11:16 21.09.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: […]
17:30 20.09.2018
5-6 օր տևողությամբ զորավարժության ընթացքում այսօր Ադրբեջանի զինված ուժերը սկսել են կրակային փուլը, որի ժամանակ զրահատանկային ու հրթիռահրետանային տեխնիկայի օգնությամբ իրականացրել են կրակային վարժանքներ։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Կրակային փուլում ինքնաթիռներով և ուղղաթիռներով էլ իրականացվել են օդային հարվածներ «պայմանական հակառակորդի» ուղղությամբ, պարաշյուտներով իջեցվել է օդային դեսանտ և այլն։ Զորավարժության ընթացքին հետևել […]
11:41 20.09.2018
Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի խոշոր գործարար, Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար, նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը: Այս մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ գործարարը զինված հարձակման է ենթարվկել իր գրասենյակում, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում։ Սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ, այժմ գործարար Գյոզալ Դամիրովը, ով 1990-ական թվականներին եղել է […]
22:44 19.09.2018
Ադրբեջանը անվտանգության գրավոր երաշխիք չի տվել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում Ձյուդոյի Հայաստանի հավաքականը ներկայացնող՝ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին: Այդ մասին ինստագրամյան իր էջում հայտնել է մարզիկը: Հայաստանի թիմը չի մասնակցի Ձյուդոյի աշխարհի առաջնությանը: Ֆերդինանդը Կարապետյանը մարզչի հետ աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացնում էր Վրաստանի մայրաքաղաքում , սակայն գրավոր երաշխիք չստանալու պատճառով այդպես […]
15:59 19.09.2018
Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը սուր քննադատության է ենթարկվել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում: ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական հիմքով ձերբակալություններն ու հետապնդումները: «Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող […]
13:43 19.09.2018
Սեպտեմբերի 18-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է զորավարժություն, որի սցենարով Նախիջևանում պաշտպանվում են «հակառակորդի» հարձակումից ու դիվերսիոն հարձակումներից։ Այս մասին, Razm.info-ի փոխանցմամբ, հայտնել է Նախիջևանի պետական հեռուստատեսությունը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ «հակառակորդը» անսպասելի հարձակվում է Նախիջևանի վրա, ինչպես նաև հետախուզադիվերսիոն գործողություններ է ձեռնարկում։ Պաշտպանություն կազմակերպելու համար ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիկունքից մեկնում են առաջնագիծ ու ներգրավվում մարտական գործողություններին։ […]
13:03 19.09.2018
Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի առաջնագծի՝ Ֆիզուլի քաղաքի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev, ծնված 1999թ․)։ Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը։ Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ միայն թաքցրել է, այլև հերքել է […]
21:59 18.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաքուն մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Ադրբեջանի նախագահի խոսնակի շուրթերով սպառնալիք է հնչել. եթե Փաշինյանը «շարունակի միջամտել» Ադրբեջանի ներքին գործերին, ապա նույնը կանի նաև Ադրբեջանը, որի հետևանքով «Փաշինյանի բռնապետությունը կտապալվի»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում սա համարեց տեղեկատվական պատերազմի մի դրվագ: «Սկսենք նրանից, որ Իլհամ Ալիևը «Հեյդարչիկի ծառայությունը […]
21:00 18.09.2018
Ադրբեջանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ռազմական շքերթը` նվիրված «Բաքվի ազատագրման 100-ամյակին», ոչ միանշանակ է ընդունվել այդ երկրի հանրության և փորձագիտական շրջանակների կողմից: Հատկանշանական է, որ շքերթը անվանել են «բոլշևիկներից և հայ դաշնակներից ազատագրության տոն», և դրան հանդիսավոր կերպով մասնակցելով՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իսլամական ջոկատները՝ Նուրի փաշայի գլխավորությամբ, կարողացան ազատագրել Բաքուն և հանձնել ադրբեջանցիներին: […]
20:11 17.09.2018
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժի զինծառայողները պարբերաբար կրակում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Այս ընթացքում այդ կրակոցների պատճառով հայկական կողմից վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ, ինչպես նաև վնասվել են տների տանիքներ ու Չինարի գյուղի մանկապարտեզի շենքը։ Կրակոցների վերաբերյալ մանրամասները ShantNews.am-ին ներկայացրեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնյաներից գնդապետ Սամվել Ասատրյանը։ «Չինարիի մանկապարտեզը ժամանակ առ ժամանակ […]
17:08 17.09.2018
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին: Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, […]
14:45 17.09.2018
Արցախում ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ ապագա հանդիպման մանրամասները: «Մենք հավատարիմ ենք մնում բանակցային խաղաղ գործընթացին՝ ձևավորված և միջազգային հանրության կողմից ընդունված ձևաչափի շրջանակներում, որը կոչվում է Մինսկի խմբի համանախագահություն: Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է»,- հայտնել է Մնացականյանը: Նախարարը նշել է, […]
14:41 17.09.2018
«Մենք մշտապես ընդգծում ենք այն կարևոր հանգամանքը, որ եթե մենք լրջորեն շարժվում ենք դեպի խաղաղ կարգավորում, իսկ բոլորիս համար դա բացառապես խաղաղ կարգավորում է, բացառապես բանակցությունների միջոցով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այս կարևոր գործոնները պրակտիկ առումով ռեալ իրականացման են ենթակա, երբ մենք աշխատում ենք խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ»,- ասել է Հայաստանի ԱԳՆ […]
13:41 17.09.2018
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ով այդ պահին գյուղի կենտրոնում է եղել: Shantnews.am-ն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բանն այն է, որ Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան, քանի որ ոտքի վերականգման համար նեղ մասնագիտական վիրահատություն […]
11:51 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]
08:45 17.09.2018
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները […]
21:56 16.09.2018
Վերջին 3 օրերին ՀՀ ԶՈւ-ն ստիպված է եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին այսօր Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, […]
13:22 16.09.2018
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը, ընդհանուր առմամբ, կրակ է բացել ոչ թե Տավուշի մարզի Կոթի գյուղի, այլ ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։ Ադրբեջանի զինուժը կրակել է հիմնականում հրաձգային զինատեսակներով, որոնց թվում եղել են նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Հայկական բանակը […]
11:09 16.09.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը: Նա նշել է, որ երեկ […]
17:04 15.09.2018
Բաքվում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապայման է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ պարտադիր պայման է Արցախյան հակամարտության կարգավորումը։ Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի ավանդական ու ծեծված քարոզչական թեմաների մասին, թե Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը» և այլն, ու այդտեղից եզրահանգման եկել, որ […]
15:29 15.09.2018
Լիտվայում տեղակայված գերմանական բանակային ստորաբաժանումների զինծառայողների առջև ելույթ ունենալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը անկայունություն է մտցնում հետխորհրդային այն պետություններում, որոնք չեն մտել ԵՄ կամ ՆԱՏՕ-ի կազմ։ Կանցլերի խոսքով՝ այդ երկրները զբաղված են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու կամ ներքին հակամարտությունները հարթելու աշխատանքներով։ Պատճառն այն է, ըստ Մերկելի, որ Ռուսաստանը կա՛մ տարածքներ է […]
12:51 15.09.2018
Առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեք Թայիփ Էրդողանը մեկնել է Բաքու։ Սա այս տարվա հերթական «արարողակարգային» այցն է երկու երկրների ղեկավարների մակարդակով։ Այսօրվա այցը նույնպես կարևոր օրակարգ չի պարունակում։ Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ռամիզ Հասանովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը: Թուրքիայի նախագահին ուղեկցում է երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թուրքիայի […]
15:18 14.09.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը մտահոգել է այն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ կառույց) տեղեկատուի մեջ Հայաստանի քարտեզը ներկայացված է Արցախը ներառյալ։ Ավելին՝ քարտեզում ավելացված է նաև Շահումյանի շրջանը, որն այս պահին օկուպացված է Ադրբեջանի բանակի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն այսօր հայտարարել է, որ իրենց դեսպաններին հրահանգել են հետաքննել այս փաստը, քանի որ Բաքվի կարծիքով՝ այդ […]
12:39 14.09.2018
Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում կանցկացվի հերթական խոշոր զորավարժությունը, որին, Ադրեբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն, կմասնակցի 20 հազար զինծառայող, իսկ վարժանքները կղեկավարի պաշտպանության նախարարը։ Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև. 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 […]
12:31 14.09.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին: Այս համատեքստում […]
17:37 12.09.2018
ԱԺ-ում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցերի համար գրանցվել է 16 պատգամավոր: Առաջին հարցը ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Արցախի շուրջ բանակցությունները խոչընդոտելու պատասխանատվությունը ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, որը շարունակում է պնդել, որ Արցախը պետք է ներգրավվի որպես բանակցային կողմ: «Ես […]
14:40 12.09.2018
Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և […]
14:22 12.09.2018
Օգտվելով մեծ պետությունների տարբեր «զբաղվածությունից»՝ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, ինչպես նաև Բաքուն փորձում է պատերազմի մեջ ներքաշել նաև Հայաստանը, որի որոշ սահմանամերձ հատվածների հարվածներ են եղել: Այս ամենը հորինված է, «Շանթ» զորավարժության սցենարն է, որը կատարվել է պետության ռազմական դրության բերելու պայմանները խաղարկելու համար: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշում է, որ սցենարով հայկական […]
14:21 12.09.2018
Բաղանիս գյուղի ուղղությամբ Ադրբեջանի կողմից եղած կրակոցները կապված չեն «Շանթ» զորավարժության հետ, սակայն դրանք վերջին շրջանում հաճախացել են: Վերջին 10 օրում մի շարք սահմանամերձ գյուղերի ուղղությամբ նման կրակոցներ են եղել: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Այս դեպքում հայկական կողմը պատասխան կրակով լռեցնում է այդ կրակոցները: