայն, չի հիշատակում նախագահական նոր ընտրությունների անհրաժեշտության մասին։ Մամեդովը հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որպեսզի խորհրդարանը հավաքվի մարդկանցից, որոնք կապված են հանրության հետ, հասկանում են նրա հոգսերը, ոչ թե մի օլիգարխի «գրպանային» […]
13:12 06.09.2018
Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին haqqin.az -ի հետ զրույցում ասել է Վրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Փալաձեն: «Հաշվի առնելով թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ ունացած հիանալի հարաբերությունները՝ Վրաստանը կարող է առաջարկել միջնորդ հանդիսանալու մոդել: Դուք գիտեք, որ սա մեր տարածաշրջանն է, և մենք պետք է ինքնուրույն լուծենք մեր խնդիրները: Թբիլիսին միշտ […]
15:35 05.09.2018
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանում ԱՄՆ հարցերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», հայտնել է ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա պարզաբանել է, որ Ուիլյամ Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նոտա` կապված այդ երկրի քաղաքացի Դեն Բիլզերյանի` Արցախ կատարած «ապօրինի» այցի հետ: Հաջիևը նշել […]
15:20 05.09.2018
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն օգոստոսին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը: Նա ասել է, որ hամաձայն իր հանձնագրի` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն […]
21:30 04.09.2018
Սեպտեմբերի 3-ի երեկոյան միջադեպ է եղել Վրաստան-Ադրբեջան սահմանի «Շիխլի» անցակետում, որի պատճառով մահացել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայող։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Վրաստանի քաղաքացին, որ եղել է բեռնատար մեքենայի ղեկին, անցակետի տարածքում կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել անցակետի դարպասներին։ Արդյունքում` այնտեղ ծառայություն իրականացնող ադրբեջանցի սահմանապահ Ալյանուր Սուլեյմանովը (ծնված 1994 թ.) տեղում մահացել է։ […]
23:50 03.09.2018
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմը մի քանի ինքնաթիռներով մեկնել է Թուրքիա` մասնակցելու երկու երկրների օդուժերի «ԹուրԱզ Բազե-2018» համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Մինչև սեպտեմբերի 14-ն անցկացվելիք զորավարժությունը` թուրքական օդուժի հետ վարժանքներին մասնակցելու են ադրբեջանցիների երկու «МиГ-29» կործանիչ և երեք «Су-25» գրոհիչ ինքնաթիռ։ «TurAz Şahini» զորավարժությունը, որին մասնակցելու են երկու երկրների օդաչուները, ավանդական է […]
18:07 03.09.2018
Հայաստանի կողմից բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներ գնելու նորություններից հետո Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը Ս-300 զենիթահրթիռային համակարգերով զորավարժություն են սկսել։ Երկրի ՊՆ կայքի հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, նշվում է, որ զորավարժությունը նախապես ծրագրված է եղել։ Զորավարժության մեկնարկից հետո Ս-300 «Ֆավորիտ» համակարգերի ստորաբաժանումները մարտական պատրաստության աստիճանի են բերվել, ապա երթով ուղարկվել են պայմանական մարտական կիրառման շրջաններ՝ «հակառակորդի» օդուժին հակազդելու […]
17:36 03.09.2018
«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող (ԱՍԻՄԴԵՐ) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, թե Ադրբեջանում այժմ ապրում է 35.000 հայ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Գյոքսել Գյուլբեյը նշել է, որ մինչ 1992թ. ղարաբաղյան պատերազմը, քանի դեռ Ադրբեջանը և Հայաստանը չէին անկախացել, հարյուրավոր ամուսնություններ են եղել: «1992թ. Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի և կամավորական ուժերի կողմից […]
11:49 03.09.2018
Պաշտոնական այցով Հայաստանում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն: Վերջինս այստեղ է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով: ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։ Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կոնոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Տարո Կոնոն Հայաստանից հետո […]
22:13 01.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ ԷդուարդՇարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը […]
21:06 01.09.2018
Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում […]
18:43 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի զենք է գնել և այդ թիվը դեռ շարունակելու է աճել, տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք այսօր քննարկել ենք ռազմատեխնիկական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը: Այն արդեն մեծ ավանդույթներ ունի: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը, ռազմական նշանակություն ունեցող գնված արտադրանքը […]
16:59 01.09.2018
Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները ստորագրել են միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր: Ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով: Նախագահը ընդգծել է, որ երկրների միջև ակտիվորեն զարգանում է […]
16:33 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ հայտարարություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին համատեղ հայտարարություն»,- նշվել է ղեկավարների արարողության ժամանակ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան […]
14:25 01.09.2018
Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: «Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական […]
13:10 01.09.2018
Բարդա-Ակնա ավտոմայրուղու տարածքում ադրբեջանցիները սադրիչ ակցիա են կազմակերպել: «Մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Գրում են, որ «ակցիայի» կազմակերպիչներին` Ջամալ Ահմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին՝ Թարթառի բաժին։ Գրում են նաև, որ «ակցիայի» մասնակիցները չեն կարողանում 4-րդ կիլոմետրից շարժվել դեպի Բաշ Ղարվանդ, քանի որ 4-րդ կիլոմետրում ոստիկանական ուժեր են […]
10:48 01.09.2018
«168 ժամ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով` սեպտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ վարկաբեկման գործընթաց և այլն: Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն […]